ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Արցախ
  • Լուրեր

Արցախի ԱԺ լսումներ՝ «Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ» թեմայով

11 Դեկտեմբեր 2025

«Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ». դեկտեմբերի 10-ին այս թեմայով լսումներ անցկացրեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովը։ Լսումներն անցկացվեցին Արցախի Սահմանադրության ընդունման օրվա առթիվ, մասնակցում էին արցախյան եւ հայաստանյան գործիչներ, ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ։

Օրակարգում Արցախի ինստիտուտների պահպանման, Արցախ վերադարձի իրավունքի իրացման, Բաքվի բանտերում ապօրինաբար գտնվող հայ գերիների հարցերն են։

Լսումները մեկնարկեցին տերունական աղոթքով: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան պատերազմների զոհերի հիշատակը, հնչեցին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների օրհներգները։

«Այս լսումներով բացում ենք պայքարի նոր էջ»,- հայտարարեց Արցախի նախագահի պարտականությունները կատարող, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։ «Արցախի բռնի զավթումն Ադրբեջանի կողմից բոլորովին չի նշանակում, որ դադարել է Արցախի Հանրապետության գոյությունը։ Մեր իրավունքների համար պայքարը, մեր հիշողությունները շարունակում են մեզ համոզել, որ վերադարձից բացի՝ այլ ելք չի կարող գոյություն ունենալ»,- ասաց Աշոտ Դանիելյանը։

Արցախում մնացել է ավելի քան 5000 պատմամշակութային կոթող, որոնք հետևողականորեն ավերվում, ոչնչացվում են. հայտարարեց Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։

«Արցախի մշակութային ժառանգության վնասված կոթողների թվեր սովորաբար չեմ ներկայացնում, որովհետև այդ թվերն ամեն վայրկյան փոխվում են: Մշակութային ժառանգությունը միայն պատմամշակութային կոթողները չեն. Ստեփանակերտում, օրինակ, մոնումենտալ արվեստի ոչ մի հուշարձան գրեթե չի պահպանվել։ Ադրբեջանը հետևողականորեն բնաջնջում է մեր հայկական հետքը»,- ասաց Շահվերդյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի քաղաքականությունը հայկական մշակութային ժառանգության հանդեպ երեք ճյուղավորում ունի։ Առաջինը՝ ոչնչացում ընդհանրապես․ երեք եկեղեցի արդեն ամբողջությամբ ոչնչացվել են։ Երկրորդը՝ պատմության այլափոխում, երրորդը՝ սեփականաշնորհում, այսինքն ՝ազգային պատկանելության փոփոխություն։ Այդ երեք ուղղությամբ Արցախի Հանրապետության ամբողջ մշակութային ժառանգությունը վտանգված է։ Ստեփանակերտում ոչնչացվել են մոնումենտալ արվեստի բոլոր արձանները ու կոթողները։ Նույն վիճակը տիրում է Արցախի ամբողջ տարածքում։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը իր խոսքում ասաց,- «Արցախի վերադարձի գաղափարը նյութականացնելու ամենամեծ վտանգը մեր ներքին թշնամին է, որը կոչվում է Հայաստանի իշխանություն»։

Նա շեշտեց, որ վերադարձի իրավունքը միջազգային հանրության կողմից արձանագրելի չի դառնա, եթե առաջին հերթին վերադարձի համոզմունք չունենան բոլոր արցախահայերը։

«Չի լինի վերադարձ, եթե դա չլինի ապրելակերպ։ Այս առումով շատ շատ կարևոր է Արցախի պետական ինստիտուտների պահպանումը։ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը պետք է լինի բոլորի արժանապատվության հարցը, ոչ միայն արցախահայերի, այլև մեր բոլոր հայրենակիցների՝ Հայաստանում ու Հայաստանից դուրս»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը կարծում է, որ Արցախի իշխանության լեգիտիմությունը պահպանելու համար պետք է կազմակերպել առցանց ընտրություններ եւ ապահովել Արցախի իշխանությունների անխոցելիությունը: Սակայն Հայաստանի այս իշխանություններով ոչինչ հնարավոր չէ անել: Ըստ Կիրո Մանոյանի ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն ցանկանում դա, այլև հակառակն են անում՝ եթե խոսեցիր Արցախի վերադարձի իրավունքի մասին, ուրեմն Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք ես:

Մեկ ճանապարհ կա այս նպատակին հասնելու համար՝ դա այս իշխանությունը փոխելն է, ասել է Կիրո Մանոյանը եւ հավելել՝, ով էլ գա իշխանության, այս իշխանություններից լավն է լինելու:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է նոր Սահմանադրութ

Նիկոլ Փաշինյանը կրկին կարող է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիա

12 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Աւստրալիոյ 53-րդ Շրջանային Ժողո

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Աւստրալիոյ կառոյցի 53-րդ Շրջանային Ժողովը սկսաւ

11 Նոյեմբեր 2026
Ո՛չ՝ պարտադրուած Սահմանադրութեան

Հայաստանի Սահմանադրութեան շուրջ ծաւալող պայքարը պարզապէս իշխանութեան եւ ընդդիմ

11 Նոյեմբեր 2026
Խաղաղութեան գինը …

Հայաստանի ներկայիս իշխանախումբը 2018 թւականին կառավարական համակարգը բռնազաւթել

11 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Թրքական Եւ Ազրպէյճանական Առաւե

Հայաստանի առաջին նախագահին գլխաւոր խորհրդականին տուած հարցազրոյցին ընթացքին հն

11 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջ

Նոյեմբերի 9-ը հայկական պետականության ռազմավարական սնանկության և սուբյեկտայնութ

11 Նոյեմբեր 2026
Փաշինյանի անիմաստ ելույթը Համաշխարհայի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 6-ին Երևանում անցկացված Հա

10 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company