ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Իրանի համար անընդունելի է տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ներգրավման ցանկացած փորձ

11 Դեկտեմբեր 2025

Նոյեմբերի վերջին Բաքու էր այցելել Իսրայելի պաշտպանության նախարարության Պաշտպանական հետազոտությունների և մշակումների վարչության պետ, պահեստազորի բրիգադի գեներալ Դանիել Գոլդը: Ընդ որում, Իսրայելում չէր հայտարարվել Դանիել Գոլդի Բաքու այցի մասին, ինչն ընդգծում է թեմայի զգայունությունը: Ավելի ուշ ադրբեջանական կողմը փակագծեր էր բացել այցի նպատակների մասին:

Ինչպես գրել է 168.am-ը, ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներից հայտնել էին, որ Գոլդի այցի կոնտեքստն ուղղված էր Թեհրանին, քանի որ Իրանը մեծացնում է իր ռազմածովային ներկայությունը տարածաշրջանում՝ փորձելով փոխհատուցել Պարսից ծոցում գործելու սահմանափակ հնարավորությունը, որտեղ ամերիկյան և բրիտանական ուժերը վերահսկում են ծովային հիմնական երթուղիները։ Այսինքն, Իսրայելն այս և այլ պատրվակով փորձում է ամրապնդել իր դիրքերն Իրանի անմիջական հարևանությամբ, ընդ որում, ոչ միայն տեխնիկապես, այլ նաև մարդկային, հետախուզական և տարածաշրջանային ներկայության առումով։

Արդյո՞ ք հրեա պաշտոնյայի այցը Թեհրանում մտահոգության տեղիք տվել է, այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ:

– Նախ անհրաժեշտ եմ համարում հիշեցնելու, որ Իրանի համար անընդունելի է տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ներգրավման ցանկացած փորձ: Պաշտոնական Թեհրանը նման քայլերը դիտարկում է՝ որպես իր ազգային անվտանգությանն ուղղված մարտահրավեր։

Ինչ վերաբերում է որոշակիորեն ադրբեջանա-իսրայելական հարաբերություններին, ապա, Թեհրանի գնահատմամբ, Բաքվի և Թել Ավիվի խորացված ռազմավարական հարաբերությունները չեն սահմանափակվում քաղաքական, տնտեսական ու ռազմատեխնիկական ոլորտներով, դրանք պարունակում են նաև հետախուզական և օպերատիվ ընդլայնված փոխգործակցություն:

Սա Իսրայելին հնարավորություն է տալիս ամրապնդել իր դիրքերն Իրանի հյուսիսային սահմաններում, մասնավորապես՝ օկուպացված Արցախում և Նախիջևանում, ինչն Իրանի համար անվտանգային լրջագույն սպառնալիք է՝ տարածաշրջանային հավասարակշռության խախտմամբ և ճնշման նոր ճակատի ձևավորմամբ։

Այս համատեքստում Թեհրանը տրամաբանորեն Գոլդի այցը ևս դիտարկում է՝ որպես հստակ ազդակ, որ Իսրայելը ձգտում է իր ազդեցությունն ընդլայնել Իրանի անմիջական հարևանությամբ։ Իսրայելի ամրապնդվող ներկայությունն Ադրբեջանում Իրանի համար այնպիսի մարտահրավեր է, որն անհրաժեշտություն է առաջացնում արմատական վերանայման ենթարկել կասպիցծովյան և հարավկովկասյան անվտանգության իր ռազմավարությունը:

– Ադրբեջանը Նախիջևանը վերածում է https://168.am/2025/12/08/2325715.html հարկային և վարչական ազատ գոտու, որտեղ ժամանակի ընթացքում անխուսափելիորեն ավելանալու է թուրքական կապիտալի ներգրավվածությունը, աճելու է նաև բնակչության թիվը։ Եվ այս ամենը նպաստելու է նրան, որ ձևավորվելու է համաթուրքական տնտեսական միջանցք՝ կայուն սոցիալ-տնտեսական հիմքով, որն էլ լինելու է Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ տարածաշրջանային նախագծերի առանցքային հենակետը։ Հաշվի առնելով Իրանի համար Նախիջևանի կարևորությունը, թուրք-ադրբեջանական նմանօրինակ ծրագրերը, աշխարհաքաղաքական քայլերն ի՞նչ արձագանք են գտնում Իրանի պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակներում, դեռ չենք նշում «Զանգեզուրի միջանցքի» ծրագրից բխող քայլերի մասին:

– Գաղտնիք չէ, որ Իրանի համար Նախիջևանն ունի ռազմավարական նշանակություն: Այն Թեհրանի համար մշտապես եղել է Հարավային Կովկասում իր ազդեցության պահպանման յուրօրինակ դարպաս։ Այդ պատճառով Նախիջևանում Ադրբեջանի նախաձեռնած հարկային, վարչական ու տնտեսական ազատ գոտու ձևավորումը, բնականաբար, Իրանում տրամաբանորեն ընկալվում է՝ ոչ միայն որպես տնտեսական ծրագիր, այլ՝ որպես տարածաշրջանում ուժերի հարաբերակցության և հավասարակշռության փոփոխությանն ուղղված նախաձեռնություն։ Թուրքական կապիտալի ներգրավվածության մեծացումը և տեղի բնակչության թվի հնարավոր աճը կարող են նվազեցնել Իրանի ներկայության նշանակությունը Նախիջևանում, ինչն արդեն իսկ մտահոգիչ գործոն է Թեհրանի համար։

Բացի այդ, Իրանը զգայուն է այն բոլոր տնտեսական միջանցքների հանդեպ, որոնք ամրապնդում են թուրք-ադրբեջանական կապը և ունեն ներուժ՝ վերածվելու ավելի մեծ՝ համաթուրքական նախագծի։ Ցանկացած ձևաչափով համաթուրքական տնտեսական միջանցքի կայունացումն ու ինստիտուցիոնալացումն Իրանի համար նշանակում է տարածաշրջանային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողության աստիճանական կորստի վտանգ։ Սա կարևոր է հատկապես, քանի որ Թեհրանը ձգտում է մնալ տարանցիկ ուղիների առանցքային խաղացող՝ Պարսից ծոցից մինչև Կասպից և Սև ծովեր ձգվող հաղորդակցությունների մեջ։

Իրանին մտահոգում է նաև անվտանգային բաղադրիչը։ Եթե տնտեսական ազատ գոտին դառնա ավելի լայն աշխարհաքաղաքական նախագծերի հարթակ, Թուրքիան և Ադրբեջանը կկարողանան ամրապնդել իրենց ներկայությունն Իրանի սահմանների մոտ՝ ձևավորելով ենթակառուցվածքային և տնտեսական ճնշման նոր շղթա։ Թեհրանը, որը զգուշանում է իր հյուսիսային սահմաններին ցանկացած երկկողմ կամ բազմակողմ համաթուրքական նախաձեռնության խորացումից, նման զարգացումները դիտում է՝ որպես իր ռազմավարական և անվտանգային միջավայրի աստիճանական փոփոխության ընդգծված ազդակ։

Թեհրանն ակնհայտորեն չի ցանկանում, որ Նախիջևանը վերածվի այնպիսի հարթակի, որտեղ իր շահերը երկրորդական կդառնան: Եվ հենց այդտեղից է բխում նրա զգուշավոր, բայց սկզբունքային վերաբերմունքը թուրք-ադրբեջանական նախաձեռնությունների նկատմամբ:

– Այսօր Իրանը որքանո՞վ է փորձում մասնակից լինել տարածաշրջանային գործընթացներին, այդ թվում՝ Ադրբեջան-Հայաստան խաղաղության օրակարգի համատեքստում:

– Իրանի դիտանկյունից տարածաշրջանային գործընթացներին ներգրավվածությունն այսօր պայմանավորված է առաջին հերթին երկրի անվտանգության և կոմունիկացիոն շահերով։ Թեհրանը հանդես է գալիս որպես հավասարակշռող դերակատար՝ ձգտելով կանխել այն զարգացումները, որոնք կարող են փոխել ուժերի հարաբերակցությունն իր հաշվին կամ սահմանափակել իր տարածքով անցնող առևտրատնտեսական ու տրանսպորտային ուղիները։

Այդ պատճառով Իրանը փորձում է ակտիվ մասնակցություն ունենալ Հարավային Կովկասի ձևավորվող նոր ճարտարապետությանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանի ապագան պետք է որոշվի հենց տարածաշրջանային պետությունների կողմից և առանց արտատարածաշրջանային ուժերի գերիշխող ներգործության։

Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման համատեքստում Իրանը ներկայացնում է իր հիմնական սկզբունքը՝ տարածաշրջանում միջազգային ճանաչված սահմանների անձեռմխելիության և տարածքային ամբողջականության անխախտելիության շրջանակում։ Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ չի ընդունում տարածաշրջանի աշխարհագրության որևէ փոխություն, ինչպես նաև՝ դեմ է այնպիսի նախաձեռնություններին, որոնք կարող են վտանգել իր հյուսիսային սահմանների անվտանգությունը կամ ստեղծել հակաիրանական աշխարհաքաղաքական նոր իրողություն։

Իրանը հայտարարում է, որ պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագրի ձեռքբերման հարցում, բայց բացառապես այնպիսի ձևաչափով, որտեղ տարածաշրջանը չի դառնա մրցակցության ասպարեզ մեծ տերությունների միջև։ Թեհրանը շեշտում է հաղորդակցության ուղիների բացման անհրաժեշտությունը, սակայն առանց «միջանցքային տրամաբանության», այսինքն՝ առանց ինքնիշխանության որևէ սահմանափակման։

Թեհրանը փորձում է ամրապնդել իր դերակատարումը Հարավային Կովկասում՝ հանդես գալով՝ որպես կայունության և հավասարակշռության կողմնակից, միաժամանակ պաշտպանելով իր ռազմավարական շահերը և կանխելով տարածաշրջանի անվտանգության համակարգի այնպիսի փոփոխությունները, որոնք կարող են բացասաբար ազդել իր անվտանգային մթնոլորտի, ռազմավարական դիրքի ու շահերի վրա:

– Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջան-Իրան հարաբերություններն այսօր, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի այցը Բաքու կուլիսային ի՞նչ նպատակ ուներ, եթե կա նման բան:

– Ադրբեջանի հետ հարաբերությունները Թեհրանի դիտակետից դիտվում են երկակիությամբ, որտեղ մրցակցությունն ու համագործակցությունը միահյուսված են։ Ինչպես բազմիցս առիթ է եղել նշելու, Իրանը կարևորում է իր հյուսիսային սահմանների կայունությունը, իր ռազմավարական ներկայությունը Հարավային Կովկասում և հատկապես՝ տարածաշրջանում արտատարածաշրջանային դերակատարության սահմանափակումը։ Այդ հարաբերությունների վրա ազդում են՝ ինչպես էներգետիկ և տրանսպորտային նախագծերը, այնպես էլ՝ անվտանգային մտահոգությունները, ներառյալ՝ Իսրայելի խորքային ներկայությունն Ադրբեջանում։

Արաղչիի այցը Բաքու Իրանի փորձագիտական շրջանակների կողմից հիմնականում դիտարկվում էր՝ որպես տարածաշրջանային իրավիճակի լարվածությունը մեղմելու փորձ։ Թեհրանը ձգտում է կանխել հարաբերություններում հավելյալ սրումը և ստեղծել ուղիղ քաղաքական երկխոսություն՝ առանց միջնորդների։ Սա համապատասխանում է Իրանի երկարաժամկետ շահերին՝ վերահսկել իր սահմաններին տեղի ունեցող գործընթացները և հավասարակշռել տարածաշրջանային խաղացողներին։

Կուլիսային մակարդակում Արաղչիի այցը, ամենայն հավանականությամբ, ուներ վստահության նվազագույն հիմքեր ստեղծելու նպատակ, որպեսզի կողմերը կարողանան քննարկել զգայուն հարցեր՝ տրանսպորտային ուղիների, սահմանային անվտանգության և արտաքին դերակատարների ներգրավվածության շուրջ։ Թեհրանի համար կարևոր էր նաև հասկանալ Բաքվի դիրքորոշումները և կանխել հնարավոր միակողմանի քայլերը, որոնք կարող են փոխել տարածաշրջանային ուժային հավասարակշռությունը։

Ընդհանուր առմամբ, Իրանի համար նման այցելությունները ոչ միայն դիվանագիտական շփում են, այլև ազդակ՝ ընդգծելու իր դերակատարությունը Հարավային Կովկասում, բաց պահելու երկխոսության պատուհանը և նվազեցնելու ապագա լարման հնարավորությունը:

– Ի դեպ, Իրան-Թուրքիա հարաբերությունները նոր որակ են կարծես թե ստանում, էներգետիկ, երկաթուղային ոլորտներում համագործակցության պլաններ են գծվում:

– Անկախ վերջին զարգացումների դինամիկայից, կարելի է ասել, որ Իրանի և Թուրքիայի հարաբերությունները վաղուց են տարբեր ոլորտներում «պրագմատիկ համագործակցության» որակ ստացել։ Երկու երկրների միջև էներգետիկ փոխկապակցվածությունը, գազամատակարարման և էլեկտրաէներգետիկ փոխանակումների շուրջ քննարկումները միշտ էլ եղել են երկուստեք շահերի խաչմերուկում, որտեղ գերակշռում է շահային հաշվարկը, ոչ թե քաղաքական համահունչությունը։ Երկաթուղային և տրանսպորտային նախագծերը նույն տրամաբանության մեջ են:

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերաձևավորումը ստիպում է թե՛ Թեհրանին, թե՛ Անկարային դիտարկել ուղիների բազմազանեցում և փոխշահավետ կապեր։ Այս գործընթացում նրանք հաճախ մրցակից են, բայց միաժամանակ՝ գործընկեր, քանզի յուրաքանչյուրն ունի իր աշխարհագրական և տնտեսական գրավչությունը։ Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ Իրան-Թուրքիա համագործակցությունը երբեք չի թոթափել ռազմավարական անվստահությունը։ Սիրիայում, Հարավային Կովկասում և անվտանգային այլ ուղղություններում կողմերն ունեն հակասական մոտեցումներ, որոնք սահմանափակում են հարաբերությունների խորացման հնարավորությունը։

Հանրագումարում կարելի է ենթադրել, որ հարաբերությունների տեսանելի ակտիվացումն ավելի շուտ պայմանավորված է տարածաշրջանային փոփոխություններին ճկուն արձագանքելու անհրաժեշտությամբ, քան որակի արմատական վերափոխմամբ։ Նրանք ընդլայնում են այն ոլորտները, որտեղ շահերը համընկնում են, բայց պահպանում են զգուշավորությունն այնտեղ, որտեղ մրցակցությունն անխուսափելի է։

– Հայաստանը ռազմավարական հարաբերություններ է հաստատում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի հետ, որոնց հետ, ի դեպ, իրական ռազմավարական հարաբերություններ ունի Թուրքիան, ինչո՞ւ չէ՝ Ադրբեջանը: Իրանը ՆԱՏՕ-ական այս ներկայությանը հակազդման սցենար ունի՞, թեկուզ՝ ոչ կոշտ, եթե իրական վտանգ տեսնում է:

– Իրանը թեև զուսպ, բայց մտահոգությամբ է հետևում Հայաստանի և ՆԱՏՕ-ի առանցքային անդամների միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացմանը։ Թեհրանի ընկալմամբ՝ տարածաշրջանում ցանկացած ՆԱՏՕ-ական ներկայություն կարող է սահմանափակել իր մանևրի հնարավորությունը։ Իրանը զգուշանում է, որ այդ գործընթացները կարող են երկարաժամկետ հեռանկարում ստեղծել նոր անվտանգային միջավայր, որ կհակասի իր անմիջական շահերին, և որտեղ նրա ազդեցությունն ու դերը կթուլանան։ Թեհրանի համար հատկապես զգայուն է այն հանգամանքը, որ նույն երկրների հետ սերտ կապեր ունի նաև Թուրքիան, իսկ Ադրբեջանի հետ համագործակցությունը՝ իր ռազմատեխնիկական բաղադրիչով, Իրանին դնում է լրացուցիչ զգոնության մեջ։

Այդուհանդերձ, Իրանը դեռևս նախընտրում է ոչ թե կոշտ հակազդումը, այլ՝ սահմանափակ, բայց հետևողական քաղաքական ազդակները՝ ընդգծելով, որ Հայաստանի միջոցով ՆԱՏՕ-ի խորացող ներգրավվածությունը տարածաշրջանում իր համար անցանկալի է։ Այդ ազդակները կարող են արտահայտվել դիվանագիտական զգուշացումների, տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերում ավելի ակտիվ ներգրավմամբ և անվտանգության խնդիրների շեշտադրման միջոցով։

Անհրաժեշտ է նշել, որ Իրանի վերապահումները պայմանավորված են ոչ միայն Հայաստանի ընտրություններով, այլև դրանց հնարավոր հետևանքներով Իրանի անվտանգության միջավայրի վրա, և Թեհրանն ակնկալում է, որ Երևանը կպահպանի ռազմավարական հավասարակշռվածությունը՝ չթույլատրելով տարածաշրջանում ՆԱՏՕ-ական ներկայության որակական աճ։

– Իրան-Հայաստան հարաբերություններում ո՞ր ուղղությամբ բավարար չափով պոտենցիալն իրացված չէ՝ էներգետի՞կ, ռազմակա՞ն, առևտրայի՞ն, թե՞…

– Իրան-Հայաստան հարաբերություններում առկա է զգալի, բայց դեռ լիովին չիրացված ներուժ՝ անկախ այն հանգամանքից, որ համագործակցությունը բազմաբովանդակ է և կրում է որոշակիորեն սերտ համագործակցության բնույթ։ Էներգետիկ ոլորտում երկու երկրների փոխլրացնող հնարավորությունները շարունակում են մնալ հեռանկարային հարթությունում: Գործող ծրագրերը, այդ թվում՝ գազի ու էլեկտրաէներգիայի փոխանակումը, կարող են հասցվել որակապես նոր մակարդակի՝ ենթակառուցվածքների ընդլայնման և համատեղ արտադրական կարողությունների ներգրավման միջոցով։ Առևտրատնտեսական կապերը նույնպես հեռու են ցանկալի մակարդակից։

Չնայած աշխարհագրական նույն միջավայրի և սահմանային բնական կապին, բեռնափոխադրումների, լոգիստիկ ենթակառուցվածքների և ազատ տնտեսական գոտիների լիարժեք օգտագործումը դեռ չի ապահովում այն ծավալները, որոնք կարող էին վերափոխել երկկողմ տնտեսական միջավայրը։

Սակայն, իմ կարծիքով՝ ամենաէականը ռազմական և անվտանգության ոլորտն է, որտեղ ոչ միայն չափազանց ցածր է համագործակցության մակարդակը, այլ նաև՝ բացակայում է այդ կապակցությամբ հեռանկարը, ինչը կարող է լուրջ ռազմավարական ռիսկեր առաջացնել Հայաստանի համար։ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող աճող վտանգների պայմաններում Հայաստան–Իրան քաղաքական, ռազմական և անվտանգային համագործակցության շուրջ ամբողջական, իրավաբանական ուժ ունեցող պայմանագրի ստորագրումը ոչ թե ընտրություն է, այլ՝ կենսական անհրաժեշտություն։ Այդպիսի փաստաթուղթը հնարավորություն կտա կողմերին ամրացնել փոխադարձ անվտանգության երաշխիքները, ստեղծել համակարգված ռազմավարական հաղորդակցություն և կանխարգելել տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի ոչ բալանսավորված ներգործությունը։

Նման պայմանագիրը կնպաստի նաև տարածաշրջանային կայունությանն ու հավասարակշռությանը՝ հիմք ստեղծելով ռազմավարական վստահության, տեղեկատվության փոխանակման և պաշտպանական համակարգերի սերտ գործակցության համար։ Իրանը շահագրգիռ է տարածաշրջանում այնպիսի անվտանգության ճարտարապետության կառուցման մեջ, որն արևմտյան և արտաքին այլ ուժերի ներգրավվածության բացառմամբ՝ կնպաստի նաև իր սեփական ռազմավարական անվտանգությանը։

Այսպիսով, բոլոր ոլորտներում էլ կա չիրացված մեծ ներուժ, սակայն ամենակարևոր քայլը, ինչպես նշեցի, ռազմական և անվտանգային համագործակցության ինստիտուցիոնալ ամրագրումն է։ Դա կարող է փոխել ոչ միայն երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ դրանք բարձրացնելով ռազմավարական մակարդակի, այլ նաև նպաստել Հայաստանի տարածաշրջանային դիրքի ամրապնդմանն ու կենսական անվտանգության ապահովմանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company