ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Արցախի հակամարտությունը չի լուծվել. վերադարձ լինելու է

02 Սեպտեմբեր 2025

«Հակամարտությունը չի լուծվել, այն ունի նոր ձեռքբերված բաղադրիչներ։ Առաջացել է հրատապ ու կարևոր նոր խնդիր, որը վերադարձի իրավունքն է։ Մեր ուղերձն այն է, որ այդ իրավունքը այնքան արմատական և հիմնարար նշանակություն ունեցող միջազգային իրավունքների շարքում է, որ այն վաղ թե ուշ իրականանալու է, վաղ թե ուշ վերադարձ տեղի է ունենալու»,- «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Նա մտահոգություն հայտնեց՝ ՀՀ վարչախումբն արդեն յոթ տարի մեր ժողովրդին փորձում էր կերակրել այսպես կոչված խաղաղության ակնկալիքով ու վստահեցրեց․ «Ես խաղաղություն չեմ ասում, որովհետև դա ակնկալիք է միայն։ Իրական խաղաղությունից մենք հեռու ենք, քանի որ դրան չենք էլ մոտեցել»։

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ հակամարտության հիմքում մեր ինքնության հետ Ադրբեջանի ու Թուրքիայի՝ անհաշտ լինելն է․ «Եթե դա այդպես չէ, թող մեկը բացատրի, թե Ադրբեջանն ինչո՞ւ չի բավարարվում նրանով, որ Արցախն արդեն հայաթափվել է։ Վանդալիզմի գործողությունները, որ իրականացվում են Արցախում, նպատակ է հետապնդում, որ հայկական հետքը ջնջեն, որ հայեր չեն եղել այստեղ․ հայերը եկվոր են եղել։ Քանի մենք սա չենք հասկացել, չենք հասկանա, որ այս կոնֆլիկտը չի ավարտվի, քանի Ադրբեջանը ու Թուրքիան չեն որոշել հաշտ ապրել մեր ինքնության հետ։ Քանի դա տեղի չի ունեցել, կոնֆլիկտը Արցախից տեղափոխվել է Հայաստան։ Իրենք հիմա էլ շարունակում են անհաշտ լինել մեր ինքնության հետ»։

Արմեն Ռուստամյանը նշեց՝ երբևէ Արցախի հարցի հետ կապված Սյունիքի մասին խոսակցություն չի եղել, Զանգեզուրի ճանապարհ, սրա մասին էսքան ժամանակ խոսք չի գնացել․ «Սա առաջացավ, երբ այսօրվա իշխանություններին թվաց, թե Լաչինի միջանցքը զիջելով՝ կազատվեն նոյեմբերի 9-ի 9-րդ կետի պարտավորությունից, որտեղ գրված է, որ այդ ճանապարհը վերահսկվելու է ռուսական ՖՍԲ-ի կողմից։ Իրենք փորձեցին այնտեղ զիջել, որ դրանից էլ ազատվեն։ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց ծրագրերից չեն հրաժարվել, պանթուրանական ծրագիրը չի չեղարկվել»։

Անդրադառնալով Բաքվում պահվող հայ ռազմագերիներին՝ Արմեն Ռուստամյանը հայտարարեց․ «Այսօր Բաքվում ոչ թե անձամբ դատվողների նկատմամբ է մեղադրանքը, այլ ըստ էության դատվում է արցախահայությունը, դատվում է ինքնորոշման իրավունքը։ Այդ մարդիկ ինքնորոշումը իրացնողներն են։ Աշխարհը պետք է հասկանա, որ այնտեղ չի դատվում Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, այլ դատվում է ինքնորոշման իրավունք իրացնողը։ Եթե ինքնորոշման իրավունքն այլևս ընդունելի չէ աշխարհի համար, դա ուրիշ բան։ Բայց եթե այդ իրավունքն ընդունելի է, սա միայն չպիտի դիտվի Արցախի ղեկավարության դատ, այլ ինքնորոշման իրավունքի դեմ ոտնձգություն, և ըստ այդմ՝ մենք մեր անելիքները պետք է իմանանք»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Միջկուսակցական Հանդիպումը Քննարկեց Պատ

Երէկ Միջկուսակցական ժողովը հետեւեալ հաղորդագրութիւնը յղեց լիբանանեան լրատուամի

10 Մարտ 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել

Մարտի 9-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «

10 Մարտ 2026
Վանգուվըրի մէջ արժանավայել կերպով նշու

Ուրբաթ, 6 մարտ 2026-ին, երեկոյեան ժամը 7-ին, Վանգուվըրի Հայ կեդրոնի «Լազարեան»

09 Մարտ 2026
Արմէն Ռուստամեան հանդիպում ունեցաւ Գան

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, ուրբաթ՝ մարտ 6-ին, Վանքուվըրի մէջ

07 Մարտ 2026
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստա

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ փետրուար 26-էն ի վեր կը գտնուի

07 Մարտ 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռու

Հինգշաբթի մարտ 5-ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան հանդիպումնե

07 Մարտ 2026
Առաջնորդ Սրբազան Հայրը ընդունեց ՀՅԴ Բի

Երկուշաբթի, 2 մարտ 2026-ին, Գանատայի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ.

07 Մարտ 2026
Յակոբ Բագրատունի. «Պատերազմը Անմիջական

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Մարտ 2026
Ակնարկ. Պատերազմի Աշխարհագրութեան Երկր

Միջին Արեւելքի պատերազմի աշխահագրութեան ընդլայնման հաւանականութիւնը առաջին հեր

06 Մարտ 2026
«Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի Արտակար

Հայ Եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը

06 Մարտ 2026
Գանատայի մէջ 17 նորագիրներ միացան ՀՅԴ

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէին՝ անցնող շաբթուան ընթացքին Գան

06 Մարտ 2026
Ա­թէն­քի եւ ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ հան­

Ան նաեւ ա­ւել­ցուց. «Իսկ ե­թէ խո­րա­նանք, պի­տի տես­նենք աշ­խար­հա­տա­րած, ժրա

06 Մարտ 2026
Դուք շարունակում եք մնալ հայկական իրակ

Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալ

06 Մարտ 2026
Ինչո՞ւ Սփիւռքի Նուիրուած Խորհրդաժողով

Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտ

06 Մարտ 2026
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Խմբագրական. «Ազդակ»-ի Ուղին (Դէպի 100-

«Ազդակ» այսօր թեւակոխեց իր հիմնադրութեան 100-ամեակը: Յառաջիկայ տարի, մարտ 5-ին

05 Մարտ 2026
Կանխել է պետք Հայաստանի՝ կցորդ պետությ

ՀՅԴ 135-ամյակի տոնակատարությունների շրջանակում Կանադայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի

04 Մարտ 2026
Լիբանանում անհանգիստ ու անորոշ վիճակ է

«Այս պահի դրությամբ հայկական համայնքային կենտրոնները չեն տուժել, մարդկային կո

04 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company