ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Հայ դատի պաշտպանությունը կենսական է հենց հայկական պետականության համար

17 Սեպտեմբեր 2025 Սեպտեմբերի 13-ին, Մարսելում Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի կողմից կազմակերպված՝ «Հայ Դատ համալսարանի» երկրորդ շրջանի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանի ելույթը.

Տիկնայք և պարոնայք,

Այսօր մենք համախմբվել ենք քննարկելու մի կարևոր հարց.

«Արդյո՞ք հնարավոր է, որ սփյուռքը պայքարի ի նպաստ Հայ դատի հակադրվելով Հայաստանի կառավարության վարած քաղաքականությանը»:

Իմ պատասխանը հստակ է. այո՛, դա հնարավոր է։ Եվ ավելին՝ դա անխուսափելի է ու անհրաժեշտ։

Հայ դատը և հայ ժողովրդի պատմական իրավունքների պաշտպանությունը կախված չեն որևէ կառավարությանից։ Այն սերնդեսերունդ է փոխանցվել՝ վերապրածների, քաղաքական ու համայնքային գործիչների, մտավորականների և առհասարակ հայ ժողովրդի միջոցով։ Դա պայքար է մեր անօտարելի իրավունքների վերականգնման եւ Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության համար։ Այն նախ և առաջ մեր հիշողության, մեր արժանապատվության և մեր ազգային ինքնության արտահայտությունն է։

Այսօր, երբ Հայաստանի կառավարությունը շարունակում է ուրանալ Արցախը, ցեղասպանության զոհերի հիշատակը և ազգային ինքնիշխանությունը, Հայ դատի հանձնախմբերը և գրասենյակները, համաշխարհային ցանցի ձևով կազմակերպված, ամուր կանգնած են քաղաքական, դիվանագիտական և տեղեկատվական պայքարի առաջնագծում։

Այս հրաժարումի պայմաններում կարևոր է հիշեցնել այն քաղաքական ուղղությունները, որոնցով սփյուռքը և հատկապես Հայ դատի հանձնախմբերը իրականացնում են իրենց գործողությունները։
Առաջին՝ մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը արտահայտվում է հետևյալով․

• Իրական խաղաղության խթանում Հարավային Կովկասում՝ հիմնված արդարության և իրավունքի վրա, այլ ոչ թե ուժի և ցեղասպան գործողությունների
• Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանություն, ինչպես նաև «Սյունիքի միջանցքի» վտանգների մասին Հայաստանի ժողովրդին և միջազգային կառույցներին իրազեկում
• Ադրբեջանի օկուպացիոն ուժերի դուրսբերման պահանջ Հայաստանի տարածքից

Այս համատեքստում մեր գլխավոր առաքելությունն է ահազանգել միջազգային հանրությանը Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ներխուժման և պատերազմի վտանգների մասին։ Այս կապակցությամբ մենք հիշեցնում ենք 1992թ. ԱՄՆ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի կարևորությունը — մի հնարավորություն, որն իր ուժը, ցավոք, նվազագույնը մեկ տարով կորցրեց, վաշինգտոնյան վերջին գործընթացի արդյունքում, երբ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ԱՄՆ նախագահը կիրառեց իր իրավասությունը և մեկ տարով կասեցրեց 907-րդ բանաձևի գործունեությունը։

Հաճախ լսվում է, որ հայ ժողովուրդը լքված է իր դաշնակիցների կողմից։ Կտրուկ լարված աշխարհաքաղաքական միջավայրում խելամիտ ու ռազմավարական կլիներ, որ հայկական պետությունը օգտվեր Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների ցանցից որպես լրացուցիչ դիվանագիտական լծակ։ Սակայն այսօր այս ցանցը չի դիտարկվում Հայաստանի կառավարության կողմից որպես լրացուցիչ ուժ, որը կարող է պաշտպանել հայ ժողովրդի շահերը միջազգային ասպարեզում։

Դժվար է աջակցել մի կառավարության, որը կարծես հրաժարվել է սեփական պետության շահերը պաշտպանելուց։ Օրինակ՝ այն դեպքում, երբ Հայ դատի հանձնախմբերը մշտապես բարձրացնում են ադրբեջանական ուժերի դուրսբերման հարցը Հայաստանի օկուպացված տարածքներից, Հայաստանի կառավարությունը լռում է կենսական կարևորության այս հարցի շուրջ։

Արցախի հարցում մեր առաջնահերթությունները հետևյալն են․

• Բաքվում պատանդ պահվող հայ գերիների ազատ արձակման հասնելը
• Արցախի հարցի միջազգային մակարդակի բարձրացումը, այդ թվում՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության համար հարթակների ստեղծում և խթանում
• Արցախահայության վերադարձի իրավունքի պաշտպանությունը իրենց հայրենիքում՝ արժանապատիվ պայմաններով և միջազգային երաշխիքներով
• Արցախի մշակութային ժառանգության պահպանումը
• Արցախի փախստականների իրավունքների պաշտպանությունը
• Արցախի պետական ինստիտուտների գործառույթի պահպանումը
• Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառումը

Այս շրջանակում Հայ դատի հանձնախմբերն ակտիվորեն աշխատում են Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ, սակայն Հայաստանի կառավարությունը մշտապես անարձագանք է թողնում այս գծով կատարուած կարևոր դիվանագիտական նախաձեռնությունները։

Բացի այդ, մենք համագործակցում ենք այլ ՀԿ-ների հետ՝ ակտիվացնելու ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմը՝ անկախ փորձագիտական առաքելություն գործուղելու համար, որը կքննի Բաքվում պահվող մեր պատանդների իրավունքների կոպիտ խախտումները։

Մեր հիմնական գործողությունը Արցախի հարցում ուղղված է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի պահանջին աջակցելուն, մասնավորապես՝ Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնության միջոցով։

Այս նախաձեռնությունը, որն առաջ է տարվում Շվեյցարիայի բազմակուսակցական խորհրդարանական հանձնախմբի միջոցով և ընդունվել է խորհրդարանի երկու պալատների կողմից, նպատակ ունի կազմակերպել բանակցություններ Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև՝ երաշխավորելու այս հիմնարար իրավունքը։ Մենք ակտիվորեն առաջ ենք տանում այս գործընթացը Ֆրանսիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և այլ երկրներում։

Եվրոպայում Հայ դատի հանձնախմբերի գործունեությունը, հատկապես Բրյուսելի գրասենյակի աշխատանքը Արցախի օգտին, այնքան կարևոր է, որ նույնիսկ մեր թշնամիներն են այն ընդունում։ Իլհամ Ալիևը 2022թ․ հուլիսի 19-ին Դավիդ ՄակԱլիսթերի գլխավորած Եվրոպական խորհրդարանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր․ «Իրականում Եվրախորհրդարանը ավելի ագրեսիվ է Ադրբեջանի նկատմամբ, քան Հայաստանի խորհրդարանը։ Երբեմն թվում է, որ որոշ հայկական լոբբիստական խմբեր (նա նկատի ուներ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը) ուժեղ ազդեցություն ունեն Եվրախորհրդարանի վրա»։

Ցեղասպանության հարցում մեր առաջնահերթությունները հայտնի են ամբողջ աշխարհում․

• Պատմական արդարության վերականգնում և Հայոց ցեղասպանության ճանաչում, ինչպես նաև թուրք-ադրբեջանական ժխտողականության դեմ պայքար, և,, իհարկե, փոխհատուցումների հարցը
Այս ոլորտում Հայ դատի հանձնախմբերի աշխատանքը անվիճելի է։ Անհրաժեշտ չէ կրկնել ավելի քան հարյուր տարվա նվիրումն ու ձեռքբերումները, որոնք Նիկոլ Փաշինյանը փորձում է ջնջել։ Նրա կառավարությունը որդեգրել է երկիմաստ, նույնիսկ ժխտողական դիրքորոշում Հայոց ցեղասպանության նկատմամբ։ Վերջին ամիսներին Փաշինյանը հայտարարել է, թե ցեղասպանության միջազգային ճանաչումը «ոչինչ չի բերել Հայաստանին»։ Ցյուրիխում հանդիպման ժամանակ նա նույնիսկ ակնարկել է, որ պետք է «հասկանալ, թե ինչու տեղի ունեցավ ցեղասպանությունը», դրանով փորձելով վերանայել պատմությունը հակասական մեկնաբանությամբ։ Այս մոտեցումը թուլացնում է Հայաստանի դիրքերը՝ միաժամանակ ուժեղացնում Թուրքիայի և Ադրբեջանի ժխտողական ռազմավարությունները։

Փաշինյանը սխալվում է․ խաղաղությունը չի գալու մեր հիշողությունից հրաժարվելով կամ բոլոր ճակատներում կապիտուլյացիայի գնալով։ Ինչպես Չերչիլն ասաց Չեմբերլենին 1938-ին՝ Հիտլերին խաղաղեցնելու քաղաքականության կապակցությամբ. «Դուք պետք է ընտրեիք պատերազմն ու անպատվությունը. դուք ընտրեցիք անպատվությունը, և կունենաք պատերազմ»։ Այս պատմական հիշեցումն արդիական է նաև այսօր նրանց համար, ովքեր կարծում են, թե հնարավոր է խաղաղություն կառուցել՝ զոհաբերելով մեր իրավունքները, ճշմարտությունը և մեր արժանապատվությունը։
Սփյուռքի մոբիլիզացիայի հարցում մենք աշխատում ենք հետևյալ ուղղություններով․

• Սփյուռքի հայկական համայնքների իրավունքների պաշտպանություն և նրանց քաղաքական կազմակերպվածության ամրապնդում (օրինակ՝ Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանությունը)
• Երիտասարդության համար կրթական ծրագրերի իրականացում՝ նրանց քաղաքականապես իրազեկելու և շարունակաբար մոբիլիզացնելու նպատակով։ Օրինակ՝ Լեո Սարգսյանի ամառային ծրաիրը, ANCA-ի Capital Gateway ծրագրի և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի առաջնորդության դպրոցը, որոնց միջոցով ձևավորվում են երիտասարդ առաջնորդներ՝ իրավունքի, դիվանագիտության և մեդիայի ոլորտներում։

Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չի աջակցում սփյուռքին, որը համաշխարհային մակարդակով կազմում է հայ ժողովրդի երկու երրորդից ավելին, այլև որդեգրում է հեռավորության կամ նույնիսկ պառակտման քաղաքականություն։ Հստակ է, որ այս դիտավորյալ ռազմավարությունը լուրջ վտանգներ է պարունակում հայ ժողովրդի ապագայի համար։

Բայց ինչո՞ւ սփյուռքը պետք է շարունակի պայքարել Հայ դատի համար, եթե հայկական կառավարությունը փորձում է այն թաղել։

1. Նախ՝ քանի որ հայ ժողովրդի հիշողությունն ու իրավունքները չեն կարող ծառայել որպես քաղաքական առևտրի առարկա։

2. Երկրորդ՝ քանի որ սփյուռքը ազատ է իր գործողություններում։ Ի տարբերություն Հայաստանի կառավարության, սփյուռքը անկախ է իր քաղաքական առաջնահերթությունների սահմանման և իրականացման հարցում։ Հայ դատի ցանցը երբեք չի պայմանավորել իր նպատակները որևէ կառավարության դիրքորոշումներով, այդ թվում՝ Հայաստանի։

3. Երրորդ՝ քանի որ Հայ դատը արժեքների կողմնացույց է հայ ժողովրդի համար։ Հիմնված լինելով համամարդկային սկզբունքների վրա՝ արդարություն, հիշողություն, արժանապատվություն՝ այն դուրս է քաղաքական հաշվարկներից և ճնշումներից։

4. Չորրորդ՝ քանի որ Հայ դատը նաև օգնում է սփյուռքին պահպանել իր ինքնությունը։ Ցեղասպանության հիշողությունը, հայ ժողովրդի իրավունքներն ու արդարության սկզբունքները պաշտպանելով՝ այն պահպանում է կենդանի հավաքական հիշողությունը, որը սերնդեսերունդ փոխանցվում է։ Այս ընդհանուր հիշողությունը ազգային միասնության կապող օղակն է՝ անկախ սահմաններից և տեղական տարբերություններից։ Այն թույլ է տալիս սփյուռքին մնալ կապված իր պատմությանը, արժեքներին ու առաքելությանը՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից կամ փոփոխվող քաղաքական միջավայրերից։

Հայ դատի հանձնախմբերի ցանցը որպես կազմակերպված շարժում գոյություն ունի ութսուն տարուց ավելի, իսկ Ֆրանսիայում՝ վաթսուն տարուց ավելի։

Այն կայացավ այն ժամանակ, երբ Հայաստանը անկախ պետություն չէր։ Այսօր ժամանակավոր խոչընդոտները չպետք է մեզ շեղեն մեր նպատակներից։

70 տարվա խորհրդային ռեժիմի պայմաններում պաշտոնական Հայաստանը լռեցված էր։ Այնուամենայնիվ, Հայ դատը ոչ միայն գոյատևեց, այլև ծաղկեց՝ սփյուռքի դինամիկայի շնորհիվ։

Այսօր ևս, չնայած ներկայիս կառավարության ստեղծած անբարենպաստ պայմաններին, Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները փորձում են քայլ առ քայլ առաջ տանել մեր նպատակները։ Սակայն մենք լիովին գիտակցում ենք, որ առանց Հայաստանի կառավարության ակտիվ աջակցության կարեւոր արդյունքների հասնելը չափազանց դժվար է։ Հետեւաբար, պիտի շարունակենք պայքարը, որպեսզի Հայաստանում փոխվի իշխանությունը և վերջապես ձևավորվի մի կառավարություն, որը կկանգնի Հայ դատի կողքին։ Մենք խորապես հավատում ենք, որ Հայ դատի պաշտպանությունը կենսական է հենց հայկական պետականության համար։

Հայ դատի պայքարը չի՛ մահանա Հայաստանի իշխանությունների քաղաքական հրաժարումից։ Այն կմահանա, եթե հայ ժողովուրդը՝ Հայաստանի և սփյուռքի հատվածներով դադարի պայքարել:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Միջկուսակցական Հանդիպումը Քննարկեց Պատ

Երէկ Միջկուսակցական ժողովը հետեւեալ հաղորդագրութիւնը յղեց լիբանանեան լրատուամի

10 Մարտ 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել

Մարտի 9-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «

10 Մարտ 2026
Վանգուվըրի մէջ արժանավայել կերպով նշու

Ուրբաթ, 6 մարտ 2026-ին, երեկոյեան ժամը 7-ին, Վանգուվըրի Հայ կեդրոնի «Լազարեան»

09 Մարտ 2026
Արմէն Ռուստամեան հանդիպում ունեցաւ Գան

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, ուրբաթ՝ մարտ 6-ին, Վանքուվըրի մէջ

07 Մարտ 2026
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստա

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ փետրուար 26-էն ի վեր կը գտնուի

07 Մարտ 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռու

Հինգշաբթի մարտ 5-ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան հանդիպումնե

07 Մարտ 2026
Առաջնորդ Սրբազան Հայրը ընդունեց ՀՅԴ Բի

Երկուշաբթի, 2 մարտ 2026-ին, Գանատայի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ.

07 Մարտ 2026
Յակոբ Բագրատունի. «Պատերազմը Անմիջական

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Մարտ 2026
Ակնարկ. Պատերազմի Աշխարհագրութեան Երկր

Միջին Արեւելքի պատերազմի աշխահագրութեան ընդլայնման հաւանականութիւնը առաջին հեր

06 Մարտ 2026
«Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի Արտակար

Հայ Եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը

06 Մարտ 2026
Գանատայի մէջ 17 նորագիրներ միացան ՀՅԴ

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէին՝ անցնող շաբթուան ընթացքին Գան

06 Մարտ 2026
Ա­թէն­քի եւ ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ հան­

Ան նաեւ ա­ւել­ցուց. «Իսկ ե­թէ խո­րա­նանք, պի­տի տես­նենք աշ­խար­հա­տա­րած, ժրա

06 Մարտ 2026
Դուք շարունակում եք մնալ հայկական իրակ

Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալ

06 Մարտ 2026
Ինչո՞ւ Սփիւռքի Նուիրուած Խորհրդաժողով

Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտ

06 Մարտ 2026
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Խմբագրական. «Ազդակ»-ի Ուղին (Դէպի 100-

«Ազդակ» այսօր թեւակոխեց իր հիմնադրութեան 100-ամեակը: Յառաջիկայ տարի, մարտ 5-ին

05 Մարտ 2026
Կանխել է պետք Հայաստանի՝ կցորդ պետությ

ՀՅԴ 135-ամյակի տոնակատարությունների շրջանակում Կանադայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի

04 Մարտ 2026
Լիբանանում անհանգիստ ու անորոշ վիճակ է

«Այս պահի դրությամբ հայկական համայնքային կենտրոնները չեն տուժել, մարդկային կո

04 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company