ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Ակնկալում ենք, ողջամիտ ժամանակահատվածում լրացնել պակասող ստորագրությունները

26 Սեպտեմբեր 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 26-ին հրավիրվել են խորհրդարանական լսումներ: Քննարկվում է խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իրենց խմբակցության եւ դաշինքի դիրքորոշումն այս նախագծի վերաբերյալ։

Նա ասաց, որ իրենք ամբողջությամբ կիսում են հայտարարության մեջ ներկայացված փաստերն ու հիմնավորումները։ «Ավելին, վերհաստատում ենք մեր դիրքորոշումները, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության ժամանակահատվածում բազմաթիվ անգամ խախտվել է մեր երկրի սահմանադրական կարգը, Նիկոլ Փաշինյանը գործել է պետական դավաճանության հատկանիշներով։ Եվ Նիկոլ Փաշինյանին պաշտոնազրկելու իրավա-քաղաքական հիմքերը անհերքելի են։ Հետեւաբար, մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ նախագծին կողմ ենք, ե՛ւ հանձնաժողովում, ե՛ւ լիագումար նիստում կողմ ենք քվեարկելու»,- ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ որեւէ մեկը կասկածի տակ չի դնում այն հարցը, որ այս իշխանությունը մեր պետականությանը սպառնալիք է, եւ նրանց՝ մեկ օր ավելի իշխանությանը մնալը վտանգավոր է։ «Ամբողջ հարցը հետեւյալն է՝ ինչպե՞ս, ի՞նչ ժամկետներում եւ ի՞նչ ճանապարհով ազատվել այս իշխանությունից։ Նախորդ 5 տարիների ընթացքում մենք փորձել ենք մթնոլորտ գեներացնել, մեր երկրում համաժողովրդական շարժում ձեւավորել, եւ, այո, մենք տեսել ենք ճանապարհը՝ սահմանադրական ճանապարհով երկրի խորհրդարանում իմպիչմենտի ճանապարհով հասնել իշխանափոխության։ Բայց ինչո՞ւ մինչեւ հիմա մենք չենք եկել խորհրդարան, եւ այս հարցը չի մտել օրակարգ՝ բացառապես մի պատճառով, որ մենք չենք ունեցել բավարար ստորագրություններ՝ խորհրդարան մտնելու եւ հաջողության հասնելու համար։

Մեր գործընկեր «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի, ստանձնել է քաղաքական պատասխանատվությունը եւ հայտարարել իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին։

Մեր դիրքորոշումը եղել է հետեւյալը, որ մենք միանում ենք իմպիչմենտի գործընթացին, հրապարակել ենք մեր ստորագրությունները, ասել ենք՝ եկեք արձանագրենք, որ «Հայաստան» խմբակցությունը միացած է եւ ուժերը կենտրոնացնենք իշխանական պատգամավորների վրա՝ փորձելով ունենալ պակասող ստորագրությունները եւ սկսել գործընթաց։ Անցել է 3-4 ամիս, մեր գործընկերները պարբերաբար հայտարարել են, որ պրոցեսը չի ընդլայնվում եւ առաջ չի գնում նաեւ այն պատճառով, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն ստորագրել այն ձեւաթղթի տակ, որը ներկայացրել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Նաեւ եղել է հրապարակային հայտարարություն, որ իշխանական պատգամավորները չեն միանում այն պատճառով, որովհետեւ այդ ձեւաթղթի տակ չկա մեր ստորագրությունը։

Հետեւաբար, հաշվի առնելով նոր իրողությունը եւ մեր գործընկերների այդ վստահեցումը, ես մեր խմբակցության պատգամավորների՝ երեք ամիս առաջ ստորագրած ստորագրությունները հիմա կփոխանցեմ «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ կցելու այդ գործընթացին եւ ֆիքսելու, որ մեր ստորագրությունները կային ինչպես 3 ամիս առաջ, այնպես էլ հիմա»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա ընդգծեց` ակնկալում է, որ ողջամիտ ժամանակահատվածում հնարավոր կլինի լրացնել պակասող ստորագրությունները և իմպիչմենտի իրական մեկնարկը տալ ԱԺ դահլիճում։

Մանրամասները՝ տեսանյութում.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Միջկուսակցական Հանդիպումը Քննարկեց Պատ

Երէկ Միջկուսակցական ժողովը հետեւեալ հաղորդագրութիւնը յղեց լիբանանեան լրատուամի

10 Մարտ 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել

Մարտի 9-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «

10 Մարտ 2026
Վանգուվըրի մէջ արժանավայել կերպով նշու

Ուրբաթ, 6 մարտ 2026-ին, երեկոյեան ժամը 7-ին, Վանգուվըրի Հայ կեդրոնի «Լազարեան»

09 Մարտ 2026
Արմէն Ռուստամեան հանդիպում ունեցաւ Գան

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, ուրբաթ՝ մարտ 6-ին, Վանքուվըրի մէջ

07 Մարտ 2026
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստա

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ փետրուար 26-էն ի վեր կը գտնուի

07 Մարտ 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռու

Հինգշաբթի մարտ 5-ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան հանդիպումնե

07 Մարտ 2026
Առաջնորդ Սրբազան Հայրը ընդունեց ՀՅԴ Բի

Երկուշաբթի, 2 մարտ 2026-ին, Գանատայի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ.

07 Մարտ 2026
Յակոբ Բագրատունի. «Պատերազմը Անմիջական

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Մարտ 2026
Ակնարկ. Պատերազմի Աշխարհագրութեան Երկր

Միջին Արեւելքի պատերազմի աշխահագրութեան ընդլայնման հաւանականութիւնը առաջին հեր

06 Մարտ 2026
«Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի Արտակար

Հայ Եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը

06 Մարտ 2026
Գանատայի մէջ 17 նորագիրներ միացան ՀՅԴ

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէին՝ անցնող շաբթուան ընթացքին Գան

06 Մարտ 2026
Ա­թէն­քի եւ ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ հան­

Ան նաեւ ա­ւել­ցուց. «Իսկ ե­թէ խո­րա­նանք, պի­տի տես­նենք աշ­խար­հա­տա­րած, ժրա

06 Մարտ 2026
Դուք շարունակում եք մնալ հայկական իրակ

Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալ

06 Մարտ 2026
Ինչո՞ւ Սփիւռքի Նուիրուած Խորհրդաժողով

Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտ

06 Մարտ 2026
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Խմբագրական. «Ազդակ»-ի Ուղին (Դէպի 100-

«Ազդակ» այսօր թեւակոխեց իր հիմնադրութեան 100-ամեակը: Յառաջիկայ տարի, մարտ 5-ին

05 Մարտ 2026
Կանխել է պետք Հայաստանի՝ կցորդ պետությ

ՀՅԴ 135-ամյակի տոնակատարությունների շրջանակում Կանադայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի

04 Մարտ 2026
Լիբանանում անհանգիստ ու անորոշ վիճակ է

«Այս պահի դրությամբ հայկական համայնքային կենտրոնները չեն տուժել, մարդկային կո

04 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company