ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

ԱՄՆ Կոնգրեսում հայկական լոբբին շահեկան դիրքերում է՝ շնորհիվ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և Հայ դատի գրասենյակների

30 Սեպտեմբեր 2025

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեն հայտնել է, որ Պետքարտուղարությունից ստացել է պատասխան, որը, ըստ նրա, քայլ է ճիշտ ուղղությամբ։ Նշենք, որ այն վերաբերվում է Արցախի հայերի վերադարձի իրավունքին։

Թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ՝ հետաքրքրվելով, թե՝ ի՞նչ քայլեր են նախորդել դրան, և, հատկապես, ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ի՞նչ դեր է ունեցել այս հարցում, քանի որ, փաստացի, կա առաջընթաց։

– Այս առաջընթացը, իհարկե, երկարատև աշխատանքի արդյունք է, բայց դա ինքնին նոր, ավելի երկար, ավելի բարդ աշխատանքի համար ճանապարհ է բացում, բայց, այդ աշխատանքը պիտի իրականացվի հանուն հայկական շահերի պաշտպանության։

Այն, ինչ մենք գիտենք հետևյալն է, որ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն պատասխան գրություն է ստացել Պետքարտուղարությունից, որտեղ, ինչպես ձևակերպել է կոնգրեսականը, խոսվում է ճիշտ ուղղությամբ Վաշինգտոնի քայլերի մասին, իսկ այդ ուղղությունները վերաբերում են Արցախյան հիմնախնդրին, ուղղակիորեն առնչվող վերադարձի իրավունքին, հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանն ու ռազմագերիների վերադարձին, այլ մանրամասներ չեն նշվում։ Ենթադրում եմ, որ այդ փաստաթուղթն ավելի տարողունակ է, բայց դեռևս չի հրապարակվում բովանդակությունը։

Դրան, իհարկե, նախորդել են հսկայական լոբբիստական աշխատանք, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների ներգրավմամբ ԱՄՆ օրենսդիրների վրա համայնքային ճնշման ապահովում, գործադիր իշխանության վրա համայնքային ճնշման ապահովում, Կոնգրեսում բազմաթիվ, այսպես ասած, հայկական շահերի պաշտպանության օրերի կազմակերպում։ Նաև Կոնգրեսի ավելի քան 400 գրասենյակներում Հայ դատի համակարգի ներկայացուցիչները, որոնք հավաքվել էին Վաշինգտոնում ԱՄՆ-ի տարբեր կողմերից, իրականացնում էին լոբբիստական աշխատանքներ։ Բնականաբար այս բոլոր խնդիրները Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթությունների շրջանակում են արդեն տարիներ շարունակ, և հանձնախումբն ակտիվորեն գնում է այդ ուղղությամբ։

-Իսկ առհասարակ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հեշտությա՞մբ է աշխատում Թրամփի վարչակազմի հետ։

-Թրամփի վարչակազմի հետ աշխատելու մասով կան դժվարություններ, բայց Ամերիկայում հայկական շահերի պաշտպանությունը միայն Թրամփի վարչակազմի աշխատանքների շրջանակում չէ, Կոնգրեսի հետ աշխատանքն էլ բազմակողմ է։

Ինչ վերաբերում է բուն Թրամփի աշխատակազմին, ապա այնտեղ կան մարդիկ, որոնք չափազանց լավ են տիրապետում հայկական հարցերին։ Նախ կցանկանամ առանձնացնել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, որովհետև Մարկո Ռուբիոն այն միակ Հանրապետականն էր ԱՄՆ սենատում, որ 2023 թվականին համահեղինակեց S 3000 բանաձևը, որով առաջարկում էր ԱՄՆ նախագահից վերցնել` 907-րդ բանաձևը չեղարկելու նախագահական իրավասությունը։ Նա միշտ ու հանդես է եկել հայկական շահերի պաշտպանության դիրքերից, վայելել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի վստահությունը և շատ լավ է տիրապետում հայկական հարցերին։

Երկրորդը՝ հետախուզության պետ Թուլսի Գաբբարդն է, ով 2017 թվականին նույնիսկ Արցախում էր, կրկին շատ լավ է տիրապետում հայկական հարցերին, նաև՝ առողջապահության դեպարտամենտի ղեկավար Ռոբերտ Քենեդի կրտսերը, այս մարդիկ բավական լավ են տիրապետում հայկական հարցերին, բայց դա չի նշանակում, որ նրանց ներկայությունը Թրամփի վարչակազմում ինքնին լուծում է բոլոր խնդիրները, հատկապես, երբ թուրքական և ադրբեջանական լոբբին բավական ակտիվ է աշխատում։

Ամեն դեպքում, Կոնգրեսում ադրբեջանա-թուրքական լոբբին չի հաջողվում էական առավելություն ստանալ, հայկական լոբբին ավելի շահեկան դիրքերում է, որովհետև այն հիմնված է ամերիկահայության, ԱՄՆ օրինավոր քաղաքացիների վրա, իսկ Թուրքիան և Ադրբեջանը հիմնականում օգտվում են վարձու լոբբիստական կառույցների աշխատանքներից։ Մեծ հաշվով, լոբբինգի լեգիտիմությունն էականորեն ճնշվում է, երբ իրականացվում է ոչ թե համայնքի, այդ երկրի քաղաքացիների միջոցով, այլ՝ հատուկ լոգիստական կազմակերպությունների, վարձու կազմակերպությունների միջոցով։

-Պարոն Ղուկասյան, երկու օր առաջ քաղաքագիտական շրջանակները, վկայակոչելով Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի հայտարարությունը, ահազանգում էին, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հետ շատ ակտիվ աշխատում են թուրքական հետախուզության նախկին ու ներկա ղեկավարները, նույնիսկ հայ-ադրբեջանական «խաղաղության» գործընթացի վերաբերյալ խորհրդատվություն են տրամադրում՝ այդ կերպ նպաստելով Թրամփի պրոադրբեջանական դիրքորոշմանը։ Նման պայմաններւմ, երբ գործի են լծվել թուրքական հետախուզության նախկին ու ներկա ղեկավարները, արդյո՞ք սա լրացուցիչ դժվարություններ չի առաջացնում Հայ դատի Ամերիայի հանձնախմբի, կամ, առհասարակ, ՀՅԴ Հայ դատի գրասենյակների համար։

-Որքան էլ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը զբաղեցնում է այդ պաշտոնը, բայց նա այն առանցքային գործիչը չէ, որ կարող է նշանակալի դեր ունենալ ամերիկա-թուրքական հարաբերություններում։ Թեև թուրքական, ամերիկյան որոշ շրջանակների թեկուզ լատենտ հարաբերությունները, բնականաբար, որոշակի խնդիրներ ստեղծում են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի համար, բայց այդ խնդիրները հաճախ հաջողությամբ նաև լուծվում են։

Մի դեպք հիշեցնեմ․ երբ Փենսիլվանիայում սենատոր էր ուզում ընտրվեր թուրքական բանակի կապիտան, Թուրքիայի Հանրապետության քաղաքացիությունը պահած Էրդողանի մտերիմ բժիշկ Մեհմեթ Օզը, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հետևողական աշխատանքի արդյունքում դա ձախողվեց։

-Պարոն Ղուկասյան, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին, և ընդհանրապես Հայ դատի գրասենյակներին միշտ հաջողվել է արդյունավետ հակազդել ադրբեջանական և թուրքական լոբբինգին։ Նկատի առնելով, որ Հայաստանի օրվա իշխանությունը մեծ ձգտում ունի բարեկամանալու թշնամի երկրների հետ, սա որքանո՞վ է դժվարացնում է Հայ դատի գրասենյակների աշխատանքը։

-Իհարկե որոշակիորեն ազդում են Հայ դատի համակարգի աշխատանքների վրա, բայց ընկճել էդ աշխատանքները, փոխել էդ աշխատանքների քաղաքական առաջնահերթությունները, բնականաբար, հնարավոր չէ։

-ԱՄՆ կոնգրեսում նաև «Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» օրինագիծ է ներկայացվել, դեռ սեպտեմբերի 18-ին այս մասին հայտարարություն արվեց։ Ի՞նչ ընթացքի մեջ է օրինագիծը, ի՞նչ կարելի է սպասել դրանից, հատկապես, որ այն պարտավորեցնում է Թրամփին 180 օրվա ընթացքում որոշել՝ արդյո՞ք ավելի քան 50 ադրբեջանցի պաշտոնյաներ համապատասխանում են «Գլոբալ Մագնիցսկու» օրենքի կամ պետդեպարտամենտի ֆինանսավորման մասին օրենքի 7031(c) հոդվածի պատժամիջոցների չափանիշներին։

-ԱՄՆ Կոնգրեսում պարբերաբար ներկայացվում են օրինագծեր, որոնց նպատակն է պատերազմական հանցագործությունների մեջ ներառված ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ գործադրել պատժամիջոցներ։ Սա կարևոր է, քանի որ հետագայում հիմք կհանդիսանա արդեն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։ Մի քանի ուղղությամբ է աշխատանք իրականացվում։ Ամերիկայի հանձնախումբն իր հերթին, Վաշինգտոնում Հայ դատի համակարգում գործող հայկական իրավական կենտրոնը մյուս կողմից իրավական ճանապարհներով հետապնդում են այս հարցի լուծումը։

Նախորդ տարի իրավական կենտրոնը համապատասխան թղթածրար է ներկայացրել կոնկրետ պատերազմական հանցագործությունների փաստերով, հանցագործների նույնականացմամբ Պետդեպարտամենտ, սակայն Պետդեպարտամենտը պարտավոր է քննության առնել, երբ կա Կոնգրեսի համապատասխան որոշում՝ բանաձև։ Դրա համար է կարևոր, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն անընդհատ փորձում է ստանալ Կոնգրեսի այդ քաղաքական մեսիջը, ինչն արդեն Պետդեպարտամենտին կպարտավորեցնի ուսումնասիրելու թղթածրարները, ինչի արդյունքում ադրբեջանցիների նկատմամբ կկիրառվեն «Գլոբալ Մագնիցսկու» ակտով նախտեսված պատժամիջոցները։

Հերմինե Զեյնալյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անհնար է մշտապես խաբել ամբողջ ժողովրդի

Փաշինյանը Ստրասբուրգում անամոթաբար հայտարարում է՝ կատարել է 2021-ին տրված խոստ

30 Սեպտեմբեր 2025
ԱՄՆ Կոնգրեսում հայկական լոբբին շահեկան

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեն հայտնել է, որ Պետքար

30 Սեպտեմբեր 2025
ՀՅԴ-ն դիմել է դատարան՝ ընդդեմ Գևորգ Պա

Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պ

30 Սեպտեմբեր 2025
Միջկուսակցական Հանդիպում

Հայ քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչներու հանդիպումը տեղի ունեցաւ շա

29 Սեպտեմբեր 2025
Դաժանորեն պարտվածը չի կարող բանակցող լ

Գնալ-հասնել ՄԱԿ-ի բարձր ամբիոն և հռետորական հարց տալ՝ թե Ալիևը Մեղրու միջանցք

29 Սեպտեմբեր 2025
Լույս է տեսել Ռուբեն Զարդարյանի անտիպ

Թվում է թե մեր օրերում լուրջ հրատարակությունների կարիք չի զգացվում, քանի որ հա

29 Սեպտեմբեր 2025
Այս բառախաղերով Փաշինյանը մեղմացնում է

Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ևս մեկ անգամ ապացուց

28 Սեպտեմբեր 2025
Զաւալլը՜ Սարքոզի…

Ս. ՄԱՀՍԷՐԷՃԵԱՆ Ֆրանսայի նախկին նախագահներէն Նիքոլա Սարքոզի Հինգշաբթի օր (25

28 Սեպտեմբեր 2025
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներն ու «Հայաստա

Այսօր, Սեպտեմբերի 27-ին` 44-օրյա պատերազմի 5-րդ տալելիցի օրը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ

27 Սեպտեմբեր 2025
5 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատ

Այսօր 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ առավոտ

27 Սեպտեմբեր 2025
Լիբանանեան Ուժեր կուսակցութեան պատուիր

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան ընդունեց Լիբանա

26 Սեպտեմբեր 2025
Յայտարարութիւն՝ յանուն Երուսաղէմի հայո

Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդը կ՚ողջունէ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան Ըն

26 Սեպտեմբեր 2025
Ակնկալում ենք, ողջամիտ ժամանակահատված

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 26-ին հրավիրվ

26 Սեպտեմբեր 2025
Քիմըլ յաղթանակ, Միքայէլ Արք. պարտեա՞լ

Սարգիս Մահսէրէճեան Ամերիկացի կատակաբան Ճիմի Քիմըլ Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի

26 Սեպտեմբեր 2025
80-ամեայ ՄԱԿ-ի թրամփեան կանգառը…

1.Մինչ Թրամփը իր հերթական զառանցանքով յայտարարում է «եօթ պատերազմներ կանխելու»

25 Սեպտեմբեր 2025
Երկրում անպատժելիության մթնոլորտ է, իր

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «

25 Սեպտեմբեր 2025
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Խստորեն դատապարտում ենք Մերձավան բնակավայրում տեղի ունեցած զինված հարձակումը,

24 Սեպտեմբեր 2025
Ակնարկ. Կազա, Ինտոնեզիա Եւ Թուրքիա

Արդէն քանիերորդ անգամն է, որ Թուրքիոյ նախագահը ցեղասպանութիւն գործադրելու յանց

24 Սեպտեմբեր 2025
Ժողովրդի դեմ ցուցմունք տալով՝ ցուցմուն

Թե բա` ցուցմունք եք տալիս Հայաստանի դեմ: Սա ասում է մեկը, ով հինգ տարի իր ք

24 Սեպտեմբեր 2025
Մեր աշխատանքները նպատակ ունեն ապահովել

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ուղիղ կերպով գործակցում է Սպիտակ տան և Կոնգրես

24 Սեպտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company