ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Արդարադատութեան կործանումը Հայաստանում

05 Հոկտեմբեր 2025

Հայաստանում ընթացող վերջին դատական գործընթացները յաճախ աչքի են ընկնում ոչ թէ իրաւունքի, այլ՝ իշխող քաղաքական ուժի եւ նրա պարագլխի քաղաքական շահերի սպասարկմամբ։ Դրա վառ ապացոյցն է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանի՝ երկու տարւայ ազատազրկման դատապարտելու վերաբերեալ դատավճիռը, որը միանշանակ վկայում է Հայաստանում դատաիրաւական համակարգի անկախութեան եւ արդարադատութեան խախտման մասին։

Այս վճիռը չպէտք է դիտարկել որպէս զուտ իրաւական գործընթացի արդիւնք, քանի որ այն միանշանակ քաղաքական պատւէր է, որը ծառայում է իշխանութեան քաղաքական շահերին՝ ճնշելու ընդդիմութեան ձայնը, վերահսկելու հանրութեան մօտ արտայայտւող ազատ կարծիքը եւ, առհասարակ, սահմանափակելու քաղաքացիական ազատութիւնները։ Հայաստանի գործող իշխանութիւնը՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, դատական համակարգը վերածել է բռնապետական կառավարման գործիքի, որն արդէն վերածւել է քաղաքական հաշւեհարդար տեսնելու բութ միջոցի՝ կորցնելով իր անկախութեան եւ օբիեկտիւութեան ձեւական կողմն անգամ։

Միքայէլ Սրբազանի դատավճիռը հերթական ակնյայտ քայլն է դէպի բռնապետական վարչակարգի կառուցում, որտեղ դատական իշխանութիւնը դառնում է ոչ թէ օրէնքի պահպանող, այլ քաղաքական հրամաններ կատարող։

Սրանից բացի, դատարանի այս որոշումն ակնյայտ հարւած է հայ ժողովրդի հոգեւոր եւ բարոյական առանցքին՝ Հայ Առաքելական Եկեղեցուն եւ յստակ թիրախաւորել է մեր ազգային ինքութիւնն ու հոգեմտաւոր արժեհամակարգը:

Ելնելով, վերը նշւած հանգամանքներից անհրաժեշտ է արձանագրել, որ այս վճիռը կարեւոր ազդանշան է հանրութեանն առ այն, որ փաշինեանական իշխանութիւնը պատրաստ է վերացնել որեւէ ընդդիմադիր ձայն՝ անկախ նրանից, թէ դա հոգեւոր գործիչ է, քաղաքական գործիչ կամ հասարակական ակտիւիստ։ ՀՀ գործող Իշխանութեան նման քայլերը փաստացի կոչւած են վերացնելու ազատ կարծիք հնչեցնելու նւազագոյն հնարաւորութիւններն անգամ, ինչը միանշանակօրէն յանգեցնելու է ժողովրդավարութեան շեշտակի անկման, սոցիալական լարւածութեան աճի եւ հասարակութեան տարբեր շերտերի միջեւ առկայ եւ արդէն վտանգաւորութեան սահմանը հատած խզումների աւելի խորացմանը եւ ընդգծմանը, իսկ այս բոլորը յղի է անդառնալի հետեւանքներով առանց այն էլ քայքայւած ու բարոյալքւած հասարակական համակարգի համար:

Հայաստանում, արդարադատութիւնը պէտք է մնայ ազատ եւ անկախ, այլ ոչ թէ գործիք ինչ-որ անձի եւ նրա քաղաքական թիմի բռնապետութեան ամրապնդման համար։ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանի դէմ դատավճիռն ահազանգող կոչնակ է հասարակութեանը՝ անթոյլատրելի քաղաքական ճնշումներին համաչափ եւ համարժէք արձագանքելու եւ դատաիրաւական համակարգի ինքնիշխանութիւնը վերականգնելու անհրաժեշտութեան մասին։

Քաղաքական դրդապատճառներով պայմանաւորւած դատավարութիւնների շարունակութիւնը անընդունելի է: Եթէ չդադարեցւեն այս գործընթացները, ապա հայաստանեան հանրութիւնը վաղը կորցնելու է ոչ միայն իրաւական համակարգի անկախութիւնը, այլեւ խօսքի, մտքի ու քաղաքացիական ազատութիւնները եւ հասարակութեան համախմբւածութիւնը։

Հայաստանի հասարակութեան ապագան կախւած է նրանից, թէ որքանով է նա պատրաստ դիմակայել փաշինեանական բռնապետութեան ամրապնդմանը միտւած այս գործընթացին եւ պաշտպանել արդարադատութեան ու ազատ արտայայտման սկզբունքները՝ որպէս քաղաքացիական հասարակութեան անքակտելի արժէքներ։

«Ալիք»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դաշնակցութեան Հիմնադրման 135-Ամեակի Տօ

Կազմակերպութեամբ Քուէյթի Պատկան Մարմնին՝ ուրբաթ, 3 հոկտեմբեր 2025-ին, Ներսէս Շ

09 Հոկտեմբեր 2025
«Ղարաբաղը Հայաստանին» Շարժումը Ստալինե

Ասպետ Մանճիկեան Ազրպէյճանի իշխանութիւնները սանձարձակ կերպով կը բռնադատէին Լ

08 Հոկտեմբեր 2025
Բաց երկինք եւ…երկունք

Անակնկալ մը չէր քանի մը օր առաջ տարածուած այն ստոյգ տեղեկութիւնը, թէ «Թըրքիշ Է

08 Հոկտեմբեր 2025
Ակնարկ. Թուրքալեզու պետութիւնների կազմ

Արամ Շահնազարեան Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը շարունակում է ջանքերն օգո

08 Հոկտեմբեր 2025
Ակնարկ. Ֆրանսայի Կառավարութեան Ճգնաժամ

Ներֆրանսական իրադարձութիւնները կը խօսին անել վիճակի մասին: Նոյնիսկ խորհրդարանի

08 Հոկտեմբեր 2025
Իշխանությունը հրաժարվում է ընդունել պա

Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից անցել է արդեն վեց

08 Հոկտեմբեր 2025
Քալիֆորնիոյ prop 50-ը, եւ անկէ անդին

Ս. Մահսէրէճեան Քանի մը շաբաթէն, Նոյեմբերի սկիզբը, քալիֆորնիացիք քուէատուփ պ

08 Հոկտեմբեր 2025
Նախընտրական Կանխահաս Կիրքեր

Հայաստանի Հանրապետութեան մէջ գործող քաղաքական ուժերը, իշխանութիւն եւ ընդդիմութ

08 Հոկտեմբեր 2025
ԱՄՆ կառավարությունն ավելի արցախամետ է,

Երբ ամբողջովին կորցրել էինք հույսը, որ ԱՄՆ կառավարությունը կարող է երբևէ որևէ

07 Հոկտեմբեր 2025
Այս իշխանության հակասոցիալական դեմքն ա

«Նախընտրական տարի է 2026 թվականը։ Ինչպես արդեն կարելի էր կանխատեսել, պոպուլիստ

07 Հոկտեմբեր 2025
Համայնքը միաւորուեց ՀՅԴ Բիւրոյի դրամահ

Սեպտեմբերի 27ի երեկոյեան աւելի քան հարիւր բարերարներ եւ աջակիցներ հաւաքուել էի

07 Հոկտեմբեր 2025
ԿԸՀ-ի կողմից մանդատ է ստացել ՀՅԴ Հայաս

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 6-ին հրավիրել է արտահերթ նիստ՝

06 Հոկտեմբեր 2025
Անկախության հոգեբանական ֆենոմենը

Եթե մի հրաշքով հնարավոր լիներ անցնել երկրից երկիր ու ժողովուրդներին հարցնել, թ

06 Հոկտեմբեր 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Գանատայի 53-րդ Շրջա

Հոկտեմբեր 3-5 շաբաթավերջին, Մոնթրէալի մէջ կայացաւ ՀՅԴ Գանատայի 53րդ Շրջանային

06 Հոկտեմբեր 2025
Պոչամբարները Հայաստանում՝ դանդաղ գործո

Խորհրդային Հայաստանի ագրարային տնտեսությունը նորանկախ հանրապետությունում արագո

06 Հոկտեմբեր 2025
Ընկան հերոսաբար ու հավատով․ այսօր Վարն

44-օրա գոյապայքարի առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչ նոյեմբերի 9-ը՝ պատերազմի

06 Հոկտեմբեր 2025
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

06 Հոկտեմբեր 2025
Արցախցիների վերադարձի հարցը և Ադրբեջան

Արցախցիների բռնի տեղահանությունը 2023 թվականի սեպտեմբերին դարձավ Հարավային Կով

06 Հոկտեմբեր 2025
Խմբագրական. Արդարադատութեան կործանումը

Հայաստանում ընթացող վերջին դատական գործընթացները յաճախ աչքի են ընկնում ոչ թէ ի

05 Հոկտեմբեր 2025
Արցախահայությունը իր բնօրրանը վերադառն

Ինչո՞ւ են լռում արցախցիները, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցախ վերադարձի անհն

04 Հոկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company