ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այս իշխանության հակասոցիալական դեմքն ակներև է

07 Հոկտեմբեր 2025

«Նախընտրական տարի է 2026 թվականը։ Ինչպես արդեն կարելի էր կանխատեսել, պոպուլիստական դրսևորումների համար ֆինանսական հիմքեր են ներկայացված 2026 թվականի պետական բյուջեի նախագծում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, մանրամասնելով, թե ինչի մասին է առաջիկա տարվա բյուջեի նախագիծն իր դիտանկյունից։

Նա մասնավորեցնում է իր տեսակետը. «Խոսքը վերաբերում է կապիտալ ծախսերի անվան տակ ասֆալտապատման աշխատանքներին, դրանցով նախ ցույց են տալիս հանրությանը՝ իբրև թե գործ են անում, երկրորդը՝ այդ աշխատանքները հարստացնում են օրվա իշխանություններին մոտ կանգնած տնտեսվարող սուբյեկտներին։ Կառավարության ծրագրի վերջին տարին է, իրենց սոցիալական խոստումները բացարձակապես չեն կատարել, որոնք վերաբերում են թոշակի, նվազագույն աշխատավարձի և անապահովության, աղքատության նպաստների բարձրացմանը։ Այդ խոստումները մնացին անկատար, ինչը կանխատեսելի էր։ Նախորդ տարիներին բազմիցս հիշեցրել եմ իրենց այդ խոստումների մասին, անընդհատ ասում էին՝ դեռ 2026-ին ժամանակ կա, մեր խոստումները կկատարենք։ Այդպիսի պատասխան ստացա, երբ նախագիծ ներկայացրեցինք նաև թոշակների և նվազագույն աշխատավարձի չափերն առնվազն գնաճով ինդեքսավորելու համար։ Դա մերժեցին՝ ունենք խոստումներ և, ըստ այդմ, դա կկատարենք։ Այդ նախագծերը երկու անգամ դրել ենք շրջանառության մեջ, երկու անգամ էլ մոտավորապես այդպիսի հիմնավորմամբ մերժվել են՝ խոստացել ենք, կկատարենք մեր խոստումները, ժամանակ կա։ Ժամանակն ավարտվեց, խոստումները չկատարեցին, սա հնարավոր չէ չարձանագրել։ Մտահոգիչ է նաև, որ կրճատվում է պաշտպանության ոլորտի բյուջեն։ Իբրև թե բերում են խաղաղություն, և իրենց չեղած տրամաբանությամբ, իբրև թե ամեն ինչ նորմալ է, պաշտպանական ծախսերի կրճատումն էլ դրա շարունակությունն է»,-նշում է զրուցակիցը։

Անդրադառնալով բյուջեում նախանշված տնտեսական աճին՝ ընդգծում է՝ հաջորդ տարի այն ավելի ցածր է դրված բյուջեի նախագծի հիմքում, քան արձանագրվել էր 2021-25 թվականներին։ «2021-25 թվականների միջին բարձր աճն արտաքին գործոնով էր պայմանավորված։ Ունեինք ռուս-ուկրաինական հակամարտությամբ արձանագրված իրավիճակ, այդ արտաքին գործոնը կարճաժամկետ տնտեսական էֆեկտի հանգեցրեց, որը տեսանք և՛ ազգային արժույթի արժևորման, և՛ բարձր տնտեսական աճի ձևով։ Փաստ է, որ դա չկապիտալացվեց։ Հաջորդ տարվա բյուջեում շատ զգուշավոր, նախորդ երեք տարվա համեմատ գրեթե երկու անգամ ավելի ցածր աճ են դրել բյուջեի հիմքում։ Մյուս կողմից՝ հարկային մուտքերի առումով ունենալու ենք բեռի ավելացում, կենտրոնացում դեպի փոքր ու միջին բիզնես։ Սա էլ է քաղաքականություն, որն իրենք որդեգրել են, այստեղ հարկային բեռ են ավելացնում, ինչը, եթե օբյեկտիվորեն դիտարկենք, ինքնին խնդրահարույց է՝ նկատի առնելով փոքր և միջին բիզնեսի աճող դժվարությունները։ Եվ վերջապես՝ խոսենք այն մասին, որ պետական պարտքի երկնիշ աճ ունենք, հաջորդ տարի ևս այն աճելու է։ Միայն պետական պարտքի սպասարկման համար հաջորդ տարվա բյուջեում մեկ միլիարդ դոլարից ավելի գումար է հատկացվելու, ինչն էական մասնաբաժին ունի և՛ եկամուտների, և՛ ծախսերի հետ համեմատ»,-ասում է նա։

Թվում է, որ տնտեսությունը, պետական բյուջեն վատ վիճակում են հայտնվելու հաջորդ տարի։ Այն դժվարություններ ունենալո՞ւ է քաղաքացիների նկատմամբ պարտավորությունները կատարելու առումով։ «Պետական պարտքը կա ու կա։ Ի վերջո, զինանշան, դրոշ ունենք, 30 տարվա պետություն ենք։ Պարտք կվերցնեն, իրենց պարտավորությունները կկատարեն։ Հայտարարում են, որ հունվարից թոշակներն են ավելացնելու։ Սա պրիմիտիվ մանիպուլ յացիա է։ Խոստացել էին միջին թոշակը դարձնել առնվազն հավասար նվազագույն սպառողական զամբյուղին։ Այսօր նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը մոտ 82000 դրամ է, միջին թոշակը՝ 49000 դրամ, տարբերությունը՝ մոտավորապես 33000 դրամ այսօրվա դրությամբ։ Իսկ գնաճը շարունակվում է, առաջին անհրաժեշտության ապրանքների բավականին ինտենսիվ գնաճ է սկսվել։ Բնականաբար, սպառողական զամբյուղն էլ կավելանա։ Իրենք ընդամենը խոսում են հետվճարով, այն էլ՝ 4000 դրամով միջին թոշակը բարձրացնելու մասին։ 4000 և 33000 դրամների միջև համեմատության եզր անգամ չկա։ Հայտարարություններ են անում, տարածում են, որ թոշակը բարձրանալու է 4000 դրամով, բայց չեն տարածում իմ հարցի այն հատվածը, որ իրենք խոստացել էին հաջորդ տարի թոշակը բարձրացնել ոչ թե 7-8 տոկոսով, այլ մոտավորապես 70 տոկոսով։ Հիմա հետվճարը ամսական 6000-ից դարձնում են 10000 դրամ։ Դրանից օգտվում է մեր թոշակառուների կեսը, մյուս կեսը չի օգտվում։ Մյուս կողմից՝ այդ հետվճարը չի տարածվում, օրինակ՝ ամենակարևոր ծախսային ուղղության, այն է՝ առաջին անհրաժեշտության կոմունալ վճարների վրա։ Սա դիտարկում ենք որպես պրիմիտիվ, հերթական պոպուլիզմ, փորձում են ծածկել իրենց չկատարած խոստումները, բայց հանրությունը, հատկապես մեր նպաստառուներն ու թոշակառուներն իրենց ամենօրյա կյանքում տեսնում են իրական պատկերը»,-նշում է տնտեսագետը։

Օր օրի վատթարանում է մարդկանց սոցիալական վիճակը։ Նույնիսկ աշխատող մարդու համար բարդ է հոգալ իր առօրյա ծախսերը։ Վիճակը վատթարանում է նաև օրեցօր աճող գնաճի պայմաններում։ «Գնաճը բազմագործոն է։ Հատկապես փոքր տնտեսություն ունեցող երկրների համար, որտեղ նաև առաջին անհրաժեշտության ապրանքները և դրանց բաղադրիչները ներմուծվում են, շատ կարևոր է շուկայի ազատականացման աստիճանը։ Այս իշխանությունները խոսում էին մենաշնորհների վերացման մասին։ Ակնհայտ է, որ դա տեղի չունեցավ։ Ամենատարբեր դրսևորումներով փաստ է, որ փոքր գնաճային արտաքին ճնշումները շատ արագ և պատիկներով արտահայտվում են մեր երկրում։ Վերցրեք վառելիքի, հեղուկ գազի շուկան, առաջին անհրաժեշտության ապրանքները։ Արդեն սկսվել է բարձր գնաճ կաթնամթերքի շուկայում, սա դեռ ամբողջը չէ, շղթայաբար կտարածվի նաև մյուս ապրանքատեսակների վրա։ Ներքին գործոնը միանշանակ կա, դա վերաբերում է և՛ հարկերի բարձրացմանը, և՛ տարբեր՝ դրոշմանիշերից սկսած մինչև այլ սահմանափակումներին, որոնք ներկայացնում են սպառողի շահերի տեսանկյունից։ Սա ևս պարզ պոպուլիզմ է, նույն բանը կարող են անել՝ առանց լրացուցիչ բեռ ու սահմանափակում դնելով արտադրողների և վաճառողների վրա։ Այդ սահմանափակումները լրացուցիչ ծախսերի են հանգեցնում։ Ո՞վ է վճարում դրա համար, մենք՝ հանրությունը, որպես սպառող։ Կարևոր է նաև արձանագրել, որ այս բարձր գնաճային ճնշումների լուծումը, որոնք պարբերաբար նախորդ հինգ տարին տեսել ենք, այսօր էլ արդեն նշմարվում է, որ նման մի փուլ է նորից արձանագրվելու, չի կարող տալ միայն Կենտրոնական բանկն իր ֆինանսական գործիքներով։ Կենտրոնական բանկը կարող է, ֆինանսական կոշտ քաղաքականություն իրականացնելով, փորձել ինչոր ձևով ճնշել միջին գնաճը, բայց որքան էլ միջին գնաճը ճնշի, միևնույնն է, բանկի գործիքակազմը բավարար չէ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը կանխելու համար։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2024-ի տարեվերջին 75000 դամ էր, այս տարվա կեսին մոտեցել է 82000-ի, մոտ 7000 դրամով թանկացել է մեկ անձի նվազագույն ծախսը, այսինքն՝ վեց ամսում մոտ տասը տոկոս գնաճ ենք ունեցել, իսկ միջին գնաճը դրանից երեք անգամ պակաս է, բայց միջին գնաճը չի բնութագրում գների բարձրացման սոցիալական ազդեցությունը։ Մարդկանց հետաքրքրում են առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, նվազագույն սպառողական զամբյուղը։ Ունենք մի պատկեր, երբ ավելացել են սոցիալական ուղղվածության ծախսերը»,-նշում է տնտեսագետը։

Ընդգծում է՝ նվազագույն աշխատավարձ ստացողներն արդեն աղքատ են։ «Տարեվերջին մեկ անձի հաշվով զամբյուղը 75000 էր, միայնակ աշխատող մարդը, ով միայն իր մասին պետք է հոգ տաներ, նվազագույն աշխատավարձով գուցե ծայրը ծայրին հասցներ, բայց հիմա չի կարող։ Ստացվում է, որ ամբողջական դրույքով աշխատող, նվազագույն աշխատավարձ ստացողը աղքատ է, մոտ 10 տոկոսով պակաս է ստանում, քան մեկ անձի նվազագույն զամբյուղն է։ Էլ չխոսենք այն մասին, որ նույն մարդն ունի նաև ընտանիք։ Եթե պայմանական չորս հոգանոց ընտանիքում ծնողներն աշխատեն նվազագույն աշխատավարձով երկու երեխա պահելու համար, այդ ընտանիքը կհամարվի աշխատող աղքատի ընտանիք։ Ասեմ, որ նրանց թիվը քիչ չէ, աշխատողների մոտ մեկ քառորդն այսօր աշխատում է նվազագույն աշխատավարձով, այդ աշխատողների մեկ քառորդ մասն առնվազն աղքատ է։ Այս իշխանությունը խոստացել էր ծայրահեղ աղքատությունը վերացնել, գյուղական բնակավայրերում այն, ընդհակառակը, աճել է, իսկ միջին ցուցանիշն էլ գրեթե չի փոխվել։ Խոստացել էին կիսով չափ նվազեցնել աղքատության միջին մակարդակը, իսկ այդ մակարդակը 2018 թվականի համեմատ շատ չնչին նվազում է արձանագրել, կարելի է ասել՝ գրեթե նույնն է մնացել։ Երբ այս բոլորը դնում ես մեկ թղթի վրա, իրենց հակասոցիալական դեմքն ակներև է դառնում»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company