ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

Ընկան հերոսաբար ու հավատով․ այսօր Վարնկաթաղի հերոսների հիշատակի օրն է

06 Հոկտեմբեր 2025

44-օրա գոյապայքարի առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչ նոյեմբերի 9-ը՝ պատերազմի «տաք»  փուլի յուրաքանչյուր օր, ինչպես նաև հետպատերազմյան «սառը» փուլի տարբեր օրեր ինքնաբերաբար վերածվեցին նաև նահատակ հայորդիների հիշատակի օրերի:

Հոկտեմբերի 6-ն այդ օրերից մեկն է: Մինչ այդ…

1994 թ. զինադադարից հետո Արցախյան գոյապայքարում փառավոր ուղի անցած ՀՅԴ Շուշիի առանձին մոտոհրաձգային գումարտակի հենքով Արցախում ստեղծվեց 77-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը: Պաշտպանության բանակի այդ ստորաբաժանումը գործեց մինչ 2023 թ․՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից Արցախի դավաճանական հանձնումը թշնամուն և հայության  բազմահազարամյա այդ օրրանի վերջնական հայաթափումը։ Մինչ այդ, երբ ինքնորոշված ու ազատագրված Արցախը կերտում էր իր անկախության ու պետականաշինության ուղին, գումարտակի վետերանները պարբերաբար  այցելում էին այդ զորամասը՝ հայտնի «Պետոյի չաստը» (լեգենդար Պետոն՝ Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանը, Շուշիի առանձին հրաձգային գումարտակի փոխհրամանատարն էր):

ՀՅԴ Շուշիի առանձին մոտոհրաձգային գումարտակի հենքի վրա շուրջ երկու տասնամյակ անց՝ 2017 թվականին, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամանով, իբրև առանձին հրաձգային ստորաբաժանում, կազմավորվեց նաև ՀՅԴ անդամներից ու համակիրներից կազմված Պահեստազորային կամավորականների գումարտակը, որը նաև  ԶՈւ զորամասերից մեկում մասնակցեց մեկշաբաթյա վարժական հավաքների: 2018 թվականին` ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, նշյալ գումարտակը կազմալուծվեց:

Շուրջ մեկ տարի անց՝ 2019 թվականին, «Կամավորական շարժում» հայրենասիրական, բարեգործական, հասարակական կազմակերպության նախաձեռնող խումբը հայտարարեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցաբար ստեղծվում են բանակին կից, բանակի հրամանատարությանը ենթակա պահեստային ստորաբաժանումներ (վաշտեր), որոնք պետք է կազմված լինեին կամավորության հիմունքով: Արդյունքում՝ 2019 թ. նոյեմբերին ստեղծվեց ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունը։

«Մենք պարտադրված ենք պաշտպանել մեր սահմանները, պարտավոր ենք մեր սերնդի մեծագույն նվաճումը՝ ազատագրված Արցախը, իբրև հայրենիքի անբաժան մաս, փոխանցել հաջորդ սերունդներին». «Կամավորական շարժում» ՀԿ-ի հիմնադրման մասին ազդարարող հայտարարության սույն տողերը յուրօրինակ կանխազգացում էին, որ ազատագրված Արցախի գլխին շատ շուտով սև ամպեր են կուտակվելու։

… Հոկտեմբերի 2-ին Արցախի հյուսիսային պաշտպանական դիրքեր մեկնած ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության 2-րդ վաշտի 22 և 1-ին վաշտի (այն Արցախի հյուսիսային դիրքեր էր մեկնել սեպտեմբերի 27-ին) 2 կամավորականների առավոտը հոկտեմբերի 6-ին բացվեց վերջին անգամ:

Վարնկաթաղ (Լուլասազ, մինչ 2002 թ.՝ Հակոբ Կամարի) գյուղին հարող ռազմավարական նշանակության բարձունքը նվաճելը թուրք-ադրբեջանական զինված ստորաբաժանումների համար կարևորագույն նշանակություն ուներ: Եվ գործի դրվեց թուրքական լավագույն սպառազինությամբ հագեցած ստորաբաժանման ողջ ներուժը՝ նվաճելու այն: Վարնկաթաղի պաշտպանության, իսկ այնուհետև՝ դեպի բարձունք ծավալված թշնամուն հետ մղելու, հակագրոհի ծանր և անհավասար մարտերում նահատակվեցին՝

Մհեր Հարությունյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի հրամանատար)
Դանիել Թովմասյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Արշակ Մելիքյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Նարեկ Սահակյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Քրիստափոր Արթինը  (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Գևորգ Հաճյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Աբրահամ Բարնջյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Վիգեն Մուրադյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Տավրոս Աբրահամյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Մանուկ Մարգարյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Հովհաննես Պետրոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Երվանդ Թադևոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Մանուկ Թորոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Գոռ Սարգսյան (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Արման Խաչատրյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Կարեն Բադալյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Ալբերտ Խառատյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Արայիկ Մկրտչյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Սուրեն Հովսեփյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Ալիկ Մկրտչյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Սուրեն Վանցյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Արկադի Իսրայելյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Տիգրան Ասատրյանը (ՀՅԴ կամավորական 1-ին վաշտ)
Արկադի Միսկարյանը (ՀՅԴ կամավորական 1-ին վաշտ):
Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար նահատակ 24 հայորդիներից Մհեր Հարությունյանը պարգևատրվեց Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, Քրիստափոր Արթինը՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով, իսկ մնացյալ 22-ը՝ Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալներով:

Մեծ դավաճանության և դավադիր գործարքների արդյունքում Վարնկաթաղի՝ ռազմավարական նշանակության բարձունքը, ինչպես և ողջ Արցախը, այսօր ժամանակավորապես թշնամու  տիրապետության տակ է: Դավաճանության լուծը թոթափելուց հետո հայ ժողովուրդը մի օր անպայման վերադառնալու է այնտեղ, վերադառնալու է՝ կրկին տիրոջ իրավունքով ու հերոսների արյան կանչով։

Փա՛ռք Վարնկաթաղի հերոսներին:

Փա՛ռք Հայրենիքի նահատակներին:

 Վահե Սարգսյան

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company