ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

ԱՄՆ կառավարությունն ավելի արցախամետ է, քան Հայաստանի վարչապետը

07 Հոկտեմբեր 2025

Երբ ամբողջովին կորցրել էինք հույսը, որ ԱՄՆ կառավարությունը կարող է երբևէ որևէ բան ասել կամ անել ի աջակցություն Արցախի, հաճելիորեն զարմացանք՝ տեսնելով ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի նամակը, որտեղ արտահայտած էր Արցախի պաշտպանության համար շատ ճիշտ դիրքորոշումներ։

2025 թվականի սեպտեմբերի 25-ին թվագրված այդ նամակը գրել էր Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի օրենսդրական հարցերով բյուրոյի բարձրաստիճան պաշտոնյա Փոլ Դ. Գուալիանոնեն։ Իհարկե, խոսքերը չպետք է շփոթել գործողությունների հետ, սակայն սա հիանալի սկիզբ է։ Պետք է շարունակել աշխատանքը Կոնգրեսի մեր բարեկամների հետ՝ ապահովելու համար, որ ԱՄՆ կառավարությունը կատարի իր խոստումներն Արցախի վերաբերյալ։

Իր նամակում Պետդեպարտամենտը ստանձնել է երեք կարևոր հանձնառություն.

1) «Թրամփի վարչակազմը հանձնառու է խրախուսել երկու [Հայաստան և Ադրբեջան] կառավարություններին՝ ապահովելու էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ կայուն խաղաղության համատեքստում»։
2) «Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանում կալանավորված էթնիկ հայերի դատավարություններին, և Բաքվում ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաները հնարավորության դեպքում մասնակցում են դատական նիստերին»։
3) «Վերջապես, մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը՝ պաշտպանել հայկական ժառանգության հուշարձանները Լեռնային Ղարաբաղում»։

Այս երեք նախադասություններն ընդգրկում են հայ ժողովրդի հիմնական պահանջները Արցախի վերաբերյալ։ ԱՄՆ կառավարությունը նախկինում երբեք նման խոստումներ չէր տվել։ Հուսանք՝ դրանք կիրագործվեն և չեն մնա թղթի վրա որպես լոկ խոսքեր։

Պետք է գիտակցենք, որ Պետդեպարտամենտի նամակը պատահականորեն չի հայտնվել։ Այն արդյունք է ամերիկահայ համայնքի շարունակական ջանքերի և լոբբիստական գործունեության։ Վերջին ամիսներին, ամերիկահայ պաշտպաններն ու աջակիցները ավելի քան 100 հազար էլեկտրոնային նամակներ և հեռախոսազանգեր էին ուղարկել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) պետական, նահանգային և տեղական հարթակների միջոցով՝ կոչ անելով Կոնգրեսի անդամներին ստորագրել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված նամակը։ 87 կոնգրեսականներ ստորագրել են այդ նամակը 2025 թվականի հուլիսի 23-ին, որը կոչ էր անում ԱՄՆ կառավարությանը՝ աջակցել բռնի տեղահանված հայերի վերադարձին Արցախ, ապահովել Բաքվում ապօրինաբար պահվող հայ կալանավորների ազատումը և պաշտպանել Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը։

Կոնգրեսի նամակում պետքարտուղարին հիշեցրել էին նաև Միջազգային դատարանի 2023 թվականի դեկտեմբերին ընդունված ժամանակավոր որոշման մասին, որով Ադրբեջանին պարտադրվում էր թույլ տալ հայերի վերադարձը Արցախ։

Ինչպե՞ս կարող է պատահել, որ ԱՄՆ կառավարությունն ավելի շատ է հոգում Արցախի հայերի իրավունքների մասին, քան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 2019 թվականին խրոխտ կերպով հայտարարելուց հետո, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», Փաշինյանն արեց ճիշտ հակառակը՝ ընդունելով, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Իրավիճակն ավելի սրելով՝ Փաշինյանն անցած շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարեց. «Փախստականների [Արցախի] վերադարձի թեման այս համատեքստում վտանգավոր եմ համարում խաղաղության գործընթացի համար»։ Փոխարենը, նա կոչ արեց արցախահայերին՝ «տնավորվել Հայաստանի Հանրապետությունում»։ Այնուհետև հավելեց. «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միմյանց հանգիստ թողնեն, կենտրոնանան տնտեսական համագործակցության վրա և աստիճանաբար երկխոսություն կառուցեն»։

Փաշինյանը ոչ միայն հրաժարվել է Արցախի հայերի վերադարձի իրավունքից, այլև անտեսել է Բաքվում կալանավորված հայերի ծանր վիճակը՝ վախենալով, որ նրանք ազատ արձակվելով և վերադառնալով Երևան, կարող են սպառանալիք հանդիսանալ իր իշխանության համար։

Փաշինյանի անգործության վերջին վկայությունը՝ կապված հայ կալանավորների ազատ արձակումն ապահովելու հարցում, նրա անճարակ շփումն էր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը, օգոստոսի 8-ին։ Երբ Թրամփը հարցրեց, թե արդյոք «Ցանկանո՞ւմ եք, որ այդ քրիստոնյաներն ազատ արձակվեն», Փաշինյանը ամոթալի կերպով խնդրեց Թրամփին՝ չներառել Արցախի կալանավորների մասին հղումը այն հուշագրում, որը պետք է ստորագրեին ինքը, նախագահ Ալիևը և նախագահ Թրամփը։ Զարմանալիորեն, Թրամփն այնուհետև ինքնակամ առաջարկեց աջակցել կալանավորների ազատմանը՝ ասելով Փաշինյանին. «Ես կզանգեմ Ալիևին։ Նա դա կանի՝ որպես բարեհաճություն ինձ համար»։ Եվ ավելացրեց. «Եթե որևէ բան սխալ գնա, ուղղակի զանգիր ինձ։ Ես կլուծեմ այն»։

Երկու ամիս անց Փաշինյանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել` հիշեցնելու Թրամփին Ալիևին զանգահարելու նրա խոստման մասին: Երբ վերջերս հայ լրագրողը հարցրեց նրան, թե արդյոք նա ունի Թրամփի «WhatsApp համարը», Փաշինյանը խուսափողական պատասխան տվեց՝ ասելով. «Ես չեմ կարող բացահայտել իմ WhatsApp համարների ցանկը»:

Պետդեպարտամենտի սեպտեմբերի 25-ի ողջունելի նամակում միակ տհաճ կետը «միջանցք» եզրույթի օգտագործումն է, որը նախընտրելի է Ադրբեջանի կողմից՝ նկարագրելու այն ճանապարհը, որը նախատեսվում է կառուցել Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապելու համար՝ Հայաստանի տարածքով: Թրամփը նաև երկու անգամ սխալմամբ օգտագործեց «միջանցք» եզրույթը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ: Բացի այդ, օգոստոսի 8-ից ի վեր, Թրամփը մի քանի անգամ սխալմամբ հայտարարել է, որ լուծել է Ալբանիայի (Հայաստանի փոխարեն) և Ադրբեջանի միջև հակամարտությունը, ինչպես նաև Ադրբեջանը շփոթել է Կամբոջայի հետ:

Ցավոք, ո՛չ Կոնգրեսի 87 անդամների ստորագրած նամակում, ո՛չ Պետդեպարտամենտի պատասխան նամակում չի հիշատակվել այն կարևոր փաստը, որ ադրբեջանական զորքերը 2021 թվականից ի վեր գրավել են Հայաստանի Հանրապետության տարածքի մի հատված՝ առանց մոտ ապագայում այնտեղից հեռանալու մտադրության։ Փաշինյանը, չնայած Հայաստանի սահմանները պաշտպանելու իր սահմանադրական պարտավորությանը, անտեսել է Հանրապետության տարածքի օտարերկրյա բռնագրավումը, և երբ հարցրել են, թե ինչ է պատրաստվում անել այն ազատագրելու համար, պատասխանել է՝ «ոչինչ»։

Ինչպե՞ս կարող է խաղաղության պայմանագիր կնքվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, երբ թշնամին գրավել է Հայաստանի տարածքը։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդե

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ

06 Հոկտեմբեր 2026
«Ռազմիկ»-Ի Դերը ԼԵՄ-ի Կեանքին Մէջ

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի Անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի Հետ ԼԵՄ-ի «Ռազմիկ» պաշտ

06 Հոկտեմբեր 2026
Փարիզում ներկայացվել է Արցախի մասին պա

Սեպտեմբերի 29-ին Փարիզում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված «Նամակներ դրախտ

04 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հ

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել

04 Հոկտեմբեր 2026
Երկարատև խաղաղությունը չպետք է լինի հ

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է Հայ դատի Ամերիկայի Ար

04 Հոկտեմբեր 2026
Անվտանգային համակարգը խոցելի է, իսկ պե

Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի սահմանախախտի ներխուժման և տեղի բնակիչն

03 Հոկտեմբեր 2026
Մեր Կարեւորագոյն Որոշումը Ներքին Միասն

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

03 Հոկտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company