ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այս իշխանության հակասոցիալական դեմքն ակներև է

07 Հոկտեմբեր 2025

«Նախընտրական տարի է 2026 թվականը։ Ինչպես արդեն կարելի էր կանխատեսել, պոպուլիստական դրսևորումների համար ֆինանսական հիմքեր են ներկայացված 2026 թվականի պետական բյուջեի նախագծում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, մանրամասնելով, թե ինչի մասին է առաջիկա տարվա բյուջեի նախագիծն իր դիտանկյունից։

Նա մասնավորեցնում է իր տեսակետը. «Խոսքը վերաբերում է կապիտալ ծախսերի անվան տակ ասֆալտապատման աշխատանքներին, դրանցով նախ ցույց են տալիս հանրությանը՝ իբրև թե գործ են անում, երկրորդը՝ այդ աշխատանքները հարստացնում են օրվա իշխանություններին մոտ կանգնած տնտեսվարող սուբյեկտներին։ Կառավարության ծրագրի վերջին տարին է, իրենց սոցիալական խոստումները բացարձակապես չեն կատարել, որոնք վերաբերում են թոշակի, նվազագույն աշխատավարձի և անապահովության, աղքատության նպաստների բարձրացմանը։ Այդ խոստումները մնացին անկատար, ինչը կանխատեսելի էր։ Նախորդ տարիներին բազմիցս հիշեցրել եմ իրենց այդ խոստումների մասին, անընդհատ ասում էին՝ դեռ 2026-ին ժամանակ կա, մեր խոստումները կկատարենք։ Այդպիսի պատասխան ստացա, երբ նախագիծ ներկայացրեցինք նաև թոշակների և նվազագույն աշխատավարձի չափերն առնվազն գնաճով ինդեքսավորելու համար։ Դա մերժեցին՝ ունենք խոստումներ և, ըստ այդմ, դա կկատարենք։ Այդ նախագծերը երկու անգամ դրել ենք շրջանառության մեջ, երկու անգամ էլ մոտավորապես այդպիսի հիմնավորմամբ մերժվել են՝ խոստացել ենք, կկատարենք մեր խոստումները, ժամանակ կա։ Ժամանակն ավարտվեց, խոստումները չկատարեցին, սա հնարավոր չէ չարձանագրել։ Մտահոգիչ է նաև, որ կրճատվում է պաշտպանության ոլորտի բյուջեն։ Իբրև թե բերում են խաղաղություն, և իրենց չեղած տրամաբանությամբ, իբրև թե ամեն ինչ նորմալ է, պաշտպանական ծախսերի կրճատումն էլ դրա շարունակությունն է»,-նշում է զրուցակիցը։

Անդրադառնալով բյուջեում նախանշված տնտեսական աճին՝ ընդգծում է՝ հաջորդ տարի այն ավելի ցածր է դրված բյուջեի նախագծի հիմքում, քան արձանագրվել էր 2021-25 թվականներին։ «2021-25 թվականների միջին բարձր աճն արտաքին գործոնով էր պայմանավորված։ Ունեինք ռուս-ուկրաինական հակամարտությամբ արձանագրված իրավիճակ, այդ արտաքին գործոնը կարճաժամկետ տնտեսական էֆեկտի հանգեցրեց, որը տեսանք և՛ ազգային արժույթի արժևորման, և՛ բարձր տնտեսական աճի ձևով։ Փաստ է, որ դա չկապիտալացվեց։ Հաջորդ տարվա բյուջեում շատ զգուշավոր, նախորդ երեք տարվա համեմատ գրեթե երկու անգամ ավելի ցածր աճ են դրել բյուջեի հիմքում։ Մյուս կողմից՝ հարկային մուտքերի առումով ունենալու ենք բեռի ավելացում, կենտրոնացում դեպի փոքր ու միջին բիզնես։ Սա էլ է քաղաքականություն, որն իրենք որդեգրել են, այստեղ հարկային բեռ են ավելացնում, ինչը, եթե օբյեկտիվորեն դիտարկենք, ինքնին խնդրահարույց է՝ նկատի առնելով փոքր և միջին բիզնեսի աճող դժվարությունները։ Եվ վերջապես՝ խոսենք այն մասին, որ պետական պարտքի երկնիշ աճ ունենք, հաջորդ տարի ևս այն աճելու է։ Միայն պետական պարտքի սպասարկման համար հաջորդ տարվա բյուջեում մեկ միլիարդ դոլարից ավելի գումար է հատկացվելու, ինչն էական մասնաբաժին ունի և՛ եկամուտների, և՛ ծախսերի հետ համեմատ»,-ասում է նա։

Թվում է, որ տնտեսությունը, պետական բյուջեն վատ վիճակում են հայտնվելու հաջորդ տարի։ Այն դժվարություններ ունենալո՞ւ է քաղաքացիների նկատմամբ պարտավորությունները կատարելու առումով։ «Պետական պարտքը կա ու կա։ Ի վերջո, զինանշան, դրոշ ունենք, 30 տարվա պետություն ենք։ Պարտք կվերցնեն, իրենց պարտավորությունները կկատարեն։ Հայտարարում են, որ հունվարից թոշակներն են ավելացնելու։ Սա պրիմիտիվ մանիպուլ յացիա է։ Խոստացել էին միջին թոշակը դարձնել առնվազն հավասար նվազագույն սպառողական զամբյուղին։ Այսօր նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը մոտ 82000 դրամ է, միջին թոշակը՝ 49000 դրամ, տարբերությունը՝ մոտավորապես 33000 դրամ այսօրվա դրությամբ։ Իսկ գնաճը շարունակվում է, առաջին անհրաժեշտության ապրանքների բավականին ինտենսիվ գնաճ է սկսվել։ Բնականաբար, սպառողական զամբյուղն էլ կավելանա։ Իրենք ընդամենը խոսում են հետվճարով, այն էլ՝ 4000 դրամով միջին թոշակը բարձրացնելու մասին։ 4000 և 33000 դրամների միջև համեմատության եզր անգամ չկա։ Հայտարարություններ են անում, տարածում են, որ թոշակը բարձրանալու է 4000 դրամով, բայց չեն տարածում իմ հարցի այն հատվածը, որ իրենք խոստացել էին հաջորդ տարի թոշակը բարձրացնել ոչ թե 7-8 տոկոսով, այլ մոտավորապես 70 տոկոսով։ Հիմա հետվճարը ամսական 6000-ից դարձնում են 10000 դրամ։ Դրանից օգտվում է մեր թոշակառուների կեսը, մյուս կեսը չի օգտվում։ Մյուս կողմից՝ այդ հետվճարը չի տարածվում, օրինակ՝ ամենակարևոր ծախսային ուղղության, այն է՝ առաջին անհրաժեշտության կոմունալ վճարների վրա։ Սա դիտարկում ենք որպես պրիմիտիվ, հերթական պոպուլիզմ, փորձում են ծածկել իրենց չկատարած խոստումները, բայց հանրությունը, հատկապես մեր նպաստառուներն ու թոշակառուներն իրենց ամենօրյա կյանքում տեսնում են իրական պատկերը»,-նշում է տնտեսագետը։

Օր օրի վատթարանում է մարդկանց սոցիալական վիճակը։ Նույնիսկ աշխատող մարդու համար բարդ է հոգալ իր առօրյա ծախսերը։ Վիճակը վատթարանում է նաև օրեցօր աճող գնաճի պայմաններում։ «Գնաճը բազմագործոն է։ Հատկապես փոքր տնտեսություն ունեցող երկրների համար, որտեղ նաև առաջին անհրաժեշտության ապրանքները և դրանց բաղադրիչները ներմուծվում են, շատ կարևոր է շուկայի ազատականացման աստիճանը։ Այս իշխանությունները խոսում էին մենաշնորհների վերացման մասին։ Ակնհայտ է, որ դա տեղի չունեցավ։ Ամենատարբեր դրսևորումներով փաստ է, որ փոքր գնաճային արտաքին ճնշումները շատ արագ և պատիկներով արտահայտվում են մեր երկրում։ Վերցրեք վառելիքի, հեղուկ գազի շուկան, առաջին անհրաժեշտության ապրանքները։ Արդեն սկսվել է բարձր գնաճ կաթնամթերքի շուկայում, սա դեռ ամբողջը չէ, շղթայաբար կտարածվի նաև մյուս ապրանքատեսակների վրա։ Ներքին գործոնը միանշանակ կա, դա վերաբերում է և՛ հարկերի բարձրացմանը, և՛ տարբեր՝ դրոշմանիշերից սկսած մինչև այլ սահմանափակումներին, որոնք ներկայացնում են սպառողի շահերի տեսանկյունից։ Սա ևս պարզ պոպուլիզմ է, նույն բանը կարող են անել՝ առանց լրացուցիչ բեռ ու սահմանափակում դնելով արտադրողների և վաճառողների վրա։ Այդ սահմանափակումները լրացուցիչ ծախսերի են հանգեցնում։ Ո՞վ է վճարում դրա համար, մենք՝ հանրությունը, որպես սպառող։ Կարևոր է նաև արձանագրել, որ այս բարձր գնաճային ճնշումների լուծումը, որոնք պարբերաբար նախորդ հինգ տարին տեսել ենք, այսօր էլ արդեն նշմարվում է, որ նման մի փուլ է նորից արձանագրվելու, չի կարող տալ միայն Կենտրոնական բանկն իր ֆինանսական գործիքներով։ Կենտրոնական բանկը կարող է, ֆինանսական կոշտ քաղաքականություն իրականացնելով, փորձել ինչոր ձևով ճնշել միջին գնաճը, բայց որքան էլ միջին գնաճը ճնշի, միևնույնն է, բանկի գործիքակազմը բավարար չէ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը կանխելու համար։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2024-ի տարեվերջին 75000 դամ էր, այս տարվա կեսին մոտեցել է 82000-ի, մոտ 7000 դրամով թանկացել է մեկ անձի նվազագույն ծախսը, այսինքն՝ վեց ամսում մոտ տասը տոկոս գնաճ ենք ունեցել, իսկ միջին գնաճը դրանից երեք անգամ պակաս է, բայց միջին գնաճը չի բնութագրում գների բարձրացման սոցիալական ազդեցությունը։ Մարդկանց հետաքրքրում են առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, նվազագույն սպառողական զամբյուղը։ Ունենք մի պատկեր, երբ ավելացել են սոցիալական ուղղվածության ծախսերը»,-նշում է տնտեսագետը։

Ընդգծում է՝ նվազագույն աշխատավարձ ստացողներն արդեն աղքատ են։ «Տարեվերջին մեկ անձի հաշվով զամբյուղը 75000 էր, միայնակ աշխատող մարդը, ով միայն իր մասին պետք է հոգ տաներ, նվազագույն աշխատավարձով գուցե ծայրը ծայրին հասցներ, բայց հիմա չի կարող։ Ստացվում է, որ ամբողջական դրույքով աշխատող, նվազագույն աշխատավարձ ստացողը աղքատ է, մոտ 10 տոկոսով պակաս է ստանում, քան մեկ անձի նվազագույն զամբյուղն է։ Էլ չխոսենք այն մասին, որ նույն մարդն ունի նաև ընտանիք։ Եթե պայմանական չորս հոգանոց ընտանիքում ծնողներն աշխատեն նվազագույն աշխատավարձով երկու երեխա պահելու համար, այդ ընտանիքը կհամարվի աշխատող աղքատի ընտանիք։ Ասեմ, որ նրանց թիվը քիչ չէ, աշխատողների մոտ մեկ քառորդն այսօր աշխատում է նվազագույն աշխատավարձով, այդ աշխատողների մեկ քառորդ մասն առնվազն աղքատ է։ Այս իշխանությունը խոստացել էր ծայրահեղ աղքատությունը վերացնել, գյուղական բնակավայրերում այն, ընդհակառակը, աճել է, իսկ միջին ցուցանիշն էլ գրեթե չի փոխվել։ Խոստացել էին կիսով չափ նվազեցնել աղքատության միջին մակարդակը, իսկ այդ մակարդակը 2018 թվականի համեմատ շատ չնչին նվազում է արձանագրել, կարելի է ասել՝ գրեթե նույնն է մնացել։ Երբ այս բոլորը դնում ես մեկ թղթի վրա, իրենց հակասոցիալական դեմքն ակներև է դառնում»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դաշնակցութեան Հիմնադրման 135-Ամեակի Տօ

Կազմակերպութեամբ Քուէյթի Պատկան Մարմնին՝ ուրբաթ, 3 հոկտեմբեր 2025-ին, Ներսէս Շ

09 Հոկտեմբեր 2025
«Ղարաբաղը Հայաստանին» Շարժումը Ստալինե

Ասպետ Մանճիկեան Ազրպէյճանի իշխանութիւնները սանձարձակ կերպով կը բռնադատէին Լ

08 Հոկտեմբեր 2025
Բաց երկինք եւ…երկունք

Անակնկալ մը չէր քանի մը օր առաջ տարածուած այն ստոյգ տեղեկութիւնը, թէ «Թըրքիշ Է

08 Հոկտեմբեր 2025
Ակնարկ. Թուրքալեզու պետութիւնների կազմ

Արամ Շահնազարեան Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը շարունակում է ջանքերն օգո

08 Հոկտեմբեր 2025
Ակնարկ. Ֆրանսայի Կառավարութեան Ճգնաժամ

Ներֆրանսական իրադարձութիւնները կը խօսին անել վիճակի մասին: Նոյնիսկ խորհրդարանի

08 Հոկտեմբեր 2025
Իշխանությունը հրաժարվում է ընդունել պա

Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից անցել է արդեն վեց

08 Հոկտեմբեր 2025
Քալիֆորնիոյ prop 50-ը, եւ անկէ անդին

Ս. Մահսէրէճեան Քանի մը շաբաթէն, Նոյեմբերի սկիզբը, քալիֆորնիացիք քուէատուփ պ

08 Հոկտեմբեր 2025
Նախընտրական Կանխահաս Կիրքեր

Հայաստանի Հանրապետութեան մէջ գործող քաղաքական ուժերը, իշխանութիւն եւ ընդդիմութ

08 Հոկտեմբեր 2025
ԱՄՆ կառավարությունն ավելի արցախամետ է,

Երբ ամբողջովին կորցրել էինք հույսը, որ ԱՄՆ կառավարությունը կարող է երբևէ որևէ

07 Հոկտեմբեր 2025
Այս իշխանության հակասոցիալական դեմքն ա

«Նախընտրական տարի է 2026 թվականը։ Ինչպես արդեն կարելի էր կանխատեսել, պոպուլիստ

07 Հոկտեմբեր 2025
Համայնքը միաւորուեց ՀՅԴ Բիւրոյի դրամահ

Սեպտեմբերի 27ի երեկոյեան աւելի քան հարիւր բարերարներ եւ աջակիցներ հաւաքուել էի

07 Հոկտեմբեր 2025
ԿԸՀ-ի կողմից մանդատ է ստացել ՀՅԴ Հայաս

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 6-ին հրավիրել է արտահերթ նիստ՝

06 Հոկտեմբեր 2025
Անկախության հոգեբանական ֆենոմենը

Եթե մի հրաշքով հնարավոր լիներ անցնել երկրից երկիր ու ժողովուրդներին հարցնել, թ

06 Հոկտեմբեր 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Գանատայի 53-րդ Շրջա

Հոկտեմբեր 3-5 շաբաթավերջին, Մոնթրէալի մէջ կայացաւ ՀՅԴ Գանատայի 53րդ Շրջանային

06 Հոկտեմբեր 2025
Պոչամբարները Հայաստանում՝ դանդաղ գործո

Խորհրդային Հայաստանի ագրարային տնտեսությունը նորանկախ հանրապետությունում արագո

06 Հոկտեմբեր 2025
Ընկան հերոսաբար ու հավատով․ այսօր Վարն

44-օրա գոյապայքարի առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչ նոյեմբերի 9-ը՝ պատերազմի

06 Հոկտեմբեր 2025
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

06 Հոկտեմբեր 2025
Արցախցիների վերադարձի հարցը և Ադրբեջան

Արցախցիների բռնի տեղահանությունը 2023 թվականի սեպտեմբերին դարձավ Հարավային Կով

06 Հոկտեմբեր 2025
Խմբագրական. Արդարադատութեան կործանումը

Հայաստանում ընթացող վերջին դատական գործընթացները յաճախ աչքի են ընկնում ոչ թէ ի

05 Հոկտեմբեր 2025
Արցախահայությունը իր բնօրրանը վերադառն

Ինչո՞ւ են լռում արցախցիները, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցախ վերադարձի անհն

04 Հոկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company