ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խաղաղութեան ուղիի որոնում

09 Հոկտեմբեր 2025

Օրեր առաջ Հալէպի Շէյխ Մաքսուտ եւ Աշրաֆիէ շրջաններուն մէջ ծայր առած բախումները բնակչութեան վերյիշեցուցին պատերազմի տարիներու սարսափը եւ վախի մթնոլորտը, երբ բնակելի թաղամասերու մէջ կ’ընթանային մարտեր եւ հրթիռներ կը տեղային ամէն կողմէ՝ քաղաքին մէջ կեանքը դժոխային դարձնելով։ Ժողովուրդը, որ երկար տարիներ տառապեցաւ եւ տարատեսակ զրկանք կրեց, օրեր առաջ կրկին դէմ յանդիման եկաւ ապահովական սպառնալիքներու։

Այս իրադարձութիւնները տեղի ունեցան այնպիսի ժամանակի մը մէջ, երբ Սուրիոյ մէջ խաղաղութեան հաստատման եւ վերակառուցման ծրագիրներ կը քննարկուին ու արտաքին աշխարհի հետ Սուրիոյ յարաբերութիւնները աստիճանաբար կը բարելաւուին։

Բախումները ընթացք առին քրտական ներքին ապահովութեան ուժերուն եւ սուրիական բանակին միջեւ։ Լրատուամիջոցներ յայտնեցին, որ նախքան բախումները արդէն հանդիպում մը նախատեսուած էր կողմերուն եւ Սուրիոյ մէջ ԱՄՆ դեպանորդ Թոմաս Պարաքի միջեւ, հետեւաբար եղածը նախքան հանդիպումը զարկերակներու շօշափում էր, որ ցաւօք զոհեր ու վիրաւորներ խլեց կրկին։

Բարեբախտաբար կրակմարը արագ հաստատուեցաւ երկու կողմերուն միջեւ՝ կանխելով մարդկային կորուստներու աճը եւ ապահովելով բնակչութեան անվտանգութիւնը։ Այս քայլը կարեւոր ազդանշան էր, որ կողմերը պատրաստ են վերադառնալու բանակցութեան սեղան։ Սակայն ցարդ զգուշաւոր հանդարտութիւն կը տիրէ։

Ամերիկեան կողմին միջնորդութիւնը դրական ազդակ կրնայ դառնալ, սակայն հարցին լուծումը սուրիացիներուն վերապահուած է վերջապէս՝ անկեղծ եւ շարունակական բանակցութիւններով, թէկուզ քայլ առ քայլ տագնապի լուծման ուղղուելու։

10 Մարտի համաձայնութիւնը ՔԱՍԱՏ-ի եւ Սուրիոյ նախագահին միջեւ կը նախատեսէ մինչեւ նոր տարի իրականացնել ճշդուած կէտերը։ Այս գործընթացը, սակայն, քաղաքական կամք կը պահանջէ. էական փորձութիւն մը, զոր երկու կողմերն ալ պէտք է յաղթահարեն։

Հալէպի վերջին բախումները կը յիշեցնեն, որ Սուրիոյ հիւսիսարեւելեան շրջանին մէջ խաղաղութեան ուղին դիւրին չէ, սակայն կրակմարի հաստատումը եւ միջազգային միջնորդութիւնը բանակցութիւններու եւ աստիճանական լուծումներու դռները կրկին կը բանան։ Եթէ կողմերը փոխադարձ վստահութիւն ամրագրող քայլերու դիմեն, համաձայնագրի կէտերը իրականացնելու տրամաբանութեամբ, կարելի կը դառնայ բախումները կանխել ու ներսուրիական ուժերով լուծումներու հասնիլ՝ արտաքին միջամտութիւնները նուազագոյնի իջեցնելով։

«Գանձասար»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գիտաժողով` նվիրված Ռազմիկ Դավոյանի ծն

Հոկտեմբերի 10-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում կայացավ Ռազմիկ Դավ

11 Հոկտեմբեր 2025
«PEACE Act»-ում ոչ մի նշում չկա Արցախի

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի

11 Հոկտեմբեր 2025
Խմբագրական. Վռամշապուհը, Թարգմանչաց Շա

Թարգմանչաց շարժումի հերթական նշումը այս օրերուն, կը թելադրէ քաղաքական ոսպնեակո

11 Հոկտեմբեր 2025
«Դաշնակցութիւնը եւ Ուսանողութիւնը» միջ

Կազմակերպութեամբ Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան, Պէյրութ, Լիբանանի մէջ

10 Հոկտեմբեր 2025
ՀԵԴի Ընդհանուր Ժողովը Սահմանեց Նոր Տար

Արեւմտեան Ամերիկայի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան (ՀԵԴ) 51րդ Ընդհանուր ժողովը

10 Հոկտեմբեր 2025
Խաղաղութեան ուղիի որոնում

Օրեր առաջ Հալէպի Շէյխ Մաքսուտ եւ Աշրաֆիէ շրջաններուն մէջ ծայր առած բախումները

09 Հոկտեմբեր 2025
ՀՅԴ-ն «Հաղթանակ» դաշինքով կմասնակցի Վա

Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով տեղեկացնում ենք, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութ

09 Հոկտեմբեր 2025
Փաշինյանի՝ «Չորրորդ Հանրապետություն» ս

Հայաստանի Երրորդ Հանրապետության էջը փակելու և «Չորրորդ Հանրապետություն» ստեղծե

09 Հոկտեմբեր 2025
Խմբագրական. Փոթորկոտ ծովում նաւարկելու

Հայոց մշակոյթը հազարամեակների փորձութեան, օտար տիրացողների հալածանքների եւ պատ

09 Հոկտեմբեր 2025
Հայեցաք արտերկիրց …

1. Հայաստանում քաղաքական հերթական աշունն է։ Հնչում են հերթական յայտարարութի

09 Հոկտեմբեր 2025
Դաշնակցութեան Հիմնադրման 135-Ամեակի Տօ

Կազմակերպութեամբ Քուէյթի Պատկան Մարմնին՝ ուրբաթ, 3 հոկտեմբեր 2025-ին, Ներսէս Շ

09 Հոկտեմբեր 2025
«Ղարաբաղը Հայաստանին» Շարժումը Ստալինե

Ասպետ Մանճիկեան Ազրպէյճանի իշխանութիւնները սանձարձակ կերպով կը բռնադատէին Լ

08 Հոկտեմբեր 2025
Բաց երկինք եւ…երկունք

Անակնկալ մը չէր քանի մը օր առաջ տարածուած այն ստոյգ տեղեկութիւնը, թէ «Թըրքիշ Է

08 Հոկտեմբեր 2025
Ակնարկ. Թուրքալեզու պետութիւնների կազմ

Արամ Շահնազարեան Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը շարունակում է ջանքերն օգո

08 Հոկտեմբեր 2025
Ակնարկ. Ֆրանսայի Կառավարութեան Ճգնաժամ

Ներֆրանսական իրադարձութիւնները կը խօսին անել վիճակի մասին: Նոյնիսկ խորհրդարանի

08 Հոկտեմբեր 2025
Իշխանությունը հրաժարվում է ընդունել պա

Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից անցել է արդեն վեց

08 Հոկտեմբեր 2025
Քալիֆորնիոյ prop 50-ը, եւ անկէ անդին

Ս. Մահսէրէճեան Քանի մը շաբաթէն, Նոյեմբերի սկիզբը, քալիֆորնիացիք քուէատուփ պ

08 Հոկտեմբեր 2025
Նախընտրական Կանխահաս Կիրքեր

Հայաստանի Հանրապետութեան մէջ գործող քաղաքական ուժերը, իշխանութիւն եւ ընդդիմութ

08 Հոկտեմբեր 2025
ԱՄՆ կառավարությունն ավելի արցախամետ է,

Երբ ամբողջովին կորցրել էինք հույսը, որ ԱՄՆ կառավարությունը կարող է երբևէ որևէ

07 Հոկտեմբեր 2025
Այս իշխանության հակասոցիալական դեմքն ա

«Նախընտրական տարի է 2026 թվականը։ Ինչպես արդեն կարելի էր կանխատեսել, պոպուլիստ

07 Հոկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company