ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Վռամշապուհը, Թարգմանչաց Շարժումի Միւս Ուղղութիւնը Եւ Արհեստական Բանականութեան Հայացումը

11 Հոկտեմբեր 2025

Թարգմանչաց շարժումի հերթական նշումը այս օրերուն, կը թելադրէ քաղաքական ոսպնեակով փորձել դիտարկել այդ օրերուն գործող իշխանութեան, թագաւորութեան (իմա՛ պետութեան) դերակատարութիւնը:

Այսպէս. Վռամշապուհ թագաւորն ու արքունիքը առաջադրած էին `

Ա.- Աջակցիլ Մաշտոցին եւ Պարթեւին հայ գիրերու ստեղծման գործին մէջ պետական որոշումին գործադրութեան:
Բ.- Խրախուսել դպրոցներու եւ թարգմանչական կեդրոններու հիմնումը Հայաստանի տարբեր շրջաններուն մէջ:
Գ.- Պետական հովանաւորութիւն եւ պաշտպանութիւն ապահովել նոր գիրերով թարգմանական աշխատանքին ամբողջ երկրին մէջ տարածումին համար:
Դ.- Հիմնադրել Վաղարշապատի դպրոցը` պատրաստելու համար թարգմանական-մտաւորական մարդուժ:

Պետական այս քաղաքականութեան նպատակն էր հայ ժողովուրդին ապահովել սեփական գրական եւ գիտական լեզու եւ սկիզբ դնել հայ մշակոյթի ոսկեդարուն: Մշակութային այս քաղաքականութեան առանցքը կը մնար ինքնութեան, ինքնուրոյնութեան պահպանումը եւ յունական կամ ասորական քաղաքակրթութեան առընթեր, հայկականի´ն գոյառումը, որպէսզի կարելի ըլլար կանխել ուծացումը:

Պատմական այս իրադրութիւններուն մէջ նկատելի է պետութիւն-եկեղեցի համակարգուած եւ նպատակաուղղուած աշխատանք մը, որ հիմնուած է ուրոյն քաղաքակրթութիւն ստեղծելու գիտակցական որոշումին վրայ: Պետութիւն-եկեղեցի միացեալ համակարգն է, որ փրկած է մեզ իբրեւ ազգ, ապահովելով անոր շարունակականութիւնը:

Հիմա բոլորովին այլ պատկեր է: Ոչ միայն չկայ այդ համակարգումը, այլ կայ հակասութիւնը: Չկայ Վռամշապուհով խորհրդանշուող պետական քաղաքականութիւն մշակելու ընդունակ պետութիւնը: Այսօր պետական մակարդակով որոշուած է կրճատել Ազգային ակադեմիայի հայագիտութեան ոլորտով զբաղող կառոյցի գործառոյթները` միացման, կրճատման եւ օփթիմալացման շղարշին տակ ըստ էութեան հարուած հասցնելով հայագիտութեան զարգացման:

Ժամանակի մարտահրաւէրները շատ ճիշդ կարդացած էին վռամշապուհները, սահակ պարթեւներն ու մեսրոպ մաշտոցները: Եւ եթէ կրօնական ամբողջ գրականութիւն մը հայացաւ այդ օրերուն ազգային-քաղաքական առաջադրանքներով, այժմու հանգամանքները կը յուշեն նոր շարժումի մը անհրաժեշտութեան մասին: Հայկական քրիստոնէական գրականութիւնը հասանելի դարձնելու քրիստոնեայ աշխարհին: Հայերէնէն դէպի այլ լեզուներ թարգմանելու մեր մշակութային ստեղծագործութիւնները: Քիչ չեն անշուշտ մեր մատենագրութեան, միջնադարեան եւ նոյնիսկ արդի գրականութեան թարգմանական հատորները: Արհեստական բանականութիւնը, որ շատ արագ թարգմանութիւններ կը հրամցնէ որեւէ լեզուով որեւէ նիւթի, արձանագրութեան կամ գիրքի, կրնայ ծառայել այս առաջադրանքին, բնականաբար յաւելեալ լրացումներով, մասնագիտական վերստուգումներով:

Վիթխարի գործ կայ կատարելիք` այս օրերուն նաեւ մեր պատմութիւնն ու համաքրիստոնէական նշանակութիւն ունեցող հայկական գործերը միջազգայնացնելու: Գուցէ թարգմանչաց մը այս անգամ հայերէնէն դէպի օտարալեզու ուղղութեամբ:

Պետական քաղաքականութեան համազօր առաջադրանք է մեր քաղաքակրթութեան միջազգայնացումը եւ ատով իսկ թշնամիներուն ձեռնարկած ամբողջ տարածաշրջանի մը քաղաքակրթութիւնը նենգափոխելու արշաւին կասեցումը: Արշաւ, որ այսօր թիրախաւորած է քրիստոնեայ աշխարհի կեդրոնները, Վատիկանէն սկսեալ:

Նաեւ ա՛յս պատճառներով հայոց պետականութիւնը պէտք է ստանձնեն Վռամշապուհի գիտակցութիւնը ունեցող կառավարութիւններ, ազգային մշակութային քաղաքականութեան մշակումով եւ իրականացումով երաշխաւորելու համար ինքնութեան պահպանումն ու ինքնուրոյն քաղաքական ներկայութիւնը տարածաշրջանին մէջ:

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company