ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Համազգային
  • Լուրեր

Գիտաժողով` նվիրված Ռազմիկ Դավոյանի ծննդյան 85- ամյակին

11 Հոկտեմբեր 2025

Հոկտեմբերի 10-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում կայացավ Ռազմիկ Դավոյանի գրական գործունեության մասին պատմող գիտաժողով` նվիրված անվանի բանաստեղծի ծննդյան 85-ամյակին։

Ժամանակակիցները հիշեցին ու արժևորեցին բանաստեղծի անցած գրական ուղին և կարևորեցին նրա թողած հարուստ ժառանգությունը։

Միջոցառումը կազմակերպվել էր Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ և ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի հետ համագործակցությամբ։

Համազգայինի Երևանի գրասնյակի տնօրեն Ռուզան Առաքելյանի խոսքով՝ գիտաժողովը առիթ է ևս մեկ անգամ նշանավորելու Ռազմիկ Դավոյանի գրական վաստակը, քանզի, ինչպես նշեց Ռ. Առաքելյանը, հայ գրականության տաղանդավոր բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն իր ստեղծագործություններով կամրջեց անցյալն ու ներկան` բացելով հավիտենականություն տանող դուռը։ «Տարիների ընթացքում նա իր ներկայությամբ կարողացավ բովանդակել այն միջավայրը, որում գտնվեց։ Նա ղեկավարեց գրողների միությունը, եղավ Հայաստանի նախագահի խորհրդական, Համազգայինի Երևանի գրասենյակի հիմնադիր անդամ, ակտիվ գործունեություն ունեցավ հասարակական, քաղաքական կյանքում։

Քանի՜ սերունդ ապրեց նրա պատգամներով և դեռ քանի՜ սերունդներ նրա ստեղծագործություններով պիտի հաղորդակցվեն բարձրարժեք գեղարվեստին, ապրեն մարդկային այն հոգեվիճակները, որ Դավոյան բանաստեղծը հանճարի ուժով փոխանցել է մեզ»,- ասել է Ռուզան Առաքելյանը։

Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանն էլ իր խոսքում նշեց. «Նա շատ բուռն մտավ պոեզիայի աշխարհ, շատ երիտասարդ էր, երբ արդեն նրան դիտում էին որպես կայացած բանաստեղծ։ Մեծ երևույթներից երևի պետք է փոքր֊ինչ հեռանալ, որպեսզի կարողանաս գնահատել նրանց իրական մեծությունը։ Կարծում եմ` Դավոյանը ոչ միայն մնալու է, Դավոյանը դեռ մեծանալու է և գուցե հիմա դեռ ամբողջապես բացահայտված և ճանաչված չէ։ Այս գիտաժողովը Դավոյանին գիտական մակարդակով արժևորելու փորձ է, որն արդեն իսկ գնահատական է»։

Համաժողովին ելույթի խոսքով հանդես եկան նաև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը, Լոնդոնի համալսարանի լեզվաբանության դոկտոր, Ռազմիկ Դավոյանի տիկին Արմինե Թամրազյան-Դավոյանը, պ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Աբրահամյանը, բ.գ.դ., պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, բ.գ.դ., դոցենտ Կարինե Մարտիրոսյանը, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անուշ Ասլիբեկյանը, գրականագետ Քնարիկ Աբրահամյանը։

Գիտաժողովին ներկա էին Ռազմիկ Դավոյանի գրական, կուսակցական ընկերները, ուսանողներ, գրականագետներ, նրա գրականությունը սիրող ու գնահատող մարդիկ։

Համազգայինի Երևանի գրասենյակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գիտաժողով` նվիրված Ռազմիկ Դավոյանի ծն

Հոկտեմբերի 10-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում կայացավ Ռազմիկ Դավ

11 Հոկտեմբեր 2025
«PEACE Act»-ում ոչ մի նշում չկա Արցախի

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի

11 Հոկտեմբեր 2025
Խմբագրական. Վռամշապուհը, Թարգմանչաց Շա

Թարգմանչաց շարժումի հերթական նշումը այս օրերուն, կը թելադրէ քաղաքական ոսպնեակո

11 Հոկտեմբեր 2025
«Դաշնակցութիւնը եւ Ուսանողութիւնը» միջ

Կազմակերպութեամբ Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան, Պէյրութ, Լիբանանի մէջ

10 Հոկտեմբեր 2025
ՀԵԴի Ընդհանուր Ժողովը Սահմանեց Նոր Տար

Արեւմտեան Ամերիկայի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան (ՀԵԴ) 51րդ Ընդհանուր ժողովը

10 Հոկտեմբեր 2025
Խաղաղութեան ուղիի որոնում

Օրեր առաջ Հալէպի Շէյխ Մաքսուտ եւ Աշրաֆիէ շրջաններուն մէջ ծայր առած բախումները

09 Հոկտեմբեր 2025
ՀՅԴ-ն «Հաղթանակ» դաշինքով կմասնակցի Վա

Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով տեղեկացնում ենք, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութ

09 Հոկտեմբեր 2025
Փաշինյանի՝ «Չորրորդ Հանրապետություն» ս

Հայաստանի Երրորդ Հանրապետության էջը փակելու և «Չորրորդ Հանրապետություն» ստեղծե

09 Հոկտեմբեր 2025
Խմբագրական. Փոթորկոտ ծովում նաւարկելու

Հայոց մշակոյթը հազարամեակների փորձութեան, օտար տիրացողների հալածանքների եւ պատ

09 Հոկտեմբեր 2025
Հայեցաք արտերկիրց …

1. Հայաստանում քաղաքական հերթական աշունն է։ Հնչում են հերթական յայտարարութի

09 Հոկտեմբեր 2025
Դաշնակցութեան Հիմնադրման 135-Ամեակի Տօ

Կազմակերպութեամբ Քուէյթի Պատկան Մարմնին՝ ուրբաթ, 3 հոկտեմբեր 2025-ին, Ներսէս Շ

09 Հոկտեմբեր 2025
«Ղարաբաղը Հայաստանին» Շարժումը Ստալինե

Ասպետ Մանճիկեան Ազրպէյճանի իշխանութիւնները սանձարձակ կերպով կը բռնադատէին Լ

08 Հոկտեմբեր 2025
Բաց երկինք եւ…երկունք

Անակնկալ մը չէր քանի մը օր առաջ տարածուած այն ստոյգ տեղեկութիւնը, թէ «Թըրքիշ Է

08 Հոկտեմբեր 2025
Ակնարկ. Թուրքալեզու պետութիւնների կազմ

Արամ Շահնազարեան Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը շարունակում է ջանքերն օգո

08 Հոկտեմբեր 2025
Ակնարկ. Ֆրանսայի Կառավարութեան Ճգնաժամ

Ներֆրանսական իրադարձութիւնները կը խօսին անել վիճակի մասին: Նոյնիսկ խորհրդարանի

08 Հոկտեմբեր 2025
Իշխանությունը հրաժարվում է ընդունել պա

Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից անցել է արդեն վեց

08 Հոկտեմբեր 2025
Քալիֆորնիոյ prop 50-ը, եւ անկէ անդին

Ս. Մահսէրէճեան Քանի մը շաբաթէն, Նոյեմբերի սկիզբը, քալիֆորնիացիք քուէատուփ պ

08 Հոկտեմբեր 2025
Նախընտրական Կանխահաս Կիրքեր

Հայաստանի Հանրապետութեան մէջ գործող քաղաքական ուժերը, իշխանութիւն եւ ընդդիմութ

08 Հոկտեմբեր 2025
ԱՄՆ կառավարությունն ավելի արցախամետ է,

Երբ ամբողջովին կորցրել էինք հույսը, որ ԱՄՆ կառավարությունը կարող է երբևէ որևէ

07 Հոկտեմբեր 2025
Այս իշխանության հակասոցիալական դեմքն ա

«Նախընտրական տարի է 2026 թվականը։ Ինչպես արդեն կարելի էր կանխատեսել, պոպուլիստ

07 Հոկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company