Ով պայքարում է եկեղեցու դեմ նզովյա´լ պիտի լինի. ՀՅԴ ՆԱՈՒՄ֊ի ակցիան` հաջակցություն Միքայել Սրբազանի
13 Հոկտեմբեր 2025
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ակցիա է իրականացրել Երևանում վերգետնյա անցումի վրա պարզելով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դիմապատկերով մեծադիր պաստառ «Ով պայքարում է եկեղեցու դեմ նզովյալ պիտի լինի» մակագրությամբ։
ՀՅԴ ՆԱՈՒՄ֊ը նաև հայտարարություն է տարածել հաջակցություն ապօրինի բռնադատված բարձրաստիճան հոգևորականի.
«ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը վճռականորեն դեմ է չարիքի իշխանության վարչախմբի կողմից ուղղորդված բռնապետական վարքագծին. այն դեմ է հայ ժողովրդի ինքնությանը և ազգային դիմագծին։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղորդված արշավն ու անարգանքը դեմ է մեր ազգի հազարավոր տարիների պատմության ընթացքում ձևավորված ազգային արժեքներին։
Միքայել Սրբազանի դեմ ամոթալի վճիռը և մյուս քաղբանտարկյալների շինծու դատավարությունները հստակ ի ցույց դրեցին, որ այսօր մեր երկրում ազատ խոսքի իրավունք ունեն բոլորը, բացի՝ հոգևորականներից, բարերարներից, գիտնականներից, ուսանողներից, և առհասարակ, ժողովրդից։
Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Միքայել Սրբազանին և այն բոլոր անձանց, որոնք իրենց պայքարի ճշտության համար այսօր անազատության մեջ են։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։