ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կառավարությունը ոչինչ չի անում, որ Հայաստանի տնտեսությունը պաշտպանի թուրքական էքսպանսիայից

13 Հոկտեմբեր 2025

Այսօր կառավարությունը որևէ բան չի անում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը պաշտպանի թուրքական էքսպանսիայից, առաջին հարվածը գալու է գյուղատնտեսության վրա, երկրորդը՝ տեքստիլի վրա. այսօր՝ հոկտեմբերի 13–ին, Աժ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նկատելով, որ սրանք այն ոլորտներն են, որոնք մեծապես սոցիալական նշանակություն ունեն։

«Ես կարող եմ ձեզ ներկայացնել էկոնոմիկայի նախարարությանը իմ ուղարկած հարցումը և իմ պատասխանը, թե ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա 2021–ին թուրքական ապրանքների վրա ամբողջական էմբարգոն։ Մարդիկ հիմնավորել են, թե տնտեսությունը ինչքանով է դրանից դրական ազդակ ստացել, տեղական արտադրության զարգացում, ներմուծման փոխարինում տեղականի հաշվին, սեփական արտադրության ավելացում։ Այնպես որ ես կարծում եմ, որ էկոնոմիկայի նախարարությունը ճիշտ կլինի, որ հաշվարկ ներկայացնի։ Ես 2013–ին եղել եմ փորձագիտական խմբի անդամ և երբ Հայաստանը պատրաստում էր ԵՄ–ի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիր կնքել, դա Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կունենա։ Նման հաշվարկ այսօր կառավարությունը չի ներկայացնում, որովհետև իրենք էլ են հասկանում, թե դա ինչով է հղի»,–ասաց նա։

Մենք խաղաղությանը դեմ չենք և հենց այդ պատճառով դեմ ենք Նիկոլ Փաշինյանին, որովհետև ինքը բերում է ոչ թե խաղաղություն, այլ բերել է պատերազմ և բերում է տառապանքներ և արտաքին ռիսկերի մեծացում. նշեց Արթուր Խաչատրյանը։

«Տեսեք Նիկոլ Փաշինյանը ինչ հոգեբանական տրյուկ է անում, ասում է՝ ինձ ընտրել է ժողովուրդը, ուրեմն եթե դեմ ես ինձ, դեմ ես ժողովրդին։ Չէ, ժողովրդին դեմ չենք, որովհետև դու ընտրվել ես լրիվ ուրիշ խոստումներով, և երկրորդը, քեզ ընտրել է ժողովրդի 27-28% -ը։ Ասում է՝ դեմ ես ինձ, ուրեմն դեմ ես խաղաղությանը։ Չէ, դեմ ենք քեզ, դեմ չենք խաղաղությանը»,–ասաց նա։

Փաշինյանի պնդմանը, թե կառավարության ծրագրում առաջնային տեղ է գրավել հենց խաղաղության հասնելը, ինչը ինքը կատարել է. նա նկատեց. «Այդ դեպքում իր ծրագիրը պետք է լիներ ընդամենը մի նախադասություն։ Իր ծրագրի մեջ կային էական հակասություններ։ Այն ժամանակ ինքը խաղաղությունը տեսնում էր Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի միջոցով, Արցախի հակամարտության կարգավորումը տեսնում էր «անջատում հանուն փրկության» բանաձևի մեջ։ Հիմա փոխվել է այդ ամեն ինչը։

Երկրորդը ի՞նչ խաղաղության մասին ենք մենք խոսում, եթե երկրի տարածքի մի էական հատված օկուպացված է թշնամու կողմից, երբ թշնամին լկտիաբար խառնվում է քո ներքին գործերի մեջ։ Օրինակ սահմանադրության փոփոխության պահանջը, դա միջամտություն է քո ներքին գործերին։

Ի՞նչ է նշանակում՝ ես բերել եմ խաղաղություն։ Ինչ ուզել է, զիջել ես, հիմա որ չզիջես, էլի կշարունակենք գնդակոծումը»։

Դիտարկմանը, որ Գևորգ Պապոյանն ասել է, որ այսպես թե այնպես թուրքական բրենդները այստեղ կան, այսինքն որևէ խնդիր չի լինելու, Խաչատրյանն արձագանքեց. «Դա նույնն է, որ ասես՝ դե միևնույն է թմրամոլությունը կա, այն օրինականացնենք, պրծենք, թեթևից սկսած մինչև ամենածանր օգտագործում են»։

Ես փոքր քաղաքական ուժերին ուզում եմ հիշեցնել 2021–ի ընտրությունները, երբ շանս չունեցող փոքր կուսակցությունները մասնակցեցին ընտրություններին, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը, որ ստացել էր 53,8 տոկոս, այսօր ԱԺ–ում ունի 70 տոկոսից ավելի ներկայացվածություն. նշեց Արթուր Խաչատրյանը։

«Ես ուղղակի, քաղաքական ուժերին, որոնք իրական ընդդիմություն են եւ ցանկանալու են մասնակցել ընտրություններին, այդ վիճակագրությունը հիշեցնել»,–ասաց նա։

հարցին՝ իր հիշեցումը վերաբերում է նաև Սամվել Կարապետյանի՞ն, Արման Թաթոյանի՞ն, Խաչատրյանը պատասխանեց. «Գոնե Սամվել Կարապետյանը շատ ավելի մեծ ընտրազանգված ունի, քան թե փոքր կուսակցությունները, որոնք ստացել են, օրինակ, 12 000 քվե. Սամվել Կարապետյանին դա վստահաբար չի վերաբերվում, սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ ինքը բավականին մեծ ընտրազանգված ունի։ Արման Թաթոյանը պետք է ինքը որոշի՝ ոնց է գնալու։ Ամեն դեպքում ես բոլորին եմ դա հիշեցնում»։

Դիտարկմանը, որ «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը չկա այն ցանկում, որի հետ իրենք կմիավորվեին, Արթուր Խաչատրյանն ասաց, որ իրենք այդ հայտարարությունն ընդունել են ի գիտություն. «Չեն ուզում, առանձին կանեն, մենք էլ առանձին կանենք։ Իսկ ինչի՞ պետք է ուզեին։ Սա նախընտրականի մասին է, իսկ հետընտրական զարգացումներում, ես կարծում եմ, որ կկրկնվի Գյումրիի սցենարը, որովհետեւ Փաշինյանին չսիրողներն ավելի շատ են, քան սիրողները»։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք 2026–ի ընտրություններին ՀՅԴ–ն կմասնակցի Ռոբերտ Քոչարյանի հետ, թե առանձին, նա պատասխանեց, որ այդ հարցը պետք է որոշի ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company