ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Փաշինյանին մաքրագործել և հրեշտակի թևեր հագցնել չի հաջողվել

11 Հոկտեմբեր 2025

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին խորհրդարանի գաղտնի բաժնում առաջինը ծանոթացած ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսպես է բնութագրում 215 էջից բաղկացած փաստաթուղթը: «Հայտնի խոսք կա՝ հանցագործության բացահայտման մեջ ամենակարևորը ինքդ քո հետքի վրա չհելնելն է: Այդ նախադասությունը հատուկ եմ օգտագործում», – ասաց նա:

Ի վերջո, զեկույցում տրվե՞լ են գլխավոր հարցերի պատասխանները, ո՞րն էր 2020-ի պատերազմի պարտության պատճառը, և ո՞վ էր գլխավոր պատասխանատուն, արդյոք գնահատականներ տրվե՞լ են պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար, վարչապետ Փաշինյանի գործողություններին:

Փաստաթղթի գաղտնիության ռեժիմը հաշվի առնելով՝ խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորը փակագծեր չբացեց, բայց նշեց, որ զեկույցին ծանոթանալուց հետո սկսել է իրավապահներին հարցումներ ուղարկել:

«Գլխավոր դատախազ երեկ երկու հատ ուղարկել եմ, Քննչական կոմիտե երկու հատ ուղարկել եմ, այսօր ուղարկելու եմ Ազգային անվտանգության ծառայություն խիստ կարևոր երկու հաստատման հետ կապված, որը կարող է ատոմային ռումբի ազդեցություն ունենալ Հայաստանում: <> Հարցադրումներ շատ կան {վարչապետի} և՛ կադրային նշանակման, և՛ ռազմավարական որոշումներ կայացնելու», – նշեց նա:

Գեղամ Մանուկյանն ասաց, որ 2022-ին, երբ ստեղծվեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, իշխանության քաղաքական նպատակն էր այլոց մեղավոր կարգելով՝ «հրեշտակի թևեր հագցնել ու մաքրագործել» Նիկոլ Փաշինյանին, սակայն նրա պնդմամբ՝ քննիչ հանձնաժողովի զեկույցում դա անել չի հաջողվել:

«Ազատության» հարցին, թե զեկույցում «մաքրագործվա՞ծ էր» Նիկոլ Փաշինյանը, Մանուկյանը պատասխանեց. «Չէ, ես պատահական չձևակերպեցի, հանցագործության բացահայտման մեջ ամենակարևորը սեփական հետքի վրա դուրս չգալն է»:

Իսկ արդյոք դա՞ է պատճառը, որ խորհրդարանի լիագումար նիստում չընդգրկվեց զեկույցը, պատգամավորն արձագանքեց. «Դա դիմեք Ալեն Սիմոնյանին, որը ներկայացնում է, թե ժամկետներ են խախտվել: Ժամկետներն արդեն 2 տարի խախտել են»:

44-օրյա քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը ըստ սահմանված կարգի պետք է ներկայացվեր խորհրդարանի լիագումար նիստում, ԱԺ նախագահի որոշմամբ ուղարկվեց գաղտնի բաժին:

Ալեն Սիմոնյանի բացատրությունն այն էր, որ քննիչ հանձնաժողովի զեկույցի ժամկետները խախտվել են, և հետևաբար այն անհնար է ներառել լիագումար նիստերի օրակարգում: Մինչդեռ, երբ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարբերաբար հետաձգում էր զեկույցի հրապարակման ժամկետները, իշխանության որևէ ներկայացուցիչ չէր ահազանգում, որ ժամկետներ են խախտվում:

Քննիչ հանձնաժողովի զեկույցը իշխանական բոլոր պատգամավորները չեն ստորագրել

Այս որոշման դրդապատճառներին չցանկանալով անդրադառնալ՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորն ամեն դեպքում նկատում է՝ առանց Նիկոլ Փաշինյանի որևէ որոշում չի կայացվում. «Ես չեմ կարծում, որ առանց Նիկոլ Փաշինյանի իշխանական համակարգում որևէ ճանճ բզզա»:

Ի դեպ, քննիչ հանձնաժողովի զեկույցին ծանոթանալիս Գեղամ Մանուկյանն արձանագրել է, որ փաստաթղթի տակ ստորագրել են հանձնաժողովի իշխանական ոչ բոլոր պատգամավորները: Զեկույցի տակ դրված է ընդամենը 4 պատգամավորի՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, նրա տեղակալ Արմեն Խաչատրյանի, Վահագն Ալեքսանյանի ու Գագիկ Մելքոնյանի ստորագրությունները:

Ինչո՞ւ քննիչ հանձնաժողովի իշխանական մյուս պատգամավորները՝ Քրիստինե Պողոսյանը, Հայկ Սարգսյանը, չեն ստորագրել զեկույցը. նրանցից մենաբանություն ստանալ այսօր չհաջողվեց, նրանք անպատասխան թողեցին մեր զանգերը: Քրիստինե Պողոսյանն օրերս «Ժողովուրդ» օրաթերթին ասել էր, թե իրեն առաջարկել են զեկույցի տակ ստորագրել առանց բովանդակությանը ծանոթանալու: Այդ առաջարկը, սակայն, մերժել է:

Մանրամասները՝ azatutyun.am-ի տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company