ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Սա համազգային ամոթ է․ ԱՄՆ իշխանությունները կոչով դիմել են ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանին

14 Հոկտեմբեր 2025

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի օրենսդրական հարցերով բյուրոյի բարձրաստիճան պաշտոնյա Փոլ Դ. Գուալիանոնեի նամակում Պետդեպարտամենտը ստանձնել է Արցախի վերաբերյալ կարևոր հանձնառություններ՝

1) «Թրամփի վարչակազմը հանձնառու է խրախուսել երկու [Հայաստան և Ադրբեջան] կառավարություններին՝ ապահովելու էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ կայուն խաղաղության համատեքստում»։

2) «Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանում կալանավորված էթնիկ հայերի դատավարություններին, և Բաքվում ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաները հնարավորության դեպքում մասնակցում են դատական նիստերին»։

Պետդեպարտամենտի նամակն արդյունք է ամերիկահայ համայնքի շարունակական ջանքերի և լոբբիստական գործունեության։

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու, ք․գ․թ․ Գևորգ Ղուկասյանը 168ТV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ բուն պրոցեսին նախորդել էր 87 կոնգրեսականների կոչը, որը հնարավոր է դարձել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ամիսներ տևած աշխատանքի արդյունքում․

«Այն չի կատարվել միայն Հայ դատի հանձնախմբի կողմից, այլ տասնյակ-հազարավոր ամերիկահայերի ներգրավմամբ, ինչն ապահովվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից»։

Գևորգ Ղուկասյանը նկատեց՝ ամիսներ շարունակ հայտարարել են, որ արցախահայերի վերադարձի իրավունքը միջազգային հարաբերություններում ունի ընկալում, և իբրև օրինակ բերում էին ԵՄ, Բելգիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի տարբեր մարմինների կողմից ընդունված որոշումներ և բանաձևեր, ՀՀ իշխանությունները շարունակում են պնդել, թե արցախցիների վերադարձի իրավունքի հարցն իրատեսական չէ․

«Այս ամենին գումարվում է նաև ԱՄՆ-ը, որի միջնորդությամբ օգոստոսի 8-ին որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին։ Այսինքն՝ այստեղ ևս բացահայտվում է ՀՀ իշխանությունների սուտն ու կեղծիքն առ այն, որ արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը չունի միջազգային ընկալում և սատարում։ Սա նաև մեր ժողովրդի, մեր պետության ամոթն է, որ արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովման կոչ ԱՄՆ իշխանություններն անում են ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանի Հանրապետությանը։ Սա իսկապես համազգային ամոթ է, որ ՀՀ-ում, ցավոք սրտի, համապատասխան ուշադրության չարժանացավ հասարակական, քաղաքական շրջանակների կողմից»։

Մանրամասները՝տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Միշիկընի Հայ Դատի Ձեռնարկը՝ Ի Նպաստ Հա

Ֆարմինկթըն Հիլզ, Միշիկըն․- Վերջերս, Միշիկընի Հայ Դատի յանձնախումբը կազմակերպե

14 Հոկտեմբեր 2025
Ակնարկ. Շարմ Շէյխի Հրաւիրեալները

Կազայի վերաբերող ամերիկեան նախագիծին գործադրութեան առաջին փուլ անցումը կայացած

14 Հոկտեմբեր 2025
Սա համազգային ամոթ է․ ԱՄՆ իշխանություն

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի օրենսդրական հարցերով բյուրոյի բարձրաստիճան

14 Հոկտեմբեր 2025
Ով պայքարում է եկեղեցու դեմ նզովյա´լ պ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ակցիա է իրականացրել Երևանում վերգե

13 Հոկտեմբեր 2025
Կառավարությունը ոչինչ չի անում, որ Հայ

Այսօր կառավարությունը որևէ բան չի անում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը պաշտպ

13 Հոկտեմբեր 2025
Հայ դատի համակարգի ներկայացուցիչները Վ

2025թ․ հոկտեմբերի 6-17-ը Վարշավայում ընթանում է ԵԱՀԿ մարդու իրավունքների խորհր

13 Հոկտեմբեր 2025
Փաշինյանին մաքրագործել և հրեշտակի թևեր

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին խորհրդարանի գաղտնի բաժնում առաջ

11 Հոկտեմբեր 2025
Գիտաժողով` նվիրված Ռազմիկ Դավոյանի ծն

Հոկտեմբերի 10-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում կայացավ Ռազմիկ Դավ

11 Հոկտեմբեր 2025
«PEACE Act»-ում ոչ մի նշում չկա Արցախի

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի

11 Հոկտեմբեր 2025
Խմբագրական. Վռամշապուհը, Թարգմանչաց Շա

Թարգմանչաց շարժումի հերթական նշումը այս օրերուն, կը թելադրէ քաղաքական ոսպնեակո

11 Հոկտեմբեր 2025
«Դաշնակցութիւնը եւ Ուսանողութիւնը» միջ

Կազմակերպութեամբ Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան, Պէյրութ, Լիբանանի մէջ

10 Հոկտեմբեր 2025
ՀԵԴի Ընդհանուր Ժողովը Սահմանեց Նոր Տար

Արեւմտեան Ամերիկայի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան (ՀԵԴ) 51րդ Ընդհանուր ժողովը

10 Հոկտեմբեր 2025
Խաղաղութեան ուղիի որոնում

Օրեր առաջ Հալէպի Շէյխ Մաքսուտ եւ Աշրաֆիէ շրջաններուն մէջ ծայր առած բախումները

09 Հոկտեմբեր 2025
ՀՅԴ-ն «Հաղթանակ» դաշինքով կմասնակցի Վա

Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով տեղեկացնում ենք, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութ

09 Հոկտեմբեր 2025
Փաշինյանի՝ «Չորրորդ Հանրապետություն» ս

Հայաստանի Երրորդ Հանրապետության էջը փակելու և «Չորրորդ Հանրապետություն» ստեղծե

09 Հոկտեմբեր 2025
Խմբագրական. Փոթորկոտ ծովում նաւարկելու

Հայոց մշակոյթը հազարամեակների փորձութեան, օտար տիրացողների հալածանքների եւ պատ

09 Հոկտեմբեր 2025
Հայեցաք արտերկիրց …

1. Հայաստանում քաղաքական հերթական աշունն է։ Հնչում են հերթական յայտարարութի

09 Հոկտեմբեր 2025
Դաշնակցութեան Հիմնադրման 135-Ամեակի Տօ

Կազմակերպութեամբ Քուէյթի Պատկան Մարմնին՝ ուրբաթ, 3 հոկտեմբեր 2025-ին, Ներսէս Շ

09 Հոկտեմբեր 2025
«Ղարաբաղը Հայաստանին» Շարժումը Ստալինե

Ասպետ Մանճիկեան Ազրպէյճանի իշխանութիւնները սանձարձակ կերպով կը բռնադատէին Լ

08 Հոկտեմբեր 2025
Բաց երկինք եւ…երկունք

Անակնկալ մը չէր քանի մը օր առաջ տարածուած այն ստոյգ տեղեկութիւնը, թէ «Թըրքիշ Է

08 Հոկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company