Մամուլի հաղորդագրություն
29 Հունվար 2019
Սույն թվականի հունվարի 29-ին, ժամը 12.00-ին, ՀՅԴ Բյուրոյի Երևանյան գրասենյակի ժողովասրահում (Մհեր Մկրտչյան 12/1, 2-րդ հարկ) տեղի կունենա ՀՅ Դաշնակցության նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ժամանակ անդրադարձ կկատարվի ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ քննարկված հարցերին, հիմնական որոշումներին և կուսակցության առաջիկա գործունեությանը:
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ
26.01.2019 թ.