ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Փորձություն

27 Հոկտեմբեր 2025

Հայաստանը, ըստ էության, դանդաղ մտնում է նախընտրական պայքարի հորձանուտի մեջ։ Եթե գործընթացները զարգանան նախանշված ժամանակացույցով, ապա այդ ընտրությունները տեղի կունենան 2026-ի հունիսի սկզբին։ Չպետք է բացառել, սակայն, որ ընտրության արդյունքների հարցում խոր մտահոգություններ ունեցող Փաշինյանը ցանկացած պահի կարող է գործի դնել, պայմանականորեն ասած, պլան Բ-ն, անակնկալ հայտարարելով արտահերթ ընտրությունների մասին։ Նշենք նաև, որ նախընտրական այս գործընթացի մեկնարկը վաղուց տվել է ինքը՝ Փաշինյանը, իր «Կրթությունը նորաձև է» հանդիպումների շարքով և այլ միջոցառումներով։ Հենց այս իրողություններն էլ համապատասխան ազդակ հանդիսացան քաղաքական տարբեր ուժերի ու միավորումների համար: Մյուս կողմից հանրային դաշտում հասունացած է ազգային-պետական կյանքը գահավիժման ընթացքից դուրս բերելու, անվտանգության և զարգացման կայուն հուն տեղափոխելու ընդհանրական պահանջը։

2025 թ. հոկտեմբերի 12-ին Երևանում տեղի ունեցավ «Մեր ձևով» շարժման հաշվետու ժողովը։ Շարժումը, գործարար Սամվել Կարապետյանին, Հայոց եկեղեցու հոգևոր հայրերին և մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին զուգահեռ, կարևորում է իշխանափոխության անհրաժեշտությունը՝ ներկայացնելով համընդհանուր ճգնաժամի հաղթահարման և «վերականգնման» իր ծրագրերը։

Որպես հաջորդող քայլ, շարժումը նույն օրակարգով հանրահավաք և երթ իրականացրեց հոկտեմբերի 18-ին։ Ի՞նչ սկզբնական եզրակացությունների կարելի է հանգել այս շարժման, ինչպես նաև Հայաստանում սկիզբ առած համանման գործընթացների առիթով։

Նախ արձանագրենք, որ 2018 թվականին Փաշինյանի գլխավորած շարժումից հետո «Մեր ձևովը» երիտասարդության առաջնորդությամբ հրապարակ իջած հաջորդ շարժումն է։ Իր մի շարք առավելությունների հետ միասին այն նաև կարող է ընկալվել որպես շահեկան այլընտրանք նախորդի նկատմամբ։

Նոր շարժման գլխավոր առավելությունը նրա ազգային բնույթն է, հավատարմությունը ազգային արժեքներին, ինչը վերջինիս ընդգծված տարբերությունն է ազգայինը ոտնակոխ անող փաշինյանական ապազգային, հախուռն ու հակաժողովրդավարական ուժի նկատմամբ։

«Մեր ձևովը» հրապարակ է իջել ծրագրով, որի առանցքում տնտեսության վերականգնումն է և սոցիալական խնդիրների լուծումը։ Սրա կողքին երիտասարդները խոսում են նաև ազգային հարցերի՝ այդ թվում Արցախի թեմայով։ Ընդ որում շարժման մասնակիցները խուսափում են կոշտ ու հայհոյախառն բառապաշարից, առհասարակ երկրորդական տեղ են հատկացնում Փաշինյանի գլխավորած «փոքր խմբակին»։ Հոկտեմբերի 18-ի հանրահավաքի ժամանակ շարժման ղեկավար Նարեկ Կարապետյանն ասաց. «Մեր պայքարը ոչ թե մեղավորների, այլ աղքատության դեմ է»։

Երիտասարդ ուժի հանգիստ, հավասարակշռված ու ինքնավստահ պահվածքը դրականորեն է ազդում հանրության վրա, որը հոգնել ու զզվել է նիկոլական ամենօրյա հիստերիկայից, ազգին սև ու սպիտակի բաժանելու պառակտիչ գործելաձևից։

Այս շարժման բարոյական կայուն հիմքն է ապահովում այն հանգամանքը, որ նրա միլիարդատեր առաջնորդը ոչ միայն Հայաստանում թալանչիական բիզնես ծավալած օլիգարխ չէ, այլև օտարության մեջ վաստակած գումարներից հսկայական ներդրումներ է կատարել Հայաստանի և Արցախի տնտեսությունների մեջ՝ կրթական, առողջապահական և այլ ոլորտներում։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը լրջորեն մտածելու պատճառ ունի, թե որքանով շահեց ու որքանով կորցրեց անհեթեթ պատճառաբանությամբ հարգված գործարարին ձերբակալելով։ Արդյո՞ք իր չհաշվարկված քայլը պատճառ չդարձավ, որ Սամվել Կարապետյանի անունով առաջնորդվող շարժումը կարճ ժամանակում մեծ տարածում գտներ երկրով մեկ, ձևավորելով համակիրների աճող մեծ բանակ։

Մենք տեսնում ենք, որ ներքաղաքական կյանքում տեղի են ունենում այլ համախմբումներ ևս, որոնք վկայում են ազգային հիմքի վրա քաղաքական դաշտի բարեփոխման մասին։ Կարծես թե դանդաղորեն տիրապետող է դառնում այն բանի գիտակցումը, որ հայրենիքի համար ճակատագրական պահին անհրաժեշտ է մի կողմ թողնել ներքին տարակարծությունները և հանուն երկրի ու պետականության փրկության գործել միասնաբար։ Մեր նշած «միասնաբար»-ը գերիշխող նպատակի առանցքի շուրջ միավորվելը և համադրված գործելն է, ինչը, բնավ, չի նշանակում մեխանիկական միավորում։ Նման միավորումը կլիներ արհեստական և նվազ արդյունավետ, սակայն եթե ազգային ճակատի ուժերը որոշեն գաղափարաքաղաքական իրենց ծրագրերի ուղեցույցին համապատասխան գնալ սեփական ճանապարհով, միաժամանակ միասին պայքարել գալիք ընտրությունների արդար անցկացման համար, բացառել միմյանց դեմ գործելը և պայմանավորվել իրենցից որևէ մեկի հաղթանակի հետ հաշվի նստելու մասին, սա կարող է հանգեցնել նաև հանրային դաշտի համերաշխությանը և կրավորական զանգվածներին կմղի մասնակից դառնալու երկրի վերածնության գործին։

Իշխանության վերջին շրջանի անհավասարակշիռ քայլերը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ձեռնարկված չեկիստական բնույթի սրբապիղծ ոտնձգությունները վկայում են, որ կառավարողները շատ լավ տեսնում են հանրային դաշտի ակտիվացումները և քաղաքական կյանքի խմորումները ու հասկանում են, որ անկասելիորեն նվազում է իրենց սոցիալական հենարանը։ Այս ամենի դեմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության պատկերացրած հակամիջոցներն են պառակտիչ և վարկաբեկիչ քայլերը, ինչպես և իրավական խայտառակ հետապնդումները։ Ասվածի ամենաակնառու փաստն այս օրերին եկեղեցու ներսում պառակտիչներից յուրայինների թիմ ձևավորելու ջանքն է, քրեական անհեթեթ ամբաստանությունները և դրանց հիման վրա իրականացվող ձերբակալությունները։ Պետք է լավ ըմբռնել, որ նույն քանդիչ ու թունավոր ուղեղն է փորձում խառնշտորել ընդդիմադիր ազգային դաշտը, մեծացնել «հների» ու «նորերի» միջև կանգնեցված արհեստական անջրպետները։ Պետք է լավ հասկանալ, որ Հայաստանը անսահմանափակ կադրային ներուժ չունի և զարգացման նախորդ շրջաններում կայացած, իրենց երկրին ու պետականությանը ծառայած աչքի ընկնող ուժերի և գործիչների մեկուսացումը, վարկաբեկումները և ձերբակալություններն ուղղակիորեն ծառայում են Նիկոլ Փաշինյանի առջև քաղաքական դաշտի ամայացմանը և նրա վերարտադրության հնարավորությունների մեծացմանը։

Յոթ տարի Նիկոլ Փաշինյանը փորձեց այդ դաշտից դուրս մղել իր հակազգային քաղաքականության դեմ ընդդիմացող գործիչներին և ուժերին՝ դատապարտել ու մեկուսացնել, և եթե չկարողացավ, նշանակում է հիմքեր չուներ։ Բայց չունենալով նոր ասելիք և պայքարի նոր գործիքներ նա կրկին ու կրկին փորձելու է վարկաբեկել հանուն հայրենիքի և պետականության գործող ուժերին, դիմելու է ամենախայտառակ և ամենաանօրինական քայլերի։ Նիկոլ Փաշինյանը սարսափում է իշխանությունը կորցնելու հեռանկարից և պատրաստ է ամեն ինչի՝ հուսալով, որ Արևմուտքը կպաշտպանի իր դրածոյին կամ, առնվազն, աչք կփակի նրա բոլոր ապօրինությունների և բռնությունների վրա։ Փաշինյանն իրեն ծախում է արևմուտքին, որպես թե ռուսամետ ուժերի իշխանության գալը արգելակող պատվար և այդ «հերոսկան առաքելության» դիմաց Արևմուտքից ու թուրքադրբեջանական տանդեմից աջակցություն է մուրում է իր վերարտադրության համար։

Ազգային վերածնության գաղափարի շուրջ համազգային բռունցքի ձևավորումն այն ուժը կդառնա, որը հոգեկան անհավասարակշիռ ղեկավարին կստիպի տասն անգամ մտածել ամեն մի հակաօրինական քայլից առաջ։ Մեծ փորձության վերածվող համապետական ընտրությունների նախօրյակին ընդդիմադիր ուժերի հերթական քննությունը կդառնան նոյեմբերի 16-ին տեղի ունենալիք Վաղարշապատի ավագանու ընտրությունները։ Գյումրու հաջող օրինակից հետո քաղաքական ուժերը կրկին պետք է փաստեն ընդհանուրի շահը մասնավոր հավակնություններից գերադասելու իրենց հասունությունը, անկեղծությունը և իրապես անկախ ուժ լինելը։ Եթե նրանք արժանապատվորեն հաղթահարեն այս փորձությունը, դա կամրապնդի մեր հույսերը երկրի ընդհանուր վերափոխման հավանականության հարցում։

Հ․Գ

«Առաջնորդողը» պատրաստ էր հրապարակման, երբ ոստիկանական խունտայի միջոցով, հերթական շոուի բեմադրմամբ, տեղի ունեցավ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։

Մենք ինչպես և ուրիշներ մի շարք անգամներ գրել էինք, որ Փաշինյանը չի հանդուրժի ընտրությունների շրջանում երկրի երկրորդ քաղաքի կառավարման ղեկի գտնվելը ընդդիմադիր գործչի ձեռքում։

Սրա ամենաակնառու փաստարկը նույն ճակատագրին արժանացած այլ ընտրված ղեկավարների օրինակն է։ Մյուս կողմից, Վաղարշապատի ավագանու ընտրությունների շեմին սա յուրատեսակ նախազգուշացում է բոլոր նրանց, ովքեր հավակնում են մրցակցել Փաշինյանի թիմակից թեկնածուի հետ։ Երկրի ղեկավարի անմիջական թելադրանքով կրկնվող ոտիկանական խունտայի բռնությունները, ձերբակալություններն ու կեսգիշերային դատավարությունները նպատակ ունեն նաև վերականգնելու հասարակության մեջ այն վախը, որը գոյություն ուներ Փաշինյանական բանդայի իշխանության գալուց հետո։ Ամբողջովին ձախողված, երկիրը պարտությունների և կորուստների տարած ղեկավարը հասկանում է, որ ուռճացող հասարակական դժգոհության պայմաններում կանխատեսելի է գալիք ընտրություններում ժողովրդի բացարձակ մեծամասնության մասնակցությունը, ինչը իշխող ուժի համար կնշանակի միանշանակ պարտություն։

Եթե վախ տարածելու ճանապարհով հնարավոր դառնա ընտորղների մեծ հատվածների մղել կրավորականության Փաշինյանին կհաջողվի փոքր ընտրազանգվածի և ընտրակեղծարարության ճանապարհով ապահովել իր վերարտադրությունը։ Փրփուրներից կառչողի հոգեբանությամբ նա այսօր կարծես ճիգեր է գործադրում, որպեսզի շշից դուրս եկած Ջինը կրկին մտնի շշի մեջ։ Անշուշտ սա փորձություն է ոչ միայն քաղաքական ուժերի և հանրության․ այլև պետության և նրա ապագայի համար։ Ինչպես ասվեց այս փորձությունը կարելի է հաղթահարել բոլոր ազգային մտահոգություն ունեցողների միասնական կամքով, դեպի նպատակ տանող շիտակ ու հավասարակշռված ընթացքով։

Դրօշակ» թիվ 10, 2025թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Բողոքի ակցիա ՝ ի պաշտպանություն Հայաստ

Չի կարելի լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, այլապես այդ

29 Հոկտեմբեր 2025
Իրական Հայաստան Եւ Իրական Ամբարիշտներ

Պետութիւն եւ եկեղեցի հակամարտութիւնը գոյութիւն ունեցած է եկեղեցական նուիրապետո

29 Հոկտեմբեր 2025
Փաշինյանին պետք է արտաքսել եկեղեցուց և

Իրավիճակը Հայաստանում օրեցօր ավելի աղետալի է դառնում։ Երկիրը հարձակման է ենթար

28 Հոկտեմբեր 2025
Այս վեհաժողովն առանց վարանելու պետք է

Բոլորը ցանկանում են խաղաղություն, բայց տևական խաղաղության համար այն պետք լինի

28 Հոկտեմբեր 2025
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադևոս Ավետիսյան

28 Հոկտեմբեր 2025
ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմի

(նամակները փոխանցուած են Ֆրանսայի, Հոլանտայի եւ Պելճիքայի մէջ Հայաստանի դեսպան

28 Հոկտեմբեր 2025
Հաղորդագրութիւն ՀՄԸՄ-ի Գանատայի շրջանի

Ուրբաթ, 24 Հոկտեմբեր 2025-ին, երեկոյեան ժամը 8։30-ին, Լաւալի Հայ կեդրոնի Պարոն

28 Հոկտեմբեր 2025
Քրիստոնէական Զօրակցութեան Միջազգային Կ

Շաբաթ, 25 Հոկտեմբերին, Արամ Ա. վեհափառ հայրապետը իր իջեւանած պանդոկին մէջ ընդո

28 Հոկտեմբեր 2025
Արամ Ա. Կաթողիկոսը Հոլիվուտի Սուրբ Կար

Հինգշաբթի, 23 Հոկտեմբերին, Հոլիվուտի Սուրբ Կարապետ Մայր եկեղեցւոյ մէջ հաւատացե

28 Հոկտեմբեր 2025
Ակնարկ. Անգարա-Պաքու Միացեալ Խաղը` Կազ

Կազայի շուրջ ընթացող քաղաքական առեւտուրներուն մէջ Թուրքիան հետեւողականօրէն կը

28 Հոկտեմբեր 2025
Աստծոյ լոյսը չի մարում, անգամ չարիքի ի

«Եւ դժոխքի դռները չեն յաղթի նրան» (Մատթէոս 16:18) Հայ ժողովրդի պատմութիւնը

27 Հոկտեմբեր 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Փորձություն

Հայաստանը, ըստ էության, դանդաղ մտնում է նախընտրական պայքարի հորձանուտի մեջ։ Եթ

27 Հոկտեմբեր 2025
Ցաւակցագիր

Խոր վշտով տեղեկացանք ՀՅԴ Բիւրոյի երկար տարիների ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգ

26 Հոկտեմբեր 2025
Ընտրությունները կեղծելուց ավելի մեծ հա

Ընտրությունները կեղծելուց ավելի մեծ հանցագործություն է ընտրության արդյունքների

26 Հոկտեմբեր 2025
Մահազդ

Խորը վշտով գուժում ենք հավատավոր դաշնակցական, Արցախյան Քառօրյա և Քառասունչորսօ

25 Հոկտեմբեր 2025
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

«Դրօշակի» 2025 թվականի 10-րդ համարը ներկայացվել է ընթերցողին։ Եթե փորձենք բնոր

25 Հոկտեմբեր 2025
Յանձնառու Հ.Օ.Մ.-ականը

Ահաւասիկ աւելի քան դար մը անց, այսինքն, 115 տարիէ ի վեր Հ.Օ.Մ.-ը կը շարունակէ

24 Հոկտեմբեր 2025
Քննարկվել են հայ–ուրուգվայական հարաբեր

Այսօր, որպես Հայաստան–Արգենտինա և Հայաստան–Ուրուգվայ բարեկամական խմբերի ղեկավա

24 Հոկտեմբեր 2025
Մամուլի ասուլիս՝ «Վենետիկի հանձնաժողով

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ մամուլի աս

24 Հոկտեմբեր 2025
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ

23 Հոկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company