ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանին պետք է արտաքսել եկեղեցուց և ձերբակալել

28 Հոկտեմբեր 2025

Իրավիճակը Հայաստանում օրեցօր ավելի աղետալի է դառնում։ Երկիրը հարձակման է ենթարկվում թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամիների կողմից։

Երկրի առջև ծառացած բազմաթիվ գոյաբանական խնդիրները լուծելու փոխարեն, Փաշինյանը գործադրում է բոլոր ջանքերը՝ փորձելով փոխարինել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Եկեղեցու ներսում ինչ կրոնական խնդիրներ էլ որ լինեն, դրանցից ոչ մեկը չպետք է մտահոգի վարչապետին, քանի որ Սահմանադրութունն արգելում է նրան միջամտել եկեղեցու ներքին գործերին, այդպիսով խախտելով եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը։

Ես այստեղ չեմ կրկնի Փաշինյանի բոլոր անօրինական գործողությունները և այն վնասը, որ նա հասցրել է Հայաստանին ու Արցախին, որի համար նա վաղուց պետք է հեռացված լիներ պաշտոնից: Նրա պոռնոգրաֆիկ ֆեյսբուքյան գրառումները և կարգալույծ քահանային աջակցելը բավարար հիմքեր են Հայոց եկեղեցուց նրան արտաքսելու համար։ Կառավարության ղեկավարի վարքագիծը ցույց է տալիս նրա լիակատար անհարգալից վերաբերմունքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ:

Նախկին քահանան կարգալույծ արվեց «հոգևորականին անվայել վարքագծի» համար։ Սակայն, նա մերժեց ընդունել այդ որոշումը և անցյալ կիրակի անօրինական կերպով պատարագ մատուցեց՝ այդպիսով պղծելով Հովհաննավանքը։ Ստեղծելով լարված մթնոլորտ՝ Փաշինյանը մասնակցեց կարգալույծ քահանա Ստեփան (Արամ) Ասատրյանի կողմից անցկացված անթույլատրելի պատարագին։ Վարչապետին միացան պաշտպանության և էկոնոմիկայի նախարարները, տարբեր մարզպետներ, պատգամավորներ, քաղաքապետեր և ավագանու անդամներ՝ բոլորը Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչներ։ Վարչապետի շրջապատը կազմակերպել էր, որ մեծ թվով ոստիկաններ և քաղաքացիներ ներկա լինեն վանքում՝ իրենց աջակցությունը ցույց տալու կարգալույծ քահանային։ Փաշինյանը պատարագի ընթացքում Սուրբ Հաղորդություն ստացավ կարգալույծ քահանայի ձեռքից, ինչը կարելի է համարել սրբապղծություն։ «Այսօր Հովհաննավանքի պատարագը Մայր Աթոռի ազատագրման գործընթացի գործնական փուլի մեկնարկն է խորհրդանշում», հայտարարեց Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։ Նա նաև հայտարարեց, որ հաջորդ կիրակի նույնպես կլինի նույն վանքում։ Նման սադրիչ հայտարարությունները կարող են հանգեցնել զանգվածային բախումների և արյունահեղության, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է վարչապետը։

Անցյալ կիրակի «պատարագի» ժամանակ վանքի ներսում երկու անսպասելի միջադեպ տեղի ունեցավ։ Մի մարդ արարողության ժամանակ բղավեց, որ կարգալույծ քահանան իրավունք չունի պատարագ մատուցել։ Ինչ-որ մեկը շտապ փակեց նրա բերանը և բռնի կերպով դուրս հանեց եկեղեցուց։ Մեկ ուրիշը կարգալույծ քահանայի ձեռքից խլեց Աստվածաշունչը։

Անցած շաբաթ կառավարությունը ոստիկաններ ուղարկեց Հովհաննավանք՝ պաշտպանելու կարգալույծ քահանային և վտարելու օրինական հոգևորականներին, ինչը Հայաստանի օրենքի խախտում է: Սա իշխանության չարաշահում է և ապօրինի միջամտություն եկեղեցու ներքին գործերին: Ոստիկանները պետք է ճիշտ հակառակն անեին՝ կանխեին կարգալույծ քահանայի մուտքը եկեղեցի, քանի որ նա այլևս հոգևորական չէ:

Իրավիճակն ավելի սրելով՝ Քննչական կոմիտեն, Փաշինյանի հրահանգով, անցած շաբաթ երեկոյան գրավոր պահանջեց, որ Արագածոտնի մարզի բոլոր 21 հոգևորականները կիրակի վաղ առավոտյան ներկայանան Քննչական կոմիտեի երևանյան գրասենյակ: Հոգևորականները համատեղ հայտարարությամբ մերժեցին այդ պահանջը՝ նշելով, որ կիրակի առավոտյան պետք է գտնվեն իրենց եկեղեցիներում և պատարագ մատուցեն հավատացյալ ժողովրդին: Կառավարությունը կրկին ապօրինի միջամտում է եկեղեցական գործերին և խոչընդոտում հոգևորականների կրոնական պարտականությունների կատարմանը:

Հոգևորականները նաև հայտարարեցին, որ չեն ցանկանում ներկայանալ Քննչական կոմիտեի գրասենյակ՝ առանց իրենց փաստաբանների ներկայության, որոնք կիրակի օրերին հասանելի չեն։

Արցախի և Հայաստանի շահերը վնասելուց հետո, Փաշինյանը հիմա փորձում է ապակայունացնել Հայ Առաքելական Եկեղեցին, որն ավելի քան 1700 տարվա պատմություն ունի։ Հայտարարելով, թե ստեղծում է կեղծ Հայաստանի չորրորդ Հանրապետություն, նա այժմ կարող է ծրագրել Հայոց եկեղեցու վերակազմավորումը։

Վերջին ամիսներին մի քանի արքեպիսկոպոսների և տասնյակ այլ հոգևորականների ապօրինի ձերբակալություններն անպայման կբողոքարկվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որն այլ երկրների գործերով բազմիցս վճռել է, որ եկեղեցին իրավունք ունի վտարել իր ներքին կանոնները խախտող ցանկացած հոգևորականի։

Հրաժարվելով ընդունել Կաթողիկոսի կրոնական իշխանությունը՝ Փաշինյանը փաստորեն մերժում է Կաթողիկոսի կողմից կատարված բոլոր մկրտությունների և հարսանիքների, ինչպես նաև նրա կողմից բոլոր հոգևորականների ձեռնադրությունների օրինականությունը՝ դրանք հայտարարելով անվավեր։

Զավեշտալի է, որ Փաշինյանը, իրեն ներկայացնելով որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ անդամ, բացահայտ միջամտում է եկեղեցու գործերին: Նա խոստովանել է, որ իր ամուսնությունը չի կատարվել ո՛չ եկեղեցում, ո՛չ էլ քաղաքացիական կարգով։ Այլ կերպ ասած, նա տասնամյակներ շարունակ ապրել է մեղքի մեջ: Նրա զուգընկեր Աննա Հակոբյանը, որին սխալմամբ անվանում են «Առաջին տիկին», իր շքախմբի հետ տարբեր երկրներ մեկնելու և պաշտոնական հանդիպումներ ունենալու համար օգտագործում է պետական ռեսուրսները: Հայտնի չէ՝ արդյոք Փաշինյանը մկրտվել է Հայ Առաքելական Եկեղեցում, թե ոչ։

Մինչ այժմ Փաշինյանը կարողացել է բաժանել աշխարհասփյուռ հայերին մի քանի հակադիր խմբերի՝ փաշինյանամետ և հակափաշինյանական հոգևորականներ, իշխանություն ընդդեմ ընդդիմության, ներկա ղեկավարներ ընդդեմ նախկին ղեկավարների, արցախցիներ ընդդեմ հայաստանցիների, սփյուռքահայեր ընդդեմ տեղացիների և այլն: Բազմաթիվ լուրջ խնդիրներ ունեցող փոքր ազգը չի կարող պառակտվել՝ բաժանվելով այդքան շատ խմբավորումների: Շուտով ոչինչ չի մնա: Կիրառելով «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը՝ Փաշինյանի չարամիտ նպատակը բոլորին միմյանց դեմ հանելու մեջ այն է, որ իշխանությունը շարունակի մնալ իր կուսակցության ձեռքին։

Հայ հասարակության մեջ եկեղեցու դերը նվազագույնի հասցնելու նպատակով, Փաշինյանի խորհրդարանական մեծամասնությունն անցյալ շաբաթ քվեարկեց Հայ Առաքելական Եկեղեցու կողմից վերահսկվող «Շողակաթ» հեռուստաալիքը փակելու օգտին: «Շողակաթը», որը համաֆինանսավորվում է Եկեղեցու և կառավարության կողմից, գործում է երկու տասնամյակ: Այն հեռարձակում է կրոնական և կրթական ծրագրեր և չի անդրադառնում քաղաքական հարցերին:

Թվում է, թե ստալինիզմը դեռ կենդանի է Հայաստանում․․․

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company