ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Իրական Հայաստան Եւ Իրական Ամբարիշտներ

29 Հոկտեմբեր 2025

Պետութիւն եւ եկեղեցի հակամարտութիւնը գոյութիւն ունեցած է եկեղեցական նուիրապետութիւններու կազմաւորման օրերէն: Եկեղեցական նուիրապետութիւնները կազմաւորուած են, չորրորդ դարէն սկսեալ, պետական աւատապետական դրութեան նմանողութեամբ, ուր կաթողիկոսը թագաւորն է, իսկ առաջնորդ եպիսկոպոսները` աշխարհներու (նահանգներու) տէր նախարարները: Այս նմանութիւնը սակայն կը վերաբերի եկեղեցւոյ, որ մարդերու համախմբում-ժողով է, միայն ու միայն արտաքին, տեսանելի կազմակերպութեան: Այս կազմակերպութիւնը կապ չունի եկեղեցւոյ ներքին կեանքին, այսինքն` հաւատքին հետ: Քրիստոնէական հաւատքին առնչուած հարցերը կապուած են մարդկային իմացականութեան, հոգեկան ապրումներուն եւ խիղճին հետ: Եկեղեցւոյ իսկական պետը Յիսուս Քրիստոսն է. Քրիստոսի յանձնարարութիւնները կատարողները` եկեղեցւոյ սպասաւորները` սարկաւագ, քահանայ եւ եպիսկոպոս, ծառայողներ են: Անոնք եկեղեցի կոչուած հաստատութեան պաշտօնեաները չեն: Այս հասկացողութեամբ, անոնք չեն կրնար ենթակայ ըլլալ պետութեան պաշտօնէութեան վերաբերող կամ առհասարակ աշխատանքային պետական օրէնքներուն:

Եկեղեցական նուիրապետութեան մաս կազմող պաշտօնեաները կ՛ենթարկուին կանոններու, որոնք որոշուած են, ըստ աւանդութեան, առաքեալներու կողմէ, կամ որդեգրուած են Տիեզերական ժողովներու, եկեղեցիներու ներքին ժողովներուն, հեղինակաւոր եւ սրբացուած հոգեւորականներու ու կաթողիկոսներու կողմէ: Այս կանոնները չեն վերաբերիր ժողովուրդներու ընթացիկ կեանքին, որոնք պետական օրէնքներուն կ՛առնչուին, այլ` եկեղեցականներու ու հաւատացեալներու հոգեկան կեանքին, յարաբերութիւններուն ու քրիստոնէավայել կենցաղին:

Երբ կը խօսինք եկեղեցական նուիրապետութեան մասին, խօսած կ՛ըլլանք եկեղեցական կարգերու աստիճանաւորումին մասին, իւրաքանչիւր աստիճանին տրուած իրաւունքներով եւ պարտաւորութիւններով: Այս կարգերը չեն ստացուիր, պետական պաշտօններուն նման, միայն ընտրութեամբ կամ նշանակումով: Ընտրութիւնը կամ նշանակումը կը նուիրականացուին ձեռնադրութեան միջոցով: Ձեռնադրութիւնը եկեղեցական խորհուրդ մըն է, այսինքն` արարողութեամբ կատարուող գործողութիւն մը, որուն միջոցով ընծայեալը (ձեռնադրուողը) կը տիրանայ շնորհքի մը, որ Սուրբ հոգիին միջոցով կը շնորհուի իրեն: Այդ շնորհքը իրեն կու տայ, համաձայն իր կարգին, իրաւունքներ, միաժամանակ` պարկեշտութեան, հնազանդութեան, ծառայութեան ու աղօթարար կենցաղի պարտաւորութիւններ: Անսաստողները կ՛ենթարկուին եկեղեցական մեղմ պատիժներու, ծանրագոյն պարագային` նաեւ կարգէ զրկումի, կարգազուրկ դառնալու: Այս պատիժներուն որոշումը իրաւասու է տալու յանցանք գործողին կարգէն բարձր դիրք ունեցող եկեղեցականը, որուն ենթակայութեան տակ կը գտնուի ան: Եկեղեցական կանոնները ո՛չ հարցաքննութիւն կը նախատեսեն, ո՛չ դատ ու դատաստան, ո՛չ փաստաբան, ո՛չ ալ դատախազ: Վերադաս եկեղեցականը կրնայ ատեան կազմել ու յանցաւորին տալ ինքնապաշտպանութեան իրաւունք, ապա որոշում կայացնել ատեանի առաջարկին հիման վրայ:

Եկեղեցւոյ կանոնական այս սկզբունքները բացատրեցինք, յստակ դարձնելու համար, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ. Ներսիսեանը կարգազուրկ հռչակելու ու գահազուրկ դարձնելու մասին բոլոր հաղորդումները զուրկ են իրաւական նշանակութենէ: Կաթողիկոսը գահընկէց դարձնելու իրաւասութիւնը կը պատկանի զինք ընտրող Ազգային եկեղեցական ընդհանուր ժողովին: Պետական պաշտօնէութիւնը, ինչ աստիճանի ալ ըլլայ, չի կրնար եկեղեցական կանոնին անտեսումով որոշում կայացնել եւ կաթողիկոսը կոչել իր աշխարհական անունով: Քաղաքական անպիտան միջոցառում է, իշխող մեծամասնութեան եւ վարչապետին կողմէ, իրենց քաղաքական դիրքորոշումը չբաժնող կաթողիկոսը հալածանքի ենթարկել իր ընտրութենէն եւ օծումէն քսանվեց տարիներ ետք, ենթադրեալ զանցառումի մը համար, որ հաւանաբար կատարուած է անկէ ալ առաջ: Եկեղեցին եւ իր նուիրապետութիւնը կարելի չէ քաղաքական խաղաքարտի վերածել:

Վարչապետին ներկայութիւնը, Յովհաննավանքի եկեղեցւոյ մէջ, կարգազուրկ հռչակուած ըմբոստ եկեղեցականին մատուցած անօրինական պատարագին, ծանր զանցառութիւն է, եկեղեցւոյ կանոններու խախտում: Հայաստանի բոլոր շրջաններէն հաւաքուած թերեւս քանի մը հազար համախոհներու ներկայութեամբ կատարուածը ամբարշտութիւն է, պետութենէն անջատ եղող եկեղեցւոյ դարաւոր կանոններու անտեսում, եկեղեցին պետութեան ենթակայութեան տակ դնելու մտադրութեան նախապատրաստութիւն:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company