ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Լուրեր

Բողոքի ակցիա ՝ ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների և Բաքվում պահվող հայ գերիների

29 Հոկտեմբեր 2025

Չի կարելի լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, այլապես այդ լռության գինը մեր երկրում քաղբանտարկյալների թվի ավելացումն է դառնալու։ Այս նպատակով այսօր, հոկտեմբերի 29-ն Ազգային ժողովի մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների և Բաքվում պատանդառված հայ գերիների։

Ակցիային մասնակցում էին ՀՀԿ, ՀՅԴ  երիտասարդական և ուսանողական կառույցների, այլ քաղաքական ուժերի,  հասարակական միավորումների երիտասարդներ։

Նշենք, որ ԱԺ-ում այդ պահին ընթանում էր Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, եւ ակցիայի մասնակիցները փորձում էին իրենց ձայնը լսելի դարձնել եվրոպացի խորհրդարանականների համար։

«Մեր կոչն է միջազգային հանրությանը, որպեսզի երկակի ստանդարտներ չկիրառի և կոնկրետ պատժամիջոցներ կիրառի իշխանական այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր ուղղորդում են դատական համակարգը սմս հաղորդագրություններով և ԱԺ այն դահլիճում, որ դուք հիմա գտնվում եք: Այդ մարդն ամիսներ առաջ ասել է, որ ընդդիմախոսների տեղը ԱԱԾ պադվալներում է։ Դուք պետք է հասկանաք, որ չեք կարող պաշտպանել մի իշխանության, որն ամեն օր գործում է օրենքից դուրս»,- ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով եվրոպացի խորհրդարանականներին։

«Մենք տեսնում ենք Բաքվում պահվող մեր ռազմաքաղաքական ղեկավարության և այլ գերեվարված անձանց խոշտանգումներ և տեսնում ենք ձեր լռությունը, որն անթույլատրելի է։ Միջազգային հանրությունը հստակ գնահատականներ պետք է տա, դուք նրա համար եք, որպեսզի պաշտպանեք Հայաստանում ժողովրդավարությունը, ոչ թե Նիկոլ Փաշինյանին»:

Ակցիային մասնակցում էին նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Միրո Սարգսյանը անգլերեն ելույթով դիմեց եվրոպացի խորհրդարանականներին.

«Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հարգարժան պատվիրակներ,

Այսօր դուք հավաքվել եք այստեղ՝ քննարկելու Արևելյան գործընկերության տարածաշրջանին և դրանից դուրս վերաբերող կարևորագույն հարցեր։ Այս բողոքի ակցիայի միջոցով մենք ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի հրատապ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին հարցերի վրա։

Եվրամիությունը չի կարող հանդուրժել էթնիկ զտումները, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, պատանդների խոշտանգումները, արցախցների վերադարձի իրավունքի մերժումը, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան, մարդու իրավունքների զանգվածային խախտումները և այլ հանցագործություններ, որոնք կատարվել են Ադրբեջանի՝ որպես տարածաշրջանում Արևելյան գործընկերության անդամ  երկրի կողմից։

Եվրամիության գործադիր մարմինները՝ հիմնականում Եվրոպական Հանձնաժողովը և Եվրոպական Խորհուրդը, պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր՝ իրենց գործողություններն ու քաղաքականությունը համապատասխանեցնելու Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևերին։ Եվրոպական արժեքները չեն կարող տեղի տալ նավթով հարուստ ավտոկրատիաների տնտեսական շահերին։

Պատմությունը, հատկապես վերջին շրջանում, ապացուցել է, որ անպատժելիությունը հանգեցնում է, հատկապես մարդկության դեմ, նոր հանցագործությունների։

Հարգելի՛ պատվիրակներ, մենք նաև կոչ ենք անում  ուշադրություն դարձնել Հայաստանի ներքին զարգացումներին, մասնավորապես՝ օրենքի գերակայության խնդրին, քաղաքական ազատ կամարտահայտման նկատմամբ հարգանքին ու  դատական համակարգի անկախությանը։ Քաղաքական հետապնդումները, քաղբանտարկյալների գոյությունը, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները չեն կարող ընդունելի լինել ձեր կողմից։

Այսօր Հայաստանում ժողովրդավարության իմիտացիա է։ Քաղբանտարկյալների այս պաստառները, որ տեսնում եք, այդ իմիտացիայի կենդանի ապացույցն են»։

ՀՅԴ  ՆԱՈւՄ անդամ Լիլիթ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես չկա ժողովրդավարություն և խոսքի ազատություն:

Իր հերթին ՀՅԴ  ՆԱՈւՄ անդամ Արամ Արշակյանն էլ ասաց, որ հետապնդումներն ու դատապարտությունները չեն կարող ազդել իրենց վրա, իրենք երկրի հետ կապված ունեն իրենց հստակ նպատակները, տեսլականը:

Տեսանյութն՝ այստեղ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company