ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Աստծոյ լոյսը չի մարում, անգամ չարիքի իշխանութեան եւ կեղծ մարգարէների ժամանակներում

27 Հոկտեմբեր 2025

«Եւ դժոխքի դռները չեն յաղթի նրան»

(Մատթէոս 16:18)

Հայ ժողովրդի պատմութիւնը լի է փորձութիւններով, երբ տարաբնոյթ մարտահրաւէրները յաճախ Հայոց հայրենիքը եւ հայ ժողովրդին կանգնեցրել են ջլատման եւ կործանման եզրին։ Բայց այդ բոլոր ժամանակներում եղել է մի անսասան յենարան, մի լոյսի փարոս, որը պահել է ազգը՝ նրա ինքնութիւնն ու նկարագիրը, հաւատքը, խիղճն ու յիշողութիւնը։ Այդ լոյսի աղբիւրը եղել է եւ մնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Եւ այսօր, երբ Հայոց հայրենիքը եւ պետականութիւնը կրկին կանգնած են գոյութենական բնոյթի լրջագոյն մարտահրաւէրների առջեւ, ցաւօք, հայ ժողովուրդը ապրում է արժէքային խորը ճգնաժամ: Նրա հոգեմտաւոր ապաւէնը՝ Եկեղեցին յայտնւել է յարձակումների թիրախում՝ այս անգամ ներքին ասպատակողների կողմից։

Վերջին ամիսների ընթացքում Հայաստանի այսպէս կոչւած քաղաքական ղեկավարութիւնը, անձամբ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, ձեռնամուխ է եղել բացայայտ հակաեկեղեցական պայքարի՝ փորձելով խաթարել այս հաստատութեան բացառիկ հեղինակութիւնը, որն ի հնից եղել է մեր ժողովրդի հոգեւոր, բարոյական եւ ազգային գոյութեան կարեւորագոյն առանցքը։ Սա ոչ միայն ազգային եւ բարոյական, այլեւ իրաւական առումով անթոյլատրելի ընթացք է։ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 18-րդ յօդւածը յստակ սահմանում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որպէս ազգային եկեղեցի, ունի բացառիկ առաքելութիւն հայ ժողովրդի հոգեւոր կեանքի եւ ազգային ինքնութեան պահպանման գործում, իսկ պետութիւնը ճանաչում եւ յարգում է նրա անկախութիւնը։ Երբ երկրի վարչապետի աթոռն զբաղեցնող անձը յայտարարում է, թէ պատրաստւում է «ազատագրել եկեղեցին», նա փաստօրէն բարձրաձայնում է, որ պատրաստւում է խախտել Սահմանադրութիւնը՝ միջամտելով անկախ կրօնական կառոյցի ներքին գործերին։ Դա իրաւաբանօրէն հաւասարազօր է իշխանութեան իւրացմանը՝ ակնյայտ սահմանադրական յանցագործութիւն, որը հակասում է իրաւական պետութեան սկզբունքներին։

Այս վտանգաւոր քաղաքական գիծը միտւած է ոչ միայն Եկեղեցու դերի եւ հեղինակութեան ոչնչացմանը, այլեւ ժողովրդի ջլատմանն ու բարոյալքմանը։ Եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ազգային միասնութեան հիմքը: Երբ մենք պետութիւն չունէինք՝ այն կատարել է մեր պետութեան դերը, երբ բանակ չունէինք՝ այն եղել է մեր պաշտպան վահանն ու հատու սուրը։ Եկեղեցու դէմ ուղղւած այս պայքարը, հետեւաբար, ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Եկեղեցու սպասաւորների, այլեւ մեր ազգային-հոգեւոր էութեան եւ գոյութեան դէմ պատերազմ է։ Դրանով փորձ է արւում ոչնչացնել այն կապը, որ դարերով միաւորել է հայ ժողովրդին՝ իր հաւատքի եւ իր արժէքային համակարգի շուրջ։ Սա դասական օրինակ է այն բանի, թէ ինչպէս քաղաքական իշխանութիւնը, կորցնելով իր բարոյական կշիռը, վերածւում է վտանգաւոր աղանդի՝ որտեղ առաջնորդի խօսքը դառնում է օրէնք, իսկ ճշմարտութիւնը՝ նրա մտագարութիւնը։

Սուրբ գիրքը մեզ զգուշացրել է նման փորձութիւնների մասին. «ԶԳՈ՛ՅՇ ԵՂԷՔ ԿԵՂԾ ՄԱՐԳԱՐԷՆԵՐԻՑ, ՈՐՈՆՔ ԳԱԼԻՍ ԵՆ ՁԵԶ ՄՕՏ ՈՉԽԱՐԻ ՀԱԳՈՒՍՏՈՎ, ԲԱՅՑ ՆԵՐՍԻՑ ԳԻՇԱՏԻՉ ԳԱՅԼԵՐ ԵՆ» (Մատթէոս 7:15)։ Երբ հաւատաւոր ձեւացող, բայց խորքում հաւատք, բարոյականութիւն եւ արժէքային համակարգից զուրկ քաղաքական գործիչը փորձում է իրեն ներկայացնել իբրեւ հոգեւոր առաջնորդ, խօսում է կրօնի անունից, հաւատքի մասին, բայց իրականում ծառայեցնում է այն սեփական իշխանական նպատակներին, պէտք է զգաստանալ եւ հասկանալ, որ նա չարքին ծառայող հէնց այն կեղծ մարգարէն է, որի մասին զգուշացնում է Սուրբ գիրքը։ Եւ եթէ ժողովուրդը չի գիտակցում այդ մոլորութեան վտանգը, ապա նրան սպառնում է ոչ միայն քաղաքական, այլ՝ էութենական, հոգեւոր եւ բարոյական կործանում։

Այս խորապատկերում, երէկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցւած Սուրբ եւ անմահ Պատարագը դարձաւ աստւածային եւ կենդանի հակադրութիւնը Փաշինեանի եւ նրա գլխաւորած իշխանութեան կողմից կազմակերպւած սրբապիղծ ասպատակումների եւ կեղծարարութեանը։ Մինչ Յովհաննավանքում իրականացւում էր անօրինական «արարողութիւն»՝ հերձւած, կարգալոյծ եղած նախկին քահանայի միջոցով, Մայր Աթոռը համախմբեց հարիւրաւոր հաւատացեալների, որոնք եկել էին ոչ թէ վարչական ռեսուրսների օգտագործմամբ՝ ստիպողաբար, այլ իրենց սեփական կամքով։ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում մատուցւած բազմամարդ Պատարագը դարձաւ հաւատքի եւ միասնութեան բիւրեղացում՝ կենդանի վկայութիւն, որ Հայ Առաքելական Եկեղեցին ապրում է ոչ թէ իշխանական գեհէնական քմահաճոյքներով եւ ցանկութեամբ, այլ ժողովրդի հազարամեակներից եկող ամուր հաւատքով եւ սրտառուչ աղօթքներով։ Եւ երբ աստւածային տնօրինմամբ Հայրապետական թափորի առջեւից քայլեց նաեւ այն մարդու եղբայրը, ով մոլորութեան ճանապարհով էր ընթացել, այս բոլորը վերածւեց իրական քրիստոնէական սիրոյ եւ հաւատքի դրսեւորման։

Այսօր Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած ամենամեծ վտանգը արտաքին թշնամին չէ, այլ ներքին՝ ազգային, հոգեւոր եւ բարոյական քայքայումը։ Երբ հակազգային քաղաքական իշխանութիւնը փորձում է խեղել ժողովրդի իրական հաւատքը եւ բարոյական արժեհամակարգը, այն փոխարինելով կեղծ՝ սատանայածին գաղափարախօսութեամբ, իսկ եկեղեցին ենթարկել իր քաղաքական կամքին, սկսւում է այն, ինչ Սուրբ Գիրքը կոչում է «նեռի ժամանակներ»։ Բայց մեր պատմութիւնը վկայում է՝ երբ իշխանութիւնը պատերազմ է յայտարարել Եկեղեցուն, պարտւել է ոչ թէ Եկեղեցին, այլ ինքը՝ իշխանութիւնը։ Որովհետեւ Հայ Առաքելական Եկեղեցին չի պատկանում աշխարհիկ որեւէ իշխանութեանը. այն Աստծունն է եւ ժողովրդինը։

«Ալիք»ի խմբագրական
27 հոկտեմբեր, 2025թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Բողոքի ակցիա ՝ ի պաշտպանություն Հայաստ

Չի կարելի լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, այլապես այդ

29 Հոկտեմբեր 2025
Իրական Հայաստան Եւ Իրական Ամբարիշտներ

Պետութիւն եւ եկեղեցի հակամարտութիւնը գոյութիւն ունեցած է եկեղեցական նուիրապետո

29 Հոկտեմբեր 2025
Փաշինյանին պետք է արտաքսել եկեղեցուց և

Իրավիճակը Հայաստանում օրեցօր ավելի աղետալի է դառնում։ Երկիրը հարձակման է ենթար

28 Հոկտեմբեր 2025
Այս վեհաժողովն առանց վարանելու պետք է

Բոլորը ցանկանում են խաղաղություն, բայց տևական խաղաղության համար այն պետք լինի

28 Հոկտեմբեր 2025
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադևոս Ավետիսյան

28 Հոկտեմբեր 2025
ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմի

(նամակները փոխանցուած են Ֆրանսայի, Հոլանտայի եւ Պելճիքայի մէջ Հայաստանի դեսպան

28 Հոկտեմբեր 2025
Հաղորդագրութիւն ՀՄԸՄ-ի Գանատայի շրջանի

Ուրբաթ, 24 Հոկտեմբեր 2025-ին, երեկոյեան ժամը 8։30-ին, Լաւալի Հայ կեդրոնի Պարոն

28 Հոկտեմբեր 2025
Քրիստոնէական Զօրակցութեան Միջազգային Կ

Շաբաթ, 25 Հոկտեմբերին, Արամ Ա. վեհափառ հայրապետը իր իջեւանած պանդոկին մէջ ընդո

28 Հոկտեմբեր 2025
Արամ Ա. Կաթողիկոսը Հոլիվուտի Սուրբ Կար

Հինգշաբթի, 23 Հոկտեմբերին, Հոլիվուտի Սուրբ Կարապետ Մայր եկեղեցւոյ մէջ հաւատացե

28 Հոկտեմբեր 2025
Ակնարկ. Անգարա-Պաքու Միացեալ Խաղը` Կազ

Կազայի շուրջ ընթացող քաղաքական առեւտուրներուն մէջ Թուրքիան հետեւողականօրէն կը

28 Հոկտեմբեր 2025
Աստծոյ լոյսը չի մարում, անգամ չարիքի ի

«Եւ դժոխքի դռները չեն յաղթի նրան» (Մատթէոս 16:18) Հայ ժողովրդի պատմութիւնը

27 Հոկտեմբեր 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Փորձություն

Հայաստանը, ըստ էության, դանդաղ մտնում է նախընտրական պայքարի հորձանուտի մեջ։ Եթ

27 Հոկտեմբեր 2025
Ցաւակցագիր

Խոր վշտով տեղեկացանք ՀՅԴ Բիւրոյի երկար տարիների ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգ

26 Հոկտեմբեր 2025
Ընտրությունները կեղծելուց ավելի մեծ հա

Ընտրությունները կեղծելուց ավելի մեծ հանցագործություն է ընտրության արդյունքների

26 Հոկտեմբեր 2025
Մահազդ

Խորը վշտով գուժում ենք հավատավոր դաշնակցական, Արցախյան Քառօրյա և Քառասունչորսօ

25 Հոկտեմբեր 2025
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

«Դրօշակի» 2025 թվականի 10-րդ համարը ներկայացվել է ընթերցողին։ Եթե փորձենք բնոր

25 Հոկտեմբեր 2025
Յանձնառու Հ.Օ.Մ.-ականը

Ահաւասիկ աւելի քան դար մը անց, այսինքն, 115 տարիէ ի վեր Հ.Օ.Մ.-ը կը շարունակէ

24 Հոկտեմբեր 2025
Քննարկվել են հայ–ուրուգվայական հարաբեր

Այսօր, որպես Հայաստան–Արգենտինա և Հայաստան–Ուրուգվայ բարեկամական խմբերի ղեկավա

24 Հոկտեմբեր 2025
Մամուլի ասուլիս՝ «Վենետիկի հանձնաժողով

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ մամուլի աս

24 Հոկտեմբեր 2025
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ

23 Հոկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company