ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Անգարա-Պաքու Միացեալ Խաղը` Կազայի Հաշուոյն

28 Հոկտեմբեր 2025

Կազայի շուրջ ընթացող քաղաքական առեւտուրներուն մէջ Թուրքիան հետեւողականօրէն կը փորձէ դեր վերցնել: Այստեղ սակայն առաջին հայեացքով տարակուսանք կը ստեղծեն Անգարայի հակաիսրայէլական եւ շեշտուած ձեւով պաղեստինամէտ դիրքորոշումները: Պարզ տրամաբանութեամբ, յստակ կողմնորոշում ունեցող եւ հակամարտող կողմերէն մէկուն ի նպաստ դիրք ճշդած պետութեան առջեւ կը դժուարանան միջնորդի կամ երաշխաւորի կարգավիճակ ստանալու փորձերը:

Այս դերը, այ՛ս եղանակով դժուար թէ Անգարան ինքնուրոյն վերցուցած ըլլայ: Թուրքիոյ նախագահը նախ կը խօսի Իսրայէլի վրայ ամերիկեան ճնշումներու սաստկացման, ապա նոյնիսկ Թել Աւիւի դէմ պատժամիջոցներու որդեգրման անհրաժեշտութեան մասին, ապա կը յայտնէ, որ Կազայի վերականգնման համար համակողմանի համակարգում եւ ներդրում անհրաժեշտ է` ընդգծելով, որ արդէն ձեռնարկած է ենթակառուցուածքային աշխատանքներու:

Յայտարարութիւններու այս շղթային մաս կազմող օղակ է նաեւ Թուրքիոյ նախագահին ելոյթը առ այն, որ Սուրիայէն մինչեւ Ուքրանիա կարելի չէ կայունութիւն եւ խաղաղութիւն հաստատել առանց Թուրքիոյ: Ինքզինք խաղաղութեան ջահակիր եւ անշրջանցելի գործօն նկատած Թուրքիան իր նախագահին ճամբով կ՛ուզէ փոխանցել, որ առանց իրեն այսօր միջազգային որեւէ հաւասարակշռութիւն կարելի չէ ստեղծել: Նշուած է նաեւ աշխարհագրութիւնը` Սուրիայէն մինչեւ Կազա, Պարսից ծոցէն մինչեւ Ռուսիա-Ուքրանիա:

Աշխարհագրական այս տարածականութիւնը ուշագրաւ է: Այս հաստատումին անմիջապէս կը յաջորդէ պաշտօնական Անգարայի հետեւեալ պատկերացումը յառաջիկայ գործընթացներուն. Թուրքիան մաքրել ահաբեկչութենէն եւ ապա տարածաշրջանը` նոյն վտանգէն:

Ահաբեկչազերծումը ուրեմն Անգարայի յայտարարած առաքելութիւնն է: Ահաբեկչութիւն արտահանած երկիրը հիմա պիտի լծուի իր արտահանած արտադրութեան վնասազերծումին: Ակնարկը անշուշտ նախ քրտական գործօնին կը վերաբերի: Կը հետեւին լուրեր, որոնց համաձայն քիւրտ զինեալները կը հեռանան թրքական տարածքներէ: Այնքան միանշանակ պէտք չէ ընկալել այս միտումը: Կը թուի, որ քրտական գործօնը ամբողջականօրէն եւ միանգամայն պիտի չդադրի կրելէ իր խաղաթղթային կարգավիճակը:

Վերադառնանք սակայն Կազա եւ այնտեղ նկատենք Պաքուի աշխուժացումը` մաս կազմելու տեղակայուելիք բազմազգեան զօրախումբերուն: Որոշ աղբիւրներ նոյնիսկ աւելի առաջ կ՛երթան այս առումով` ըսելու համար, որ բազմազգեան ուժերը պիտի գլխաւորեն Ազրպէյճանն ու Ինտոնեզիան: Ահա այստեղ աւելի կը պարզուի թրքական մարտավարական խաղը:

Անգարան կը կոշտացնէ իր հռետորաբանութիւնը Իսրայէլի նկատմամբ, կ՛առաջադրուի մաս կազմելու տեղակայուելիք զօրախումբերուն եւ առջեւ կը քշէ Ազրպէյճանը, որ խորացուցած է իր համագործակցութիւնը իր դաշնակից Իսրայէլին հետ:

Դերերու այս բաշխումի յայտարարողական երեսը երեւցաւ նաեւ Տոհայի մէջ, երբ Թուրքիան ներկայացաւ առաջին դէմքով, մինչ Ազրպէյճանը` արտաքին գործոց նախարարի մակարդակով: Յստակ տարբերութիւն կար, նոյնիսկ հակասութիւն, Անգարայի եւ Պաքուի մօտեցումներուն միջեւ:

Աւելորդ պիտի չըլլար մտաբերել Ուաշինկթընի կեցուածքը առ այն, որ Կազա տեղակայուելիք ուժերու բաղադրութեամբ հանգիստ պէտք է զգայ Թել Աւիւը: Թել Աւիւ հանգիստ է Պաքուով: Հակառակ երեւցած լարուածութեան, կրնայ հանգիստ զգալ նաեւ Անգարայով: Մանաւանդ եթէ այդ հանգստութիւնը երաշխաւորուի Ուաշինկթընով:

«Ա.»
«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Բողոքի ակցիա ՝ ի պաշտպանություն Հայաստ

Չի կարելի լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, այլապես այդ

29 Հոկտեմբեր 2025
Իրական Հայաստան Եւ Իրական Ամբարիշտներ

Պետութիւն եւ եկեղեցի հակամարտութիւնը գոյութիւն ունեցած է եկեղեցական նուիրապետո

29 Հոկտեմբեր 2025
Փաշինյանին պետք է արտաքսել եկեղեցուց և

Իրավիճակը Հայաստանում օրեցօր ավելի աղետալի է դառնում։ Երկիրը հարձակման է ենթար

28 Հոկտեմբեր 2025
Այս վեհաժողովն առանց վարանելու պետք է

Բոլորը ցանկանում են խաղաղություն, բայց տևական խաղաղության համար այն պետք լինի

28 Հոկտեմբեր 2025
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադևոս Ավետիսյան

28 Հոկտեմբեր 2025
ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմի

(նամակները փոխանցուած են Ֆրանսայի, Հոլանտայի եւ Պելճիքայի մէջ Հայաստանի դեսպան

28 Հոկտեմբեր 2025
Հաղորդագրութիւն ՀՄԸՄ-ի Գանատայի շրջանի

Ուրբաթ, 24 Հոկտեմբեր 2025-ին, երեկոյեան ժամը 8։30-ին, Լաւալի Հայ կեդրոնի Պարոն

28 Հոկտեմբեր 2025
Քրիստոնէական Զօրակցութեան Միջազգային Կ

Շաբաթ, 25 Հոկտեմբերին, Արամ Ա. վեհափառ հայրապետը իր իջեւանած պանդոկին մէջ ընդո

28 Հոկտեմբեր 2025
Արամ Ա. Կաթողիկոսը Հոլիվուտի Սուրբ Կար

Հինգշաբթի, 23 Հոկտեմբերին, Հոլիվուտի Սուրբ Կարապետ Մայր եկեղեցւոյ մէջ հաւատացե

28 Հոկտեմբեր 2025
Ակնարկ. Անգարա-Պաքու Միացեալ Խաղը` Կազ

Կազայի շուրջ ընթացող քաղաքական առեւտուրներուն մէջ Թուրքիան հետեւողականօրէն կը

28 Հոկտեմբեր 2025
Աստծոյ լոյսը չի մարում, անգամ չարիքի ի

«Եւ դժոխքի դռները չեն յաղթի նրան» (Մատթէոս 16:18) Հայ ժողովրդի պատմութիւնը

27 Հոկտեմբեր 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Փորձություն

Հայաստանը, ըստ էության, դանդաղ մտնում է նախընտրական պայքարի հորձանուտի մեջ։ Եթ

27 Հոկտեմբեր 2025
Ցաւակցագիր

Խոր վշտով տեղեկացանք ՀՅԴ Բիւրոյի երկար տարիների ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգ

26 Հոկտեմբեր 2025
Ընտրությունները կեղծելուց ավելի մեծ հա

Ընտրությունները կեղծելուց ավելի մեծ հանցագործություն է ընտրության արդյունքների

26 Հոկտեմբեր 2025
Մահազդ

Խորը վշտով գուժում ենք հավատավոր դաշնակցական, Արցախյան Քառօրյա և Քառասունչորսօ

25 Հոկտեմբեր 2025
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

«Դրօշակի» 2025 թվականի 10-րդ համարը ներկայացվել է ընթերցողին։ Եթե փորձենք բնոր

25 Հոկտեմբեր 2025
Յանձնառու Հ.Օ.Մ.-ականը

Ահաւասիկ աւելի քան դար մը անց, այսինքն, 115 տարիէ ի վեր Հ.Օ.Մ.-ը կը շարունակէ

24 Հոկտեմբեր 2025
Քննարկվել են հայ–ուրուգվայական հարաբեր

Այսօր, որպես Հայաստան–Արգենտինա և Հայաստան–Ուրուգվայ բարեկամական խմբերի ղեկավա

24 Հոկտեմբեր 2025
Մամուլի ասուլիս՝ «Վենետիկի հանձնաժողով

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ մամուլի աս

24 Հոկտեմբեր 2025
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ

23 Հոկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company