Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը
28 Հոկտեմբեր 2025
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադևոս Ավետիսյանը եւ Գառնիկ Դանիելյանը հանդես եկան մամուլի ասուլիսով:
Նրանք ամփոփեցին խորհրդարանական շաբաթը և պատասխանեցին լրագրողների հարցերին:
Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը ցույց տվեց, որ Կառավարությունն այդպես էլ չի կատարել իր սոցիալական խոստումները, որոնք տվել էր քաղաքացիների առավել խոցելի խմբի մոտ 40 տոկոսին. հայտարարեց Թադևոս Ավետիսյանը։
Ըստ նրա, իշխանությունները բազմիցս խոստացել են բարձրացնել կենսաթոշակները, ավելացնել աշխատող քաղաքացիների եկամուտները և վերանայել սոցիալական նպաստների համակարգը, սակայն 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը վկայում է, որ այդ բոլոր պարտավորությունները այդպես էլ չեն կատարվել։
«Եթե ամփոփենք, ապա ստացվում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը կատարել է իր աշխատանքը։ Օրինակ, անցյալ տարի նա կարողացել է ապահովել 7% տնտեսական աճ։ Սակայն այնուհետև նա ազատվել է աշխատանքից։ Հիմա նրա դեմ քրեական գործ է հարուցվել», – ասաց Ավետիսյանը։
Միաժամանակ, պատգամավորը նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ըստ էության, չի կատարել Կառավարության ծրագրի կետերից ոչ մեկը։
«Այս ոլորտում աշխատանքը պարզապես ձախողվել է, սակայն նա ինչ-որ կերպ բարձրացում է ստանում։ Նրան որպես դեսպան ուղարկում են ԱՄՆ», – նկատեց պատգամավորը։
Պատասխանելով իշխանություններ-եկեղեցի հակադրությանը՝ Գառնիկ Դանիելյանն էլ հիշեցրեց, որ այդ արշավը սկսվել է 2018 թվականից՝ «Նոր Հայաստան, նոր կաթողիկոս» արշավով, որից հետո «Եկեղեցու պատմություն» առարկան հեռացվեց դպրոցական դասագրքերի ցանկից։
«Փաշինյանը շատ մեծ ցանկություն ուներ իր սրտի կաթողիկոսին նշանակել՝ կլիներ նա քահանա, թե այլ։ Ընդամենը Նիկոլ Փաշինյանը հաշտ չէր այդ իրաղության հետ, որ Եկեղեցին մի քանի անգամ քննադատել էր իրեն»,- ասաց Դանիելյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը ասում էր որ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին, և հարց տվեց, թե ինչ է փոխվել, որ հիմա խառնվում է եկեղեցու գործերին։
«Ու ոչ միայն խառնվել է եկեղեցու գործերին, այլ եկեղեցին պառակտելու, աղանդ դարձնելու, կարգալույծ արված քահանայի պատարագին մասնակցելու՝ վարչական ռեսուրսով գործողություններ է անում, բայց արդեն ակնհայտ է, որ ձախողվել է»,- ասաց Դանիելյանը՝ հիշեցնելով որ այն Սահմանադրության և «Կրոնական ազատության մասին» օրենքի խախտում է։
Մանրամասները՝ տեսանյութում
