ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

Հինգ Տարի Առաջ` Այսօր. Շուշիի Պաշտպանութեան Մարտերուն Նահատակուեցան Յարութ Բանոյեան, Յակոբ Ասթարճեան Եւ Մոսիկ Սեքլէմեան

05 Նոյեմբեր 2025

2020-ի Շուշիի պաշտպանութեան մարտերուն նահատակուեցան հալէպահայ երիտասարդներ Յարութ Բանոյեան, Մոսիկ Սեքլէմեան եւ Յակոբ Ասթարճեան:

Այս երեք խրոխտ երիտասարդները Սուրիոյ քաղաքացիական պատերազմի տարիներուն մասնակցած էին Հալէպի հայաշատ թաղերու ինքնապաշտպանութեան: Յարութ եղած էր հայահոծ թաղերու ինքնապաշտպանութեան հրամանատար:

Արցախի վրայ Ազրպէյճանի շղթայազերծած 27 սեպտեմբեր 2020-ի պատերազմին, Յարութ, Մոսիկ եւ Յակոբ անսացին իրենց արեան կանչին, փութացին ճակատ` պաշտպանելու հայրենի հողը: Անոնք մաս կազմեցին Շուշին պաշտպանող ջոկատին:

3-4 լուսցող գիշերը ազրպէյճանական ներթափանցող խումբը փորձեց հասնիլ Շուշի, սակայն բուռն դիմադրութեան հանդիպելով եւ մեծաթիւ կորուստներ կրելով` նահանջի մատնուեցաւ:

Նոյեմբեր 4-ի առաւօտեան ազրպէյճանական զօրքերը Բերձորի հարաւ-արեւելեան կողմէն յարձակման անցան Շուշիի վրայ: Հայկական ուժերը ազրպէյճանական երեք հրասայլեր խորտակեցին եւ կասեցուցին յարձակումը:

Ազրպէյճանցիք կէսօրին կրկին յարձակման անցան, բայց երկու հրասայլ եւ երկու մեքենայ կորսնցնելով` ետ շպրտուեցան:

Աւելի ուշ անոնք այս անգամ անտառային գօտիէն բարձրացան Լիսագոր-Շուշի ճամբան, բայց ոչնչացուեցան:

Նոյեմբեր 5-ին ազրպէյճանական ուժերը Բերձորէն Շուշի ճամբուն վրայ, Քարինտակի մօտէն յաջողեցան թափանցել թիկունք: Բախումները սաստկացան: Քարինտակի եւ Լիսագորի հատուածներուն վրայ յայտնուած թշնամի խումբերը ոչնչացուեցան:

Ազրպէյճանցիք Շուշիի ուղղութեամբ նոր ուժեր կուտակեցին, իսկ ներթափանցող խումբեր մտան շրջակայ անտառներն ու ձորերը:

Ազրպէյճանական ուժերը սաստկօրէն ռմբակոծելով Շուշին եւ յաղթահարելով հայկական ուժերու դիմադրութիւնը, սկսան յառաջանալ: Անոնք ճեղքեցին ճակատը եւ անցնելով հայկական ուժերու թիկունքը` մտան քաղաք:

Օրհասական այդ մարտերուն նահատակուեցան քաջարի հայորդիներ Յարութ Բանոյեանը, Մոսիկ Սեքլէմեանն ու Յակոբ Ասթարճեանը:

Յետմահու «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրուած Յարութ, «Արիութեան» մետալով պարգեւատրուած Յակոբ ու Մոսիկ իսկական օրինակը եղան տիպար հայորդիի:

Հրամանատար Յարութ Բանոյեան, մարտիկներ Յակոբ Ասթարճեան եւ Մոսիկ Սեքլէմեան իրենց երդումին հաւատարիմ մնալով իրենց կեանքը նուիրեցին Արցախին` միանալով անմահներու փաղանգին: Փառք ու պատիւ անոնց:

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սա աղետ է, որը պատմական, քաղաքագիտական

Օրերս ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը «Շողակաթ» հեռուստաընկերությա

06 Նոյեմբեր 2025
Իշխանությունն ամեն գնով ուզում է հաղթե

Քարոզարշավը հոկտեմբերի 22-ից է սկսվել, բայց ՔՊ-ն` իրեն բնորոշ ոճով, վաղուց է բ

06 Նոյեմբեր 2025
ՀՅԴ ՀԵՄ ակցիան՝ կառավարության շենքի դի

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամներն այսօր, նոյեմբերի 6-ին ակցիա են

06 Նոյեմբեր 2025
Փանթուրանիզմ. Հայը Եւ Միւսները

Մտածե՛լ վաղորդայններու մասին, նայի՛լ մաշեցնող վէճերէ եւ պայքարներէ անդին: Այս

06 Նոյեմբեր 2025
Որպէսզի յաղթահարւի ազգակործան սպառնալի

Որեւէ երկրի ազգային թէ՛ պետական կայունութիւնը կամ անկայունութիւնն պայմանաւորւա

06 Նոյեմբեր 2025
Հայ Օգնութեան Միութեան հիմնադրութեան 1

ՀՕՄի խորհրդաժողովին մասնակցողները Հայ Օգնութեան Միութեան հիմնադրութեան 115ամե

06 Նոյեմբեր 2025
Պաշտօնական կողոպուտը որքա՞ն կրնայ շարո

Միացեալ Նահանգներու քաղաքատնտեսական բեմին վրայ վերջին շաբաթներու զարգացումները

05 Նոյեմբեր 2025
Get Lost!

Գրած եմ քանիցս, որ Սեւանն ու ազերիներու վերադարձը ՀՀ սահմաններէն ներս հարցեր ե

05 Նոյեմբեր 2025
Պաքուի Մէջ Կը Դատուի Հայաստանը

31 հոկտեմբեր 2025-ին Պաքուի մէջ աւարտեցաւ Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական

05 Նոյեմբեր 2025
Ի՞նչ հարված ստացավ Հայաստանը Ացախը հան

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Արցախը հայության ազգային ինքնության բաղկացուցիչն է՝ որպես հայր

05 Նոյեմբեր 2025
Հինգ Տարի Առաջ` Այսօր. Շուշիի Պաշտպանո

2020-ի Շուշիի պաշտպանութեան մարտերուն նահատակուեցան հալէպահայ երիտասարդներ Յար

05 Նոյեմբեր 2025
Բաքվում Եվրոպայի ռաբբիների համագումարի

Անցած շաբաթ տեղի ունեցավ նշանակալի զարգացում, որում ներգրավված էին Ադրբեջանը,

04 Նոյեմբեր 2025
Գործարքային գիտելիք, հացով պայմանավորվ

Այսօր հայ իրականության մեջ ամեն պահի բախվում ես նույն խնդրին, երբ կրթությունը

04 Նոյեմբեր 2025
Խաղաղությունը հնարավոր է, երբ կա արժան

Ի՞նչ է նշանակում համաձայնություն տալ փաստաթղթի, որտեղ չկա գեթ մեկ կետ, որը կսա

04 Նոյեմբեր 2025
Ղարաբաղեան հիմնախնդրի միջազգայնացման ն

Երբ պատրաստում էինք այս յօդուածը, նկատեցինք, որ հետաքրքիր զուգադիպութեամբ, ուղ

04 Նոյեմբեր 2025
Ակնարկ. «Ձախողած Պետութիւն»-էն (Չ)ակնկ

Իսրայէլի վարչապետին եւ ամերիկացի յատուկ պատուիրակին յայտարարութիւններուն միջեւ

04 Նոյեմբեր 2025
Հայ Դատը Մեծարեց Հայկական Հարցի Նուիրե

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի տարեկան ձեռնարկը տեղի ունեցաւ 26 Հոկ

04 Նոյեմբեր 2025
Թյուրքական պետությունների կազմակերպութ

ԽՍՀՄ-ի փլուզմամբ ոգևորված Թուրքիայի կառավարությունը նախկին խորհրդային թյուրքախ

04 Նոյեմբեր 2025
Մոնրէալի Եւ Լաւալի Քաղաքապետական Ընտրո

Քանատայի Քեպեք նահանգի քաղաքապետական ընտրութիւնները կայացան կիրակի, 2 նոյեմբեր

03 Նոյեմբեր 2025
Նշմար.- Արձագանգելով Սարոյեանին. «Հէ՜յ

Ուիլիըմ Սարոյեանի թատերական գործերուն շարքին, կայ ողբերգական բնոյթով թատերակ մ

03 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company