ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ալիևը լավ գիտի, որ Սևանա լիճը հայկական է… ինչո՞ւ է ՀՀ ղեկավարը պաշտպանում Ալիևին

07 Նոյեմբեր 2025

Օրերս Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում Ալիևը հայտարարել էր, որ «Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ»։

«Գիտնականներն արդեն բազմաթիվ աշխատանքներ են արել այս թեմայով, բայց անհրաժեշտ է ավելին՝ հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրապարակումներ, պատմական քարտեզներ: 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճը»,- նշել էր Ալիևը։

Մի քանի օր առաջ Երևանում «Օրբելի» կենտրոնի կազմակերպած՝ «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» երկօրյա համաժողովի ժամանակ լրագրողը Փաշինյանից հետաքրքրվել էր, թե արդյո՞ք Ալիևի այս հայտարարությունը չի նշանակում հետքայլ խաղաղության գործընթացից։ Հարցին Նիկոլ Փաշինյանն ուղիղ չէր պատասխանել։

«Ձեր հարցով դուք ինձ բարդ դրության մեջ եք դնում։ Ես ընտրության առաջ եմ. ձեր հարցին պատասխանելուց առաջ արդյոք իսկապես պե՞տք է ընդգծել, որ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունն ամբողջական պատկերը չի արտահայտում: Քանի որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ցարական քարտեզների վրա չկա Սևանա լիճ, այլ կա… այլ անուն»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, պատմաբան Խաչատուր Ստեփանյանը հռետորական հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում միայն ռուսական քարտեզներով, եթե դրանցով է առաջնորդվում, ապա կան ռուսական քարտեզներ, որ Սևան է կոչվել, սրա մասին էլ պետք է խոսի։

«Զարմանում եմ, ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարը պաշտպանում Ալիևին, թող Ալիևն ինքը բացատրի, թե ինչ նկատի ուներ, ոչ թե Նիկոլ Փաշինյանը նրան պաշտպանի։

Կարծում եմ՝ Ալիևն ինչպես խոսում, այնպես էլ մտածում է, հավանաբար փորձում է այս ճանապարհով ճնշումներ գործադրել հայաստանյան հասարակության վրա։ Ալիևը լավ գիտի, որ Սևանա լիճը հայկական է, բայց քանի որ Հայաստանի զավթումը դարձրել է իր համար ռազմավարական խնդիր, հակահայկական քարոզչությունն էլ դարձրել է իր համար պետական քարոզչություն, նաև իր իշխանությունը պահելու միջոցներից մեկը, հիմա այս ամենն օգտագործում է։ Ցավոք, այդ ամենին պետական մակարդակով պատշաճ դիմադրություն ցույց չի տրվում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Խաչատուր Ստեփանյանը։

Պատմաբանի խոսքով՝ Ադրբեջանի պատմագիտական հանրույթն օգտվելով պետության հսկայածավալ աջակցությունից, կարողանում է համապատասխան քարոզչական ֆոն ստեղծել և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս։ Սակայն Հայաստանում պետական մակարդակով նման համապատասխան արձագանք չի ցուցաբերվում Ադրբեջանին, ավելին, ըստ նրա՝ ամենաբարձր մակարդակով փորձում են արդարացնել Ալիևի ասածները, կամ պաշտպանել Ադրբեջանի հավակնությունները։

Խաչատուր Ստեփանյանը դեմ չէ խաղաղությանը, կարծում է՝ մի օր պետք է խաղաղ ապրել, սակայն այն հռետորաբանությունը, ամբիցիան, որն Ադրբեջանն այսօր դրսևորում է հայ ազգի, Հայաստանի ու հայոց պատմության հանդեպ, բնականաբար, այդ պայմաններում խաղաղության մասին խոսք լինել չի կարող։

«Խաղաղություն կարող է հաստատվել միայն այն ժամանակ, երբ վերականգնվի պատմական ու բարոյական արդարությունը. Պետք է լինի վերադարձ Արցախ, եթե խոսում են ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին, զուգահեռ պետք է խոսվի Բաքու, Սումգայիթ, Գանձա, Քուռ գետի ձախափնյա շրջանի հայ բնակչության վերադարձի մասին։ Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում խոսել հայելային քայլերի մասին։ Ադրբեջանցիները կարողացել են վաճառել իրենց գույքը կամ փոխանակել, միայն դրանից հետո են հեռացել Հայաստանից, իսկ հայերն Ադրբեջանում թողել են ամեն ինչ, մազապուրծ հեռացել։

Անարդարությունը, որը տեղի է ունեցել վերջին տասնամյակներին, պետք է վերականգնվի, պետք է արցախահայերը վերադառնան, ճանաչեն Արցախի ինքնորոշման իրավունքը։ Զոռով ամուսնություն չի լինում, դրա վերջն ամուսնալուծությունն է»,- ընդգծեց Խաչատուր Ստեփանյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ալիևը լավ գիտի, որ Սևանա լիճը հայկական

Օրերս Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառմա

07 Նոյեմբեր 2025
Պրիւքսելէն Սեւանայ լիճ եւ անդին

“The truth only hurts when you want to believe a lie.” «Ճշմարտութիւնը ցաւ կը

07 Նոյեմբեր 2025
Գործ ունենք ուրացողի հետ

Նոյեմբերի 6-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ

07 Նոյեմբեր 2025
Նախիջևանը համաթուրանական եւ գլոբալ ծրա

Իչպես հայտնի է, 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Հայաստանից ապօրինաբար օ

07 Նոյեմբեր 2025
Սա աղետ է, որը պատմական, քաղաքագիտական

Օրերս ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը «Շողակաթ» հեռուստաընկերությա

06 Նոյեմբեր 2025
Իշխանությունն ամեն գնով ուզում է հաղթե

Քարոզարշավը հոկտեմբերի 22-ից է սկսվել, բայց ՔՊ-ն` իրեն բնորոշ ոճով, վաղուց է բ

06 Նոյեմբեր 2025
ՀՅԴ ՀԵՄ ակցիան՝ կառավարության շենքի դի

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամներն այսօր, նոյեմբերի 6-ին ակցիա են

06 Նոյեմբեր 2025
Փանթուրանիզմ. Հայը Եւ Միւսները

Մտածե՛լ վաղորդայններու մասին, նայի՛լ մաշեցնող վէճերէ եւ պայքարներէ անդին: Այս

06 Նոյեմբեր 2025
Որպէսզի յաղթահարւի ազգակործան սպառնալի

Որեւէ երկրի ազգային թէ՛ պետական կայունութիւնը կամ անկայունութիւնն պայմանաւորւա

06 Նոյեմբեր 2025
Հայ Օգնութեան Միութեան հիմնադրութեան 1

ՀՕՄի խորհրդաժողովին մասնակցողները Հայ Օգնութեան Միութեան հիմնադրութեան 115ամե

06 Նոյեմբեր 2025
Եկեղեցական կառույցի կազմալուծումը. բռն

Վերջին մեկ տարվա ամենաքննարկվող թեման Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից ահաբե

06 Նոյեմբեր 2025
Պաշտօնական կողոպուտը որքա՞ն կրնայ շարո

Միացեալ Նահանգներու քաղաքատնտեսական բեմին վրայ վերջին շաբաթներու զարգացումները

05 Նոյեմբեր 2025
Get Lost!

Գրած եմ քանիցս, որ Սեւանն ու ազերիներու վերադարձը ՀՀ սահմաններէն ներս հարցեր ե

05 Նոյեմբեր 2025
Պաքուի Մէջ Կը Դատուի Հայաստանը

31 հոկտեմբեր 2025-ին Պաքուի մէջ աւարտեցաւ Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական

05 Նոյեմբեր 2025
Ի՞նչ հարված ստացավ Հայաստանը Ացախը հան

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Արցախը հայության ազգային ինքնության բաղկացուցիչն է՝ որպես հայր

05 Նոյեմբեր 2025
Հինգ Տարի Առաջ` Այսօր. Շուշիի Պաշտպանո

2020-ի Շուշիի պաշտպանութեան մարտերուն նահատակուեցան հալէպահայ երիտասարդներ Յար

05 Նոյեմբեր 2025
Բաքվում Եվրոպայի ռաբբիների համագումարի

Անցած շաբաթ տեղի ունեցավ նշանակալի զարգացում, որում ներգրավված էին Ադրբեջանը,

04 Նոյեմբեր 2025
Գործարքային գիտելիք, հացով պայմանավորվ

Այսօր հայ իրականության մեջ ամեն պահի բախվում ես նույն խնդրին, երբ կրթությունը

04 Նոյեմբեր 2025
Խաղաղությունը հնարավոր է, երբ կա արժան

Ի՞նչ է նշանակում համաձայնություն տալ փաստաթղթի, որտեղ չկա գեթ մեկ կետ, որը կսա

04 Նոյեմբեր 2025
Ղարաբաղեան հիմնախնդրի միջազգայնացման ն

Երբ պատրաստում էինք այս յօդուածը, նկատեցինք, որ հետաքրքիր զուգադիպութեամբ, ուղ

04 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company