Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների
19 Նոյեմբեր 2025
Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կունենա ակցիա ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների։
Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն ընդդեմ ապօրինի բռնաճնշումների և կալանավորվածների։ Այնուհետև երթով կշարժվեն դեպի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայր (Արշակունյաց 28), որտեղ կայանալու է «18 արդարների» հերթական դատական նիստը։
