ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայաստանի բնակչության երկու երրորդը չի հավատում, որ Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր է

18 Նոյեմբեր 2025

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են Հայաստանի բնակչության տեսակետները հիմնական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ: Այդ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժողովրդականության զգալի անկումը 2018 թվականին իշխանության գալու պահին 82%-ից մինչև ներկայումս՝ ընդամենը 10%-ից փոքր-ինչ ավելի:

Վերջին համազգային հարցախույզը Հայաստանում անցկացվել է 2025 թվականի հոկտեմբերի 5-25-ը՝ «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի կողմից։ Արդյունքները հրապարակվել են 2025 թվականի նոյեմբերի 11-ին։ Հարցախույզի սխալի տոկոսը կազմում է ±2.92։ Մասնակիցները եղել են 18-ից մինչև 80 և բարձր տարիքի քաղաքացիներ։

Հարցախույզը մեկնարկել է ընտանիքների տնտեսական վիճակի վերաբերյալ հարցադրումներով։ Մասնակիցների 12.7%-ը նշել է, որ իրենց ընտանիքը աղքատ է կամ շատ աղքատ, 30.3%-ը՝ միջինից ցածր, 49.7%-ը՝ միջինից բարձր, իսկ 6.2%-ն իրենց վիճակը գնահատել է որպես լավ կամ շատ լավ։

Ստորև ներկայացված են հանրության գոհունակության ցուցանիշները տարբեր պետական կառույցների նկատմամբ․

– Ազգային ժողով. ցածր գոհունակություն՝ 50%, միջին գոհունակություն՝ 24.4%, բարձր գոհունակություն՝ 25.2% (2025 թվականի փետրվարին՝ 17.9%):
– Զինված ուժեր. ցածր գոհունակություն՝ 14.3%, միջին գոհունակություն՝ 18.1%, բարձր գոհունակություն՝ 66.4% (2024 թվականի մայիսին՝ 58.3%):
– Ոստիկանություն. ցածր գոհունակություն՝ 23.2%, միջին գոհունակություն՝ 21.1%, բարձր գոհունակություն՝ 54.6% (2024 թվականի մայիսին՝ 58.3%):
– Կառավարություն. ցածր գոհունակություն՝ 39.5%, միջին գոհունակություն՝ 20.5%, բարձր գոհունակություն՝ 39.5% (2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին՝ 23.1%):
– Հայ Առաքելական Եկեղեցի. ցածր գոհունակություն՝ 19.1%, միջին գոհունակություն՝ 16.8%, բարձր գոհունակություն՝ 62.5% (2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին՝ 54.1%):

Հարցին, թե արդյոք Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականությունը ճիշտ է, թե սխալ, 42.9%-ը պատասխանել է «ճիշտ է», մինչդեռ 51.8%-ը՝ «սխալ է» (2025 թվականի փետրվարին՝ 64%):

Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարության ներքին քաղաքականության ճիշտ կամ սխալ լինելուն, հարցվածների 34.5%-ը պատասխանել է «ճիշտ է», մինչդեռ 62.7%-ը՝ «սխալ է» (2023 թվականի դեկտեմբերին՝ 30.4%): Կարևոր է, որ հարցվածների այն մասը, որն ասել է, թե կարծիք չունի/դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել, 2023 թվականի դեկտեմբերի 33.1%-ից նվազել է մինչև 2.8%՝ 2025 թվականի հոկտեմբերին:

Այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի հետ կայուն, երկարատև խաղաղության կարելի է հասնել բանակցությունների միջոցով, 30.5%-ը պատասխանել է «այո», մինչդեռ 69.2%-ը՝ «ոչ» (2024 թվականի հուլիսին՝ 67.2%):

Այն հարցին, թե արդյոք նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը իրական խաղաղություն կբերի, 33.7%-ը պատասխանել է «այո», իսկ 65.1%-ը՝ «ոչ»։

Հարցին, թե «Հաշվի առնելով Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին [կառավարության] հնչող քննադատությունները, արդյոք հանրությունը կմիանա՞ եկեղեցու կողմից համախմբման կոչին», 49%-ը պատասխանել է «այո», իսկ 49.3%-ը՝ «ոչ»։

Այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ է կրճատել ռազմական բյուջեն և զինվորների թվաքանակը, 19.1%-ը պատասխանել է «այո», մինչդեռ 80.2%-ը պատասխանել է «ոչ»։

Հարցին, թե արդյոք Հայաստանում գտնվող Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան պետք է փակվի, իսկ ռուս զինվորները դուրս բերվեն/հեռացվեն, հարցվածների 32.1%-ը պատասխանել է «այո», իսկ 64%-ը՝ «ոչ»։

Հայ նախկին ղեկավարների՝ իշխանության վերադառնալու հարցին 18.3%-ը պատասխանել է «այո», մինչդեռ 78.6%-ը՝ «ոչ» (79.5%-ը՝ 2025 թվականի հուլիսին):

Հարցին, թե արդյոք Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն՝ որպես նախագահ Ալիևի կողմից խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայման, որի ուղղությամբ վարչապետ Փաշինյանն արդեն նախաձեռնել է սահմանադրություն մշակող հանձնաժողովի ստեղծումը, հարցվածների 35.1%-ը պատասխանել է «այո», մինչդեռ 61.3%-ը՝ «ոչ»։ Սա լուրջ մարտահրավեր է Փաշինյանի համար, քանի որ նա ձգտում է սահմանադրական փոփոխություններ կատարել Ալիևին գոհացնելու համար, սակայն օրենքը պահանջում է հանրաքվե նոր սահմանադրության վերաբերյալ: Հաշվի առնելով հանրության բացասական տրամադրվածությունը նոր սահմանադրության նկատմամբ, Փաշինյանը, հավանաբար, չի կարողանա ապահովել նախագահ Ալիևի ստորագրությունը խաղաղության պայմանագրի վրա, որը Փաշինյանին հուսահատորեն անհրաժեշտ է՝ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո իր աթոռը պահպանելու համար: Եթե հանրաքվեն ձախողվի, դա կարող է ոչ միայն խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը, այլև հանգեցնել ներքաղաքական լարվածության, ինչը կարող է բերել Փաշինյանի պաշտոնանկությանը:

Հաջորդ հարցով ավելի կոնկրետ պարզել են, թե արդյոք հայերը կհամաձայնվեն Ալիևի պահանջով փոխել ՀՀ Սահմանադրությունը՝ խաղաղության դիմաց: Ճնշող մեծամասնությունը՝ 91.3%-ը, պատասխանել է «ոչ», մինչդեռ միայն 7.7%-ն է ասել «այո»:

Ի պատասխան այն հարցի, թե որն է Ադրբեջանի երկարաժամկետ նպատակը Հայաստանի նկատմամբ, 13.7%-ը պատասխանել է՝ Հայաստանի տարածքի մի մասի բռնազավթում, 15%-ը՝ Հայաստանի անկախության թուլացում և կախվածության մեջ գցում, 48.5%-ը՝ Հայաստանի ամբողջական ոչնչացում (էթնիկ, պետական), իսկ 17.4%-ը՝ խաղաղ հարաբերությունների հաստատում և տնտեսական համագործակցություն։ Այս արդյունքները ցույց են տալիս, որ հայերի ճնշող մեծամասնությունը մերժում է Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության մասին հավաստիացումները։

Երբ հարցվածներին ներկայացրել են հինգ երկրների անուններ և առաջարկել նշել, թե դրանցից որի հետ Հայաստանը պետք է ստեղծի ռազմական դաշինք, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․ Ռուսաստան՝ 37.8% (նշված է աճ՝ 2024 թվականի հուլիսի 24.3%-ի համեմատ), Եվրամիության երկրներ՝ 15.9% (նվազում՝ 2024 թվականի հուլիսի 29%-ից), Իրան՝ 17.5% (նվազում՝ 2024 թվականի հուլիսի 18.2%-ից), Միացյալ Նահանգներ՝ 18.3% (գրեթե անփոփոխ՝ 2024 թվականի հուլիսի 18.2%-ի համեմատ), Հնդկաստան՝ 5.4% (նվազում՝ 2024 թվականի հոկտեմբերի 6.8%-ից) և Թուրքիա՝ 0.5%։

Այս հարցախույզի արդյունքները շատ ավելի կարևոր են, քան որևէ մեկի կարծիքը։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company