ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մեջ թաղված հասարակություն

19 Նոյեմբեր 2025

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե երկիրն ինչքան պարտք ունի, որ պետական բյուջե մտնող ամեն 3 դրամից 1 դրամը գնում է պարտատերերին: Այսօր կխոսեմ մարդկանց «սեփական» պարտքի մասին։

Մարդիկ իրար պարտք են տվել երևի մարդկության ստեղծման հաջորդ օրվանից։ Պարտք ենք վերցնում տարբեր պատճառներով. փողը չի հերիքում ընթացիկ ծախսերի համար (սա ամենավատ տարբերակն է), ինչ որ մեծ գնում կատարելու համար (օրինակ՝ կահույք պետք է գնես, կամ վիրահատության գնաս), ներդրում կատարելու համար, կամ՝ «ղումար ես կրվել»։ Այ սա արդեն ողբերգություն է, ընդհանրապես՝ ղումարբազությունը (շահումով խաղերը) դեպի կործանում տանող ամենակարճ ու հաստատ ճանապարհն են։ Բայց հիմա դրա մասին չէ խոսքը։

Մարդու/հասարակության/պետության վարկային պորտֆելի վերլուծությունը շատ բան կարող է ասել վարկառուի մասին։ Ըստ այդմ, դիտարկենք «հասարակության վարկային բեռը»։ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի օրվա վերջի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից տրված վարկերի ընդհանուր ծավալը կազմում է 7 տրիլիոն 265 մլրդ դրամ (ներառյալ միջբանկային վարկերը)։

Վարկերի 23% -ը՝ 1 տրիլիոն 686,4 մլրդ դրամը, սպառողական վարկեր են։ Եթե ընդհանուր վարկային պորտֆելից հանենք միջբանկային վարկերը և հաշվի առնենք, որ գյուղատնտեսական վարկերի մի որոշ ծավալ իրականում սպառողական բնույթի են, ապա սպառողական վարկերի մասնաբաժինը վարկային պորտֆելում շատ ավելի մեծ կլինի։ Հիպոթեքային վարկերը կազմում են 1 տրիլիոն 582 մլրդ դրամ, ընդհանուր պորտֆելի 22%-ը։ Ճիշտ է, հիպոթեքային վարկերը «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն սպառողական վարկ (կրեդիտ) չեն դիտվում, բայց, խոշոր հաշվով, ձեռնարկատիրական գործունեության հետ կապված չեն, չհաշված իրավաբանական անձանց կողմից հիպոթեքային վարկով ձեռք բերված/վերանորոգված անշարժ գույքը և հողը: Սպառողական վարկերը մոտ 2,5 անգամ գերազանցում են արդյունաբերությանը տրամադրած վարկերի ծավալին և 2,08 անգամ Հայաստանի տնտեսական «աճն» ապահովող շինարարական վարկերի ծավալը։

Հիմա ավելի մանրամասն վերլուծենք Հայաստանի հասարակության կողմից «շալակած» սպառողական վարկերը և, հատկապես, անհուսալի վարկերը։ 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ մինչև երեք տարի «ժամկետայնությամբ» անհուսալի սպառողական վարկերի մայր գումարի ընդհանուր ծավալը կազմում է 264,5 մլրդ դրամ։ Եթե ավելացնենք ժամկետանց տոկոսները, տույժ/տուգանքները և հաշվարկված այլ ժամկետանց պարտավորությունները, ամբողջ պարտքային բեռը կգերազանցի 575 մլրդ դրամը։ Պատկերացնու՞մ եք ի՜նչ թվի մասին ենք խոսում։

Հայաստանի 2026 թվականի պաշտպանության բյուջեն այդ գումարից ավելի քիչ է։

Իսկ հիմա անդրադառնանք վարկառուների թվին։ Մինչև 250 հազար դրամ (մայր գումար) անհուսալի սպառողական վարկեր ունեցող անձանց թիվը 136 հազար 511 մարդ է։ Այսինքն՝ 136.511 մարդ չի կարողանում փակել մինչև 250 հազար դրամ վարկը։ Ոմանք այդ գումարը չեն կարողանում վճարել արդեն երեք տարի։ 250 հազար չվճարած մայր գումարն արդեն երևի կրկնակի տույժ ու տուգանք է հավաքել, վարկառուներն «ընկել են» ԴԱՀԿ, փախնում են բանկերից, կամ հեռացել են երկրից։ 136.511 մարդ ոչ միայն ինքը չի կարողանում վարկը փակել, այլև բարեկամ/ընկեր/ծանոթ չունի, որ օգնեն, վարկը մարեն…. Սա է մեր երկրի իրականությունը, սա է սոցիալական պատկերը։ 250.001 – 500.000 դրամի անհուսալի վարկեր ունեն 63.270 մարդ, 500,001-750,000 դրամ՝ 34,202 մարդ, 750,001-1,000,000 դրամ՝ 22,453 մարդ։

Փոքր անհուսալի վարկառուների թիվն ավելի մեծ է, քան համեմատաբար ավելի մեծ անհուսալի վարկեր ունեցող վարկառուների թիվը։ Սա ևս մեկ փաստարկ է այն պնդման օգտին, որ սպառողական վարկերի բեռի տակ ճկվել են հիմնականում սոցիալապես խոցելի խավերի ներկայացուցիչները։ 1,00,001-1,500,000 դրամ՝ 26,395 մարդ և 1,500,001 դրամից ավելի անհուսալի վարկեր ունեն 47,145։ Այս երկու խմբերի միջակայքն ավելի մեծ է, բայց եթե բաժանենք 250.000 դրամանոց միջակայքերի, օրինաչափությունը միևնունն է կպահպանվի։

Եթե գումարենք տարբեր գումարային խմբերում անհուսալի վարկեր ունեցող վարկառուների թվերը կստանանք 329.926 մարդ։

Չեմ բացառում, որ վարկառուների 5-10%-ը մեկ անհուսալի վարկից ավելի անհուսալի վարկ ունենա։ Համարենք անհուսալի վարկառուների թիվը 300.000 մարդ է:

Հայաստանում մշտապես բնակվող չափահաս բնակչությունը 2.500.000 մարդ է: Այսինքն, ամեն 8 չափահաս մարդկանցից 1-ը չի կարողանում իր սպառողական վարկը սպասարկել, ԴԱՀԿ «հաճախորդ» է։ Չի կարող բարեկեցիկ համարվել մի հասարակություն, որի ամեն 8 չափահասից մեկն անհուսալի վարկառու է, չի կարող։ Սա սոցիալական աղետի առաջին ագռավներից է։ Պարտքերի մեջ թաղված պետություն, պարտքերի տակ կքված հասարակություն… Սա է Նիկոլ Փաշինյանի տնտեսական քաղաքականության հետևանքը, այլ ոչ թե պարտքով ասֆալտած փողոցը։

Հ.Գ. Համեմատության համար 2017 թվականին ընդամենը 47670 մարդ, համարյա երեք անգամ քիչ քան այսօր, ունեին մինչև 250.000 դրամի անհուսալի սպառողական վարկ․․․․։

Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
Հայ ազգը 2100 թուականին եւ անդին…

Յ.Պալեան Ազգը՝ որ ի Հայաստան, բազմանուն Սփիւռք(ներ), նոր, հին, պատմական, Ռո

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Հայաստանի բնակչության երկու երրորդը չի

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են

18 Նոյեմբեր 2025
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի

Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի

17 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Վաղը՝ նոյեմբերի 18-ին մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է  բեմադրելու

17 Նոյեմբեր 2025
Վաղարշապատը դաս էր

Վաղարշապատում 50 տոկոսից պակաս մասնակցությունը ցույց է տալիս, որ ընտրողների զգ

17 Նոյեմբեր 2025
Հայ Յեղափոխական Դաշնակցության Կենտրոնա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով` նոյեմբերի 15–16-ը Երևանում տեղի է ունեցել Հայ Յեղափոխակ

17 Նոյեմբեր 2025
Ինչպէս պատերազմում՝ այնպէս էլ ֆուտբոլո

2026 թւականի ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի վերջին տուրում, Հայաս

17 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company