ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին». ակցիա Գլխավոր դատախազության առջեւ

20 Նոյեմբեր 2025

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների:

Ակցիան ընթանում էր՝ «Ազատություն քաղբանտարկյալներին», «Դեմ ենք բռնապետությանը», «ՀՀ իշխանությունը ժողովրդավարությանն ու ազատ խոսքի թշնամիներն» պաստառներով եւ կարգախոսներով:

Բողոքի ակցիային ընդառաջ մեծ թվով ոստիկաններ էին բերվել դատախազության մոտ:

«Իրենց խիղճն ու հոգին Նիկոլին հանձնած դատախազների, քննիչների, դտավորների վրա հույս չենք դնում, որովհետև իրենք ապացուցել են, որ դատաիրավական համակարգը Նիկոլ Փաշինյանի ձեռքում դարձել է բութ գործիք՝ երկրում մեկ անձի իշխանություն հաստատելու, երկրում բռնաճնշումներ գործադրելու, կեղծ շինծու մեղադրանքներով մարդկանց կալանքի տանելու համար». ակցիայից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյան խոսքով՝ իրենք այն կարծիքին են, որ եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա ամեն անգամ մարսել հերթական ձերբակալությունը, բռնաճնշումը, ինքը կանգ չի առնելու և շարունակելու է.«Հետևաբար, այս իշխանությունների բռնություններին պետք է հակազդել ժողովրդի կամքով։ Երկրում կան 5 տասնյակից ավելի քաղբանտարկյալներ, ովքեր այսօր գտնվում են անազատության մեջ բացառապես նրա համար, որ ունեն սեփական տեսակետ, պայքարում են հայկական ինքնության համար և հաշտ չեն այսօրվա իշխանության վարած այս հակահայ քաղաքականության հետ»։

Ըստ ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ «Իրավական ամբողջ համակարգը ուշադրության տակ է, և շատ քիչ դատավորներ կան, որոնք պատրաստ են անկախ որոշումներ կայացնել:Դա չի նշանակում, որ չպետք է պայքարենք և այս ակցիան էլ դրա առհավատչյան է, որ մեր հասարակության տարբեր շերտերից պետք է միավորվեն այն մարդիկ, որոնք այս ընթացքում «ծառերի հետևից» խոսում էին անարդարության մասին։ Սա լավագույն շանսն է։ Պետք է ժողովրդական ճնշում լինի, և այս իշխանությունը հասկանա, որ ինքը չի որոշելու մեր ժողովրդի ապագան»:

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր ելույթում ասաց` դատախազության դիմաց ենք, քանի որ այս մարմինն է խախտում մայր օրենքը՝ Սահմանադրությունը։

«ՀՀ Սահմանադրությամբ գլխավոր դատախազությունն այն միակ ու բարձրագույն մարմինն է, որը պետության անունից քրեական հետապնդման բացառիկ լիազորությամբ է օժտված, որը պարտավոր է հետևել իրականացվող պատժի և հարկադրանքի միջոցների օրինականությանը»,– ասաց նա։

Դիմելով դատախազներին` Արծվիկ Մինասյանը հորդորեց կատարել իրենց մասնագիտական պարտականությունը և ՀՀ Սահմանադրությունն անշեղորեն կատարելու երդումը։

Նա տեղակացրեց, որ շրջանառության մեջ են դրել «ՀՀ–ում քաղբանտարկյալների և նրանց իրավունքների պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագիծ, որի շրջանակում նոյեմբերի 26–ին լինելու են լսումներ։ Լսումներին հրավիրել են նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների, որպեսզի նրանց տեղեկացնեն, թե ինչ է կատարվում ՀՀ–ում։ Նամակ- հրավերը փոխանցվեց նաև գլխավոր դատախազություն։

Բողոքի ակցիայից հետո երթը շարժվեց դեպի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ տեղի էր ունենում Բագրատ սրբազանի և 18 արդարների դատավարությունը։

Ակցիայի մասնակիցները երթի ընթացքում վանկարկում էին՝ ազատություն քաղբանտարկյալներին:

Ընդհանուր իրավասության դատարանի առջեւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցությանն անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց. «Այս տարիների պայքարում մեր քաղաքական բանտարկյալները եկան ողջ աշխարհին ցույց տալու, որ հայ հասարակությունը չի համակերպվել ուրացման, զիջման, դավաճանության, պարտության, այն քաղաքականության հետ, որ վարում է այս իշխանությունը։ Նրանք եկան, որպեսզի մեր բոլորի՝ մեր ժողովրդի, այս սերնդի ճակատից փորձեն մաքրել այն խարանը, որ տարիներ հետո դնելու էին ապագա սերունդները, թե մենք համակերպվեցինք այս ամենին»:

«Թեև ակցիայի մասնակիցները կրկնում են «Ազատություն քաղբանտարկյալնեևրին», բայց դա չի նշանակում լոկ բանտից դուրս գալու ազատություն, այլ արդարություն, իրավունքների վերականգնում, քաղաքական հետապնդումերի վերացում»,- ասաց նա։

«Մեր հայրենակիցները եկել են այստեղ, որ այս իրավապահների դեմքով բոլոր իրավապահներին, դատախազներին, ԱԱԾ քննչական մարմինների ներկայացուցիչներին զգուշացնեն ևս մեկ անգամ, որ այն անօրինականությունները որ կատարվել են այսօր, երեկ, չի ներվելու ոչ մեկին։ Դիմում գրելով, ծառայությունից դուրս գալով, հաջորդ օրը չքմեղանալով, որևէ մեկը չի արդարացվելու։ Դրա համար պահանջը մեկն է՝ դադարեցնել անօրինականությունների կատարումը»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Ընդհանուր իրավասության դատարանի առջեւ ելույթ ունեցան նաեւ ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, «Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Միքայելյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

 

Տեսանյութն՝ այստեղ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
Հայ ազգը 2100 թուականին եւ անդին…

Յ.Պալեան Ազգը՝ որ ի Հայաստան, բազմանուն Սփիւռք(ներ), նոր, հին, պատմական, Ռո

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Հայաստանի բնակչության երկու երրորդը չի

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են

18 Նոյեմբեր 2025
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի

Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի

17 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Վաղը՝ նոյեմբերի 18-ին մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է  բեմադրելու

17 Նոյեմբեր 2025
Վաղարշապատը դաս էր

Վաղարշապատում 50 տոկոսից պակաս մասնակցությունը ցույց է տալիս, որ ընտրողների զգ

17 Նոյեմբեր 2025
Հայ Յեղափոխական Դաշնակցության Կենտրոնա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով` նոյեմբերի 15–16-ը Երևանում տեղի է ունեցել Հայ Յեղափոխակ

17 Նոյեմբեր 2025
Ինչպէս պատերազմում՝ այնպէս էլ ֆուտբոլո

2026 թւականի ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի վերջին տուրում, Հայաս

17 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company