Շնորհավորական ուղերձներ կուսակցություններից և միջազգային կազմակերպություններից՝ ՀՅ Դաշնակցության հիմնադրության 135- ամյակի առթիվ
06 Դեկտեմբեր 2025
ՀՅ Դաշնակցությունը դեկտեմբերի 6-ին նշում է իր հիմնադրության 135-ամյակը։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը տեղեկացրել է.
«ՀՅԴ Բյուրոյի արտաքին քարտուղարության միջոցով առ այս պահը ողջյունի, շնորհավորանքի, գնահատանքի և քաղաքական զորակցության ուղերձներ են ստացվել հետևյալ կուսակցություններից և միջազգային կազմակերպություններից.
Կիպրոսի ԷԴԵԿ սոցիալիստական կուսակցություն
Ֆինլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Շվեյցարիայի սոցիալիստական կուսակցություն
Ռուսաստանի «Արդար Ռուսաստան» կուսակցություն
Շվեդական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցություն
Սոցիալիստական ինտերնացիոնալ
Եվրոպայի սոցիալիստների կուսակցություն
Վերջին երկուսի մասին․ Սոցիալիստական ինտերնացիոնալը մոլորակի խոշորագույն կուսակցությունն է, որի նախագահը Իսպանիայի վարչապետն է, փոխնախագահներից մեկը՝ մեր ընկեր Մարիո Նալբանդյանը։
Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունը Եվրոպայում երկրորդ քաղաքական ուժն է՝ իշխանության օրենդիր և գործադիր թևերում պատկառելի ներկայությամբ ինչպես համաեվրոպական, այնպես էլ անդամ պետությունների մակարդակում։ Դաշնակցությանն ուղղված՝ շատ ուշագրավ շեշտադրումներով ողջյունի նամակը, ստորագրված է կուսակցության նախագահ՝ Շվեդիայի նախկին վարչապետ Շտեֆան Լյոֆենի կողմից։
Այս ցանկը շատ խոսուն վկայությունն է մեր կուսակցության միջազգային հեղինակության ու հարգանքի, մեր տեսակետների միջազգային ընկալման ու աջակցության:
Դաշնակցության՝ երեք դարերի վրա երկարող էպիկական ներկայությունը շարունակվում է նո՛ր եռանդով և նո՛ր ավյունով՝ հիմնված անցյալի արժևորման և ապագայի հաստատուն տեսլականի վրա։
Շնորհավոր 135-ամյակ»:
Հ․Գ․ Բոլոր ուղերձները հընթացս հրապարակվում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի՝ սոցցանցերի պաշտոնական էջերում։
