ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Դաշնակցությունը առաջիկա պայքարում ունենալու է առանցքային դերակատարություն

06 Դեկտեմբեր 2025

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի խոսքը ՀՅԴ 135-ամյակի հանդիսավոր միջոցառմանը.

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ ՏԵ՛Ր ԵՆՔ

Գերաշնորհ Սրբազան հայր, hարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ընկերներ, այսօր նշում ենք հայ իրականության մեջ ամենաերկարակյաց քաղաքական ուժի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության օրը։ 135 տարի առաջ ստեղծված ուժ, որը դարձավ հայության կազմակերպված պայքարի, կամքի, ազգային դիմադրողականության և պետական մտածողության մարմնավորումը։

Նվիրումի ու պայքարի մեկ դար ու 35 տարի, բայց նույն տեսլականով ու երդումով՝ հանուն հայի, հանուն պետության։
Այս ուղին հեշտ չի եղել։ Օսմանյան սուլթաններից մինչև բոլշևիկ իշխանություններ, մինչև Հայաստանի այսօրվա վարչախումբ՝ շատերը փորձել են թուլացնել, արգելել, վերացնել Դաշնակցությունը։ Բայց կա մի իրականություն, որը երբեք չեն կարողացել փոխել. Դաշնակցության արժեքներն անժամանցելի են, որովհետև Դաշնակցության ուժը գալիս է իր ժողովրդից։ Դաշնակցությունը դուրս է օրվա քաղաքական թրենդներից, այն մնայուն արժեհամակարգ է։

Դաշնակցությունն անցյալ ունեցող, ներկայով ապրող, ապագայի կազմակերպություն է: Մեր գաղափարներն այսօր առավել քան պահանջված են, քանի որ Հայաստանը ճակատագրական ջրբաժանի առջև է, իսկ հայկական ինքնությունը դարձել է համակարգային հարվածի թիրախ՝ թե՛ դրսից, թե՛ ներսից։
Եւ մենք շատ հստակ թե՛ դրսի, թե՛ ներսի հակահայ ուժերին ասում ենք՝ դուք կարող եք հալածել Դաշնակցությանը, դուք կարող եք բանտարկել դաշնակցականներին, սահմանափակել ՀՅԴ գործունեությունը, բայց դուք չեք կարող սպանել դաշնակցականությունը՝ մեր էությունը, տեսակը։ Ավելին, իրականում դուք չե՛ք կարող նույնիսկ խաթարել մեր կազմակերպության գուրծունեությունը։ Դաշնակցության արևը մայրամուտ չունի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

գիտեմ՝ այստեղ չենք հավաքվել միայն անցյալը արժևորելու։ Այստեղ ենք՝ առավել շատ ներկայի ու ապագայի մասին խոսելու և լուծումներ առաջարկելու։
Նախ ներկայի մասին։ Բոլորիս համար պարզ է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ապրում է իր պատմության ամենածանր և վճռորոշ ժամանակահատվածներց մեկը: Ալիևը և Փաշինյանը փորձում են մեզ կանգնեցել ընտրության առաջ՝ ինքնասպանությո՞ւն, թե՞ կապիտուլյացիա։
Այդ զույգը մեզ փորձում է համոզել, որ անկախ Հայաստան ունենալու համար պետք է առաջնորդվել Ադրբեջանի գծած սահմաններով, թելադրանքով ու պայմաններով։
Մեզ առաջարկվողը ոչ թե խաղաղություն է, այլ շարունակական զիջումների դիմաց զինադադար, որտեղ մեր ուժի բոլոր աղբյուրները և վերականգնվելու հնարավորությունները հետևողականորեն ոչնչացվում են:

Մեր անվտանգության համակարգը քանդվում է ոչ թե նորով փոխարինելու, այլ անվտանգության նոր խնդիրներ ստեղծելու դիտավորությամբ։
Մեզ ստիպում են դադարել հավատալ, որ Հայաստանը երբևէ կարող է լինել ուժեղ:
Մեր ինքնության սյուները՝ եկեղեցի, պատմություն, ազգային խորհրդանիշեր ներկայացվում են որպես «անցյալից մնացած բեռ», որոնցից պետք է հրաժարվել: Այդպես Արցախն էին բեռ համարում։

Ահա սա է Ալիևի և Փաշինյանի առաջարկած «Իրական Հայաստանը», որը փաթեթավորել են «Չորրորդ Հանրապետություն» անունով։
Նրանց պատկերացրած նոր հանրապետության մոդելը հետևյալն է ՝
• պետություն, որը պետք է ունենա Ադրբեջանի պահանջած սահմանադրությունը,
• պետություն, որը հրաժարվում է իր անցյալից, իր ժառանգությունից, իր ժողովրդի հավաքական իրավունքներից,
• պետություն, որը պետք է ունենա սահմանափակ զինված ուժեր և իր տնտեսությամբ ու անվտանգությամբ ամբողջությամբ կախված լինի Ադրբեջանի և Թուրքիայի կամքից:
Եվ իշխանությունը պատրաստվում է ժողովրդին օգտագործել որպես գործիք իր այս հրեշավոր ծրագրի լեգիտիմացման համար։
Արտաքին այս պահանջներն իշխող վարչախումբը փորձում է դարձնել ներքին առաջարկ։

Թուրքիայի ու Ադրբեջանի բանաձևերն և պահանջները դարձել են ՔՊ-ի նախընտրական ծրագիր և Հայաստանի կառավարության «տեսլական»։
Սա մարտահրավեր է մեր ժողովրդին, ողջ քաղաքական դաշտին և բոլոր դերակատարներին: Փաշինյան–Ալիև ծրագրերը ձախողելու համար պետք է ձևավորենք համահայկական և համազգային «ՈՉ»-ի ճակատ։ Ասել եմ և շարունակում եմ պնդել՝ Հայաստանի անկախության և ինքնիշխանության հիմնական սպառնալիքը անձամբ Նիկոլ Փաշինյանն է։ Նրա հեռացումը կամ վերատադրության կանխումը ազգային անվտանգության հարց է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

այս իրավիճակից դուրս գալու այլընտրանքը կա, բայց նախ պետք է կանխե՛լ այս ռեժիմի վերարտադրությունը, ապա սկսել Հայաստանը վերակառուցելու ծրագիր։
Ո՞րն է այս ռեժիմի հակահայ ծրագրի այլընտրանքը։ Դաշնակցությունն առաջարկը հետևյալն է՝ կառուցել նոր որակի, ազգային պետություն, որը կլինի ՈւԺԵՂ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿ։
Մենք ունենք առաքելություն՝ ուժերը միավորելու, հավատը վերականգնելու և ուժեղ Հայաստան կառուցելու:

● Հայաստան, որն ապրում է խաղաղության մեջ, բայց և պատրաստ է պաշտպանել իրեն։
● Հայաստան, որն առաջնորդվում է ազգային շահերով և տեր է իր ազգի հավաքական իրավունքներին։
● Հայաստան, որը վստահ է իր ուժերին, հպարտ իր պատմությամբ և վճռական իր ապագայի հարցում։
● Հայաստան, որի հիմքը արդարությունն է, արժանապատիվ կյանքը, ազգային ինքնությունը:

Մեր առաջարկած այլընտրանքը սկսվում է Հայաստանի ուժեղացումից:

Ուժեղ Հայաստան՝ նշանակում է անվտանգ Հայաստան։ Ոչ թե գերեզմանային խաղաղություն, այլ՝ զսպման վրա հիմնված անվտանգություն։ Բանակ, որը կկարողանա ապահովել անվտանգություն: Պետություն, որը պարզապես հարկ վճարելու մեխանիզմ չէ, այլ իր ժողովրդի հավաքական իղձերն ու նպատակները սպասարկող համակարգ։
Ուժեղ Հայաստան՝ նշանակում է իր անժամանցելի իրավունքներից չհրաժարվող, Արցախ հավաքական վերադարձի իրավունքը առաջ տանող Հայաստան։
Ուժեղ Հայաստան՝ նշանակում է հայկական շահերից բխող արտաքին քաղաքականություն, որտեղ Հայաստանը սուբյեկտ է, որտեղ Հայաստանը որոշող է, ոչ թե հանձնող կամ կցորդ։

Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականության հետ հաշտվող, այլ իրականություն ստեղծող պետություն։

Մենք ունենք ռեսուրս դառնալու կայունության և ուժի կենտրոն։
Ուժեղ և մրցունակ Հայաստան՝ նշանակում է արդար, բարեկեցիկ պետություն։
Պետական ինստիտուտներ, որոնք չեն սպասարկում մեկ անձի քմահաճույքները։
Դատարաններ, որոնք չեն վախենում արդարադատություն իրականացնելուց։
Ուժային կառույցներ, որոնք չեն վերածվում զինված բանդաների:
Հայաստան, որտեղ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին ունի բացառիկ դերակատարություն և չի հալածվում թրքահպատակ վարչախմբի կողմից:
Պետություն, որտեղ սոցիալական արդարությունը առաջնային է: Եվ հասարակություն, որն իսկապես ազատ է։
Ուժեղ Հայաստան՝ նշանակում է ինքնության պաշտպանություն։ Դաշնակցությունն ասում է․ ինքնությունը ուժի աղբյուր է, ոչ թե բեռ։ Մեր առաջարկած այլընտրանքը հստակ է՝ ազգ, որը չի՛ ընդունում պարտությունը որպես դատավճիռ, պետություն, որը չի՛ զիջում իր կենսական շահերը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

35 տարի առաջ ՀՅԴ-ն վերընձյուղվեց Հայրենիքում ու կոչ ուղղեց իր աշխարհասփյուռ ընկերներին՝ դեպի Երկի՛ր։ Այդ կոչը դարձավ մի ամբողջ սերնդի նշանաբանն ու կարգախոսը։
Այսօր մեր հայրենիքը կրկին տագնապի մեջ է։ Ուրեմն ՀՅԴ կոչը նույնն է՝ չհիասթափվե՛լ հայրենիքից, չլքե՛լ այն,
ոչ թե հեռանալ, այլ վերադառնալ,
ոչ թե համակերպվել, այլ պայքարել,
ոչ թե հանձնվել, այլ փոխել ամոթի այս էջը և կերտել Կենսունակ և Ուժեղ Հայաստան։
Խոսքս ուղղում եմ դաշնակցական ընկերներիս․
նախ, շնորհակալություն յուրաքանչյուր դաշնակցականի իր արժանապատվության, իր պայքարի, իր նվիրվածության համար՝ պատանեկան միությունից մինչև երիտասարդական, ուսանողական միությունից մինչև խմբեր, կոմիտեներ։ Շնորհակալություն աշխարհասփյուռ կառույցին մեր և Հայրենիքի կողքին մշտապես լինելու համար։

Աիրելի՛ ընկերներ,

վերջին տարիներին մենք դժվար օրեր ենք ապրել, մեծ կորուստներ կրել, կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, կորցրել ենք մեր ընկերներին։ Այսօր մենք ընկերներ ունենք Ադրբեջանի բանտերում, ընկերներ ունենք Հայաստանի բանտերում։
Միշտ հիշեք՝ մեզ այսօր, իբրև ազգային ուժ, հալածում են ոչ միայն մեր անցյալի և ներկայի համար, այլ՝ ապագայում մեր դերակատարությունը չեզոքացնելու համար։ Մենք մնացել ենք Հայաստանի արտաքին և ներքին թշնամիների կոկորդին։
Մեր բեռը մեծ է, պատասխանատվությունը՝ անչափելի։ Մենք պատասխանատու ենք հայրենիքի և պետության համար, մեր 135-ամյա կենսրագրության առաջ, մեր նահատակ ընկերների առաջ
Մենք սխալվելու, հոգնելու, ընկրկելու, դանդաղելու իրավունք չունենք, ուստի այս հանդիսավոր օրը Հայաստանի կազմակերպության անունից հայտարարում եմ, որ Դաշնակցությունը առաջիկա պայքարում ունենալու է առանցքային դերակատարություն, մենք ունենք մրցունակ թիմ, պահանջված ծրագիր, կամք և վճականություն գետնի վրա պայքարելու, հակազդեցություն ձևավորելու և այս չարիքի իշխանության վերարտադրությունը կանխելու համար, մենք դա անելու ենք միասին մեր ժողովրդի
մասնակցությամբ և կամքով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանը փոքր է տարածքով, բայց մեծ է առաքելությամբ։
Մենք ապացուցելու՛ ենք, որ Հայաստանը չի՛ ծնկել, չի՛ հանձնվել և չի՛ հանձնվելու։
Սա՛ է Դաշնակցության խոսքը։
Սա՛ է Դաշնակցության այլընտրանքը։
Սա՛ է Հայաստանի ճանապարհը դեպի ապագա՝ Հանուն Հայի, Հանուն պետության։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հորմոզի նեղուցը պատւար ԱՄՆ-Իսրայէլ տան

1. Հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի յուղարկաւորութեան արարողութիւնները իրաւամբ վե

15 Հուլիս 2026
Իսրայելի համար հետեւանքները սարսափելի

Հորմուզի նեղուցի մերձակայքում իրականացված օդային հարվածներից հետո Միացյալ Նահա

15 Հուլիս 2026
Հայոց ցեղասպանութեան հարցը Հայաստանի ի

Իսրայէլի կառավարութեան կողմէ Հայոց ցեղասպանութեան միաձայն ճանաչումը նոր փուլ մ

15 Հուլիս 2026
Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական խորհրդարանի պատգամավ

15 Հուլիս 2026
Պաքուի Մէջ Հայ Բանտարկեալներու Մասին Հ

Ժողովին ընթացքին խօսք առաւ Արցախի Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանի որդին

15 Հուլիս 2026
Գիտէ, Բայց Չէ Տեսած

Ամէն հինգշաբթի, կառավարութեան հերթական նիստէն ետք, վարչապետ Նիկոլ Փաշինեան ճեպ

15 Հուլիս 2026
Լավ լուր. ԵՄ-ն մտադրությունների հուշագ

Փաստաթղթում նշվում է, որ երկու կողմերը «հետաքրքրություն են հայտնում ուսումնասի

14 Հուլիս 2026
Ակնարկ. Հանրային կարծիքի նոր ճարտարապ

Նախորդ ակնարկում անդրադարձել էինք հանրային կարծիքի ձեւաւորմանը՝ որպէս ժամանակա

14 Հուլիս 2026
Ակնարկ. «Վերջապէս»

Թուրքիոյ նախագահին հրաւէրին ընդառաջումով Լիբանանի վարչապետին Թուրքիա կատարած ա

14 Հուլիս 2026
Միջազգային իրավունք․ երբ արժեքները դառ

Իրենց ժողովրդավար հռչակած պետություններն այսօր խոսում են ժողովրդավարության, մա

13 Հուլիս 2026
Օշականում նշվել է Քրիստոսի Պայծառակեր

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

13 Հուլիս 2026
Ակնարկ. Դեմոկրասիայի անունով՝ յանուն բ

Հասարակական կարծիքի ձեւաւորման մասին խօսելիս նախ պէտք է հասկանալ, թէ ինչի՞ համ

13 Հուլիս 2026
Ցավակցագիր

Խորը վշտով ու ցավով տեղեկացանք. - Մեր սիրելի հայրենակից, ազգային ու հասարակ

12 Հուլիս 2026
ՆԱԹՕ-ի Ճգնաժա՞մ, Թէ՞ Զարգացման Նոր Փու

Քաղաքականութեան կողքին ի յայտ եկած էր նաեւ նիւթական եւ տնտեսական թնճուկը, զոր

10 Հուլիս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօր

09 Հուլիս 2026
Սա քաղաքական պատվերով դատավարություն է

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից.

09 Հուլիս 2026
Հակառակ Քոնկրեսական Ընդդիմութեան, Թրամ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ ՆԱԹՕի վեհաժողովին մասնակցելու հ

09 Հուլիս 2026
Ակնարկ. Ազատ Նաւարկութեան Քաղաքական Ըն

Միացեալ Նահանգներու նախագահին յայտարարութիւնը, թէ Իրանի հետ կնքուած հրադադարի

09 Հուլիս 2026
Միջազգային իրավունքը կորցնում է հեղինա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ե

08 Հուլիս 2026
Պատնէշել Գահավիժումը

Ներելի՞ էր պատրանք ունենալ, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը օրէնքներու ճշգ

08 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company