Իշխանություններն աշխատում են սփյուռքը պառակտելու, քանդելու ուղղությամբ
06 Դեկտեմբեր 2025
Իշխանությունների կողմից ճիգեր են գործադրվում սփյուռքը պառակտելու, քանդելու ուղղությամբ: Այս իշխանությունների օրոք քանդման քաղաքականություն է իրականացվում,- այսօր ՀՅԴ 135-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումից առաջ լրագրողներին ասաց ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Նա վստահեցրեց՝ սփյուռքը, որ այսքան տարի հայապահպանության, հայակերտման ու հայրենիքին ծառայելու պատրաստակամությամբ է գործել, այդ սկզբունքներից անշեղ է մնալու. «Մենք համաձայն ենք այն կոչերին, թե անհրաժեշտ է վերանորոգել, վերաթարմացնել, նոր ավյուն տալ սփյուռքին, բայց դա չի նշանակում եղածը քանդել»:
Խաչատուրյանը նկատեց, որ վերջին ժամանակահատվածում սփյուռքահայերի մեջ նկատվում է՝ արմատներին վերադառնալու ընթացք. «Նորություն է վերջին տարիներին: Ձուլված հայերի մի զանգվածի մոտ, նրանց զավակների մոտ իրենց արմատներին վերադառնալու պատրաստակամություն է նկատվում»:
Մանրամասները՝ տեսանյութում
