Դաշնակցության 135 տարվա պատմությունը իր ժողովրդի, ինքնության, պետականություն ստեղծելու և պահպանելու մասին է
06 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ 135-ամյակի միջոցառման ժամանակ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ կուսակցության գլխավոր կարգախոսը՝ «Հանուն հայի, հանուն պետության», ամբողջացնում է Դաշնակցության 135 տարվա նպատակը․ պայքար հայկական ինքնության, պետականության և ժողովրդի անվտանգության համար։ Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ի պատմությունը մշտական պայքարի պատմություն է․ եղել են պարտություններ, բայց երբեք՝ հանձնողականություն։
Վարդանյանի խոսքով՝ կուսակցության մեջ անփոփոխ են մնացել գաղափարն ու արժեհամակարգը՝ ժողովրդին ծառայելու, ազգային ինքնությունը պահպանելու և պետականությունը ամրապնդելու սկզբունքները։ Նա ընդգծեց նաև, որ այսօր Հայաստանը կրկին գտնվում է գոյամարտի իրավիճակում, ուստի կարևոր է վստահությունն ու միասնականությունը։
Միջոցառմանը ներկա էին բյուրոյի ներկայացուցիչներ, սփյուռքի գործիչներ և հանրային դեմքեր, ինչը, ըստ Վարդանյանի, վկայում է, որ Դաշնակցական արժեքները լայն աջակցություն ունեն։
Ի վերջո, նա առանձնացրեց Դաշնակցության ամենամեծ ներդրումը՝ 1918 թվականի Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծումը, որը հիմք դարձավ հետագա պետականության համար։
Մանրամասն՝ տեսանյութում
