ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Դեկտեմբեր 7 – Երկրաշարժի օր չէ միայն, այլ հաշուէտուութեան եւ վերարժեւորումի

07 Դեկտեմբեր 2025 37 տարիներ առաջ, այս օրը՝ 1988 թուականի Դեկտեմբեր 7-ին, տեղի ունեցաւ Հայաստանի պատմութեան մէջ սարսափազդու եւ աւերիչ երկրաշարժը, որ աւելի քան 25 հազար հայորդիներու կեանքը խլեց եւ տասնեակ հազարաւոր հայեր անտուն ու անօթեւան ձգեց։

Այսօր Դեկտեմբեր 7-ը թուանշան մը չէ միայն օրացոյցին վրայ․ ան հայուն ցաւի ու ողբի տարեթիւն է, տարեթիւ մը նաեւ վերարժեւորումի ու հաշուէտուութեան օր։

1988 թուականին Հայաստանը խորտակուեցաւ ահաւոր երկրաշարժով։

Կառոյցներ ու շէնքեր սարսափազդու քարակոյտերու վերածուեցան, անոնց մէջ մարմիններ կորսուեցան, բայց հայրենիքն ու պետութիւնը կանգուն էր իր իսկ խղճին մէջ՝ մեր լեռներուն պէս։

Ահաւոր կացութեան մէջ մայրեր իրենց զաւակները փնտռեցին փլատակներուն մէջ, հայրեր ձեռքերով քար փշրեցին ոչ որովհետեւ ուժ ունէին, այլ որովհետեւ ուրիշ ճար չունէին։

Այո՛, Դեկտեմբեր 7-ին երկիրը դղրդաց եւ դարձաւ խոցուած ու աղէտալի, հայ բեկորներ ցնցուեցան, բայց երբեք չսասանեցան։

Եւ այսօր Սփիւռք–Հայրենիք ապրեցանք՝ ոչ որովհետեւ մոռցանք աղէտը, այլ որովհետեւ ուզեցինք ապրել՝ ոտքի կանգնելու վճռականութեամբ։

Այսօր սակայն, 37 տարի ետք, Հայաստանը կրկին կը ցնցուի՝ոչ բնութեան երկրաշարժի դղրդիւնով, այլ մեր իսկ դաւաճանատիպ իշխանութեան սատանայական ծրագիրներով։

Այսօր փլուզումի կ՚ենթարկուին ոչ թէ հայրենիքի ամրակուռ շէնքերը, այլ փլուզումի ենթակայ են Արամ Մանուկեաններէն մեզի ժառանգ մնացած անկախ հայրենիքն ու գերեվարուած Արցախը։

Արցախ հայաշխարհը փուլ եկաւ ՀՀ դաւաճանատիպ վարչապետի ստորին քաղաքական հաշիւներուն պատճառով՝ պատճար դառնալով տասնեակ հազարաւոր հերոսածին զաւակներու նահատակութեան,
Արցախահայութեան բռնի տեղահանութեան։

Եւ այս բոլորը կատարուեցան՝ոչ բնութեան աղէտով,այլ քաղաքական դաւաճանութեամբ։

Այսօր նոյն այդ դաւաճան իշխանութիւնը ձեռքը երկարած է Հայոց Առաքելական Եկեղեցիին։

Ահաւոր է պատահածը մեր հայրենիքին մէջ, եւ յատկապէս լուսաւորչակերտ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարին շրջակայքին ու զանազան եկեղեցիներու մէջ։

Հայրենի իշխանութիւններուն եւ յատկապէս այսպէս կոչուած վարչապետին կողմէ կատարուած անվայել հալածանքները Ամենայն Հայոց ազգընտիր եւ սրբալոյս միւռոնով օծուած Հայրապետին դէմ ինչպէս նաեւ բարձրաստիճան հոգեւորականներու ձերբակալութիւնները խորապէս կ՛ընկճեն համայն հայութեան հոգեւոր ու հոգեկան աշխարհը, եւ կարծէք Յոբի համբերութիւնն անգամ պիտի սպառէր ի տես այս խայտառակութիւններուն։

Պատերազմ, ցաւ, արհաւիրք, տեղահանութիւն եւ կոտորած՝ անցնող 7 տարիներուն կարծես հայ մարդուն անբաժան ընկերակիցներ դարձած են։

Արցախի եւ արցախահայութեան վէրքերը տակաւին չսպիացած,նոր արիւնահոսութիւն մը կը դիմագրաւէ այս անգամ հայրենի մեր ժողովուրդը, եւ այսպէս հայուն ցաւն ու վէրքը անվերջ կը կուտակուին։

Սակայն Եկեղեցին հայկական, որ կանգուն մնացած է դարերու պատերազմներու, կոտորածներու ու հալածանքներու ընթացքին, երբեք չէ խոնարհած ո՛չ սուլթաններուն եւ ո՛չ մէկ պիղծ աթոռի առջեւ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կը խոցուի,ազգընտիր Հայրապետն ու տասնեակ հոգեւորականներ կը թիրախաւորուին,որովհետեւ Եկեղեցին չխոնարհեցաւ եւ չծառայեց իշխանութեան սնանկ աթոռին։

1988-ին մեր երկրի սրտին հարուած տուող աղէտալի թշնամին՝ բնութիւնն էր։

Այսօր՝ մեր թշնամին մեր իսկ պետական համակարգը վարչապետն ուիրպնակալէզ է։

Դեկտեմբեր 7-ը այսօր մեզ կը յուշէ, թէ հայ ժողովուրդը փիւնիկի նման փլատակներէն վեր բարձրացաւ, բայց հողին մէջ մեր լեզուն, եկեղեցին ու արժանապատուութիւն չթաղեց։

Գրառումս յիշատակի անդրադարձ չէ միայն, այլ նաեւ ցասումի ու բողոքի արտայայտութիւն է՝ Արցախը դատարկողներուն, Եկեղեցին հալածողներուն, եւ պետութիւնը օտար շահերու ծառայեցնողներուն դէմ։

Իսկ քեզի, հայ ժողովուրդ,մինչեւ ե՞րբ պիտի դիմանաս քու լռութեամբ։

Դեկտեմբեր 7-ը օր մըն էր,երբ քարերը կործանեցին Սպիտակի եւ Գիւմրիի հայրենի օճախները։

Չթողունք, որ ՀՀ դաւաճանատիպ քաղաքական փլատակներն ու դատարկամիտ վարչապետըկործանեն մեր անգին ազգը եւ հայրենիքը։

Յակոբ Ճանպազեան
Թորոնթօ

Դեկտեմբեր 7 2025

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հրաժարվել եմ որեւէ բացատրություն տալ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ հար

09 Դեկտեմբեր 2025
Վեհափառի այցը Մարսել և տեղի իշխանությա

Ֆրանսիան, որպես Սփյուռքի ամենամեծ գաղութներից մեկը, փաստացի Վեհափառի այցելությ

09 Դեկտեմբեր 2025
Հեռու մնացէք Եկեղեցին պառակտելու ազգակ

Անցնող ամիսներուն, խոր մտահոգութեամբ հետեւեցանք Սուրբ Էջմիածինի շուրջ տեղի ուն

08 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Պանք Օթոմանէն Խանասոր, Սասնոյ ապստամբութիւններէն հայ-թաթարական կռիւներ, Սարդար

08 Դեկտեմբեր 2025
Գիւմրի. ութերորդ վէրքը

Արդեօք անակնկա՞լ էր այն՝ ինչ որ պատահեցաւ Գիւմրիի մէջ, պատմական երկրաշարժի տար

08 Դեկտեմբեր 2025
Այն, ինչ այսօր կատարվում է եկեղեցու դե

Այն, ինչ այսօր կատարվում է եկեղեցու դեմ, մաս է կազմում ՀՀ գործող իշխանությունն

08 Դեկտեմբեր 2025
Դեկտեմբեր 7 – Երկրաշարժի օր չէ մ

Եւ այսօր Սփիւռք–Հայրենիք ապրեցանք՝ ոչ որովհետեւ մոռցանք աղէտը, այլ որովհետեւ ո

07 Դեկտեմբեր 2025
Շիրակի թեմի բոլոր հոգևորականները, Գյու

Շիրակի թեմում չգտնվեց որևէ հոգևորական, ով կհամաձայներ այս սրբապիղծների համար մ

07 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ-ն իրավունք չունի պայքարի դրոշը վ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու խոսքը՝ Հ

06 Դեկտեմբեր 2025
Դաշնակցությունը առաջիկա պայքարում ունե

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի

06 Դեկտեմբեր 2025
Անուրանալի է այս կուսակցության կարևոր

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արք

06 Դեկտեմբեր 2025
Հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հայ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Դվին հ

06 Դեկտեմբեր 2025
Սեփական հայրենիքում հայկական ինքնությ

ՀՅԴ գործունեությունը կասեցնելու որեւէ փորձ չի կարող հաջողել: Նման ցանկություն

06 Դեկտեմբեր 2025
Իշխանություններն աշխատում են սփյուռքը

Իշխանությունների կողմից ճիգեր են գործադրվում սփյուռքը պառակտելու, քանդելու ուղ

06 Դեկտեմբեր 2025
Պայքարի վերանորոգման ուխտի պահն է, այլ

«Սովորաբար մեր կուսակցության ամյակների տոնակատարություններն առիթ են ներկայացնե

06 Դեկտեմբեր 2025
Դաշնակցության 135 տարվա պատմությունը ի

ՀՅԴ 135-ամյակի միջոցառման ժամանակ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ կուսակցության գ

06 Դեկտեմբեր 2025
Շնորհավորական ուղերձներ կուսակցությու

ՀՅ Դաշնակցությունը դեկտեմբերի 6-ին նշում է իր հիմնադրության 135-ամյակը։ ՀՅԴ

06 Դեկտեմբեր 2025
Ցաւակցագիր

Մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստա

06 Դեկտեմբեր 2025
Հայ Դատը Լուսարձակի Տակ Առաւ Հայոց Ցեղ

Ձախէն աջ՝ Ալեքս Ռիտըլ, Քերի Ֆլին, Ռաքսեն Մաքասճեան եւ Ալեքս Կալիցքի Նախաձեռնո

06 Դեկտեմբեր 2025
Փաշինյանական պարտվողական «խաղաղություն

Հաճախ ենք ասում, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի, և պատմության կրկն

05 Դեկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company