ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

Սիմոն Վրացեանը Արամ Մանուկեանի մասին

28 Հունվար 2019 Բուն անունը Սարգիս էր կամ Սերգէյ Յովհաննիսեան, Վանում դարձաւ Արամ Մանուկեան: Ծնուել էր Ղափանի Զէյվա գիւղում, արհեստաւորի մի համեստ ընտանիքում, 1879-ին: Ծնողների չքաւորութեան պատճառով դառն մանկութիւն ունեցաւ: Շուշիում դերձակութիւն անող եղբօր օգնութեամբ աւարտեց Ագուլեաց ծխական ուսումնարանը եւ 1890-ին մտաւ Շուշիի Թեմական դպրոցը:

Աշխատասէր, ուշիմ եւ ընդունակ տղայ էր Արամը: Սիրուած էր ուսուցիչներից եւ ընկերներից: Աչքի էր ընկնում մտաւոր զարգացումով եւ եռանդով մասնակցում էր աշակերտական խմբակներին: Շուշիի Թեմական դպրոցը, այդ տարիներին, յեղափոխական խմորումների կենտրոններից էր: Դաշնակցութեան ազդեցութիւնը տիրական էր աշակերտութեան մէջ, հակառակ որ տեսչութիւնը գտնւում էր պահպանողականների ձեռքին: Արամի դպրոցական ընկերներն էին ապագայ Իշխանը , Մենակը, Իսաջանը եւ ուրիշ ըմբոստ գաղափարական երիտասարդներ: Բախումը աշակերտութեան եւ տեսչութեան միջեւ անխուսափելի էր: Ի վերջոյ, մի խումբ աշակերտներ, որոնց թւում էր Արամը, խռովայոյզ ցույցերից յետոյ, ոստիկանական ուժով վտարուեցին դպրոցից:

Արամը, Իշխանը եւ մի քանի ուրիշներ ընդունուեցին Երեւանի Թեմական դպրոցը, ուր իրենց հետ բերին դաշնակցական գաղափարներն ու ոգեւորութիւնը: 1901-ին, աւարտելով Երեւանի Թեմական դպրոցը, Արամը անցաւ Պաքու՝ աշխատելու համար բանուորութեան մէջ, ուր շուտով աչքի ընկաւ, իբրեւ եռանդուն դաշնակցական գործիչ: 1903-ին, եկեղեցական կալուածների գրաւման օրերին, Արամը Պաքուի Կենտր. Կոմիտէի կողմից ուղարկուեց Գանձակ՝ ինքնապաշտպանութեան գործով, ապա անցաւ Կարսի շրջանը, որ դաշնակցական գործունէութեան եռուն վայր էր այն օրերին: Այնտեղից զէնք ու զինամթերք էր փոխադրւում Երկիր, խմբեր էին կազմակերպւում՝ Երկիր մտցնելու համար: Այնտեղ էին Սեբաստացի Մուրադը, Թորգոմը, Իշխանը, Իսաջանը, Մենակը եւ ուրիշ գործիչներ ու հայդուկներ: Աննկարագրելի եռուզեր եւ ոգեւորութիւն էր տիրում շրջանում:

Արամը ամբողջ թափով փարեց յեղափոխական խմբերի պատրաստութեան: Ինքն էլ մտադիր էր մտնել Երկիր, բայց տկար առողջութիւնը արգելք եղաւ: Իրար յետեւից խմբերը անցան սահմանը՝ փութալով Սասունի օգնութեան եւ ճանապարհին շատերը բնաջնջուեցին ռուսների եւ թուրքերի ձեռքով: Սպանուեցին եւ Արամի մտերիմները՝ Թորգոմը, Իսաջանը, Մենակը: Կարսի շրջանը այլեւս դարձաւ անտանելի նրա համար: «Խիղճս ինձ տանջում էր, գրում է նա իր յուշերում, որ ամէնքը գնացին եւ նահատակուեցին, իսկ ես կարծես մի խորամանկութեամբ յետ մնացի»:

Արամը հեռանում է Կարսից՝ Սասուն անցնելու մտադրութեամբ, բայց Թիֆլիսում իմանում է, որ Սասունը ընկել է, եւ Հ.Յ.Դ. Բիւրոյի առաջարկութեամբ, 1904-ի աշնանը, մեկնում է Վան, ուր գտնւում էին արդէն Իշխանը եւ Վահան Փափազեանը (Բժիշկ): Այսպիսով սկսուեց նրա գործունէութիւնը Վասպուրականում, որից դուրս եկաւ Վանի Արամը:

Արամի կեանքն ու գործունէութիւնը Վանում, մինչեւ 1906ը, երբ նա, Իշխանի հետ, մեկնեց արտասահման Հ.Յ.Դ. Չորրորդ Ընդհ. Ժողովին մասնակցելու համար, պատմուած է իր յուշերում («Հայրենիք» ամսագիր, 1922-ի թիւ 2-ից սկսած:)

Արտասահմանում Արամ մնաց մօտ կէս տարի: Ընդհանուր Ժողովից յետոյ, նորից վերադարձաւ Վան, ուր հետզհետէ կենտրոնական դիրք գրաւեց: Այդ շրջանի դէպքերը մանրամասնօրէն նկարագրուած են Վ. Փափազեանի «Իմ Յուշեր»ի Ա. Հատորում:

Սահամանադրութիւնից յետոյ, Արամը մի տարի ուսուցչութիւն արաւ Օրդուում: 1911 թուականը անցկացրեց Ժընեւում: Եւ դարձեալ մի տարի Օրդուում ուսուցչութիւն անելուց յետոյ, վերադարձաւ Վան: Ու այնուհետեւ, Արամը եղաւ Վասպուրականի Դաշնակցութեան ղեկավար ու մղիչ ոյժը՝ Իշխանի, ապա Ա. Վռամեանի հետ: Ինչպէս Ռոստոմը բովանդակ Դաշնակցութեան մէջ, Արամը ամէն ինչ էր Վասպուրականում. դպրոց, ազգային հաստատութիւններ, մամուլ, ժողով ու հանդէս երիտասարդական շրջաններ, գաւառ, Աղթամար, յարաբերութիւններկառավարութեան հետ – ամէն բանի վրայ տիրական էր Արամին միտքն ու հոգին:

Վրայ հասաւ համաշխարհային պատերազմը: Վռամեանն ու Իշխանը զոհ գացին նենգ դաւադրութեան: Արամը մնաց մենակ ղեկավար դիրքերում՝ անօրինակ աղէտի առջեւ: Եւ հերոսամարտը, որով փրկուեցաւ Վանը, կազմակերպուեց ու վառուեց Արամի ուժեղ բազուկներով: Եւ երբ 1915-ին Վասպուրականը ազատուեց մահացու վտանգից, բնական կերպով Արամը կոչուեց նահանգապետութեան: Նա միակ մարդն էր, որի հեղինակութիւնը այդ օրերին ճանաչում էին ամէնքը – ե՛ւ նրանք, որ այսօր երկիւղածութեամբ ու պաշտամունքով արտասանում են նրա անունը, ե՛ւ նրանք, որ կրքից կուրացած՝ սեւացնում են նրա յիշատակը:

Արամի նահանգապետութիւնը կարճ տեւեց – ընդամէնը չորս ամիս: Այնուհետեւ յաջորդեցին աղէտաւոր նահանջները ռուս բանակի, եւ Վասպուրականի հայութիւնը տեղահան ու հողմավար եղաւ: Բայց Արամը երբեք չդաւաճանեց նրան, մնաց նրա մէջ ու նրա հետ, եւ գերմարդկային ճիգ թափեց մեղմացնելու համար նրա տառապանքը:

1916-17 թուականները Արամը անցկացրեց Թիֆլիսում: Մասնակցում էր Ազգ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Բիւրոյի աշխատանքներին, բայց առաւելապէս զբաղուած էր Վասպուրականի եւ այլ վայրերի գաղթականների գործերով: Մի պահ ծանր յօդացաւը անկողին ձգեց նրան, եւ ընկերների ստիպման տակ անցաւ Խրիմ՝ դարմանուելու համար Սաքիի հանքային բուժարանում ուր, դարձեալ ընկերների ստիպումով, գրի առաւ իր յուշերը: Ապաքինած վերադարձաւ Թիֆլիս ցարական վարչաձեւի անկման նախօրեակին եւ ամբողջ էութեամբ նետուեց յեղափոխական թոհուբոհին մէջ: Թրքահայ գրաւուած վայրերի առանձին նահանգապետութեան վերածուելը եւ գաղթականների վերադարձը նոր թափ ու ոգեւորութիւն ներշնչեց նրան: Մասնակցեց Արեւմտահայ եւ Ռուսահայ Ազգային Ժողովներին, որոնց մէջ ղեկավար դեր կատարեց: Աջ բազուկը եղաւ Թրքահայաստանի նահանգապետի օգնական բժ. Զաւրեանի: 1917-ին Ազգ. Խորհրդի կողմից, իբրեւ լիազօր ներկայացուցիչ, ուղարկուեց Երեւանի նահանգ, ուր նրան վիճակուեց պատմական դեր, Դրոյի հետ միասին, հայութեան պաշտպանութեան եւ Հայաստանի Հանրապետութեան ստեղծման գործում: Այս շրջանում էր, որ առանձնապէս երեւան եկաւ նրա արտակարգ կարողութիւնը, յեղափոխական, կազմակերպական եւ պետական տաղանդը: Ի զուր չէ, որ հանրային կարծիքը նրան է համարում Հայաստանի Հանրապետութեան հիմնադիրը:

Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ կառավարութեան մէջ Արամը ստանձնեց ներքին գործոց եւ պարենաւորման նախարարի պաշտօնը: Միակ մարդն էր, որ այդ խառնակ օրերին ընդունակ էր կարգ ու անդորրութիւն պահել Երկրում եւ պետական շինարարութիւն սկսել: Աւա՜ղ, սակայն, կարճատեւ եղաւ նրա պաշտօնավարութիւնը: 1918 Դեկտեմբերին, երբ բծաւոր տիֆը աւեր էր գործում Երեւանում, Արամն էլ վարակուեց եւ անկողին ընկաւ: Տանջալից հիւանդութիւնը տեւեց մինչեւ 1919-ի Յունուար 29-ը, երբ նա փչեց վերջին շունչը: Վերջին օրերին զառանցանքների մէջ նա, յաճախ, յիշում էր Ռոստոմի անունը, որ արդէն հեռացել էր այս աշխարհից…

Հայ ժողովուրդը Արամին արաւ մի յուղարկաւորութիւն, որպիսին չէր տեսել Երեւանը. ամբողջ քաղաքը լալիս էր եւ երկիւղածութեամբ հետեւում նրա դագաղին: Արամի մարմինը թաղուեց Երեւանի հասարակաց գերեզմանատանը, Հ.Յ. Դաշնակցութեան Պանթէոնի բաժնում յաւերժական Մասիսի առջեւ: Այդպիսի սրտաշարժ յուղարկաւորութեան արժանացել էին միայն Ս. Զաւարեանը Պոլսում եւ յետագային՝ Աւ. ԱհարոնեանըՄարսեյլում ու Փարիզում:

Սիմոն Վրացեան
«Յուշապատում Հ.Յ. Դաշնակցութեան 1890-1950», Պոսթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսում

«44-օրյա պատերազմի զեկույց գոյություն չունի. պատերազմի հանգամանքներն ուսումնաս

14 Փետրվար 2026
Խմբագրական. Յարմարուելու Դասեր

Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանը, Հեռատեսիլի եւ ձայնասփիւռի խորհուրդի անդա

14 Փետրվար 2026
Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարո

Սոցիալիստական ինտերնացիոնալն իր վրդովմունքն ու խոր մտահոգությունն է արտահայտու

13 Փետրվար 2026
Ատրպէյճանի հայատեաց քաղաքականութիւնը ե

Ատր­պէյ­ճա­նի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թիւ­նը Ար­ցա­խի հար­ցին շուրջ կա­րե­լի

13 Փետրվար 2026
Մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյա

12 Փետրվար 2026
Վենսի Այցելութիւնը Հայաստան՝ Երկիր Դր

«Այս երկիրը շատ գեղեցիկ է։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելութեան համար՝ ոչ միայն ան

12 Փետրվար 2026
Խախտել եք օրենքի պահանջը, տարածել եք ս

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթ

12 Փետրվար 2026
Յիշողութիւնը Ջնջելու Դիւանագիտութիւնը-

Ահարոն Շխրտըմեան Միացեալ Նահանգներու փոխնախագահ Ճէյ.Տի. Վենսի Ծիծեռնակաբերդի

12 Փետրվար 2026
Ճէյ․Տի․ Վենսի Ջնջուած Գրառումը Հայոց Ց

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․-ի փոխնախագահ Ճէյ․ Տի․ Վենսի կողմէ Հայոց ցեղասպանութիւնը ճա

12 Փետրվար 2026
Խմբագրական. Նոր Արտաշատի Եւ Նոր Նուարս

Խորհուրդը այժմէականացման կարգով կը շարունակուի մինչեւ մեր օրերը: Ղեւոնդեանք եւ

12 Փետրվար 2026
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պահանջում

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հեղինակել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժո

11 Փետրվար 2026
Վասն Հաւատոյ Եւ Վասն Հայրենեաց

Ե՞րբ Հայ եկեղեցին 451 թուականին Աւարայրի դաշտին վրայ, Տղմուտ գետի ափերուն տեղի

11 Փետրվար 2026
Չպայքարելը Նշանակում է Հաշտուել Չլինել

ՀՅԴ կառոյցի Գերագոյն ժողովի որոշումը միանշանակ էր․ քաղաքական ներկայ միջավայրը

11 Փետրվար 2026
Ոչ Եւս Է Հայ Մամուլի Նուիրեալ Սարգիս Մ

Լոս Անճելըսի մէջ կեանքին հրաժեշտ տուաւ հայ մամուլին եւ յատկապէս «Ազդակ» օրաթեր

11 Փետրվար 2026
Ակնարկ. Հիւլէական Ուժանիւթի Բազմազանաց

Միացեալ Նահանգներու փոխնախագահի այցելութեան օրակարգերէն պահ մը կեդրոնանանք Երե

11 Փետրվար 2026
Գոյժ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն ցաւով կը

11 Փետրվար 2026
Ինչո՞ւ է Փաշինյանը դարձել Ադրբեջանի և

Այս տխուր իրավիճակի վերջին ապացույցը YouTube-ում տեղադրված թուրքերեն 8.5 րոպեա

10 Փետրվար 2026
Պատրաստ ենք համագործակցել ընդդիմադիր ո

«Հայաստան» դաշինքի ձևաչափը պահպանելու ցանկություն կա. այսօր՝ փետրվարի 10-ին, Ա

10 Փետրվար 2026
Վենսի այցից պետք էր ստանալ լավագույնը

«Չմոռանանք, որ Դավոսում Թրամփը հանդիպել էր Ալիևի հետ, Փաշինյանի հետ՝ ոչ։ Այսին

10 Փետրվար 2026
Այսօր պահն է համազգային դիմադրութեամբ

Յանուն արդիականութեան, այլանդակութիւններու պարարտ հող կը պատրաստուի, կ՛ոտնակոխ

10 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company