Կյանքի ու հայրենիքի մարդը. տեղի ունեցավ Մհեր Սահակյանին նվիրված հուշ-երեկոն
15 Հունվար 2026
Հունվարի 14-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախկին ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սահակյանին նվիրված հուշ-երեկոն:
Ներկա էին Մհեր Սահակյանի հարազատները, կուսակցական ընկերներ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ:
Երեկոն մեկնարկեց Տերունական աղոթքով:
Ըմբոստ, շիտակ, նվիրյալ, առաջնորդ․ այս բառերն են գալիս մտքիս՝ Մհերին հիշելիս․․․ իր խոսքում ասաց հասարակական գործիչ, Մհեր Սահակյանի աներհայր Ահարոն Չիլիգարյանը:
Հիշատակի խոսք ասացին նաեւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը:
Ցուցադրվեց տեսաֆիլմ նվիրված Մհեր Սահակյանի գործունեությանը:
Երեկոն ավարտվեց Տեր Զոհրաբ քահանա Մանասյանի օրհնության խոսքով:
Տեսանյութն՝ այստեղ
