ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հրաժարվել կամ հաստատել գոյության իրավունքը

13 Հունվար 2026 Հայաստանը յոթ ու կես տարի կառավարող իշխանության արտաքին ու ներքին քայլերը, «վերակողմնորոշումները» եթե գնահատենք ըստ կոնկրետ իրողությունների, կհայտնվենք այն հանդիսականի դերում, ով մոտից դիտելով կտավը տեսնում է նրա մանրամասները, բայց ոչ ամբողջական պատկերը։ Իսկ ամբողջության մեջ դիտարկելով՝ ցավով տեսնում ենք, որ Հայաստանը հայտնվել է ոչ միայն տարածաշրջանային և աշխարհաքաղաքական փոթորիկների մեջ, այլև համաշխարհային նոր աշխարհակարգի ձևավորման տևտոնական տեղաշարժերի ճեղքած գծի վրա։

Կարելի էր մտածել, թե այս ամենը տեղի է ունեցել փողոցից երկրի ղեկին հայտնված քաղաքական, վարչական և այլ փորձառություններից զուրկ, սակայն ինքնագոհ ու ինքնավստահ երիտասարդների անփորձության պատճառով, եթե ի սկզբանե որդեգրած նրանց գործողությունների մեջ չդրսևորվեին ռազմավարության միտող հետևողական գործողությունները։ Եվս մեկ անգամ արձանագրելու համար, թե շախմատային մեծ խաղի մեջ ինչ դիրքում ենք հիմա գտնվում, կարճ անդրադառնանք համընդհանուր իրավիճակի ձևավորման ընթացքին։

Խորհրդային Միության և, նրա հետ, կոմունիստական ողջ ճամբարի փլուզմամբ վերջ գտավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված երկբևեռ աշխարհակարգը։ Փլուզված բևեռի հեգեմոն Ռուսաստանը կարծելով, թե Արևմուտքն ըստ արժանվույն գնահատելով կոմունիստական ամբողջատիրական համակարգից և նրա գաղափարախոսությունից հրաժարումը, իրեն գրկաբաց ընդունելու է ժողովրդավարության ու արդարության օրրանում գնաց մեծ զիջումների, հասցնելով պետությունը խարխլման շեմին։

Իրականում հակառակորդ կողմը տեղի ունեցածը բնորոշում էր որպես կես դար ձգված սառը պատերազմի արդյունքում տարած մեծ հաղթանակ և անգլոսաքսոնական իր հավակնոտությամբ երազում էր Ռուսաստանի, որպես պոտենցիալ մրցակցի, վերջնական ջախջախումը, երկրի մասնատումը, նրա բնական հարստությունների տիրապետումը և պետության մասնատված բեկորները քաղաքական կախման մեջ գցելը։ Խորհրդային Միության վերջին առաջնորդին բանավոր տրված խոստումներով խաբելով՝ ՆԱՏՈ-ն շարունակեց իր հաղթարշավը՝ նվաճելով Արևելյան Եվրոպայի նախկին համայնավարական երկրները։ Փաստացի, բայց ոչ դե յուրե մտնելով Ուկրաինա՝ նա տիրացավ դարավոր կայսրության պատմական մեկ հատվածին և ընդհուպ մոտեցավ այսօրվա Ռուսաստանի սահմաններին։ Այս պատմական հաջողությամբ խանդավառված՝ Արևմուտքը մեծ նշանակություն չտվեց Ռուսաստանում հարբեցող Ելցինին նախկին հետախույզ Պուտինով փոխարինելու աննշան թվացող իրադարձությանը։ Մոտ մեկուկես տասնամյակի ընթացքում նոր ղեկավարին հաջողվեց բնում խեղդել անջատողական գործընթացները, ամրապնդել երկրի միասնականությունը, ոտքի հանել բանակն ու տնտեսությունը և հակադարձել Նապոլեոնից ու Հիտլերից հետո Արևմուտքի ձեռնարկած նոր հաղթարշավին։

Պայթեց նոր պատերազմը, որի ժամանակ Արևմտյան նոր կոալիցիայի պաշտոնապես պատերազմի մեջ մտնելուն խանգարեց, թերևս, կես դար աշխարհը մեծ պատերազմներից զերծ պահած «Միջուկային զսպման» ստատուս քվոն։ Նպատակադրելով զսպել Ուկրաինական ճակատում արևմտյան դիրքերը վերականգնելու Ռուսաստանի հավակնությունը՝ Արևմուտքը ոչ միայն ամբողջական օգնություն ցուցաբերեց Ուկրաինային, այլև փորձեց ենթարկել նրան քաղաքական և տնտեսական շրջափակման և անհաղթահարելի պատժամիջոցների։ Որքան էլ որ անիրատեսական թվար 18 երկրի հետ ցամաքային ու ծովային սահմաններ ունեցող, բնական հսկայական պաշարներ և ահռելի տարածք ունեցող երկրի մեկուսացումը, Արևմուտքը հաշվարկում էր, որ ռազմադաշտում խոշոր պարտությունները, տնտեսական մեծ անկումը տևական ժամանակում կմաշեցնեն Ռուսաստանին, կնետեն ներքաղաքական նոր ցնցումների ու հեղաշրջումների գիրկը։

Ռուսաստանի նոր ղեկավարությունը, թերևս, ի սկզբանե նախապատրաստվելով աշխարհաքաղաքական այս անխուսափելի բախմանը և առավել սթափ ու խորքային կեպով գնահատելով համաշխարհային քաղաքական քարտեզի կրած ներքին փոփոխությունները, ձեռնամուխ էր եղել Արևմուտքի հինգհարյուրամյա համաշխարհային գերակայությունը համաշխարհային նոր առանցքով փոխարինելու գործին։ Ոչ առանց ԱՄՆ-Արևմուտքի ապաշնորհ քաղաքականության ընձեռած պատեհության, անվտանգության բնազդով առաջնորդվելով, Հեռավորարևելյան Ասիայում սկսեցին ձևավորվել համաշխարհային նոր քաղաքական, տնտեսական առանցք դառնալուն հավակնող Շանհայի համագործակցության երկրների և մանավանդ արտատարածաշրջանային ավելի լայն ընդգրկում ունեցող ԲՐԻԿՍ-ի երկրների դաշինքները։ Արևելքի ու Արևմուտքի բախումը, ըստ էության, վերածվեց աշխարհի միաբևեռությունը հաղթահարելու և բազմաբևեռ աշխարհակարգի հիմքերը ձևավորելու նոր մրցակցության։

Դիմակայությունը հասավ այն մակարդակին, որ Ուկրաինական իրադարձությունների խորապատկերին ընդունելի դարձան հավանական միջուկային պատերազմի մասին խոսակցությունները։ Ահա այս լարվածության գագաթնակետի պատմական պահին տեղի ունեցավ ԱՄՆ-ում նախագահի փոփոխությունը։ Գերտերության նոր առաջնորդը, թվում է՝ իրատեսորեն գնահատեց աշխարհում ձևավորվող նոր իրողությունները, տաք պատերազմի Ուկրաինական ճակատում Ռուսաստանի հաղթանակի անխուսափելիությունը, և հրաժարվեց Ուկրաինայի պատերազմը սեփական կռիվը համարելու մտասևեռումից, զատվեց եվրոպական երկրներին համակած հակառուսական տենդից ու, ըստ այդմ, 2025 թվականի դեկտեմբերին հրապարակեց ԱՄՆ անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգը։

Հաշվի առնելով թիվ մեկ մրցակից Չինաստանի հզորությունը Հեռավորարևելյան դաշինքների և նրանց գործակից միջին-մերձավոր արևելյան, աֆրիկյան, հարավամերիկյան երկրների զգալի տոկոսի քաղաքական նոր նախընտրությունները, ինչպես և Եվրոպայի քաղաքական և տնտեսական անկումը՝ ԱՄՆ-ը հակված է երեկվա հակառակորդների հետ քաղաքական ու տնտեսական գործակցության՝ դանդաղորեն համակերպվելով աշխարհի միաբևեռության ավարտի հետ միաժամանակ ձգտելով պահպանել ԱՄՆ-ի, որպես համաշխարհային հեգեմոնի կարգավիճակը։ Այստեղ կարելի է հիշել Ուկրաինական պատերազմի սկզբում Ամերիկյան քաղաքական մտքի հսկա Հենրի Քիսինջերի արտահայտած այն միտքը, որ պատմականորեն ռուսական ազդեցության գոտում գտնված Ուկրաինայի համար հակադրվելու փոխարեն ԱՄՆ-ն ավելի ճիշտ կաներ, եթե նստեր Ռուսաստանի հետ և որոշեր աշխարհի ճակատագիրը։ Յալթայի կոնֆերանսի 80-ամյակի առիթով՝ 2025 թվականին, որոշ քաղաքագետներ խոսեցին այն մասին, որ համաշխարհային երեք գերտերությունների նորացված ղեկավար եռյակը օրինաչափորեն պետք է որոշի նոր հազարամյակում աշխարհի ապագան։ Վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ այդ ապագայի ճանապարհն ուղենշողների հարցում ԱՄՆ նախագահը գործող Մեծ յոթնյակը ցանկանում է փոխարինել ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Հնդկաստան, Ճապոնիա նոր հնգյակով։

Կեսհազարամյա գերիշխանության դիրքերը կորցնող Եվրոպայի այսօրվա լիբերալ-գլոբալիստ առաջնորդները, այնուամենայնիվ, չեն ցանկանում հաշտվել Ուկրաինայի պատերազմում իրենց կրած պարտության հետ։ Կանգնած լինելով սեփական քաղաքական մշուշոտ ճակատագրի առջև՝ այդ առաջնորդները փորձում են Ռուսաստանի նկատմամբ ռևանշի հասնել Անդրկովկասում և Միջին Ասիայում։ 2022 թ․ Ղազախստանում բռնի ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու փորձերը ձախողվեցին և այժմ այդ տարածաշրջանում նրանք փորձում են իրենց նպատակներին հասնել փափուկ ուժի աստիճանական զարգացման ճանապարհով։

Պարագան այլ է Անդրկովկասում, որտեղ նրանց դաշնակիցն է Ադրբեջանը, սակայն եվրոպական վասալությունից խուսափելու կռիվ է տալիս Վրաստանի ազգային արժանապատիվ իշխանությունը։ Այլ է պարագան Հայաստանում, որտեղ Արևմտյան և թուրքադրբեջանական դրածո իշխանությունը փլուզում է իր պետությունը, հանուն նրա, որ թուրքադրբեջանական բութ ուժի ճնշմամբ Անդրկովկասից վերջնականորեն դուրս մղվի Ռուսաստանը, և Արևմուտքի անունից տարածաշրջանը վերահսկի հարևանների թշնամական տանդեմը։ Գործընթացներն այստեղ ավելի քան բացահայտ են։ Հայաստանի իշխանությունը գնում է պետական և ազգային ամենաարմատական զիջումների իր հովանավորներին համոզելու համար, որ հավատարիմ է մնում նրանց նպատակներին։

Ավելին, քիթը խոթելով պատմականորեն դատապարտված արկածախնդրության մեջ Հայաստանի իշխանատենչ կառավարողները ձգտում են համոզել եվրոպական առաջնորդներին, թե Հայաստանը Ուկրաինայի նման պատերազմական ճակատ է Ռուսաստանի դեմ, և ստանալ եվրոպացիների ամբողջական ու անվերապահ աջակցությունն իշխանության պահպանման համար մղվող գալիք ընտրապայքարում։ Եվրոպայի քաղաքական էլիտան, որը Հայաստանում տեղի ունեցող վերջին տարիների գործընթացների ժամանակ բացահայտեց իր իրական դեմքը, առանց քաշվելու խոստանում է միջամտել պետության ներքաղաքական փոփոխությունների գործընթացին և կոչ է անում այդ գործընթացներն իրականացնել նույնքան ապօրինի և խայտառակ օրինախախտումներով, որպիսիք տեղի ունեցան, օրինակ Մոլդովայի վերջին երկու համապետական ընտրությունների ժամանակ։

Նկատի ունենալով համաշխարհային մեծ փոփոխությունները՝ տրամաբանական է թվում, որ Հայաստանը գտնվեր մեր պետության գոյությամբ և կայունությամբ շահագրգիռ մեծ տերությունների հետ դաշինքների մեջ, կարողանար աշխարհի հետ գործակցել իր հաղորդակցական և այլ առավելությունների համադրմամբ։ Փոխարենը Հայաստանի քաղաքականապես ընկեցիկ իշխանությունը մտել է երկու հայատյաց թուրք ղեկավարների տակ ու չի ցանկանում այնտեղից դուրս գալ։ Ամեն ինչ տրամաբանական է, երբ ակտը վերահսկում են բրիտանացիները։

Իշխանությունը, որը պատմականորեն ձախողել ու վարկաբեկել է իրեն, փոխվել չի կարող, նա այլևս մեկ տեղ ունի հայտնվելու՝ պատմության աղբանոցը։ Սպասվող ծանր ու ճակատագրական գործընթացի ելքը, այնուամենայնիվ, վճռելու է ժողովուրդը՝ հրաժարվելով կամ հաստատելով գոյության իր պատմական իրավունքը։

«Դրօշակ» թիվ 12, 2025թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company