ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

2026 Թուականը

14 Հունվար 2026

Անչափ երազում էի այս տարուայ իմ առաջին գրութիւնը սկսել` ուրախ լուրերով, ազգային լուսաւոր վերելքով, մեր երկրի յաջողութեան թուարկումներով, սակայն ներիր ինձ, սիրելի ընթերցող, որ ոչ միայն յուսադրող որեւէ իրադարձութիւն չգտայ, այլ առաւել մտահոգիչ իրականութեան մէջ յայտնուեցի:

Թւում էր` մարդկութեան դարաւոր յոյսը 2026-ին ինչ-որ չափով կ՛իրականանայ, աւելի խաղաղ եւ բարեկեցիկ տարի կը լինի բոլորի համար, սակայն դա մարդկութեան ցանկութիւնն էր, իսկ քաղաքականութիւնը իր ցանկութիւններով է առաջնորդւում` արհամարհելով մարդկութեան երազանքներն ու ցանկութիւնները:

Նոր սկսուող տարում, երբ ժողովուրդները դեռ չէին սթափուել Նոր տարուայ տօնակատարութիւններից, երբ մարդկութիւնը չէր աւարտել իր երազանքների իրականացման խնդրանքի աղօթքը առ Աստուած, Վենեզուելայի գիշերային երկնքում հռնդացող ամերիկեան հռթիրները ազդարարեցին բիրտ աշխարհակալութեան մուտքը:

Երեսպաշտ աշխարհը լռութեամբ ընդունեց ոչ միայն ամերիկեան միահեծան զաւթողական արարքը` մէկ այլ երկրի հարստութիւնը նենգօրէն սեփականացնելու գործողութիւնը, այլ վերջնականապէս հաստատեց, որ գաղութատիրութիւնը շարունակւում է նոր ձեւերով, որ` վերացուել են բոլոր այն միջազգային օրէնքները, պատժամիջոցները, որով իբր թէ սանձւում էին հզօրները, կամ դատապարտւում էին պետութիւնների գործած անօրէն գործողութիւնները, ոճիրները, որոնցով քիչ թէ շատ յուսադրւում էին փոքր պետութիւններն ու ազգերը:

Վենեզուելայի նախագահի եւ նրա կնոջ գիշերային նենգ առեւանգումը յստակ ահազանգ էր բոլոր մեծ ու փոքր պետութիւններին, որոնք փորձում են, կամ նոյնիսկ մտածում են իրենց ժողովրդին պատկանող հարստութիւնը պահպանել իրենց երկրի համար: 200 տարուց աւել աշխարհի տիրակալը հռչակուած Ամերիկան դեռ բաւարարուած չէ այն ամէնով, ինչ կողոպտում է այլ երկրներից, նրան պէտք է ողջ երկրագնդի հարստութիւնը, այն էլ ոչ թէ իր ժողովրդի, այլ` մի տասնեակ ընտրեալների համար, ում ձեռքերում է իշխանութիւնը:

Ամերիկան երեք տասնեակից աւել տարիներ Հարաւային Ամերիկայի տարբեր երկրներում` Նիքարակուրայից սկսած, իշխանութիւնը փոխելու, «ժողովրդավարութիւն» հաստատելու անուան տակ, ամէն տեսակի սուտ պատճառներ յօրինելով` կործանում ու կողոպտում, քանդում է այդ երկրները, բայց դեռ չի յագենում: Տեսնելով, որ քչերն են այլեւս հաւատում ամերիկեան «ժողովրդավարութեանը», արդէն բացայայտօրէն յայտարարում է տուեալ երկիրը կողոպտելու, նրա հարստութիւնը սեփականացնելու մասին, իր քաղաքական անօրէն քայլը արդարացնելով, եւ ի լուր աշխարհի յայտարարելով, որ երկրագնդի բոլոր երկրների հարստութիւնը միայն ու միայն Ամերիկային է պատկանում:

Որպէս այս երկրագնդի մի աննշան երկիր` մենք ինքներս էլ այդ քաղաքականութեան ինքնակամ զոհերը դարձանք մեր տգիտութեան, մեր անտարբերութեան, իրար հանդէպ ունեցած մեր թշնամութեան պատճառով եւ դեռ խելքի չենք գալիս, նոյնիսկ չենք տեսնում ու վերլուծում աշխարհում արդէն բացայայտօրէն գործուող իրադարձութիւնները: Մեր երիցս խաբուած ժողովուրդը դեռ անհամբերութեամբ, պարծանքով սպասում է ԹՐԻՓԻ ուղու բացուելուն, որը մեր զաւակներին զրկելու է վաղուայ գոյատեւումից:

Երբ ժողովուրդը գերադասում է ստրկանալ, անտարբերօրէն է ընդունում իր արժէքների ոչնչացումը, իր տարածքների յանձնումը, ինքնըստինքեան կորցնում է իր ինքնութիւնը, դառնում է այլոց հրամանի հլու-հնազանդ կատարողը:

Օլիկարխների իշխանութիւնը վերացնելու, ժողովրդավարութիւն հաստատելու անուան տակ մեր գլխին կապեցին մեծագոյն սովագար օլիկարխներին, որոնք երկիրը ոչ միայն կողոպտում, այլ մատնում են վերջնական կործանումին եւ դա էլ բաւարար չհամարելով, իրենք իրենց «փրկարար» առաքեալներ հռչակելով` մեր տգէտ զանգուածին Աստծոյ «պաշտամունքի» անուան տակ օգտագործում են` երկարաձգելու իրենց հայածախ իշխանութիւնը, ոչնչացնելու համայն հայութիւնը միաւորող ամուր կապը` հայի հաւատքը, Հայ եկեղեցին, հայութեանը ջնջելու իր հողից, հաւատքից, լեզուից:

Այս բոլորին արդէն արւում են` բացայայտօրէն իշխանութիւնը զաւթածների նենգ դաւադրութեամբ, թշնամու դրդումով, հիւանդ ուղեղով մի ողորմելի մարդուկի գլխաւորութեամբ, որն իր հիւանդութիւնը կոծկելու համար վերջերս անվերջ գլխարկներ է փոխում, կարծելով իր դատարկ գլուխն է փոխում: Իր շուրջ հաւաքագրելով իր նման երկրածախ, անուղեղ, չնչին գումարով վարձուող մի զանգուած, փորձում են ոչնչացնել հայի դարաւոր արժէքներից գլխաւորը` հայի հոգեւոր հաւատքի հայրապետին, նսեմացնելով, չհանդուրժելով այդ հաստատութեան կապն ու ազդեցութիւնը, փառքն ու անկախութիւնը: Անձի նախանձն ու փոքրոգութիւնը ի՛նչ աստիճանի ոչնչացուած պիտի լինի, որ չհանդուրժի ժողովրդի ցմահ ընտրեալ վեհափառ հայրապետին:

Մինչ այս հոգեկան, մտային բորոտների վոհմակը շրջանից-շրջան, քաղաքից քաղաք են գնում` համալրուելով, ժողովրդի մէջ ներքին բախումներ ստեղծելով, ոչնչացնելով սահմանադրութեան բոլոր օրէնքները, արտաքին թշնամին մեր երկրում, մեր քաղաքներում, մեր շրջաններում հաստատուելու ներկայ իշխանութեան հետ համաձայնեցրած իր ծրագրի իրականացումն է օգտագործում, 300 հազար ազերիների վերադարձն է միջազգայնօրէն օրինականացնում` «հաստատելով» նրանց տեղաբնակ լինելը մեր երկրում:

Մեր այս ողբերգական վիճակի առաւել ցաւալի մասն այն է, որ մեր երկրում չգտնուեցին մեծ մտածողներ` միասնացած մտաւորականներ, քաղաքական գործիչներ, հրապարակագիրներ, որ այս վարձու ոչնչութիւններին ոչնչացնէին նախքան նրանց բազմանալը` թոյլ չտալով մէկ ամբողջ երկիր կործանել:

Ինչո՞ւ մի Ժուլիան Ասանժ, դեռ նոր երկարատեւ կալանքից ազատուած, իր կեանքը կրկին վտանգելով, դատի է տալիս աշխարհի միակ մեծագոյն հեղինակութիւն ու անառարկելի հռչակ հաստատած Նոպելեան մրցանակի կազմակերպութեանը, 2025թ խաղաղութեան մրցանակը ոչ խաղաղութեան ջատագովին, յանձնելու համար: Ինչպէս գիտէք, այն յանձնուեց վենեզուելացի Մարիա Քորինա Մաչատոյին, որն արդէն տասնամեակից աւել իր երկրում յեղաշրջում է կազմակերպում` յօգուտ ամերիկեան շահերի:

Մի՞թէ մեր յանձնուած տարածքները, մեր հազարաւոր զոհերը, անհետ կորածները, մեր գերեվարուած ղեկավարներն ու հայորդիները, մեր պղծուող պատարագներն ու շարականները, մեզ կնքող եկեղեցիներն ու աշխարհասփիւռ հայութեան հաւատքի դարաւոր խորհրդանիշները չարժեն, որ նրանց համար մեր մտաւորականութիւնը ի վերջոյ ըմբոստանար, իր ներկայութեամբ ինքնակամ ոտքի ելած ժողովրդին առաջնորդէր: Չէ՞որ մեր ժողովուրդը սովոր է մտաւորականութեան առաջնորդութեանը, միշտ էլ ազգային հարցերի առաջնորդողներն են եղել նրանք: Այնինչ ժողովուրդն այսօր անգլուխ տարուբերւում է մի խումբ ոչնչութիւնների եւ դրսից ղեկավարուող ուժերի ձեռքին:

Այս օրերին ոչ միայն մենք ու մեր տարածաշրջանն է վտանգուած, այլ այս պահին Սուրիայում, Իրանում ապրող հայութեան, հայ գաղութներն են վտանգուած: Կրկին կորուստներ, կրկին տեղահանութիւն… Ո՞ւր են գնալու, ո՞վ է տէր կանգնելու նրանց:

Ի՞նչ ենք անում մենք` մի ոչնչութեան գլխարկի տակ ծուարածներս, սսկուած հետեւում ենք այդ հոգեկան, մտային հիւանդին եւ նրա վոհմակին, առանց վիրաւորուելու` նոյնիսկ վերլուծում ենք նրա ցնդաբանութիւնները ու թոյլ ենք տալիս, որ նա իր դաւադիր վոհմակով դեռ շարունակի գնչուական իր թունաւոր երթը:

Դեռ որքա՞ն ենք հանդուրժելու այս ամէնին:

Դոկտ. Մարի Ռոզ Աբուսէֆեան
10 յունուար 2026

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company