ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայոց եկեղեցին պետք է անհապաղ կարգալույծ անի բոլոր ապստամբ հոգևորականներին

20 Հունվար 2026

Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանն անցյալ շաբաթ հրապարակեց խիստ վիճահարույց հայտարարություն, որը մեծ աղմուկ բարձրացրեց՝ խորացնելով Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև առկա լարված հարաբերությունները։

Վերջերս արքեպիսկոպոս Տերտերյանը նաև համատեղ հայտարարություն էր ստորագրել ինն այլախոհ այլ բարձրաստիճան հոգևորականների և Փաշինյանի հետ՝ կոչ անելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական տալ՝ Եկեղեցու բարեփոխման պատրվակով: Անհեթեթ է հավատալ, որ այս ապստամբ հոգևորականներն ի զորու են բարեփոխել Եկեղեցին, քանի որ նրանցից ոմանք ծանր անբարոյական և քրեական արարքներ են կատարել: Ազգային անվտանգության ծառայությունը շանտաժի է ենթարկել նրանց՝ սպառնալով հրապարակել նրանց հանցագործություններն ու ապօրինի գործերը, ինչի հետևանքով նրանք հարկադրված են եղել միանալ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին:

Վեց ամիս շարունակ Կաթողիկոսի հրաժարականը պարտադրելու անհաջող արշավից հետո, վարչապետը փոխել է մարտավարությունը՝ ճնշում գործադրելով մի խումբ հոգևորականների վրա, որպեսզի Կաթողիկոսին պաշտոնանկ անելու գործում նրանք միանան իրեն, այդպիսով պառակտում առաջացնելով Եկեղեցու ներսում։

Կան մի քանի լուրջ խնդիրներ այն քայլերում, որոնք փորձում են իրականացնել Փաշինյանը և դժգոհ հոգևորականները.

1) Վարչապետը խախտում է Սահմանադրությամբ ամրագրված Եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը՝ միջամտելով Եկեղեցու ներքին գործերին։
2) Վերջին կիրակի օրերին Փաշինյանն աջակցել է կարգալույծ արված որոշ «հոգևորականների»՝ մասնակցելով նրանց կողմից Հայաստանի մի քանի եկեղեցիներում մատուցված չարտոնված Պատարագներին:
3) Մասյացոտնի թեմի առաջնորդ եպիսկոպոս Գևորգ Սարոյանը դատական հայց է ներկայացրել Կաթողիկոսի դեմ՝ իրեն փոխարինելու համար։ Դատավորը, Փաշինյանի հրամանով, վերականգնել է առաջնորդին՝ այդպիսով խախտելով Հայաստանի Սահմանադրությունը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դրույթները։ Հայ առաքելական եկեղեցին պետք է ՄԻԵԴ բողոք ներկայացնի Հայաստանի կառավարության դեմ՝ Եվրոպական դատարանի այն դրույթները խախտելու համար, որոնք արգելում են պետությանը միջամտել Եկեղեցու ներքին որոշումներին։

Արքեպիսկոպոս Տերտերյանն անցած շաբաթ իր հայտարարության մեջ թվարկել է Կաթողիկոսին դեմ լինելու 11 պատճառ։ Ահա իմ հակափաստարկները․

Հիսուս Քրիստոսն ասել է. «Թող առաջինը քարը նետի նա՛, ով անմեղ է» (Հովհաննես 8։7): Հիսուսը նաև ասել է. «Կեղծավոր, նախ քո աչքից գերանը հանի՛ր և ապա կտեսնես, թե ինչպես եղբորդ աչքից շյուղը հանես» (Մատթեոս 7։5): Այս աշխարհում ոչ ոք կատարյալ չէ, ներառյալ Կաթողիկոսը, բայց նրանք, ովքեր քննադատում են նրան, պետք է մաքուր ձեռքեր ունենան և, ամենից առաջ, ճշմարտությունն ասեն:

Արքեպիսկոպոս Տերտերյանը Կաթողիկոսին մեղադրում է հետևյալում.

1․ Պարտակել է Արշակ արքեպիսկոպոսի ենթադրյալ անպարկեշտ արարքը․ նա հերքել է այս անհիմն մեղադրանքը: Նրան անարդարացիորեն ձերբակալել և բանտարկել են: Բարոյական անպարկեշտության մեղադրանքը, նույնիսկ եթե ճիշտ է, հանցանք չէ, որի համար անձը կարող է օրինականորեն հետապնդվել կառավարության կողմից:
2. Հորդորել է կարգալույծ վանականին և նրա մորը՝ մասնակցել կառավարության դեմ բողոքի ցույցին։ Սա բացարձակ սուտ է։
3. Չի արձագանքել կուսակրոնության երդումը խախտելու վերաբերյալ մեղադրանքներին։ Բամբասանքներն ապացուցված փաստեր չեն, իսկ լուրերը չհերքելը մեղավորության ապացույց չէ։ Արևմտյան թեմի առաջնորդի շուրջ ևս բամբասանքներ են շրջանառվում, սակայն նա դրանցից որևէ մեկը չի հերքել։
4. Լռություն է պահպանել այն բանից հետո, երբ Ազգային անվտանգության ծառայությունը իր եղբորը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին, մեղադրել է օտարերկրյա գործակալ լինելու մեջ: Սա ևս մեկ կեղծ մեղադրանք է՝ հիմնված կեղծ փաստաթղթի վրա: Այնուհանդերձ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հերքել է այդ մեղադրանքը:
5. Չի բացահայտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսները: Արքեպիսկոպոս Տերտերյանը պետք է ավելի շատ մտահոգված լինի այն փաստով, որ Արևմտյան թեմը Սուրբ Ղևոնդի տաճարի համալիրը Կալիֆորնիայի Բըրբանքում քաղաքում կառուցել է հանրությունից հավաքագրված տասնյակ միլիոնավոր դոլարներով, սակայն չեմ հիշում, որ տեսած լինեմ հաշվետվություն այն մասին, թե ինչպես են ծախսվել այդ գումարները:
6. Արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորած բարեփոխումների հանձնաժողովի կողմից մշակված եկեղեցական կանոնադրությունները մնացել են թղթի վրա։ Ինչո՞ւ նա այս բոլոր տարիներին չի բողոքել այս անգործությունից, և ինչո՞ւ է իր ձայնը բարձրացնում միայն հիմա՝ վարչապետի կողմից Եկեղեցու դեմ քաղաքական արշավին միանալուց հետո։
7. Միանձնյա գործելաոճը։ Նմանատիպ մեղադրանքներ կան նաև արքեպիսկոպոս Տերտերյանի գերիշխող ղեկավարման ոճի վերաբերյալ։ Օրինակ՝ ոչ ոք չի համարձակվում բարձրաձայնել, երբ նա հոգևորականներին նշանակում է պաշտոնների՝ առանց Թեմական խորհրդի հետ խորհրդակցելու։
8. Եկեղեցու քաղաքականացումը և «պետության խաղաղության օրակարգին» հակադրվելը։ Եկեղեցին չի կարող լուռ մնալ՝ ականատես լինելով Փաշինյանի կործանարար գործողություններին։ Նա չի կարող խաղաղություն հաստատել՝ անվերջ զիջումներ անելով Հայաստանի թշնամիներին։ Եկեղեցին դեմ է ոչ թե պետությանը, այլ գործող իշխանությունների պարտվողական քաղաքականությանը։
9. Իր քննադատներին վարկաբեկելու համար ընդհատակյա լրատվական արշավ է մղում: Արքեպիսկոպոս Տերտերյանը Կաթողիկոսին սխալ կերպով ներկայացնում է որպես հասարակայնության հետ կապերի մասնագետ:
10. Եկեղեցու թուլացումը, «ժողովրդին աղանդների ճիրաններում թողնելը»։ Սա շարունակական խնդիր է Հայաստանի անկախացումից ի վեր։ Սխալ է մեղադրել միայն գործող Կաթողիկոսին։ Արքեպիսկոպոս Տերտերյանը պետք է ավելի շատ մտահոգված լինի Լոս Անջելեսում առկա խնդիրներով, որտեղ լայնորեն տարածված է աղանդավորական գործունեությունը, մարմնավաճառությունը և թմրամոլությունը։
11. «Հակապետական և առճակատման քաղաքականություն» վարելը: Սա 8-րդ կետի կրկնությունն է: Եկեղեցին «հակապետական» չէ: Այն դեմ է այս վարչակազմին, որը կործանում է երկիրը:

Ամփոփելով՝ արքեպիսկոպոս Տերտերյանն անկեղծ չէ Եկեղեցու իր քննադատություններում։ Որպես 36 տարվա առաջնորդ (Կանադա՝ 1990-2003թթ․ և Արևմտյան ԱՄՆ՝ 2003թ-ից մինչ օրս) և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ՝ նա հնազանդորեն ծառայել է Կաթողիկոսին՝ առանց որևէ բողոքի մինչ օրս։

Արքեպիսկոպոս Տերտերյանի բարձրացրած բոլոր հարցերը՝ ճիշտ թե սխալ, պետք է քննարկվեն ներքին կարգով՝ համաձայն Եկեղեցու վաղուց հաստատված ընթացակարգերի: Եկեղեցու կեղտոտ լվացքը հրապարակայնացնելը վնասում է Հայ Առաքելական Եկեղեցուն և օտարացնում հավատացյալներին:

Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի շահերից չի բխում, որ արքեպիսկոպոս Տերտերյանը միանա Փաշինյանի քաղաքական արշավին, որի միակ նպատակը ոչ թե Եկեղեցու բարեփոխումն է, այլ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո իր վարչապետի պաշտոնի երկարաձգումը։

Շատերը կարծում են, որ արքեպիսկոպոս Տերտերյանի այս անխոհեմ քայլի միակ պատճառն այն է, որ Փաշինյանը նրան խոստացել է դարձնել հաջորդ Կաթողիկոս։

ԱՄՆ-ի Արևմտյան Թեմական խորհուրդը պետք է քննարկի արքեպիսկոպոս Տերտերյանին փոխարինելու հարցը՝ նոր առաջնորդի ընտրություններ անցկացնելով։

Ժամանակն է, որ Հայոց Եկեղեցին կարգալույծ անի Տերտերյանին և մյուս բոլոր հոգևորականներին, որոնք խախտել են իրենց կրոնական երդումները և միացել վարչապետ Փաշինյանին, որը պատրաստ է զոհաբերել Եկեղեցու և պետության շահերը՝ հանուն իր սեփական քաղաքական նկրտումների։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ հունվարի 22-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հ

22 Հունվար 2026
Փաշինյանի ռեժիմը շարունակում է արդարաց

Հայաստանում գործող ռեժիմը Բաքվի դրածոներն են, ամբողջությամբ սպասարկում է Թուրք

22 Հունվար 2026
Այս պահին Իրանի իշխանությունները կենտր

Իրանում շրջանառվում են տեղեկություններ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում հնարավոր

22 Հունվար 2026
Կրինլենտ՝ Անտերսենեան Հեքիա՞թ, Թէ՞ Ողբ

Վստահաբար Թորվալտսոնի համար այդ օրերուն յստակ չէր, թէ որքան պարարտ էր այդ վիթխ

22 Հունվար 2026
Խմբագրական. Ատրպէյճանի «խաղաղութեան օր

Դեկտեմբեր ամսուան վերջաւորութեան, Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարը ներկայացո

22 Հունվար 2026
Ակնարկ. Քրտական Եւ Տիւրզիական Զուգահեռ

Սուրիական իշխանութիւններուն սանձազերծած տարածքներու, ռազմական առումով քրտազերծ

22 Հունվար 2026
Սուրիահայութիւնը իրաւա-սահմանադրական խ

Այստեղ լուրջ մտահոգութիւններ գոյութիւն ունին։ Ժամանակաւոր համակարգը զգալի իշխա

21 Հունվար 2026
Միջազգային Իրաւունքի Մահը

Համաշխարհային Բ. պատերազմի աւարտին յաղթական դաշնակիցները ստեղծեցին Միացեալ ազգ

21 Հունվար 2026
Արամ Ա. Կաթողիկոս Ընդունեց Հզպալլայի Ն

Երեքշաբթի, 20 յունուար 2026-ին, Հըզպալլան ներկայացնող պատուիրակութիւն մը այցել

21 Հունվար 2026
Հայոց եկեղեցին պետք է անհապաղ կարգալու

Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյ

20 Հունվար 2026
44-օրյայի զեկույցում առկա են փաստեր,

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան»

20 Հունվար 2026
ՔՊ-ականների նախագիծը չի համապատասխանու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

20 Հունվար 2026
Իշխանությունը խաղաղություն ասված հնարք

«Այսօր Հայաստանը որպես պետություն չկա, կա Նիկոլ Փաշինյանի կալվածք, որն ինքը տն

20 Հունվար 2026
Ակնարկ. Պատմութեան Անցնելու Համար

Կրինլանտի խնդիրի սրացումը տարբեր շարժառիթներ ունի: Նշենք սակայն, որ անոր ռազմա

20 Հունվար 2026
Հայակերտումը եւ ազգային ինքնութեան կեր

21-րդ դարու երկրորդ քառորդի շեմին կանգնած սփիւռքահայութեան դիմաց պարզուող մարտ

19 Հունվար 2026
«Մենք կանք». չնայած դժվարություններին`

«Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգե

19 Հունվար 2026
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումներ

«Հայաստան» խմբակցությունը քաղաքացիների հետ հանդիպումների շարք է սկսել,- այս մա

17 Հունվար 2026
Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը Ընդունեց ՀՅԴ

Արամ Ա․ վեհափառ հայրապետը այսօր՝ 17 յունուարի առաւօտուն ընդունեց ՀՅԴ Լիբանանի

17 Հունվար 2026
Ակնարկ. Հեռու` Տեղեկատուական Աղմուկէ

Արցախի պատերազմի 4 ռազմագերիներու վերադարձը քաղաքական որոշ դիտարկումներու կ՛առ

17 Հունվար 2026
Հոգեւոր կեանքի վերանորոգման հրամայական

Վերջին տարիներու ընթացքին, Մեծի Տանն Կիլիկիոյ հայրապետական յատուկ հռչակագրով լ

16 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company