ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Կրինլենտ՝ Անտերսենեան Հեքիա՞թ, Թէ՞ Ողբերգութիւն

22 Հունվար 2026 Ժամանակին կար ու չկար (չէ՛ անպայման կար) հիւսիսային բեւեռին մէջ լայնատարած կղզի մը` Կրինլենտ, որ կը նկատուի աշխարհի մեծագոյնը․․․

Այսպէս կարելի է սկսիլ դանիացի հռչակաւոր հեքիաթագիր Հանս Քրիսթիան Անտերսենէն (1805-1875) ներշնչուած առասպել մը։

Երկար տարիներ մոռցուած, սպիտակով ծածկուած այս վիթխարի հողաշերտը, ահաւասիկ քանի մը ամիսէ ի վեր դարձած է կիզակէտ եւ էջերով մելան կը հոսեցնէ առօրեայ լուրերուն մէջ։

Կարճ պատմական ակնարկ մը կատարելով յայտնենք, որ Ք․Ե․ 950-ականներուն, Իսլանտայի մօտակայքը՝ հիւսիս-արեւմտեան շրջանին մէջ գտնուող մեծ կղզիի մը գոյութեան մասին կը նշուի պատահմամբ ուղղութենէն շեղած նաւու մը անձնակազմին կողմէ։

978 թուականին, հանրածանօթ հետազօտող մը՝ Սնէյպիորն Կալթի, կամաւորաբար կը նաւարկէ այդ հսկայ կղզին եւ կը փորձէ արեւելեան ափին վրայ բնակավայր մը հաստատել։

Կրինլենտի առաջին մշտական բնակավայրը հիմնադրուեցաւ 985-ին՝ հետազօտող Էրիք Թորվալտսոնի (կարմրամորթ ըլլալուն պատճառաւ ծանօթ «Կարմիր Էրիք» ծածկանունով) կողմէ, որ Ա․Մ․Ն․-ի նախագահ Թրամփէն աւելի քան դար մը առաջ նկատեց, թէ այդ կղզիին մէջ կարելի է ներդրում կատարել։ Այդ նպատակով ալ, ներգրաւելու համար մօտակայ իսլանտացիներն ու սկանտինաւեան երկիրներու բնակիչները, կղզին անուանեց Կրինլենտ՝ Կանաչ Երկիր, եւ զայն ներկայացուց որպէս տնտեսական եւ առեւտրական մեծ կարելիութիւններ խոստացող վայր։

Վստահաբար Թորվալտսոնի համար այդ օրերուն յստակ չէր, թէ որքան պարարտ էր այդ վիթխարի կղզին։ Մինչդեռ այսօր, հակառակ անոր որ ձկնաբուծութիւնը կը մնայ Կրինլենտի հիմնական առեւտուրը, սակայն յստակ է, թէ շրջանը հարուստ է հանքային պաշարներով։ Դեռ քանի մը տարի առաջ էր, որ կառավարութիւնը արգիլեց նոր նաւթի եւ կազի հետախուզումը՝ բնապահպանական պատճառներով, մինչդեռ Թրամփի ախորժակն է այս ոլորտը։ Եւ դեռ աւելի՛ն, այս կղզիին աշխարհագրական դիրքը, հիւսիսային բեւեռի տարածաշրջանէն ներս, հետզհետէ մեծ ռազմավարական նշանակութիւն կը ստանայ սառոյցներու անջատումէն եւ հալումէն ետք բացուող նոր ծովային ուղիներուն պատճառով։ Ըստ Թրամփի մօտիկ հլու կամակատարներուն, այդ շրջանին մէջ կը գտնուի աշխարհի կազի պահեստին 30 տոկոսը եւ նաւթի՝ 13 տոկոսը, որոնք ցարդ չեն օգտագործուած։

Պատմութեան սլաքը բաւական մը յառաջացնելով, 1261-ին․․․երբ Ա․Մ․Ն․ տակաւին գոյութիւն չունէր, Նորվեկիան ստանձնած էր Կրինլենտի կառավարումը, ապա Դանիա-Նորվեկիա-Շուէտ երրորդութիւնն է, որ 1397-1523 տարիներուն ղեկավարեց այդ երկիրը, մինչեւ որ 1814-ի Գերմանիոյ հիւսիսային Քիլ քաղաքի պայմանագրով, Կրինլենտը դարձաւ Դանիոյ թագաւորութեան մաս կազմող ինքնավար տարածք մը, որ ունի իր լեզուն, դրօշը եւ քաղաքական հաստատութիւնները։ Ասոր կողքին, դրամական, պաշտպանական եւ արտաքին գործերը մնացին Դանիոյ վերահսկողութեան տակ։

1953-ին գաղութային կարգավիճակը վերացուեցաւ, եւ 1979-ի «Ինքնավարութեան օրէնքով» կղզին ստացաւ լայն իրաւասութիւններ։ 1985-ին ան դուրս եկաւ եւրոպական տնտեսական համայնքէն։ 2009-ին ստացաւ ինքնիշխան ինքնակառավարում, բայց կը շարունակէ տարեկան նիւթական օժանդակութիւն ստանալ Դանիայէն։

Միացեալ Նահանգները քանի մը անգամ փորձեցին գնել Կրինլենտը։ 1867-ին, Ա.Մ.Ն. պետական քարտուղար Ուիլիըմ Սիւըրտ Ռուսիոյ հետ երկար բանակցութիւններ կատարելէ ետք, ձեռք բերաւ Ալասքայի գնումը։ Ան նոյն տարուան ընթացքին, լրջօրէն քննարկեց Կրինլենտն ու Իսլանտան գնելու կարելիութիւնը, որ ապարդիւն դուրս եկաւ։ 1946-ին նախագահ Թրումըն առաջարկեց 100 միլիոն տոլար գումար մը, սակայն Դանիան մերժեց եւ միեւնոյն ժամանակ ստորագրեց համաձայնագիր մը, թոյլ տալով, որ ամերիկեան ռազմակայան մը հաստատուի։ Այսօր կղզիին ամենէն հիւսիսային տարածաշրջանին մէջ կը գտնուի այդ կեդրոնը, ուր շուրջ 150 ամերիկացի զինուորներ մնայուն բնակութիւն հաստատած են, եւ հոն տեղադրուած են հրթիռային զգուշացման եւ տիեզերական դիտարկման գերարդիական համակարգեր։

Ահաւասիկ, Վենեզուելայի գրաւումէն ետք, Թրամփ մտադրած է ամէն գնով կուլ տալ Կրինլենտը։ Այս գծով, ան Տաւոսի (Զուիցերիա) Համաշխարհային տնտեսական համաժողովին իւրայատուկ թրամփեան ոճով եւ քմահաճոյքով միեւնոյն յանկերգը երգեց։ Ըստ Սպիտակ Տան վարձակալին, Կրինլենտի բացերը կը վխտան ռուսական եւ չինական նաւեր, որոնք սպառնալիք են Միացեալ Նահանգներու ազգային անվտանգութեան տեսանկիւնէն դիտուած։

Նիւ Եորք, Զանգեզուր («Թրամփի ուղի` յանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման» – “Trump Route for International Peace and Prosperity” – TRIPP) կամ այլուր կատարած իր ներդրումներուն նման, Թրամփի համար Կրինլենտն ալ մեծ անշարժ գոյքի գործարք մըն է, որուն համար ան կ՛ուսումնասիրէ տարբերակներ, ներառեալ՝ երկարաժամկէտ վարձակալութեան համաձայնագիր մը։

Կրինլենտի վարչապետ Ենս-Ֆրետերիք Նիլսընի համար անընդունելի իրողութիւն մըն է, որ Միացեալ Նահանգները գրաւեն այս վիթխարի կղզին, մինչդեռ Դանիոյ վարչապետ Մեթէ Ֆրետերիքսեն աւելի մտահոգ է եւ կը զգուշացնէ, թէ ամերիկեան նման քայլ մը պիտի նշանակէ ՆԱԹՕ-ի աւարտը։

Ահաւասիկ Անտերսենէն ներշնչուած իրապաշտ հեքիաթ մը․․․«Կայսեր նոր հագուստը» (“The Emperor’s New Clothes”) անուան փոխարէն՝ ․․․«Կայսեր նոր երկիրը» (“The Emperor’s New Country”), որ դժուար թէ քլիշէ «Եւ անոնք ապրեցան երջանիկ ու բարեբախտ՝ մինչեւ իրենց կեանքի վերջը» տողերով աւարտի։

«Հայրենիք» – Պոսթըն
Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ հունվարի 22-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հ

22 Հունվար 2026
Փաշինյանի ռեժիմը շարունակում է արդարաց

Հայաստանում գործող ռեժիմը Բաքվի դրածոներն են, ամբողջությամբ սպասարկում է Թուրք

22 Հունվար 2026
Այս պահին Իրանի իշխանությունները կենտր

Իրանում շրջանառվում են տեղեկություններ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում հնարավոր

22 Հունվար 2026
Կրինլենտ՝ Անտերսենեան Հեքիա՞թ, Թէ՞ Ողբ

Վստահաբար Թորվալտսոնի համար այդ օրերուն յստակ չէր, թէ որքան պարարտ էր այդ վիթխ

22 Հունվար 2026
Խմբագրական. Ատրպէյճանի «խաղաղութեան օր

Դեկտեմբեր ամսուան վերջաւորութեան, Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարը ներկայացո

22 Հունվար 2026
Ակնարկ. Քրտական Եւ Տիւրզիական Զուգահեռ

Սուրիական իշխանութիւններուն սանձազերծած տարածքներու, ռազմական առումով քրտազերծ

22 Հունվար 2026
Սուրիահայութիւնը իրաւա-սահմանադրական խ

Այստեղ լուրջ մտահոգութիւններ գոյութիւն ունին։ Ժամանակաւոր համակարգը զգալի իշխա

21 Հունվար 2026
Միջազգային Իրաւունքի Մահը

Համաշխարհային Բ. պատերազմի աւարտին յաղթական դաշնակիցները ստեղծեցին Միացեալ ազգ

21 Հունվար 2026
Արամ Ա. Կաթողիկոս Ընդունեց Հզպալլայի Ն

Երեքշաբթի, 20 յունուար 2026-ին, Հըզպալլան ներկայացնող պատուիրակութիւն մը այցել

21 Հունվար 2026
Հայոց եկեղեցին պետք է անհապաղ կարգալու

Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյ

20 Հունվար 2026
44-օրյայի զեկույցում առկա են փաստեր,

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան»

20 Հունվար 2026
ՔՊ-ականների նախագիծը չի համապատասխանու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

20 Հունվար 2026
Իշխանությունը խաղաղություն ասված հնարք

«Այսօր Հայաստանը որպես պետություն չկա, կա Նիկոլ Փաշինյանի կալվածք, որն ինքը տն

20 Հունվար 2026
Ակնարկ. Պատմութեան Անցնելու Համար

Կրինլանտի խնդիրի սրացումը տարբեր շարժառիթներ ունի: Նշենք սակայն, որ անոր ռազմա

20 Հունվար 2026
Հայակերտումը եւ ազգային ինքնութեան կեր

21-րդ դարու երկրորդ քառորդի շեմին կանգնած սփիւռքահայութեան դիմաց պարզուող մարտ

19 Հունվար 2026
«Մենք կանք». չնայած դժվարություններին`

«Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգե

19 Հունվար 2026
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումներ

«Հայաստան» խմբակցությունը քաղաքացիների հետ հանդիպումների շարք է սկսել,- այս մա

17 Հունվար 2026
Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը Ընդունեց ՀՅԴ

Արամ Ա․ վեհափառ հայրապետը այսօր՝ 17 յունուարի առաւօտուն ընդունեց ՀՅԴ Լիբանանի

17 Հունվար 2026
Ակնարկ. Հեռու` Տեղեկատուական Աղմուկէ

Արցախի պատերազմի 4 ռազմագերիներու վերադարձը քաղաքական որոշ դիտարկումներու կ՛առ

17 Հունվար 2026
Հոգեւոր կեանքի վերանորոգման հրամայական

Վերջին տարիներու ընթացքին, Մեծի Տանն Կիլիկիոյ հայրապետական յատուկ հռչակագրով լ

16 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company