ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը

22 Հունվար 2026

Այսօր՝ հունվարի 22-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով:

Նա ամփոփեց խորհրդարանական շաբաթը և պատասխանեց լրագրողների հարցերին:

Որպեսզի պատկերացում կազմեք, թե իշխանությունը ինչպես է աշխատում և արդյունավետությունը, քառօրյան, որ տևում է չորս օր և կառավարությունը պետք է օրենսդրական բազմաթիվ նախագծեր բերեր, ավարտեցինք մեկուկես օրում՝ չհաշված Նիկոլ Փաշինյանի երեկվա ջղաձգումները. հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

«Եվ այդպես արդյունավետությունն է չափվում այս կառավարության։ Տարվա վերջում՝ դեկտեմբերի վերջին օրերին մեկ էլ հիշում են, որ տասնյակներով նախագծերի կարիք կա ու արտահերթերով փորձում են իրենց անգործունակությունը հիմնավորել: Դա էլ կառավարության գնահատականն է, թեև իրենք կարծում են, որ իրենք արժանի են բազմամիլիոնանոց պարգևավճարների»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին՝ արդյոք հունվարի 27-ին՝ հայրենիքի պաշտպանի հիշատակի օրը, գնալո՞ւ են Եռաբլուր՝ Գեղամ Մանուկյանը պատասխանեց՝ իրենք մեկ օր չեն գնում Եռաբլուր՝ «գալոչկայի» համար։

«Մեր շատերի համար տարին սկսվում է հունվարի 2-ին՝ Եռաբլուր այցելելով․ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է։ Հունվարի 26-ին մերոնցից շատերը լինելու են Եռաբլուրում՝ այցելելու 1992 թվականի Քարին Տակի հերոսամարտում նահատակված Նորիկի, Կարոյի շիրիմներին, և այդպես շարունակ։ Այդպես չէ, որ մեկ օր է՝ «գալոչկա դնելու» համար այցելում ես Եռաբլուր»,– ասաց նա։

Պատգամավորը շեշտեց, որ, ի վերջո, սեպտեմբերի 19-ն «ՀՀ-ի, ՀՀ ԶՈւ-ի կողմից դավաճանված ՊԲ-ի նահատակների» օրն է։

«Ես Եռաբլուրում եղել եմ երիտասարդ տարիներից, առաջին հուղարկավորությունը 1990 թվականին է եղել։ Այսքան տարիների ընթացքում ավելի ահավոր զգացում չի եղել, ինչպիսին 2024 թվականի սեպտեմբերի 19-ն էր, երբ հարյուրավոր մարդիկ այցելել էին մեկ տարի առաջ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով և ՀՀ-ի և ՀՀ ԶՈւ-ի կողմից դավաճանված ՊԲ-ի նահատակների հիշատակին։ Դա ուղղակի ահավոր էր»,– ասաց Մանուկյանը։

Ազատ ոճով շարադրությունը ներկայացվում է որպես արտաքին սպառնալիքների զեկույց. ասաց «Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Արտաքին հետախուզության վերջին զեկույցին և դրանում տեղ գտած հիբրիդային պատերազմի մասին ձևակերպումներին։

«Ակամա հիշում ես «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը, երբ ասում են՝ «տո դո՞ւ ես պետությունը»։ Հիմա ստացվում է՝ «տո իրե՞նք են Արտաքին հետախուզությունը»,– ասաց նա և նշեց, որ որպես արտաքին սպառնալիք զեկույցում ՀՀ-ին 32 տարի բլոկադայի մեջ պահող Թուրքիային անդրադարձ է եղել ընդամենը երեք անգամ, այն էլ՝ ճանապարհների ապաշրջափակման համատեքստում։

«Չնայած Ռուբինյանի սիրուն թիթեռներին, որ իբր այս կամ այն երկրի անձնագիր ունեցողների համար սահմանը կբացվի և այլն, որևէ բան չկա․ սահմանը փակ է։ Ֆիդանի կողմից, բացառությամբ Նիկոլ Փաշինյանին ուղղված վերջին խոսքերի, պարբերաբար հայտարարություններ են հնչեցվում ՀՀ-ի դեմ։ Մի երկիր, որտեղ բոլոր սոցիոլոգիական հարցումներով թշնամի են դիտվում ՀՀ-ն ու հայությունը։ Այս ամբողջ սպառնալիքների համատեքստում զեկույցում Թուրքիա անունը հնչել է երեք անգամ՝ այն էլ ճանապարհների հարցով։ Փոխարենը՝ հոգևոր գործիչներին են դիտարկում որպես սպառնալիք»,– ասաց նա։

«Անցնող տասնամյակներում որևէ մեկը չէր պատկերացնի, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք կասպատակեն հարյուրավոր ԱԱԾ-ականներ, հարյուրավոր քահանաների մասնակցությամբ ժողովին կարող են ԱԱԾ-ականներ գալ՝ Միքայել Սրբազանին բերման ենթարկելու համար»,- ասաց Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում անցկանելուն։

Նա նշեց, որ նորություն չէ, որ եկեղեցական ժողովներ անցկացվում են նաև ոչ Հայաստանի տարածքում։ Ինչ վերաբերում է նրան, որ վերջին անգամ վաղուց է եղել, Գեղամ Մանուկյանն ասաց. «Որևէ մեկի մտքով չի անցել, որ անցնող տասնամյակներին կարող է հարյուրավոր բարձրաստիճան ոստիկանների, ԱԱԾ-ականների ուղեկցությամբ եկեղեցականների տեղաշարժ լինի, որևէ մեկի մտքով չի անցել, որ կարող է ինչ-որ դատավոր մի օրվա մեջ Փաշինյանի հրահանգով, Սահմանադրությունը, օրենքները, բարոյական բոլոր նորմերը խախտելով որոշում կայացնի Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինման դեմ»։

Նա ընդգծեց, որ Վեհարանն այնտեղ է, որտեղ Վեհափառն է:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ հունվարի 22-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հ

22 Հունվար 2026
Փաշինյանի ռեժիմը շարունակում է արդարաց

Հայաստանում գործող ռեժիմը Բաքվի դրածոներն են, ամբողջությամբ սպասարկում է Թուրք

22 Հունվար 2026
Այս պահին Իրանի իշխանությունները կենտր

Իրանում շրջանառվում են տեղեկություններ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում հնարավոր

22 Հունվար 2026
Կրինլենտ՝ Անտերսենեան Հեքիա՞թ, Թէ՞ Ողբ

Վստահաբար Թորվալտսոնի համար այդ օրերուն յստակ չէր, թէ որքան պարարտ էր այդ վիթխ

22 Հունվար 2026
Խմբագրական. Ատրպէյճանի «խաղաղութեան օր

Դեկտեմբեր ամսուան վերջաւորութեան, Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարը ներկայացո

22 Հունվար 2026
Ակնարկ. Քրտական Եւ Տիւրզիական Զուգահեռ

Սուրիական իշխանութիւններուն սանձազերծած տարածքներու, ռազմական առումով քրտազերծ

22 Հունվար 2026
Սուրիահայութիւնը իրաւա-սահմանադրական խ

Այստեղ լուրջ մտահոգութիւններ գոյութիւն ունին։ Ժամանակաւոր համակարգը զգալի իշխա

21 Հունվար 2026
Միջազգային Իրաւունքի Մահը

Համաշխարհային Բ. պատերազմի աւարտին յաղթական դաշնակիցները ստեղծեցին Միացեալ ազգ

21 Հունվար 2026
Արամ Ա. Կաթողիկոս Ընդունեց Հզպալլայի Ն

Երեքշաբթի, 20 յունուար 2026-ին, Հըզպալլան ներկայացնող պատուիրակութիւն մը այցել

21 Հունվար 2026
Հայոց եկեղեցին պետք է անհապաղ կարգալու

Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյ

20 Հունվար 2026
44-օրյայի զեկույցում առկա են փաստեր,

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան»

20 Հունվար 2026
ՔՊ-ականների նախագիծը չի համապատասխանու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

20 Հունվար 2026
Իշխանությունը խաղաղություն ասված հնարք

«Այսօր Հայաստանը որպես պետություն չկա, կա Նիկոլ Փաշինյանի կալվածք, որն ինքը տն

20 Հունվար 2026
Ակնարկ. Պատմութեան Անցնելու Համար

Կրինլանտի խնդիրի սրացումը տարբեր շարժառիթներ ունի: Նշենք սակայն, որ անոր ռազմա

20 Հունվար 2026
Հայակերտումը եւ ազգային ինքնութեան կեր

21-րդ դարու երկրորդ քառորդի շեմին կանգնած սփիւռքահայութեան դիմաց պարզուող մարտ

19 Հունվար 2026
«Մենք կանք». չնայած դժվարություններին`

«Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգե

19 Հունվար 2026
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումներ

«Հայաստան» խմբակցությունը քաղաքացիների հետ հանդիպումների շարք է սկսել,- այս մա

17 Հունվար 2026
Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը Ընդունեց ՀՅԴ

Արամ Ա․ վեհափառ հայրապետը այսօր՝ 17 յունուարի առաւօտուն ընդունեց ՀՅԴ Լիբանանի

17 Հունվար 2026
Ակնարկ. Հեռու` Տեղեկատուական Աղմուկէ

Արցախի պատերազմի 4 ռազմագերիներու վերադարձը քաղաքական որոշ դիտարկումներու կ՛առ

17 Հունվար 2026
Հոգեւոր կեանքի վերանորոգման հրամայական

Վերջին տարիներու ընթացքին, Մեծի Տանն Կիլիկիոյ հայրապետական յատուկ հռչակագրով լ

16 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company