ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Վենսի այցից պետք էր ստանալ լավագույնը

10 Փետրվար 2026

«Չմոռանանք, որ Դավոսում Թրամփը հանդիպել էր Ալիևի հետ, Փաշինյանի հետ՝ ոչ։ Այսինքն՝ ավելի լուրջ խոսակցություն է ունեցել Ալիևի հետ։ Ուստի կասկածներ ունեմ, որ Բաքվում Վենսն ավելի լուրջ հարցեր կքննարկի Ալիևի հետ, ինչը զարմանալի չէ, քանի որ հաղթած ղեկավարի հետ են լուրջ հարցեր քննարկում»,- այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Անդրադառնալով այն հայտարարություններին, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի վենսի խոսքը սխալ է թարգմանվել, Արթուր Խաչատրյանը նշեց․ «Վենսը ներդրումներ բառ չի ասել։ Մեր որոշ հայրենակիցներ անտեղյակությունից վարդագույն օպտիմիզմով են համակվել, որ հեսա 9 միլիարդ դոլարի ներդրում կկարտարեն։ Խոսքն առևտրի մասին էր, և որ էներգետիկ բնագավառի 5 միլիարդ առևտրի պոտենցիալ կա, 4 միլիարդ էլ՝ վառելիքի գնման ու սպասարկման։ Բայց էս իշխանությունների թարգմանությունը՝ գոնե եթերում, գնացել է ներդրում բառով, բայց Վենսը ներդրում բառ չի օգտագործել»։ Արթուր Խաչատրյանն ընդունեց, որ 35 տարվա դիվանագիտական հարաբերությունների մեջ սա ամերիկյան ամենաբարձրաստիճան այցն էր Հայաստան, որը ցույց է տալիս, որ հայ-ամերիկյան հարաբերություններն արդեն 35 տարի կայուն աճ են արձանագրում, բայց ըստ նրա՝ այցից պետք էր ստանալ լավագույնը։ Այս առիթով նա նկատեց․ «Խաղաղություն չի կարող լինել, եթե զավթիչները քո տարածքում են։ Պետք էր խնդրել, որ ԱՄՆ-ն իր ազդեցությունն օգտագործի, որ մեր գերիներն ազատ արձակվեն, մյուսը Արցախի կրոնական, պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերն են, արցախցիների վերադարձի իրավունքը։ Ցանկացած ազգային իշխանություն այդ հարցերը բարձրացրած կլիներ»։

Հարցին՝ արդյոք փակ դռների հետևում չե՞ն խոսել, Արթուր Խաչատրյանը լավատես չէ․ «Վստահ եմ, որ՝ ոչ։ Կարող ես շատ բաներ խոսել, բայց այլ հարց է, թե ինչպես ես խոսում և ինչ բառապաշար ես օգտագործում»։

Լրագրողները խնդրեցին մեկնաբանել նաև ԱՄՆ փոխնախագահի այն հայտարարությունը, թե ՀՀ վարչապետն ունի իր աջակցությունը, Արթուր Խաչատրյանն ասաց․ «Ընտրություններով, երբ իշխանություն փոխվի, ԱՄՆ-ն, բոլոր երկրները կճանաչեն ընտրությունների արդյունքները՝ անկախ նրանից, թե ինչ են ասում ընտրություններից առաջ։ Այս իշխանություններն, ակնհայտ է, փորձել են Վենսի այցն օգտագործել ներքաղաքական նպատակներով՝ նաև նենգափոխելով իր խոսքը։ Օրինակ՝ մարդը չի ասել ներդրում, ասում են՝ 9 միլիարդի ներդրում»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարո

Սոցիալիստական ինտերնացիոնալն իր վրդովմունքն ու խոր մտահոգությունն է արտահայտու

13 Փետրվար 2026
Ատրպէյճանի հայատեաց քաղաքականութիւնը ե

Ատր­պէյ­ճա­նի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թիւ­նը Ար­ցա­խի հար­ցին շուրջ կա­րե­լի

13 Փետրվար 2026
Մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյա

12 Փետրվար 2026
Վենսի Այցելութիւնը Հայաստան՝ Երկիր Դր

«Այս երկիրը շատ գեղեցիկ է։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելութեան համար՝ ոչ միայն ան

12 Փետրվար 2026
Խախտել եք օրենքի պահանջը, տարածել եք ս

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթ

12 Փետրվար 2026
Յիշողութիւնը Ջնջելու Դիւանագիտութիւնը-

Ահարոն Շխրտըմեան Միացեալ Նահանգներու փոխնախագահ Ճէյ.Տի. Վենսի Ծիծեռնակաբերդի

12 Փետրվար 2026
Ճէյ․Տի․ Վենսի Ջնջուած Գրառումը Հայոց Ց

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․-ի փոխնախագահ Ճէյ․ Տի․ Վենսի կողմէ Հայոց ցեղասպանութիւնը ճա

12 Փետրվար 2026
Խմբագրական. Նոր Արտաշատի Եւ Նոր Նուարս

Խորհուրդը այժմէականացման կարգով կը շարունակուի մինչեւ մեր օրերը: Ղեւոնդեանք եւ

12 Փետրվար 2026
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պահանջում

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հեղինակել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժո

11 Փետրվար 2026
Վասն Հաւատոյ Եւ Վասն Հայրենեաց

Ե՞րբ Հայ եկեղեցին 451 թուականին Աւարայրի դաշտին վրայ, Տղմուտ գետի ափերուն տեղի

11 Փետրվար 2026
Չպայքարելը Նշանակում է Հաշտուել Չլինել

ՀՅԴ կառոյցի Գերագոյն ժողովի որոշումը միանշանակ էր․ քաղաքական ներկայ միջավայրը

11 Փետրվար 2026
Ոչ Եւս Է Հայ Մամուլի Նուիրեալ Սարգիս Մ

Լոս Անճելըսի մէջ կեանքին հրաժեշտ տուաւ հայ մամուլին եւ յատկապէս «Ազդակ» օրաթեր

11 Փետրվար 2026
Ակնարկ. Հիւլէական Ուժանիւթի Բազմազանաց

Միացեալ Նահանգներու փոխնախագահի այցելութեան օրակարգերէն պահ մը կեդրոնանանք Երե

11 Փետրվար 2026
Գոյժ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն ցաւով կը

11 Փետրվար 2026
Ինչո՞ւ է Փաշինյանը դարձել Ադրբեջանի և

Այս տխուր իրավիճակի վերջին ապացույցը YouTube-ում տեղադրված թուրքերեն 8.5 րոպեա

10 Փետրվար 2026
Պատրաստ ենք համագործակցել ընդդիմադիր ո

«Հայաստան» դաշինքի ձևաչափը պահպանելու ցանկություն կա. այսօր՝ փետրվարի 10-ին, Ա

10 Փետրվար 2026
Վենսի այցից պետք էր ստանալ լավագույնը

«Չմոռանանք, որ Դավոսում Թրամփը հանդիպել էր Ալիևի հետ, Փաշինյանի հետ՝ ոչ։ Այսին

10 Փետրվար 2026
Այսօր պահն է համազգային դիմադրութեամբ

Յանուն արդիականութեան, այլանդակութիւններու պարարտ հող կը պատրաստուի, կ՛ոտնակոխ

10 Փետրվար 2026
Ազատություն հայ պատանդներին. բողոքի ցո

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ փետրվարի 9-ին

10 Փետրվար 2026
Հայաստանը պետք է ԱՄՆ-ին բացատրի, որ Իր

Հայաստանը չի կարող հրաժարվել Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններից, քա

10 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company