ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Խախտել եք օրենքի պահանջը, տարածել եք սուտ և հանցավոր մտքեր

12 Փետրվար 2026

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը ԱԺ-ում՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին «Հայաստան» խմբակցության հեղինակած ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ.

Սիրելի հայրենակիցներ և գործընկերներ,

Այս ամբիոնից դեևս ՀՌՀ տարեկան հաշվետվությունների ընթացքում անդրադարձել եմ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի և մարմնի անդամ Հակոբ Հակոբյանի՝ իրենց պաշտոնների հետ անհամատեղելի հանրային վարքին և գործունեությանը:

2025-ի ապրիլի 22-ին պաշտոնական գրությամբ դիմել էի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ խնդրելով եզրակցություն տալ օրենքով սահմանված սահմանափակումների համատեքստում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի և Հակոբ Հակոբյանի վարքականոնի առնչությամբ:

Հիշեցնեմ, որ ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև ոլորտը կարգավորող «Տեսալսողական Մեդիայի մասին» ՀՀ օրենքով ՀՌՀ-ին է վերապահված հանրային մեդիան անաչառորեն կարգավորելու, հանրային շահը սպասարկելու և քաղաքական չեզոքություն ու բազմակարծություն երաշխավորելու լիազորությունը։

Սահմանադրության Հոդված 197-ի 5-րդ կետում ամրագրված է․

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն»: Բանալի միտքը՝ քաղաքական զսպվածությունն է։

Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետը մասնավորապես սահմանել է.

«Կարգավորող պետական մարմնի անդամները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված որևէ պաշտոն․․․ Կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ»:

Ցավոք, ՀՌՀ վերոնշյալ անդամների հանրային վարքը հեռու է Սահմանդրությամբ և ՀՀ օրենքով սահմանված վարքականոնից:

Հիշեցնեմ, որ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը տևական ժամանակ, 2022-2024 թվականներին, իշխանությունների հիմնական քաղաքական խոսափող Հ1-ում, քաղաքական վերլուծաբանի դեր էր ստանձնել և Պետրոս Ղազարյանի հետ վարում էր «Dialogue» քաղաքական-վերլուծական հաղորդումը։ Շուրջ 32 հաղորդում են միասին հեռարձակել։ Ահա հաղորդումներից մի քանի խորագրեր՝ «ԼՂՀ․ փրկություն, թե՞ իշխանափոխություն», «Ի՞նչ էին անում խաղաղապահներն ու ինչու՞ հեռացան», «Ընդդիմադիր ավագանիներին մանդատից զրկելու և տրանսպորտի ռեֆորմների մասին», «Ինչի՞ հետևանք են սահմանային վերջին իրադարձությունները և ինչպե՞ս կարող են ազդել քաղաքականության վրա», «Օսկանյանի վերջին հայտնությունը», «Ռուսաստանի ապագան, Հայաստանի ներկան», «Տավուշ, ընդդիմություն, եկեղեցի. Թացը՝ չորից»։

Անցնելով քաղաքական զսպվածության բոլոր սահմանները՝ ՀՌՀ նախագահը իշխանահաճո քաղաքական գնահատականներ և քննադատություն էր հնչեցնում ընդդիմության, Հայաստանյանց Առաքելական Սուրբ եկեղեցու, ազգային ինստիտուտների նկատմամբ։

Տիգրան Հակոբյանը, ով ի պաշտոնե քաղաքական չեզոքության և բազմակարծության երաշխավորը պետք է լիներ, փաստորեն վերածվել էր քաղաքական մեկնաբանի և իշխանական նարատիվների պրոպագանդիստի։

Ի դեպ, այս խնդրի առնչությամբ 2025-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ուղղված դիմումին ի պատասխան հանձնաժողովը՝ չանդրադառնալով քաղաքական չեզոքության և զսպվածության խախտման պահանջին, սոսկ արձանագրեց, որ Տիգրան Հակոբյանը տվյալ հաղորդումների համար փաստացի չի վարձատրվել։ Իսկ ահա Հակոբ Մովսեսի պարագայում՝ սահմանադրական պահանջի առերևույթ խախտման առնչությամբ հանձնաժողովը հարուցեց վարքագծի կանոնի խախտման վերաբերյալ վարույթ և եզրակացությունը հայտնի է՝ նա խախտել է օրենքի պահանջը։

Ըստ էության Հակոբ Հակոբյանը, ինչպես և Տիգրան Հակոբյանը, արհամարհելով սահմանադրական նորմն ու օրենքը, իր պաշտոնի հետ անհամատեղելի վարք է դրսևորել՝ անցնելով քաղաքական զսպվածության և չեղոքության սահմանադրական պահանջը: Վերջինս տասնյակ քաղաքական-վերլուծական հաղորդումների շրջանակում ակնհայտորեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաև ոչ ճիշտ, խեղված և սուբյեկտիվ գնահատականներ է հնչեցրել, վարկաբեկել և ատելության խոսք է տարածել Հայ Առաքելական եկեղեցու, ընդդիմադիր գործիչների հասցեին, իսկ դաշնակցության գաղափարախոսությունը գնահատել է վտանգավոր:

Մասնավորապես, Հ1-ի եթերում, «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում, հայտարարել է՝ «Եթե այսօր այս իշխանությունները տապալվեն, մեր երկիրը կվերածվի դժոխքի»։ Տեսնում եք ինչ հրաշալի պրոպագանդիստ եք:

«Մեր պատմական դժվարությունների մեջ Դաշնակցության մեղքը շատ մեծ է», «Դաշնակցության գաղափարախոսությունը շատ վտանգավոր է հայ ժողովրդի համար» և այլն: Սրանք ակնհայտ քաղաքական բնույթի գնահատականներ են՝ բովանդակությամբ դատարկ և սնանկ, որոնք Դաշնակացությանը թիրախավորելու պատվեր են սպասարկում:

Առերևույթ, կարող է թվալ, թե՜ Հակոբ Մովսեսն ու Տիգրան Հակոբյանն իրենց պաշտոնի իրավական և սոցիալական բարձր պատասխանատվությունն ու վարքականոնի բարձր նշաձողը արհամարհում են, կամ՝ չեն գիտակցում։ Իհարկե՝ ՈՉ, նրանք կանաչ լույս ունեն այդպիսին լինելու համար, ինչը հիմնավորվում է նաև քպ պատգամավորների՝ սահմանադրության պահանջը ոոտնակոխ անելու պատրաստ դիրքորոշումներով։

Այլապես ինչպես բացատրել, որ Հակոբ Մովսեսն, անգամ տեղյակ լինելով Կոռուպցիայի կանխագելման հանձնաժողովի 2025թ․ հունիսի 25-ի եզրակացության մասին՝ ոչ միայն շարունակել է մասնակցել քաղաքական հաղորդումների, այլև շարունակել է տարածել սուտ, հանցավորության աստիճանի վտանգավոր մտքեր, որոնք հասարակությունը պառակտելու, մեր ազգային ինստիտուտները քայքայելու ակնհայտ նպատակ են հետապնդում։

Դուք, Պրն Հակոբյան, ձեզ դիրքավորում եք որպես մտավորական։

Իմ և մեր հասարակության պատկերացրած մտավորականը, եթե անգամ մոռանանք ՀՌՀ անդամի կարգավիճակը, /«Անկեղծ զրույց» ծրագրի շրջանակներում/ այսպիսի սուտ և ակնհայտորեն թշնամական և զրպարտչական հայտարարություն չի տարածի․ «Եկեղեցին իր գրպանում ատրճանակ ունի․ եկեղեցին օգտագործվում է պետականության դեմ»։

Մեկ այլ հարցազրույցից․ « Իմ ու ձեր եկեղեցին դարձել է ռուսական գաղտնի ծառայությունների վարչություն»։

Զարմանալիորեն, մտավորական Հակոբ Հակոբյանի վերջին շրջանի սևեռումները իշխանականի հետ շատ համահունչ են․ թիրախում նույն հերոսներն են՝ եկեղեցի, դաշնակցություն, ընդդիմադիր գործիչներ։

Գուցե դուք որոշների կարծիքով լավ բանաստեղծ եք կամ՝ թարգմանիչ, բայց որևէ հանգամանք, մանավանդ՝ ձեր ներկա պաշտոնի հանգամանքը ձեզ իրավունք չի տալիս թունավորել հանրությանն ու փաշինյանահաճո նարատիվներով խորացնել ներազգային թշնամանքը։

Այս ամբիոնից ոչ թե բանաստեղծը, այլ ՀՌՀ անդամն է երդվել «Հավատարիմ լինել Սահմանադրությանը, ծառայել առավելագույն բարեխղճությամբ և ազնվությամբ»։ Դուք հենց սրա համար եք վարձատրվում, ոչ թե սուբյեկտիվ դատողությունների։ ԵՐԴՎԵԼ!!!!

Կարծում եմ այս բառի ողջ տարողունակությունը բացատրելու կարիք չկա։

Չորս տարի առաջ, այս ամբիոնից հայտարարում էիք, թե բոլոր իշխանությունների օրոք ընդդիմադիր եք եղել, դա ձեր քաղաքացիական կրեդոն է։ Բա ինչպե՞ս վերածվեցիք օրվա իշխանությունների հակասահմանադրական վարքը գովերգող տրուբադուրի։

Այդպիսին լինելը ձեր իրավունքն է, բայց հրաժարվեք չեզոքություն և զսպվածություն պահանջող սահմանադրական մարմնի անդամի պարտականություններից ու մտեք ՔՊ-ցուցակ, մանավանդ նախընտրական քաստինգի սեզոնն է․ ձեր նվիրումը գուցե գնահատվի։

Մեկ հանգամանքի էլ եմ ուզում անդրադառնալ, թե ինչպես եք դուք և ՀՌՀ նախագահը արհամարհում Սահմանադրական մարմին հանդիսացող՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը՝ պատային վիճակի մեջ դնելով ձեզ առաջադրած և ընտրած քաղաքական մեծամասնությանը։

Միաժամանակ փաստեմ, որ սահմանադրական այլ մարմինների որևէ անդամի պարագայում նման վարք չի արձանագրվել։ Բայց ՀՌՀի պարագայում խնդիրը ոչ թե խմբագրումներ է մտցնում վերոնշյալ անձանց վարքականոնում, այլ ավելի ցինիկ դրսևորումներ ստանում։

Սոցիալական և իրավական բացառիկ պատասխանատվություն ենթադրող ՀՌՀ նախագահին որտեղի՞ց այնքան ինքնավստահություն, որ իր Ֆբ էջում երեկ այսպիսի հայտարարություն-հրահանգ է տարածել․ «Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվի»:

Ես ոչ ՀՌՀ նախագահից, ով լրագրողական անցյալ ունենալով՝ լրագրողների հետ խոսում է «իդի վ ժոպու» կամ՝ «հետույքային լրագրություն» խոսույթով, ակնկալիք չունեմ, ոչ էլ՝ Հակոբ Հակոբյանից։

Հարցս՝ քաղաքական մեծամասնությանն է՝ ունենալու եք քաղաքական կամք և հարգելու եք օրենքն ու սահմանադրությունը, թե արհամարհելու եք հակակոռուպցիոնն հանձնաժողովի եզրակացությունն ու հերթական կանաչ լույսն եք վառելու անպատժելիության ու սահմանադրական կարգի ոտնահարմանը։

Իհարե՝ Ոչ, հո ձեր պրոպագանդիստին չեք զոհաբերի:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company