ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ինչո՞ւ է Փաշինյանը դարձել Ադրբեջանի և Թուրքիայի սիրելին

10 Փետրվար 2026 Օրեցօր Թուրքիան և Ադրբեջանը սեղմում են օղակը Հայաստանի պարանոցի շուրջ՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրհնությամբ։ Նրա ինքնահռչակ TRIPP-ը (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) դրա լավագույն ապացույցն է։ Թրամփը չի հոգում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ նրա շահերի մասին։ Նա մտածում է միայն իր անձնական շահերի մասին՝ հուսահատորեն փնտրելով անարժան Նոբելյան խաղաղության մրցանակ։ TRIPP-ը պարզապես այլ անուն է Թուրանի ճանապարհի համար, որը Թուրքիան և Ադրբեջանը կապում է Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետությունների հետ՝ վաղեմի պանթյուրքական երազանք, որը լուրջ սպառնալիք է Հայաստանի գոյության համար։

Որքան էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդի, թե ինքը խաղաղություն է բերել Հայաստան՝ ինչպես պնդում է, որ ժողովրդավարություն է հաստատել, իրականությունը մնում է այն, որ ոչ միայն խաղաղություն չկա, այլև նույնիսկ անարժեք «Խաղաղության պայմանագիրը» ստորագրված չէ։

Մտահոգիչ է, որ Հայաստանի ղեկավարը դարձել է Ադրբեջանի և Թուրքիայի սիրելին։ Այս երկու երկրները՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ միասին, անում են ամեն ինչ, որպեսզի այս հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը մնա իշխանության ղեկին։ Վերջին բանը, որ նրանք ցանկանում են՝ նրան փոխարինող հայ ազգայնականի գալն է, որը կջնջի վերջին ութ տարիների ընթացքում նրանց բոլոր ձեռքբերումները։ Ահա թե ինչու ենք մշտապես լսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից և նրա մերձավորներից, որ նրանք խնդիր չունեն Փաշինյանի հետ, սակայն խիստ մտահոգված են «արմատական» Սփյուռքով։

Այս տխուր իրավիճակի վերջին ապացույցը YouTube-ում տեղադրված թուրքերեն 8.5 րոպեանոց տեսանյութն է՝ «Նրանք թուրքերեն են դասավանդում [Հայաստանի] դպրոցներում» վերնագրով։ Տեսանյութը, որը պատրաստել է թուրք բլոգեր Էրենջան Ալգյունը, վերջին 11 օրվա ընթացքում դիտվել է 86,562 անգամ և ունի 638 մեկնաբանություն։

Ալգյունը, որն ունի մոտ 200 հազար հետևորդ, հայտարարել է. «Ինչո՞ւ է Հայաստանը բարեկամանում Թուրքիայի հետ։ Դպրոցներում թուրքերեն են դասավանդում։ Մի՞գուցե Հայաստանն աստիճանաբար ազատվում է Թուրքիայի նկատմամբ իր թշնամանքից։ Եկեք այս հարցին նայենք Փաշինյանի հայտարարությունների միջոցով։ Անցած ամռանը նա ասաց. «Մեր միակ տարբերակը Թուրքիայի հետ հաշտվելն է։ Պատերազմե՞լ Թուրքիայի նման երկրի հետ։ Նրանք չգիտեն՝ ինչի մասին են խոսում»։ Բացի այդ՝ «Թուրքիան և Հայաստանը միմյանց համար սպառնալիք չեն։ Մեր առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը խոչընդոտ չէ Թուրանի ճանապարհի համար։ Եթե ջրուղի կա, բոլորս այդ ջրից կարող ենք միասին խմել», հայտարարել է նա։ Այս հայտարարություններից կարճ ժամանակ անց Թրամփը միջամտեց՝ վերանվանելով հայտնի Զանգեզուրի միջանցքը Թրամփի միջանցք և տրամադրելով ԱՄՆ-ին 100-ամյա վարձակալության իրավունք տարածաշրջանում… Ինչպե՞ս են Փաշինյանի խաղաղասիրական խոսքերը ազդում հասարակության վրա, և ինչպե՞ս է Հայաստանը առաջ տանում այս գործընթացը»։

Իրոք, Հայաստանի կրթության նախարարը հայտարարել է, որ Հայաստանում շուրջ 400 ավագ դպրոց հետաքրքրություն է ցուցաբերել ադրբեջաներեն և թուրքերեն լեզուների ուսուցման նկատմամբ: Սակայն նախարարն ընդունել է, որ այս լեզուների որակյալ ուսուցիչների պակաս կա: Հաջորդ քայլը կարող է լինել հարյուրավոր ադրբեջանցի և թուրք ուսուցիչների տեղափոխումը Հայաստան, ինչը կարող է բարենպաստ միջավայր ստեղծել ապագա լրտեսների համար: Ես ավելի քիչ կմտահոգվեի, եթե այս լեզուները դասավանդվեին համալսարաններում, այլ ոչ թե ավագ դպրոցներում:

Ալգյունը շարունակեց. «Հայաստանի քաղաքական առանցքն սկսել է փոխվել, և այն ընտրել է համագործակցության ուղի թուրքերի հետ… Հայաստանում «թուրք», «Թուրքիա» և «թուրքական» բառերը դեռևս հուզականություն առաջացնող բառեր են: Թուրքերենի առկայությունը որպես ընտրովի առարկա Հայաստանում դեռևս չի նշանակում, որ երկու հասարակությունները մոտենում են միմյանց: Սակայն դա նշան է, որ երկու երկրները դադարել են անտեսել միմյանց, և Փաշինյանի հայտարարությունները հաստատում են սա»:

Մեկնաբանելով TRIPP-ը, որը ադրբեջանցիները և թուրքերը անվանում են միջանցք, Ալգյուն նշեց. «Զանգեզուրը ոչ միայն տրանսպորտային ուղի է Ադրբեջանի և Հայաստանի միջև, այլև ռազմավարական գիծ է, որը կապում է Թուրքիան և Կենտրոնական Ասիան: Երբ Զանգեզուրի միջանցքը բացվի, մինչ այդ անջատված թվացող թյուրքական պետություններն առաջին անգամ կկապվեն անխափան ցամաքային ճանապարհով: Սա պարզապես խորհրդանշական միավորում չէ: Այս ճանապարհով կարող են անցկացվել բնական գազի և նավթի խողովակաշարեր: Կտեղադրվեն օպտիկամանրաթելային ինտերնետային մալուխներ: Կստեղծվի ուղիղ երկաթուղային հաղորդակցություն: Պատկերացրեք, որ մեկը դուրս է գալիս Ստամբուլից ավտոբուսով և ճանապարհորդում Իգդիրով, Նախիջևանով, Զանգեզուրով, Ղարաբաղով, Գյանջայով և Բաքվով՝ մինչև Կասպից ծովի ափ: Այնտեղից նա կարող է նավով հասնել Ղազախստան, ապա ավտոբուսով՝ Բիշքեկ, կամ գուցե Ուրումչի [Չինաստան]…. Սա պարզապես ճանապարհ չէ։ Սա քաղաքակրթությունների վերամիավորման նման մի բան է: Այս տեսլականը կոչվում է նաև Թուրանի ճանապարհ, բայց քանի որ այդ եզրույթն անհանգստացնում է որոշ [հայ] շրջանակների, դիվանագիտորեն օգտագործվում է «միջին միջանցք» եզրույթը: Իսկ ի՞նչ դեր է ունենալու Հայաստանն այս գործընթացում։ Իրականությունն այն է, որ Հայաստանը կարող է օգտվել այս միջանցքից։

Եթե նա գործի խելամտորեն, նրա տնտեսությունը կարող է վերակենդանանալ այս ճանապարհի միջոցով, քանի որ այստեղով անցնող յուրաքանչյուր բեռնատար փաստացի կանցնի Հայաստանի սահմաններով։

Կբացվեն նոր եկամտի աղբյուրներ՝ լոգիստիկ եկամուտներ, ծառայությունների ոլորտի շահույթ և մաքսային վճարներ, և նույնիսկ հնարավոր է ներգրավել նոր արտասահմանյան ներդրումներ»։

Այնուամենայնիվ, Ալգյունը խոստովանեց. «Անցյալի բեռն այնքան ծանր է, որ նրանք [հայերը] չեն կարող հաղթահարել որոշ զգացմունքներ: Այսօր Հայաստանի քաղաքական հռետորաբանությունը դեռևս կենտրոնանում է ցեղասպանության, Ղարաբաղի կորստի և Թուրքիայի՝ որպես թշնամու գաղափարի շուրջ: Բնական է, որ այս հռետորաբանությամբ մեծացած հասարակության համար միասնության ուղուն աջակցելը հեշտ չի թվում: Տեսնենք՝ ժամանակը ինչ ցույց կտա: Սպասենք և տեսնենք»:

Ալգյունը եզրափակելով ընդգծեց, որ Թրամփի ճանապարհը «օգտակար կլինի մեր երկրի [Թուրքիայի] և Ադրբեջանի համար։ Իմ կարծիքով, այն ոչ միայն տրանսպորտային նշանակություն կունենա, այլև կհանգեցնի աշխարհաքաղաքական ընդլայնման։ Սա ձեռք է բերում ռազմավարական նշանակություն՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առումով։ Եվ չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն այն վայրն է, որտեղ Թուրքիայի զինված ուժերն ակտիվորեն ներկայություն ունեն։ Եթե այս միջանցքը բացվի, Թուրքիայի զինված ուժերի ազդեցությունը արևելքում էլ ավելի կուժեղանա։ Հետևաբար, Թուրքիան այս սցենարում առնացքային դեր է խաղում։ Պետք է պարզապես իմանալ, թե ինչպես ճիշտ խաղարկել մեր քարտերը»։

Հարութ Սասունյան
www.ThealiforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company