ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր 8 տարվա համար պատասխան տվեք

12 Փետրվար 2026

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթը ԱԺ-ում՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին «Հայաստան» խմբակցության հեղինակած ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթը ԱԺ-ում՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին «Հայաստան» խմբակցության հեղինակած ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ.

Նախ, ուրախ եմ, որ այս քննարկումը Դաշնակցության մասին է։ Սա միշտ մեզ ուղեկցել է 135 տարի, մեր համար սա նորություն չէ․․․ 135 տարի մեզ մերժում են, բայց 135 տարի մենք կանք, այս ֆենոմենը իհարկե դուր չի գալիս առաջին հերթին թուրք-ադրբեջանական տանդեմին։ Նրանք այնքան են պայքարել մեր դեմ, որ դուք վազելով էլ չեք հասնի, և այս առումով խոսքս ուզում եմ ուղղել պարոն Հակոբ Հակոբյանին: Բայց Հակոբ Մովսեսին ասելիքս մի բան է լինելու, որովհետև ես իր հետ ունեցել եմ առիթներ նաև բանավիճելու այս թեմաների շուրջ, երբ ինքն ազատ մտավորական էր, իսկ Հակոբ Հակոբյանին՝ մեկ այլ բան, որովհետև նա հիմա ՔՊ-ի թեթև ձեռքով դարձել է ծանր հրետանի Դաշնակցության դեմ։ Այսինքն՝ Դուք դարձել եք Դաշնակցության դեմ դատի մեղադրող կողմը։

Գիտեք չէ՞ ինչ արդյունքի են հասել Դաշնակցությանը դատողները։ Դաշնակցության դատողներն այսօր արխիվացված են: Կայսրություններ են Դաշնակցությանը դատել, նրանք հիմա արխիվացված են, չկան այդ կայսրությունները։ Դաշնակցության մեջ այնքան մեծեր կան, փաղանգ ունեցող կուսակցություն է Դաշնակցությունը։ Թումանյան, Ավետիք Իսահակյան, այս անունները հերիք են, որ անգամ Հակոբ Մովսեսը չհամարձակվի դատել Դաշնակցությանը, որովհետև այդ մեծերի չափ չկա, էլ ուր մնաց ՔՊ-ն փորձի դատել այդպիսի փաղանգ ունեցող կուսակցությանը։ Մտածեք, թե ձեր կուսակցությունից ի՞նչ անուններ են մնալու պատմության մեջ։

Եվ ամենակարևորը, եթե Դաշնակցությունը չլիներ, Դաշնակցության տեսակը չլիներ, մենք, դուք կլինեի՞նք պետություն: Որ այսքան շատ խոսում եք, այդ պետությունը կլինե՞ր, այս տարածքները կլինեի՞ն, որոնց վրա մենք հիմա պետություն ունենք, այսինքն՝ այդքան ապերախտ կարո՞ղ է լինի մի սերունդ իր նախնիների նկատմամբ․․․ Չեք հասկացե՞լ, որ եթե այդ տեսակը չլիներ, այո՛, «Մահ կամ ազատություն» ասող տեսակը չլիներ, այս դառը ճակատագիր ունեցող ազգը, դարեր շարունակ հալածված ազգը ո՞նց էր պետություն ունենալու: Հե՛նց այդ տեսակն է ձեզ այս ամենը ժառանգել․․․

Փարիզ գնացել մտե՞լ եք Պանթեոն։ Ի՞նչ է այնտեղ գրված։ Ովքե՞ր են այնտեղ թաղված, որոնց մահվան շնորհիվ Ֆրանսիան պետություն է դարձել։ Նյու Հեմփշիրի կարգախոսը ո՞րն է. «Ապրիր ազատ կամ մեռիր»։ Հետադիմակա՞ն են, հա՞։ Բա այդպես են արել, որ ձևավորել են այն ինչ որ ունեն։

Մենք, այո՛, երդվել ենք և շարունակելու ենք երդվել բոլոր ուժերով և անգամ կյանքի գնով ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին, և այս ծառայությունը մատուցածներն են, որ մեզ այս պետությունն են ժառանգել, ո՞նց կարելի է դա ուրանալ․․․

Դաշնակցության տեսակը հետևյալ սկզբունքի վրա է հիմնված՝ համակերպվել նրան, ինչը փոխել պետք չէ, փոխել այն, ինչին հնարավոր չէ համակերպվել: Սա՛ է Դաշնակցության տեսակը, և սա դաստիարակել է պետք ամեն հայի մեջ: Ի՞նչը ես փոխեմ, իմ տեսա՞կը փոխեմ:

Այսօր ո՞ւմ եք ուզում խաբել, խաղաղություն, անվտանգություն․․․ Անվտանգություն ո՞ւմ համար, ֆիզիկական գոյություն ունեցող հայի համա՞ր, թե՞ հայ տեսակի համար, հայի ինքնությունը պահպանելու համար, անվտանգության բովանդակությունը հանել եք, ասում եք՝ անվտանգություն, ու՞մ է պետք այդ անվտանգությունը, այդ ինքնության կռիվը չի՞ դարեր շարունակ մեր ժողովուրդը տարել, Դաշնակցությունը մտել է այդ կռվի մեջ, այո, իր ինքնությունը պահպանելու համար։

Եթե Ադրբեջանը մեր ինքնության հետ հարց չունի, ինչո՞ւ Արցախը հայաթափեցին, ինչո՞ւ են ժառանգությունը վերացնում, ինչո՞ւ են եկեղեցիները քանդում, 1915 թվականին հայերին կոտորում էին՝ ինչի համար, որովհետև ասում էին՝ դուք գյավուր եք, դուք մեր տեսակը չեք։ Ապրո՞ւմ են Թուրքիայում հայեր, այո՛, ապրում են, ծագումով հայեր են ապրում Թուրքիայում, բայց այնքան մինչև իրենք չհակասեն իրենց սահմանադրությանը։ Թուրքիայում չկա փոքրամասնություն, կա թուրքական ինքնությունը կրող անձ, և եթե մեկը դրա դեմ խոսում է, դառնում է Հրանտ Դինքի նման ճակատագիր ունեցող մեկը, դա՞ եք ուզում, որ հայ ժողովուրդն էլ այդպիսին դառնա։

Մենք մեր ինքնությունից հրաժարվենք, թուրքական ինքնությունը համարենք շատ լավ է, «կարդաշ-յոլդաշ» ասելով ապրենք, կասեն՝ ապրեք, ո՞վ է ձեզ խանգարում, բենզինն էլ կգա, ամեն ինչ էլ կգա, ինչ ասես ձեզ կտան, մենակ դուք չասեք, որ Հայկի սերունդն եք, չասեք, որ դուք Հայ Առաքելական եկեղեցու հետևորդն եք, չասեք․․․ դրա համար են պայքար սկսել Դաշնակցության դեմ, որովհետև ինքնության կրողն է, պահպանիչն է, պայքար են սկսել Հայ եկեղեցու դեմ, որովհետև ինքնությունը կրողն ու պահպանողն է, հիմա դուք եկել եք մեր ինքնության ոչնչացմանը ձգտող կողմի հետ զինադադարը ներկայացնում եք որպես «խաղաղություն»։

Չարի հետ զինադադարը խաղաղության տեղ մի դրեք, չկա խաղաղություն, եթե խաղաղության հիմնական բաղադրիչները չկան, դա պետք է ձեռք բերվի երկու կողմերի իրավունքները հարգելով և հարցերը լուծելով, ուժերի հավասարակշռում պետք է լինի, բայց ո՛չ մեկը կա, ո՛չ մյուսը, կա հաղթող ու պարտվող։ Ուշքի եկե՛ք, մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր 8 տարվա համար պատասխան տվեք, ինչ էիք ստացել եւ ինչ թողեցիք։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կայացել է ՀՅԴ Արցախի կառույցի հերթական

Օգոստոսի 23-ին կայացել է ՀՅԴ Արցախի կառույցի հերթական Շրջանային ժողովը: Ժո

24 Օգոստոս 2026
Երբ օրէնքը զէնքի կը վերածուի

Օրէնքի գերակայութեան եւ օրէնքով կառավարելու միջեւ էական տարբերութիւն կայ։ Առաջ

24 Օգոստոս 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին, բարդագույն պայմաններում

23 Օգոստոս 2026
ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն Կ՛ընդո

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 20 օգոստոս 2026

22 Օգոստոս 2026
«Հայաստան» դաշինքի շնորհավորական ուղեր

Վեհափա՛ռ Տեր, Որդիական սիրով և մեծագույն հարգանքով շնորհավորում ենք Ձերդ Սր

21 Օգոստոս 2026
«Սփիւռքիստան»՝ Հայկական Սփիւռքը

Նորաստեղծ բա՞ռ, թէ՞ եզրոյթ: «Սփիւռքիստան»-ի մասին կարելի է էջեր տրամադրել, ման

20 Օգոստոս 2026
Փաշինյանը հող է նախապատրաստում Տիգրա

Տիգրանաշեն գյուղը Ադրբեջանի վերահսկողությանը հնարավոր հանձնելը անմիջական սպառն

20 Օգոստոս 2026
Մարդու արժանապատվությունը գերագույն ար

Սիրելի հայրենակիցներ!!!!! Այսօր ընտրվել եմ Ազգային ժողովի Մարդու իրավունքնե

20 Օգոստոս 2026
Հայաստանի իշխանությունները միացել են ա

Հայաստանի իշխանությունները միացել են Հայ դատի համակարգի և դրա միջազգային գրասե

20 Օգոստոս 2026
Լիլիթ Գալստյանն ընտրվել է Մարդու իրավո

Այսօր՝ օգոստոսի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել մշտական հանձնաժողովն

20 Օգոստոս 2026
Հարաւային Ամերիկայի Հայ Յեղափոխական Դա

Հարաւային Ամերիկայի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը խստօրէն կը դատապարտէ իշխանա

20 Օգոստոս 2026
Ակնարկ.. Երբ սկսում են փոխել պատմութեա

Պատմութիւնը սովորաբար չի կեղծւում մէկ օրում։ Այն նախ վերանւանւում է, յետոյ՝ վե

19 Օգոստոս 2026
Թուլացնել սփյուռքը նշանակում է թուլացն

Հայաստանի խորհրդարանի ամբիոնից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (Նիկոլ

19 Օգոստոս 2026
Դուք կուրացած եք Թուրքիայի նկատմամբ վա

«Անցնող օրերին, երբ որ իմ դաշնակցական ընկերները կամ ընդդիմության ներկայացուցիչ

19 Օգոստոս 2026
Քաղաքական ներկայութիւնը որպէս ազգային

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար Հայաստանում քաղաքական մասնակցութիւնը սոսկ

19 Օգոստոս 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Եունեսքօ

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ԵՈՒՆԵՍՔՕ-ի Մշակոյթ եւ շտապ հարցեր բաժինի տն

19 Օգոստոս 2026
Միացնող, Ոչ Բաժանող

Հայաստանի Ազգային ժողովի կազմակերպման կառոյցի ստեղծման աշխատանքը կը շարունակու

19 Օգոստոս 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Պաղե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

18 Օգոստոս 2026
Երբ քաղաքական իշխանությունն է որոշում՝

ԱԺ-ում այսօր՝ օգոստոսի 18-ին շարունակվում է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանո

18 Օգոստոս 2026
Ակնարկ. «Իրական Սփիւռք»-ի Հրամցուող Ապ

Գործող իշխանութիւններու խորհրդարանական մէկ ներկայացուցիչին սփիւռքի մասին կատար

18 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company