ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Վասն Հաւատոյ Եւ Վասն Հայրենեաց

11 Փետրվար 2026

Ե՞րբ Հայ եկեղեցին 451 թուականին Աւարայրի դաշտին վրայ, Տղմուտ գետի ափերուն տեղի ունեցած պատերազմի 1036 զոհերը նահատակներ նկատած է եւ անոնց համար եկեղեցական տօն սահմանած: Իսկ ե՞րբ այդ տօնին տրուած է ազգային ազատագրական պայքարի բնոյթ եւ ազգային տօն սահմանուած: Հայաստանի թագաւորութիւնը խափանուած էր 428 թուականին, եւ երկիրը կը կառավարուէր մարզպանի մը միջոցով: Հայ նախարարները կրցած էին պահպանել իրենց տիրոյթները, առանձնաշնորհները եւ պաշտօնները, որոնք գործակալութիւններ կը կոչուէին: Հայաստան կորսնցուցած էր իր անկախութիւնը, որ իրականութեան մէջ արդէն տեղական լայն ինքնավարութեան մը տեսքը ունէր Արշակունեաց թագաւորութեան ողջ տեւողութեան:

Գործակալական պաշտօններէն մէկը վերապահուած էր հայոց կաթողիկոսին: Կաթողիկոսը մեծ դատավարութեան գործակալն էր եւ կը ղեկավարէր դատական ատեանները, կ՛ընդունէր հասարակական կեանքը կարգաւորող օրէնքներ եւ կանոններ, կը հսկէր անոնց գործադրութեան: Կաթողիկոսը կը հանդիսանար միաժամանակ թագաւորին գլխաւոր խորհրդականը:

Կը տեսնուի, որ կաթողիկոսին միջոցով Եկեղեցին մասնակից էր պետութեան հասարակական եւ քաղաքական կեանքի ղեկավարման: Միեւնոյն դերակատարութիւնը ունեցած էր, քրիստոնէութեան պետական կրօն հռչակումէն առաջ, Հայաստանի քրմապետը:

Պարսկական ընդարձակածաւալ կայսրութեան մէջ կային բազմաթիւ քրիստոնեայ հաւաքականութիւններ, որոնց համակրանքը քրիստոնեայ Հռոմէական կայսրութեան մը նկատմամբ բնական էր ու հասկնալի: Հայկական մարզը արտօնեալ կարգավիճակ ունէր. հայկական բանակը պահպանուած էր հայ նախարարի` սպարապետի, հրամանատարութեան ենթակայ: Հայկական բանակը դժկամութեամբ մասնակցութիւն կը բերէր պարսիկ արքայի արշաւանքներուն: Պարսկաստանի արքայից արքան համոզեցին պալատականները, որ եթէ քրիստոնեայ ժողովուրդները մազդէական կրօնը ընդունին, անոնք ժամանակի ընթացքին կը ձուլուին, եւ կայսրութիւնը կ՛ունենայ միահաւատ ու միասնական հզօր բանակ մը: Հայերը կրօնափոխ ընելով, պարսիկները կը ծրագրէին վերացնել հայկական ինքնութիւնը, հայերը պարսիկ դարձնել:

Հայերը ապստամբեցան այս պարտադրանքին դէմ: Կրօնափոխութիւնը արտաքնապէս քրիստոնէութենէն հրաժարելու հրաւէր էր, միաժամանակ հայկական ինքնութիւնը վերացնելու դաւադրութիւն: Ապստամբելով պարտադրանքին դէմ, պատերազմելով «վասն հաւատոյ» հայկական բանակը կռուեցաւ «վասն հայրենեաց»: Վարդանանց պատերազմը քրիստոնէութեան ընդունումէն մէկուկէս դար ետք, քրիստոնէական հաւատքը դարձուց հայ ազգի ինքնութեան անբաժան ազդակը: Հայութիւնը պահպանող հզօրագոյն գործօնը:

Հայութեան դարաւոր գոյութեան տեւողութեան քիչ են անկախ կամ կիսանկախ պետականութեան ժամանակաշրջանները: Ընդհանրապէս ենթակայ օտար ու յաճախ դաժան տիրապետութիւններու, կրօնն ու եկեղեցին դարձած են մեր ինքնութեան պահպանման գլխաւոր – եթէ ոչ` միակ-ապաստարանը: Ուրիշ ազգային հաւաքականութիւններ բախտը ունեցած են սեփական պետական իշխանութեան երկարատեւ հոլովոյթի ճամբով ազգային-պետական նկարագիր կոփել: Անոնք կրցած են կրօնական ազդակը երկրորդական դարձնել, նոյնիսկ ջնջել: Մենք չէինք կրնար, իրաւունք չունէինք քրիստոնէական հաւատքը պարագայական նկատել ու ազգային ինքնութեան սահմանումէն հեռացնել:

Պետականութեան գոյութեան պայմաններուն տակ Եկեղեցին պէտք է հասարակական ու քաղաքական դերակատարութիւն ունենայ: Մեծ դատաւորութեան պաշտօնը օտար տիրապետութիւններու տակ պահել փորձած Հայ եկեղեցին, այսօրուան աշխարհին մէջ հարկադրուած է զիջիլ պետական դատական համակարգերուն: Սակայն հայկական ինքնութեան պահպանման գործօնը անզիջելի է. գիրերու գիւտէն ու Վարդանանց պատերազմէն ետք, դարերու ընթացքին քրիստոնէութիւնը մաս կազմած է նոյնիսկ անհաւատ հայ մարդուն բարոյահոգեբանական ազգային հոգեխառնութեան:

Այս պատճառներով է, որ Վարդանանքը միաժամանակ տօն է եկեղեցական ու տօն է ազգային: Հայ եկեղեցին ինք ազգային եկեղեցի է: Դաւանաբանական տարբերութիւններէ անկախ, Հայ եկեղեցին տարբեր եկեղեցիներէն կը զատորոշուի իր շաղախումովը հայ ժողովուրդի կեանքին, իղձերուն, նպատակներուն եւ ազատութեան համար պայքարին:

Ազգային պետականութիւնը բացարձակ արժէք է, ինչպէս ազգային եկեղեցին բացարձակ արժէք է: Հայ ազգին ու հայոց հայրենիքին յաւերժացումը պայմանաւորող երկու բացարձակ արժէքները պէտք է ներդաշնակ յարաբերութիւն ունենան: Եկեղեցին չի կրնար անտարբեր մնալ պետութեան ընկրկումին նկատմամբ, ինչպէս պետութիւնը չի կրնար անտարբեր մնալ եկեղեցւոյ դերին տկարացման դիմաց: Անտարբեր չմնալ չի նշանակեր տագնապ ստեղծել ու պայքարիլ: Խորհրդակցութիւնն ու փոխադարձ օժանդակութիւնը պէտք է ըլլան գործելաձեւն ու յարաբերութեան եղանակը:

Վարդանանց պատգամը չմոռնանք. վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարո

Սոցիալիստական ինտերնացիոնալն իր վրդովմունքն ու խոր մտահոգությունն է արտահայտու

13 Փետրվար 2026
Ատրպէյճանի հայատեաց քաղաքականութիւնը ե

Ատր­պէյ­ճա­նի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թիւ­նը Ար­ցա­խի հար­ցին շուրջ կա­րե­լի

13 Փետրվար 2026
Մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյա

12 Փետրվար 2026
Վենսի Այցելութիւնը Հայաստան՝ Երկիր Դր

«Այս երկիրը շատ գեղեցիկ է։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելութեան համար՝ ոչ միայն ան

12 Փետրվար 2026
Խախտել եք օրենքի պահանջը, տարածել եք ս

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթ

12 Փետրվար 2026
Յիշողութիւնը Ջնջելու Դիւանագիտութիւնը-

Ահարոն Շխրտըմեան Միացեալ Նահանգներու փոխնախագահ Ճէյ.Տի. Վենսի Ծիծեռնակաբերդի

12 Փետրվար 2026
Ճէյ․Տի․ Վենսի Ջնջուած Գրառումը Հայոց Ց

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․-ի փոխնախագահ Ճէյ․ Տի․ Վենսի կողմէ Հայոց ցեղասպանութիւնը ճա

12 Փետրվար 2026
Խմբագրական. Նոր Արտաշատի Եւ Նոր Նուարս

Խորհուրդը այժմէականացման կարգով կը շարունակուի մինչեւ մեր օրերը: Ղեւոնդեանք եւ

12 Փետրվար 2026
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պահանջում

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հեղինակել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժո

11 Փետրվար 2026
Վասն Հաւատոյ Եւ Վասն Հայրենեաց

Ե՞րբ Հայ եկեղեցին 451 թուականին Աւարայրի դաշտին վրայ, Տղմուտ գետի ափերուն տեղի

11 Փետրվար 2026
Չպայքարելը Նշանակում է Հաշտուել Չլինել

ՀՅԴ կառոյցի Գերագոյն ժողովի որոշումը միանշանակ էր․ քաղաքական ներկայ միջավայրը

11 Փետրվար 2026
Ոչ Եւս Է Հայ Մամուլի Նուիրեալ Սարգիս Մ

Լոս Անճելըսի մէջ կեանքին հրաժեշտ տուաւ հայ մամուլին եւ յատկապէս «Ազդակ» օրաթեր

11 Փետրվար 2026
Ակնարկ. Հիւլէական Ուժանիւթի Բազմազանաց

Միացեալ Նահանգներու փոխնախագահի այցելութեան օրակարգերէն պահ մը կեդրոնանանք Երե

11 Փետրվար 2026
Գոյժ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն ցաւով կը

11 Փետրվար 2026
Ինչո՞ւ է Փաշինյանը դարձել Ադրբեջանի և

Այս տխուր իրավիճակի վերջին ապացույցը YouTube-ում տեղադրված թուրքերեն 8.5 րոպեա

10 Փետրվար 2026
Պատրաստ ենք համագործակցել ընդդիմադիր ո

«Հայաստան» դաշինքի ձևաչափը պահպանելու ցանկություն կա. այսօր՝ փետրվարի 10-ին, Ա

10 Փետրվար 2026
Վենսի այցից պետք էր ստանալ լավագույնը

«Չմոռանանք, որ Դավոսում Թրամփը հանդիպել էր Ալիևի հետ, Փաշինյանի հետ՝ ոչ։ Այսին

10 Փետրվար 2026
Այսօր պահն է համազգային դիմադրութեամբ

Յանուն արդիականութեան, այլանդակութիւններու պարարտ հող կը պատրաստուի, կ՛ոտնակոխ

10 Փետրվար 2026
Ազատություն հայ պատանդներին. բողոքի ցո

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ փետրվարի 9-ին

10 Փետրվար 2026
Հայաստանը պետք է ԱՄՆ-ին բացատրի, որ Իր

Հայաստանը չի կարող հրաժարվել Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններից, քա

10 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company