ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Արցախ
  • Լուրեր

Նամակներ են հանձնվել ՄԱԿ-ի բարձրաստիճան անձանց

20 Մարտ 2026

Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի ընթացքում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կյանքի կոչված Արցախի Ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Մարիո Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Միացյալ ազգերի կազմակերպության մարդու իրավունքների, փախստականների հարցերով ինչպես նաև այլ պատասխանատու բարձրաստիճան անձանց հետ։

Հանդիպումների քննարկման նյութ է դարձել Մարիո Նալբանդյանի կողմից բարձրացված հարցերը Արցախի ժողովրդի իրավունքների, հատկապես հավաքական վերադարձի, Ադրբեջանում պահվող հայազգի գերիների ազատ արձակման, մշակութային ժառանգության պաշտպանության և Հայաստանի Հանրապետությունում ապաստան գտած ժողովրդի խնդիրների մասին։

Մարիո Նալբանդյանը բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին փոխանցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի նամակները և Արցախի համայնքների ղեկավարների կողմից ստորագրված հավաքական նամակ-դիմումները։

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրաստիճան պաշտոնյանին ներկայացված նամակում հատկապես նշվում է. «Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի համար բացարձակ առաջնահերթությունը մեր նախնիների հայրենիք հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձն է։ Մեր կապը մեր տների, մեր սրբավայրերի և մեր նախնիների գերեզմանների հետ անսակարկելի մարդու իրավունք է։ Տարածաշրջանում տևական խաղաղություն հնարավոր չէ ապահովել էթնիկ զտման լեգիտիմացման միջոցով․ դրա համար անհրաժեշտ է բնիկ բնակչության իրավունքների վերականգնում՝ հուսալի միջազգային անվտանգության երաշխիքների ներքո»։

Արցախի համայնքների ավելի քան 60 ղեկավարների՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձրաստիճան պատասխանատուին ուղղված դիմում-նամակում ընդգծվել է հետևյալ առաջնահերթությունների անհրաժեշտությունը. ապահովել մարդասիրական և սոցիալական աջակցություն սոցիալական և բնակարանային ծրագրերին, պարտավորեցնել միջազգային կառույցներին ու ՀՀ իշխանություններին ներկայացնել թափանցիկ հաշվետվություն տրամադրված օժանդակության արդյունավետության վերաբերյալ, ինչպես նաև ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Արցախում հայկական բնակավայրերի ոչնչացումը և երաշխավորելու անվտանգ ու արժանապատիվ վերադարձ։ Բոլոր բարձրաստիճան պատասխանատուներին հղված նամակներում շեշտվել է անմիջական փոխհամագործակցության նպատակով ճշտել պատասխանատու մարմին կամ ներկայացուցիչ՝ մոտիկից ծանոթանալու համար Արցախի ժողովրդի խնդիրներին և դժվարություններին։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իրական խաղաղությունը սկսվում է այնտեղ,

Ալիևը մահապարտ չէ և ոչ էլ խելագար։ Նա հարձակվում է միայն այնտեղ, որտեղ հաղթանա

25 Մարտ 2026
Քինախնդիր Ազգընտիրին Սայթաքումները

«Յաջողութիւնը չի կայանար այն հաստատումով, որ երբեք պէտք չէ սխալիլ, այլ՝ միեւնո

25 Մարտ 2026
Պատերազմը Նպատակ Ունի՞

Միացեալ Նահանգներու եւ Իսրայէլի շղթայազերծած պատերազմը Իրանի դէմ թեւակոխեց երր

25 Մարտ 2026
Փաշինյանը նոր պատճառ է տալիս առաջիկա ը

Ութ տարվա անհաջող ղեկավարումից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում է վնասել Հայաս

25 Մարտ 2026
Յակոբ Բագրատունի. «Ոչ Մէկ Ճիգ Պէտք Է Խ

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ պլոք

24 Մարտ 2026
Տեղի ունեցաւ Գանատայի Հայ Դատի յաձնախո

Շաբաթ, 21 մարտ 2026-ին, Քինկսթընի մէջ գումարուեցաւ ՀՅԴ Գանատայի Հայ Դատի շրջան

24 Մարտ 2026
Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին Նախագահութե

Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին հրաւէրով եւ նախագահութեամբ, Երկուշաբթի, 23 Մարտ 202

24 Մարտ 2026
«Փախածներն» ու պատասխանատուութեան ուրա

Աւելին, վարչապետին վարքագիծը կը բացայայտէ այն խորունկ անդունդը, որ կայ իշխ

24 Մարտ 2026
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խ

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները անընդունելի և դատապարտելի են համարում

23 Մարտ 2026
Քո «զղջումները» կեղծ են, իսկ նպատակդ մ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթ

23 Մարտ 2026
Նախընտրական փուլում պոպուլիստական և նե

Երեք ամսից քիչ ժամանակ է մնացել խորհրդարանական ընտրություններին։ Հայաստանի գոր

22 Մարտ 2026
Սա արհամարհանք է հայ ժողովրդի անանդույ

«Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց։ Ամե

22 Մարտ 2026
Մեզ համար գերխնդիրը Հայաստանի Հանրապետ

Մարտի 20-ին «Երկրի հարցը» հաղորդման հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, բժիշկ, ազատա

22 Մարտ 2026
Սփիւռքի նոր մայրաքաղաքի վտանգներն ու հ

Լևոն Պարոնեան Այս ժողովրդագրական վերափոխումը միայն զուտ ծանօթագրութիւն չէ։

21 Մարտ 2026
Նամակներ են հանձնվել ՄԱԿ-ի բարձրաստիճա

Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ

20 Մարտ 2026
Գասպար Կարապետյանը Վիեննայում մասնակցե

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը մարտի 16-17-ը Վիեն

20 Մարտ 2026
Հակամարտության նոր տրամաբանությունը. է

Իրանի արձագանքը, որը դուրս է գալիս անմիջական ռազմական պատասխանների տրամաբանութ

20 Մարտ 2026
Թրամփեան Ոճով․․․ «You’re Fired!»

«Երբ մեր շահերն ու արժէքները վտանգի տակ են, մենք լուրջ պարտականութիւն ունինք կ

20 Մարտ 2026
Թուրքական երազանքի վաճառականները․․․

Այսօր, հերթական անգամ հնչեց հերթական նողկալի սուտը։ Մամուլի ասուլիսում Փաշինյա

19 Մարտ 2026
Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը

ՀՅԴ Հայասատնի ԳՄ ներկայացուցիչ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթե

19 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company